Month: November 2021

Վրթանես Փափազյան: Առյուծի մահը


Անապատի մեջ արշավող, անտառը թունդ հանող և ազատության մեջ մեծացած խրոխտ առյուծը թակարդի մեջ ընկավ։

Անտառից ելած՝ որս էր որոնում, շուրջն ահ սփռելուն համար մտովին հրճվում, երբ հանկարծ գլորվեց-ընկավ ու մի ցանցի մեջ իրեն բռնված գտավ։ Մի ցանց ահռելի, համրաբար շարժվող, կծկվող–գալարուն, որ մի րոպեի մեջ կաշկանդեց նրան, քաշեց, հավաքեց ու կծիկ դարձրեց։ Ոչ մի շարժում իսկ գործել չէր կարող. մի խումբ կոշտ կապեր, սարդի ճանկերով, պարզվեցին դեպ նա, և առյուծն ընկավ խճճված ու կապված…

Մռնչաց, կատաղեց, բուռն ճիգեր գործեց, ոստոստեց, կապերը կծոտեց, որչափ ուժ ուներ՝ գալարվեց, տանջվեց, բայց ո՛չ շղթան փշրեց, ո՛չ էլ ցանցը պատռեց…* * *

Անտառի քաջը, կենդանիների արքան գերի էր այլևս։ Իր կյանքում երբեք կապեր չէր տեսել, արգելքի առաջ գլուխ չէր ծռել, կտրել էր նա դաշտ, ձոր, անապատ անհուն, անցել էր անտառ, գետեր սրընթաց, մագլցել լեռներ… աշխարհն ամբողջ ոտնատակ տվել, ազատ օդի մեջ ապրել անկաշկանդ, ազատ էր ծնվել, ազատ էր սնվել և ահա այժմ կծկած, գալարած, ցանցով խճճած, գետնին պինդ գամած, անհասկանալի կապերով սեղմված, չէ՛ր էլ ըմբռնում, թե ի՞նչ էր եղել, ինչո՚՞ւ բանտարկվել և կամ ո՛վ էր նրան այդպես խղճուկ, դառն դրության մեջ ձգել։

Մռնչաց, ոստնեց, ժամերով ճգնեց, ապա հուսահատ, աչքերը փակած, գլուխը կրծքին, բաշն իջեցրած՝ սկսեց խորհել։

Ի՞նչ էր այդ ուժը — իր ուժից շատ բարձր, այդքան խորամանկ և այդքա՜ն ճարպիկ. ո՞ւմն էր ահռելի այդ շանթող ձեռքը, որ աներևույթ՝ պարզված դեպի նա, անտառի հերոսից կծիկ էր շինել ու անշարժ, գերի՝ դաշտի մեջ գամել։

Եվ նա վեր նայեց։ Մի թեթև ու թույլ խշրտուք լսեց, ապա իր ցանցից մի քայլ հեռվում մի մարդ նշմարեց։ Մարդն էր այն. չնչին արարածը, որից տասնյակներ նա պատառոտել, բզկտել էր հաճախ և որն այժմ այնտեղ, ցանցի կապը ձեռքին, նայում էր խրոխտ որսին, նայում հրճվանքով, ծաղրում արքային, ծաղրում հսկային։

Ելավ, ուզեց ոստնել, հանդուգն ծաղրողին մի պատառ շինել, փշրել տրորել… բայց մարդը կապը ձգեց, և ցանցը կուչ եկավ, ավելի սեղմվեց ու առյուծի ջանքերն ի դերև հանեց։

Օհ, ի՜նչ անկում, ինչպիսի՜ վիճակ։ Խաղալի՜ք լինել մարդու ձեռքի մեջ, ենթարկվել ծաղրի, հեռու անտառից, խլված անապատից, ազատ վայրերից, ստորացուցիչ կապերի մատնված, անհո՜ւյս ու գերի՜…

Եվ առյուծը դառնացած լացավ աղիողորմ։ Ու նրա լացից անտառը դողաց, ժայռերը հնչեցին, դաշտը թունդ ելավ…* * *

Օրերո՛վ մնաց առյուծը ցանցի մեջ. նրան կեր տվին, բայց ոչինչ բերանը չառավ. նրան շրջապատեցին, բայց նա լուռ մնաց. լուռ, հուսահատ և մահվան ցանկացող…

Մի օր էլ մի մեծ վանդակ բերին դավաճան ցանցի կողքին, առյուծին ստիպեցին ելնել, շիկացած երկաթներով առաջ մղեցին և նկուն դարձրած՝ վանդակի մեջ առին։

Այժմ կապ չկար, բայց երկաթե ամուր ձողերով կազմած չորս բարձր պատեր կային։

Առյուծը փորձեց բացվածքների միջով նեղնալ՝ դուրս սահել. գլուխը դեմ տվավ, հսկա ոստյուններով ձողն ի վեր թռավ, կատաղի քայլերով վանդակի մեջ վազվզեց, հնարք որոնեց, դրսում երևացող ազատ երկնքին կանչեց, ազատ տարածությունը տենչաց, ապա ամբողջ վանդակը ցնցեց, դղրդացրեց… բայց տեսավ, որ զուր էր, ամեն ջանք ունայն, և որ գերի էր, բռնված, կաշկանդված…

Տխուր ու տրտում՝ նստեց վանդակի ձողերի առաջ, ոտները ծալեց, պոչը հավաքեց, գլուխը թաթերի վրա առավ և աչքերն անհագ տենչանքով լիքը, սևեռեց հեռու՝ իր անապատին, իր գոռ անտառին, ուր երեկ դեռևս հպարտ ու խրոխտ՝ անցնում էր ազատ, ուր երեկ դեռևս իր լայն թոքերով շնչում էր, փռնչում։

Ահա այն ժայռը, այն մեծ լերկ քարը, որի կատարին կանգնել էր ժամերով, արևի տակ հանգչել, հեռուները դիտել, իր սուր աչքերով որսեր որոնել և արհամարհոտ՝ ոտքերի մոտից սահող մողեսները զննել, զեռունների փոքրությունը ծաղրել…

Ա՛հ, որքա՜ն կուզենար այժմ այդ մողեսների պես փոքր լինել, սահել վանդակի ձողերի միջով, գնալ–ապրել միշտ խուլ խոռոչներում, ավազանների մեջ, չնչին բան դառնալ, առյուծ չլինել, միայն թե ազատ, ազա՛տ կապերից, վանդակից, բնության ծոցում ուզած տեղն ապրել, ուզած տեղը մեռնել…* * *

Վերջապես վանդակը շարժեցին, շատ օրեր գլորեցին առաջ, ապա ինչ-որ երերուն տախտակի վրա ամրացրին և մեծ ջրի վրա լողացնելով տարան բազմամարդ մի երկիր հանեցին։

Առյուծն այդ բոլորը տեսավ զարմացած։ Ծովի ալիքների, կապույտ տարածության առաջ զմայլած մնաց, իր անապատը կարծեց։ Հետո, վանդակի շուրջը ժողովվող ժխորին նայեց քամահրանքով, իմացավ, որ մտցրել էին իրեն մի անծանոթ տեղ, ուր ոչ անտառ կար և ոչ անապատ, ուր հորիզոնն իսկ վանդակի էր նմանում. փակված, կարճ սեղմված, և օդը ճնշող, թանձր, հեղձուցիչ։

Շշմած, մեքենայաբար կերավ՝ ինչ տվին, արեց՝ ինչ ուզեցին։ Է՛լ չմռնչաց, էլ չկատաղեց, միայն կծկված վանդակի մի անկյունում՝ ժամերով անշարժ, միտքն իր անապատին, երազը՝ անտառին և լայնարձակ օդին, դառն հեկեկանքով լացավ ու մեռնել ուզեց։

Այդպես էր, որ նրան տարան, շրջեցրին քաղաքներ, նորից ջրեր անցկացրին, նորից մռայլ, խեղդիչ երկիրներ և վերջիվերջո մի անտառանման այգու մեջ մտցրին, վանդակը բարձրացրին, ստիպեցին նրան անցնել մի ուրիշ, ավելի մեծ ու կլոր շրջանի մեջ, դուռը փակեցին, մի կտոր միս էլ ներս ձգեցին, թողին ու հեռացան։

Առյուծն այժմ գազանանոցում էր։* * *

Ի ցույց էր դրված մի մեծ ու կլոր բարձր վանդակում, ուր մինչևիսկ, կարծես նրան ծաղրելու համար, փոքրիկ քարերից չնչին, խաղալիքի նմանող ժայռ էին կազմել մոտը սյունի պես կերտված, ցանցառ տերևներով, մանրիկ ճյուղերով ճղճիմ ծառ տնկել, ծառի տակը՝ ջրի ավազան, վանդակի հատակի վրա՝ ծովի չոր ավազ…

Առյուծը շուրջը նայեց, զզվանքով տեսավ իր ազատ հայրենիքը ծաղրող այդ ծառն ու ժայռը, պոչով փշրեց աոաջինը, ոտքով կոտրեց երկրորդը և դուրս նայեց: Դիմացը՝ պատեր, հեռուն՝ ուրիշ վանդակներ էր. ապա մռայլ ծառեր և նրանց տակը պտտող նայողներ, որոնք երբեմն մոտ էին գալիս բերանները բաց, դիտում և կամ ահաբեկ՝ ետ-ետ էին քաշվում…

Եվ հանկարծ այդ բոլորի մեջ լսվեց մի ծանոթ և խռպոտ մռնչյուն, որ լուտանքով գոչում էր.

— Ողջո՜ւյն անկյալ վեհափառության… Դարձավ։ Տասը քայլ հեռու, նո՛ւյնպես վանդակում, ձողերի ետևից գլուխն երերցնելով, չարամիտ վագրն աչքերը հեգնությամբ լի՝ իրեն էր նայում: Երբ նրանց ակնարկները միմյանց հանդիպեցին, արյունարբու գազանը ոռնաց ու ասաց.

— Ողջո՜ւյն, անապատի հզոր դու արքա, գոռ ան՛տառների, ազատ ժայռերի մեծ հսկա, եկել ես մեզ ընկե՞ր, մեզ՝ չնչիններիս, մեզ ստորներիս բախտակից եղել… Ողջո՛ւյն, անկյալդ վեհափառություն…

Ապա մի մեծ չարախնդաց, դիվային ծիծաղ լսվեց նրա վանդակից, հետո քրքիջն անցավ մի երրորդ վանդակի, որտեղից ինձը ատամները բացած, փայլուն աչքերով նայում էր հեգնությամբ… Եվ այդպես, քրքիջը քայլեց, վանդակից վանդակ մտավ, և մի րոպեի մեջ առյուծն իրեն գտավ շրջապատված չնչին անասունների, գերի գազանների, գայլերի, նույնիսկ կապիկների ծաղրով ու հեգնություններով։

— Ահ, արքա՜, խոնարհ մեր ողջույնը, — կանչում էր ինձը։

— Ողորմած եղիր, հզո՛ր թագավոր, որ համարձակվում ենք քեզ ընկեր լինել, — ոռնում էր գայլը:

— Մենք կապիկներս քեզնից հզոր ենք, — ճչում էին անճոռնիները, — որովհետև ուրախ ենք և կատակում ենք…

Ու ծաղր, հեգնություն, քրքիջ, աղաղակ ամեն կողմից տեղացին բռնված հզորի անպաշտպան գլխին։

Առյուծը մռնչաց, ոստնեց դեպի ձողերը, ուզեց դուրս ելնել, տրորել-ջարդել այդ հեգնողներին… բայց բախվեց ձողերի, գազանապահի հրաշեկ երկաթն այրեց նրա թաթը, և նա նկուն, կատաղի, գլուխը թաթերի մեջն առավ և ուզեց մեռնել։* * *

Դառն էր այդ բոլորը. դառն, անտանելի։ Մեռնելը խի՛ստ լավ էր։ Կուզենար տեսնել իր արյան կաթիլ առ կաթիլ քամվելը, իր անդամների կտոր առ կտոր բզկտվելը, կուզենար թաթերը փշրել ձողերի վրա, սիրտը հոշոտել, կորզել, դուրս ձգել:

Գիշերն էլ եկավ մռայլ ու խոնավ: Ծաղրն ու քրքիջը սաստկացավ, մեծացավ։

— Ա՛հ, մեռնելուց վախենո՞ւմ ես, — գոչում էր վագրը, — վանդակի մե՞ջ ես, փառավոր արքա՛…

— Ա՛հ, դու թշվա՞ռ ես, առյո՛ւծ ահալից, — մլավում էր ինձը…

— Թքե՛լ, թքել առյուծի վրա, — ճչում էին կապիկները… Առյուծը գլուխը կռացրեց, քաշվեց քարերի ետևը, աշխատեց մթության մեջ ընկղմվել և այդ ծաղրող ձայները չլսել։

Ոչ, պետք էր դուրս գնալ. ինչ որ էլ լիներ, մեռներ կամ ապրեր_պետք էր դուրս ելնել, ոտքի տակ տալ, տրորել ամեն բան, ամեն արարած, միայն մի րոպե, մի վայրկյան ազատության մեջ լինել, այնտեղ էլ մեռնել…

Եվ նա մոտեցավ վանդակի դռան, խուլ մռնչյուններով քաշեց ձողերը, ցնցեց ամեն բան ու գերբնական մի ուժով, հուսահատ ճիգով փշրեց դռան շղթան և դուրս թռավ իր դիմացը բռնված հրաշեկ երկաթի վրա…

Գազանապահն էր այն, մի սպառնալից, կրակած ձողակով, որ մոտենում էր նրան և հնչեղ ձայնով ներս հրավիրում…

Առյուծը ժողովեց իրեն, հետո ոստնեց:

— Մեռնե՜լ ազատ… — գոչեց նա։

Եվ երկաթը վժժալով՝ նրա կուրծքը մղվեց։

Առյուծը գալարվեց, երկնքին նայեց, անապատն երազեց, անտառին հառաչեց և հրաշեկ երկաթը կրծքին, աչքերն ազատության, մեռավ քաջի պես, բայց ազա՜տ օդում, ազա՜տ երկնքի տակ…

Բառարանի օգնությամբ բացատրիր բառերը
:

Գոռ-ահեղ
Համրաբար-համր կերպով
Ճիգ-ջանք
Ոստոստել-ցատկոտել
Անհուն-անսահման
Սրընթաց-արագընթաց
Մագլցել-բարձրնանալ
Գամել-մեխել
Խորհել-մտորել
Նշմարել-տեսնել
Խրոխտ-հպարտ
Հանդուգն-համարձակ
Ի դերև հանել-ձախողել
Նկուն-ընկճված
Ունայն-դատարկ
Անհագ-անկուշտ
Սևեռել-գամել
Հեղձուցիչ-խեղդող
Ճղճիմ-փոքրոգի
Լուտանք-հայհոյանք

1, Ո՞րն է ստեղծագործության հիմնական ասելիքը:

Այս ստեղծագործության ասելիքն այն է, որ բոլորը ձգտում են ազատության և ավելի լավ է մեռնել ազատության մեջ, քան ապրել վանդակում:

2. Առյուծը ինչպիսի՞ մարդ կլիներ: Կցանկանայի՞ր նման մարդու հետ ընկերություն անել. ինչու՞:

Առյուծը հպարտ էր, վստահ իր ուժերին: Այո’, ես նույնպես կուզենայի ունենայի նման քաջ ընկեր:

3. Ստեղծագործական աշխատանք` Ինչ է ազատությունը կամ Ազատության գինը

Ազատությունն ինձ համար շատ թանկ է։ Ազատությունը մարդու համար անհրաժեշտություն է։ Եթե ապրում ես անազատության մեջ, ապա ապրելդ անիաստ է դառնում: Կենդանիներին նույնպես չի կարելի պահել անազատության մեջ, քանի որ նրանց տեղը բնությունն է: Մարդ պետք է ազատ լինի ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգով։

Ինքնաստուգում

Ողջույն , հետաքրքրասեր պատանի, արի միասին աշխատենք:

Անուն         Հայկ

Ազգանուն   Մնացականյան

Ազգությունը Հայ

Քաղաքը     Երևան

Երկիրը        Հայաստան

1.Ինչպես է կոչվել, այն երկիրը, որտեղ կազմավորվել է հայ ժաղավուրդը

Ա.      Հայք

Բ.ըստ վրացիների Սոմխեթի

2.Փորձիր ներկայացել Հայկական լեռնաշխարհի

ա.5 խոշոր գետերը – Արաքս, Եփրատ, Տիգրիս, Ճորոխ, Կուր

բ. 3 մեծ լճերը – Սևավ, Վան, Ուրմիա

գ.լեռները-դասավորիր լեռները/Արագած, Մասիս, Սիս, Սիփան, Նեմրութ/

Ա.հարավից հյուսիս                           բ. Ըստ բարձրության

Նեմրութ                                                   —————————-

Սիփան                                                    ——————————

Արարատ                                                              5165մ

Սիս                                                                       3925մ

Արագած                                                               4096մ

4.Փորձիր լրացնել

Մասիս Արագած լեռների միջև Արաքս /Երասխի/ միջին հոսանքում փռված է

Արարատյան դաշտավայրը, որտեղ գտնվել են Հայաստանի հինավուրց մայրաքաղաքները՝ Արմավիր, Արտաշատ, Անի, Վաղարշապատ, Երվանդաշատ, Դվինը, գտնվում է նաև Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երևանը;

5.Ըստ Անանաիա Շիրակացու «Աշխարհացույցի» Մեծ Հայքը բաժանված էր 15 նահանգների «աշխարհների»: Փորձիր լրացնել:

Ա.տարածքով ամենամեծը ներկիր կարմիր

Բ.տարածքով ամենափոքրը ներկիր դեղին Ծոփք, Բարձր Հայք, Գուգարք, Տայք, Այրարատ, Ուտիք, Սյունիք, Վասպուրական, Կորճայք, Փայտակարան, Աղձնիք, Պարսկահայք, Արցախ

6.Փորձիր նշել 5 պայման, որոնց առկայության դեպքում կարող է ստեղծվել պետություն

1.       Լեզու

2.       Կրոն

3.       Գիր

4.       Համախմբվածություն

5.       Բանակ

7.Վանի թագավորության այլ անվանումները Նաիրի, Ուրարտու, Արարատ, Բիայնիլի

Փորձիր լրացնել աղյուսակը

արքաՍարդուրի ԱռաջինՄենուաԱրգիշտի ԱռաջինՍարդուրի Երկրորդ
Կառավարման թթ-ները/մոտ/Ք․Ա․835-825Ք․Ա․ 810-786Ք․ Ա․ 786-764Ք․ Ա․ 764-735
Հիմնած քաղաքներըՎան Էրեբունի, Արգիշտիխինիլի 
Ներքին քաղաքականությունկառուցողականՏնտեսական աճԿառուցողականԲանակի հզորացում
Արտաքին քաղաքականություննվաճողական ՆվաճողականՍահմանների մեծացում
     
     

8.Վանի թագավորության երեք գլխավոր աստվածները 

9.Փորձիր գտնել Վանի թագավորության թագավորների անվանումները

Մենուա, Իշպուինի, Սարդուրի Ա, Արգիշտի, Ռուսա, Արամե, հյգֆգդսոեռհգֆալօհԻշպուինիււըւըւեռեռհգհգՍՍարդուրիԱՍԱՍԱրգիշտիՀԳՀՍԳՀԳՌուսա լկլկլլկԱրամեռտռտռտ

10.Համապատասխանեցրու

1.Թեյշեբա                                                                    գլխավոր աստված

2.Շիվինի                                                                      Արևելյան Եփրատ

3.Բզնունյաց ծով                                                         պատերազմի աստված

4.Կապուտան լիճ                                                        արևի աստված

5.Գեղամա ծով                                                            Ուրմիո լիճ

6.Էրեբունի                                                                  ԱրգիշտիԱ

7.Երասխ                                                                     Մենուա

8.Արածանի                                                                Վանա լիճ

9.Տուշպա                                                                    Արաքս

10.Շամիրամի ջրանցք                                              Սևանա լիճ

11.Խալդի                                                                  Սարդուրի Ա

Շիվինի   – գլխավոր աստված

Բզնունյաց ծով – Ուրմիո լիճ

Կապուտան լիճ – Վանա լիճ

Էրեբունի – ԱրգիշտիԱ

Երասխ – Արաքս

Խալդի – պատերազմի աստված

11.Փորձիր տալ այս բառերի բացատրությունը

Էրեբունի    ————

Հետևակ      ոտքով գնացող, ոչ հեծյալ

Հեծելազոր   հեծյալ զորք

Արձանագրություն         քարի կամ ինչ-որ պինդ առարկայի վրա փորագրված գրություն

Սեպագիր    կավի սալիկի վրա սեպաձև նշաններ արված գիր

Պալեոլիթ    հին քարե դար

Մեզոլիթ———————-

Նեոլիթ        նոր քարե դար

Աշխարհազոր       բանակին օգնող կամավոր օգնող զորք

12.Փորձիր նշել 5 պայման, որի դեպքում տերություն է վերանում:

1.——————–

2.———————

3.———————–

4.———————

5.———————

Նոյեմբեր ամսվա ամփոփում

Սիրելի սովորողներ, ստորև գրվածը տեղադրել բլոգում, յուրաքանչյուր առաջադրանքի տակը տեղադրեք ձեր կատարված առաջադրանքի հղումը; Այս աշխատանքը կատարել մինչև դեկտեմբերի 1-ը:

Նոյեմբերի 1-7-ը

Առաջադրանք 1

Ինչ է վիրուսը Ինչ է վիրուսը

Առաջադրանք 2

Ինչ է վիրուսը Ինչ է վիրուսը /այս նյութի մեջ է, չեմ կարողացել հղումն առանձնացնել/


Նոյեմբերի 8-14-ը

Առաջադրանք 1

Վանի թագավորություն Ք․ ա IX-VI Ուրարտու․ Վանի թագավորություն Ք․Ա IX-VI Նոյեմբերի 8-14

Առաջադրանք 2

Հայոց մայրաքաղաքները, Վան Հայոց մայրաքաղաքները, Վան Նոյեմբերի 8-14


Նոյեմբերի 15-21-ը

Առաջադրանք 1

Վանի աշխարհակալ տերություն Վանի աշխարհակալ տերություն, նոյեմբերի 15-21-ը

Առաջադրանք 2

Համահայկական առաջին թագավորության անկումը Համահայկական առաջին թագավորության անկումը նոյեմբերի 15-21

Լրացուցիչ առաջադրանք

Մուսասիր Մուսասիր


Նոյեմբերի 23-28-ը

Առաջադրանք 1

Իմ մեկ օրը Արգիշտի 1-ի օրոք «Իմ մեկ օրը Արգիշտի 1-ի օրոք» նոյեմբերի 23-28

Առաջադրանք 2

Վանի թագավորության պետական կրոնը Վանի թագավորության պետական կրոնը


Ինքնաստուգում

Ինքնաստուգում Ինքնաստուգում

Թարգմանություն

Հետազոտական աշխատանք


Գնահատում

Գնահատում է սովորողը

Գնահատում է ծնողը

Վանի թագավորության պետական կրոնը

Ուրարտական կրոնական համակարգի վրա ազդեցություն է ունեցել Խեթական պետության պանթեոնը, որը նույնպես ուներ մեսոպոտամիական արմատներ։ Այդ խառնուրդից էլ աստիճանաբար առաջացավ ուրարտաական կրոնը: Իշպուինի թագավորը ստեղծեց միասնական դիցարան և տեղական սեպագրը:

Վանի թագավորության կրոնն ուսումնասիրելու համար կան երկու հիմնական աղբյուրներ` սեպագիր արձանագրությունները և պատկերազարդ հուշարձանները:

Սեպագիր արձանագրություններում տեղեկությունները քիչ են: Այնտեղ գրված են Աստվածների անունները, պատմվում է տաճարների կառուցման մասին և թվարկվում են զոհաբերությունները: Առասպելները, աղոթքները  գրեթե հայտնի չեն:

«Մհերի դռան» վրա պահպանվել է արձանագրություն, որտեղ թվարկված են Վանի թագավորության աստվածները`   իրենց զոհաբերվող կենդանիների թվաքանակի նշումով (ցուլեր,կովեր, ոչխարներ, այծեր  և այլն)։

Գլխավոր աստվածը Խալդին էր, որը համարվում էր արքայատոհմի և թագավորի հովանավորը։ Նրան հաջորդում էին պատերազմի աստված Թեյշեբան և արևի աստված Շիվինին։ Նրանք միասին առանձնանում են մյուս աստվածների շարքից և կազմում են Աստվածների գերագույն երրորդությունը: Խալդի Աստծու կինը գլխավոր Աստվածուհի Արուբանին էր: Աստվածները պատկերվում էին մարդու կերպարանքով, բայց երբեմն կարելի է հանդիպել նաև կենդանիներին ու թռչուններին բնորոշ առանձին բաղադրիչների:

Վանի արքաների յուրաքանչյուր արշավանք սկսվում էր արարողությամբ, որի ժամանակ արքան աղոթքով դիմում էր Խալդիին, Թեյշեբային, Շիվինիին և մյուս աստվածություններին՝ բարձրաձայն հայտարարելով արշավանքի ուղղությունը և նպատակը, խնդրելով նրանցից հովանավորություն`գործն իր նպատակին հասցնելու համար: Այնուհետև հնչում էր ռազմակոչը. «Խալդին զորեղ է,Խալդի Աստծո զենքը զորեղ է»: Արշավանքի ավարտից հետո հաղթանակած բանակը վերադառնում էր Տուշպա: Արքան Խալդի աստծո տաճարում բարձրաձայն զեկուցում էր կատարված արշավանքի արդյունքների մասին և հաղթանակը նվիրում Խալդիին: Արքայի խոսքը արձանագրվում էր քարի վրա. այնուհետև կատարվում էին զոհաբերություններ:

Ինքնաստուգում

1.Ինչպե՞ս է որոշվում աշխատանքի մեծությունը:
Մարմնի վրա ազդող ուժը բազմապատկում ենք ուժի ուղղությամբ, մարմնի անցած ճանապարհով և ստանում
աշխատանք։
A=FS
2.Էներգիայի ի՞նչ տեսակներ գիտեք:
Մեխանիկական, ջերմային և էլեկտրական։ Նաև օգտագործվում է արևային էներգիան։
3.Օրգանական նյութերի քայքայման ժամանակ անջատվող էներգիան ինչո՞ւ է կոչվում քիմիական:
Մենք արդենք գիտենք, որ կանաչ բույսերի բջիջներում արեգնակնային լույսի ազդեցությամբ կատարվում է
լուսասինթեզ, որի ժամանակ անօրգանական նյութերից ստեղծվում են օրգանական նյութեր։ Լուսասինթեզի
ժամանակ լուսային էներգիան փոխակերվում է քիմիական էներգիայի։
4.Արագության չափման ի՞նչ միավորներ են ձեզ հայտնի:
կմ/ժամ, մ/վ
5.Մարմինների ձեւափոխության ո՞ր տեսակի դեպքում է առաջանում առաձգականության ուժը:
6.Ուժի չափման ի՞նչ միավորներ են ձեզ հայտնի: Արդյո՞ք այդ նույն միավոր ներով է չափվում մարմի կշիռը:
Ն


  1.         Ընտրե՛ք ճիշտ պնդումեր
  2. 1.Մեխանիկական աշխատանք կատարվում է միայն այն ժամանակ, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված
    ուժի ազդեցությամբ։
    ճիշտ է
  3. Կատարված աշխատանքի մեծությունը կախված է ինչպես մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից, այնպես
    էլ ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից։
    ճիշտ է
  4. Երկրի վրա կյանքի գոյությունը պայմանավորված է միայն արեգակ նային էներգիայով։
  5. Կենդանի օրգանիզմների համար օրգանական նյութերը էներգիայի աղբյուր են: ճիշտ է

8. Լրացրե՛ք նախադասությունները:

  1. Էներգիան բնութագրում է մարմնի աշխատանք կատարելու հնարավորությունը։
  2. Մարմինների հնարավոր փոխազդեցության կամ նրանց շարժմամբ
    պայմանավորված էներգիան անվանում են մեխանիկական էներգիա։
  3. Ի պատիվ անգլիացի գիտնական Ջեյմս Ջոուլ աշխատանքի միավորը կոչվում է ջոուլ(Ջ) :

9. Լուծե՛ք խնդիրները:
ա) Որքա՞ն ճանապարհ կանցնի շնաձուկը 2 ժամում, եթե ընթանա 50 կմ/ժ արագությամբ:
V-50կմ/ժ
t-2ժ
S-?
Լուծում
50×2=100

բ) Որքա՞ն ժամանակում ինքնաթիռը կթռչի Երեւանից Հռոմ, եթե այդ քաղաքների միջեւ օդուղու երկարությունը
3600 կմ է, իսկ ինքնաթիռի արագությունը` 800 կմ/ժ:

S-3600 կմ
t-800կմ/ժ
V-?
Լուծում
3600/800=4.5ժամ

Առաջադրանք

1.Փակագծում տրված գոյականները համապատասխանեցրու նախադասությանը:

Ոչ մի քայլ չի կարողանում անել առանց օգնության (օգնություն): 

Մարզիկը հանդիսատեսների համակրանքից (համակրանք) բացի գավաթն էլ շահեց: 

Ռադիոընդունիչ և թթվածնի բալոններ կային տակառի (տակառ) մեջ: 

Բոլոր ծովերը կապվում են օվկիանոսների (օվկիանոսներ) հետ: 

Ըստ օրինակի (օրինակ)՝ տասը նախադասություն գրեցի: 

Պարզվում է, որ ձկներին դեպի ցանցն (ցանց) են հրապուրում զանազան ձայներով: 

2.Տրված գոյականները դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ: 

Անգղ, կեղտաջուր, աստղ, գետաձի, հեռագիր, ճակատամարտ: 

Երկնքում մեկ-մեկ վառվեցին աստղերը, ամեն ինչ լռեց: 

Հին զինվորը հիշում է բոլոր ճակատամարտերը, որոնց ինքը մասնակցել է: 

Ցրիչը մեկ ժամում բոլոր հեռագրերը բաժանեց: 

Միայն անգղեր էին սավառնում այդ բերդի վրա: 

Հետո գետաձիերը դուրս եկան ջրից ու, լայն բացելով ահռելի երախները, խոնարհվեցին հանդիսատեսներին: 

Կեղտաջրերը ամեն օր գետն են լցվում ու հոսում դեպի ծով: 

Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի և տեղադրի՛ր նախադասությունների մեջ: 


Սուզանավ, ծովախորշ, լողափ, մանր, ծովափիղ, արկղ: 

Ծովափղերը ավելի փոքր են, քան բծավոր փոկերը: 

Փոկերն ափից շատ հեռու չեն գնում, մեծ մասամբ ծովախորշերի ու գետաբերանների մոտ են հանդիպում: 

Խորտակված սուզանավերի անձնակազմերը փրկելու համար հատուկ սարք են ստեղծել, որն անվանում են Մոմսենի փրկարար զանգ: 

Այս ու այն կողմ թափթփված արկղերը հուշում էին, որ երեկոն սովորական ավարտ չի ունեցել: 

Մայրը խոշոր ելակներն ընտրեց մուրաբայի համար, իսկ մանրերով տորթը զարդարեց: 

Մարդկանց շնաձկներից պաշտպանելու համար հատուկ ցանցեր են դրել Հարավային Աֆրիկայի, Ավստրալիայի, Մեքսիկական ծոցի բոլոր լողափների երկարությամբ: 

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 2

Տնային 1

ԷՆԵՐԳԻԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հարցեր եւ առաջադրանքներ

  1. Ի՞նչ դեր ունի էներգիան կենդանի օրգանիզմներում:

Էներգիան անրաժեշտ է բոլոր կենդանիների օրանիզմներին։ Քանի որ եթե նրանք չունենան էնրգիա, ապա նրանք ոչինչ չեն կարողանա անել։

  1. Որտեղի՞ց են կենդանի օրգանիզմներն էներգիան ստանում:

Բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց անրաժեշտ էներգիան հիմնական ստաննում են արևից։

  1. Ո՞ր կենդանի օրգանիզմներում է կլանվում արեգակնային էներգիան:

Մենք արդեն գիտեք, որ կանաչ բույսերի բջիջներում արեգակային լույսի ազդեցությամբ կատարվում է լուսասինթեզ, որի ժամանակ անօրգանական նյութերով ստեղծվում է օրգանական նյութեր։

  1. Ներկայացրե՛ք կենդանի օրգանիզմների օրինակներ, որոնք լույս
    են արձակում:

Լույս է տալիս լուսատիտիկը։

  1. Ինչպե՞ս եք պատկերացնում սննդային կապերը կենդանի օրգանիզմների միջեւ:
  1. Կարո՞ղ եք պնդել, որ կյանքը պարտական է Արեգակին: Ինչո՞ւ:

Այո միանշանակ, քանի որ բոլոր կենդանի օրգանիզմները հիմնական էներգիան ստանում են արեգակից և առանց արևի լույսի ու ջերմության կյանքը կանգ կառնի։

  1. Շրջակա միջավայրի բույսերի եւ կենդանիների միջեւ սննդային կապերի ի՞նչ օրինակներ գիտեք: Նկարագրե՛ք:

Սննդային շղթայի պարզ օրինակ. ոչխարներն ուտում են բույսեր, իսկ նրանց արտաթորանքներով ու սնվում են զանազան միկրոօրգանիզմներ:

Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով,իսկ գիշակեր (լեշակեր) կենդանիները՝ գիշատիչներով։

  1. Լուծել խնդիրը.

1 * Ինքնաթիռը շարժվում է 104 կմ/ժ արագությամբ: Ի՞նչ ճանապարհ կանցնի ինքնաթիռը 3ժ -ում: 

V= 104 կմ/ժ
T=3ժ

S-?


104×3=312

2 * Բեռը տեղափոխելու համար տղան կիրառել է 231 Ն ուժ, անցնել 2 մ ճանապարհ: Հաշվել կատարած աշխատանքը:

F=231 Ն ուժ
S=2մ

A-?
231×2=462

Վիլյամ Սարոյան. Հայ մուկը

Ժամանակին կար մի մուկ: Նա ապրում էր անհոգ ու զվարթ: Մի օր էլ քույրերի, եղբայրների, ազգականների, բարեկամների ու մի քանի թշնամիների հետ ընկավ մկնորսի թակարդը:
Այս մուկն անուն չուներ, սակայն զորեղ անհատականության տեր էր: Թեպետ անուն չուներ, բայց երբեմն հանդուգն ու կորովի վերաբերմունք էր ցուցաբերում մի շարք հարցերի նկատմամբ: Մյուս մկները նրան ճանաչում էին Արտաշ անունով: Ոչ ոք չգիտեր, թե ինչու էր նա այդ անունը կրում:
Եթե կամենում եք իրողությունն իմանալ, Արտաշը մյուս մկներից որեւէ մեկին նման չէր: Նա հայ մուկ էր:
Այս մկները հենց այնպես չէին բռնվել: Կենդանաբանական այգին նրանց կարիքն ուներ, իբրեւ օձի կեր: Ամեն գիշեր յուրաքանչյուր օձի, որպես կեր, հրամցվում էր մուկ, քանի որ օձը սիրում է ողջ մուկ ուտել: Երբ իր վանդակի մեջ զետեղված մուկը սրսփում ու սրտաճմլիկ ճղրտոցներ է արձակում ու գթություն հայցում, օձը լավ է տրամադրվում, զգում է իր օձությունն ու հասկանում է, որ աշխարհն իր բնական հունով է ընթանում, եւ ամեն ինչ կարգին է:
Ամեն գիշեր օձի վանդակի մեջ ողջ մուկ էր դրվում` նրա ախորժակը սրելու եւ ընթրիքը ճոխացնելու համար: Մկները գաղափար չունեին, թե ինչու են գտնվում կենդանաբանական այգում: Հիմա շատ ուշ էր որեւէ բան անելու համար, քանի որ նրանցից ոչ մեկին չէր հաջողվել փախչել եւ տեղեկացնել այլոց:
Վերջապես, մի երեկո, մեր Արտաշ մուկը զետեղվեց կենդանաբանական այգու Ռալֆ կոչեցյալ ամենագեղեցիկ օձի վանդակում: Բնականաբար, դա նրա գիտական անունը չէր: Եթե կամենում եք որեւէ գիտական բան իմանալ նրա անվան վերաբերյալ, պետք է դիմեք մասնագետին:
Այդ երեկոյին նախորդող ողջ տարվա ընթացքում Ռալֆն ամեն երեկո հաճույքով դիտել էր զանազան մկների դողը, ճղրտոցն ու գթություն հայցելը, եւ հետո, առանց որեւէ մխիթարական խոսքի, «Աստծո բարինի» կամ «Գնաս բարովի», եւ կամ թեկուզ որեւէ գնահատիչ խոսքի` մկանը կուլ էր տվել:
Այս իրիկուն, երբ Ռալֆը տեսավ Արտաշին, պռատ քմծիծաղով ինքնիրեն ժպտաց, ակնկալելով, որ Արտաշն էլ մյուս մկների պես սրսփար, ճղրտար ու գթություն հայցեր: Արտաշն իսկույն հասկացավ կացությունը, հասկացավ, թե ինչ էր պատահելու, եւ թե ինչ էր սպասում իրեն, այն օրից ի վեր, որ բերվել էր կենդանաբանական այգի:
Արտաշն ընդվզեց, անարգված զգաց: Այնքան նվաստացած զգաց, որ մոռացավ, որ, ի վերջո, ինքն էլ այլոց պես մի մուկ էր: Նա հայացքը սեւեռեց օձին` մեկենումեկ անխարդախ ատելությամբ ու ատելությունից առավել անզուսպ մոլեգնությամբ: Այս ինչ ամբարտավան օձ էր, որ Արտաշի՝ իր անմիտ ու կամահաճ ընթրիքը լինելուն էր սպասում:
Արտաշն այլ ծրագրեր ուներ, եւ ամենից առաջ ուզում էր իմանալ օձի հասակի չափը: Մինչեւ ո՞ւր էր հասնում նրա հասակը, մարդու հասակից բա՞րձր էր, թե՞ ցածր: Դա շատ կարեւոր էր, սրանից զատ, վեց թե յոթ բաներ եւս: Արտաշի համար անընդունելի էր, որ օձը հեգնական ժպիտով նայեր իրեն, եւ սպասեր, որ ինքը սրսփար:
Արտաշը հարձակվեց Ռալֆի վրա մի այնպիսի հուժկու թափով, որ օձը հանկարծակիի գալով շնչահատ եղավ: Հետո Արտաշն ուժերի ներածին չափով վեր ցատկեց: Բարձրությունը, ինչպես հիշում եք, նրան հետաքրքրող ամենակարեւոր հարցերից մեկն էր, եւ հետեւաբար կարողացավ ակնկալածից ավելի բարձր ցատկել, քան այլ մկները: Արտաշը օձի վրա խոյանալուց հետո ճարպկորեն Ռալֆի գլխի ետեւի կողմն անցավ, եւ չորս ոտքերն ի մի բերելով վեր ցատկեց ու «թախկ» մի հարված հասցրեց նրա գլխին, հարվածները`«թախկ», «թուխկ», կանոնավոր հաջորդականությամբ շարունակվեցին:
Ահ, դա շատ նսեմացուցիչ էր օձի համար` թախկ:
Ո՞վ էր այս խենթ մուկը` թուխկ:
Կամ, հավանաբար, մկից տարբեր մի բան էր`թախկ:
Թերեւս, միայն արտաքուստ էր մկան նման մի բան`թուխկ:
Հավանաբար, օձերի իսկական թշնամին էր, եւ շուտով ապացուցելու էր, որ ինքն ի վիճակի էր ավերելու երկրի երեսին գտնվող որեւէ օձի`թախկ:
Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:
Այժմ օձին հետաքրքրող միակ բանը լավ ընթրիքն էր: Պատահածն ամենեւին անսպասելի էր` թախկ, թուխկ:
Ռալֆի գլուխը սկսեց ցավել: Հարվածները` թախկ, թուխկ շարունակվեցին: Ամենից վատն այն էր, որ երբ գլուխը թեքում էր, ճշտելու համար, թե Արտաշն ուր է, նոր հարված էր իջնում: Ռալֆին այնպես էր թվում, թե իր գլուխը ջախջախում էր մկից անհամեմատ մեծ մի կենդանի`թախկ:
Ամեն պահին զգում էր, որ մի շատ ճարպիկ թշնամու հարձակման տակ էր` թախկ, թուխկ:
Տասնինը փառավոր հարվածներ իջան Ռալֆի տանջահար գլխին: Սրանից ավելիին չէր դիմանա, ուստի որոշեց հնարավորինս շուտ մի ապահով տեղ ճողոպրել: Այդպես էլ արեց, կարելվույն չափ արագ իր խուցը սողոսկեց եւ դուռն էլ ամրապինդ շրխկացրեց:
Հետո սկսեց գաղտուկ դուրս նայել` վայրենաբարո ու խոշոր մի գազան տեսնելու ակնկալիքով, բայց, ով զարմանք, այնտեղ Արտաշն էր, որ նույն հասակն ու չափը ուներ, ինչ-որ մնացյալ այլազան մկները:
Ավելին, Ռալֆը լսեց նաեւ Արտաշի խոսքերը, որոնք մկան մեղմ ճղրտոց կամ գթություն հայցող պաղատանքներ չէին, այլ անարգալի հանդուգն արտահայտություններ եւ հիշոցներ, որ չեմ ուզում վերարտադրել այս էջերում:
Պատահաբար այս դեպքին ականատես եղավ կենդանաբանական այգու ծառայողներից մեկը, որ ափիբերան մնաց, ապշահար, կարկամած ու հիացած: Ինքը, որպես մասնագետ, նման երեւույթի չէր հանդիպել իր ողջ կյանքի ընթացքում:
Մի մուկ մարտնչել էր օձի դեմ ու հաղթել:
Այնուհետեւ Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգի այցելող ժողովրդին: Կենդանաբանական այգիները մուկ չեն ցուցադրում, քանի որ մուկը սովորական կենդանի է:
Արտաշը ցուցադրվեց՝ որպես Արտաշ, հանց հանճար մկների աշխարհից:
Թող որ սա դաս լինի յուրաքանչյուրին, թերեւս, սիրելի ընթերցողին, գիտես, որ քեզ նկատի ունեմ, ակնարկս քեզ է:

19. Կորդինատային հարթություն 24.11-29.11

689․
կոչվում է y:
690.
ունի 2 հարթությյուն x և y
691․

Կոորդինատների փոխադարձաբար ուղղահայաց առանցքների այսպիսի զույգը կոչվում է հարթության վրա կոորդինատների ուղղանկուն համակարգ։ Իսկ հարթությունը, նրա վրա տրված կոորդինատների համակարգով, կոչվում է կոորդինատային հարթություն։

692․

693․

694,ա

բ․

գ․

դ․

ե․

զ․

է․

ը․

թ․

695․Եթե օրինակ օրդինատը +6 է ապա նրա աբսցիզը կլինի -6։

696․Եթե օրինակ աբսցիզը լինում է -5, ապա նրա օրդինատը լինում է +5։

698.

702.
Զրոյի կողքին։

Կրկնեք անցածը

706.
120:3=40
40+10=50
1×50=50
2×50=100
Պատ՝ 50կմ և 100կմ


707.
Ապրանք ինքնարժեքը իջավ 7%-ով։

708.
-1+0+1=0

709․
4=+1+(+2)+(+1)
-3=+1+(+1)+(+1)


711․
Ա,Գ և Ե

712․
43\8

714․
ուղիղ անկյուն-12 ժամում և կգանգնի 12-ի վրա։
Փռված անկյուն-3 ժամ

715․
21կգ ցինկ։