Month: December 2022

Մետաղաձուլություն և մեքենաշինություն

Դասի հղումը

1. Ի՞նչ դեր ունի մետղաձուլությունը ժամանակակից կյանքում և տնտեսության մեջ:

Մետաղաձուլությունը արդյունաբերության կարևոր ճյուղերից մեկն է: Մետաղաձուլությունը երկրների ռազմական և տնտեսական զարգացման հիմքն է:

2. Ի՞նչպիսի փոխադարձ կապեր կան մեքենաշինության և մետաղաձուլության միջև:

Մեքենաշինության համար պետք են տարբեր մետաղական ձուլվածքներ: Բայց հիմա սկսել են ավելի քիչ մետաղներ օգտագործել, քանի որ հայտնաբերվել են ավելի շատ նյութեր, որոնցով կարելի է փոխարինել մետաղները: Այդպիսի նյութ է պլաստմասսան: Մետաղները փոխարինում են նաև նրա համար, որ մետաղները ավելի թանկ են և ծանր:

3. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են մեքենաշինության ոլորտում: 

4. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են էեկտրաէներգիայի արտադրությամբ:

5. Քարտեզի վրա նշել այն երկրները, որոնք առաջատար են երկաթաքարի արդյունահանմամբ:

Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն

Դասի հղումը 

  1. Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 

Նավթի Հանույթ

Վենեսուելա,Սաուդյան Արաբիա,Կանադա,Իրան,Իրաք,Քուվեյթ,ԱՄԷ,Ռուսաստան,Լիբիա,Նիգերիա,ԱՄՆ,Ղազախստան

Գազի հանույթ

Ռուսաստան,ԱՄՆ,Իրան,Կանադա,Նորվեգիա,Ալժիր,Չինաստան,Ուզբեկիստան,Ինդոնեզիա, Եգիպտոս,Սաուդյան Արաբիա,Մեծ Բրիտանիա

Ածխի հանույթ

Չինաստան,Ռուսաստան,ԱՄՆ,Հնդկաստան,Ավստրալիա,Ինդոնեզիա,Լեհաստան,Գերմանիա,Ղազախստան,Հարավաֆրիկյան հանրապետություն/ՀԱՀ/,Վիետնամ,Թուրքիա,Ուկրաինա,Կոլումբիա․

Արդյունաբերություն

Դասի հղումը 

  1. Որո՞նք են արդյունաբերության հին և նոր ճյուղերը:
    Հին ճյուղեր են, օրինակ` մետաղաձուլությունը եւ թեթեւ արդյունաբերությունը, իսկ նոր ճյուղեր են էլեկտրաէներգետիկան, մեքենաշինության ճյուղերի մեծ մասը եւ քիմիան։
  2. Նշեք արդյունաբերության այն ճյուղերը, որոնք դուք առաջնային եք համարում:
    1․Հին ճյուղ ես համարում եմմետաղաձուլությունը
    եւ թեթեւ արդյունաբերությունը։
    2․Նոր ճյուղեր, օրինակ ՝ մետաղաձուլությունը եւ թեթեւ արդյունաբերություն։
  3. Որո՞նք են արդյունաբերության զարգացման նախադրյալները:

Ամփոփում դեկտեմբեր

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

Ածական անուն

Ածականի կազմությունը, 09.12

Ածականի տեսակները

Գործնական աշխատանք 14.12

Ածականի համեմատության աստիճանը 16.12

Առաջադրանք հայոց լեզվից, լրացուցիչ աշխատանք,16.12

Առաջադրանք

Գործնական աշխատանք, 21.12

Գործնական աշխատանք, 21.12

1.Ընդգծի՛ր տրված ածանցավոր ածականներում վերջածանցները և դրանցով կազմի՛ր երկուական նոր ածական:.

Հավելյալ – սիրեցյալ, նվիրյալ
տխրալի – խղճալի, բաղձալի
խոտավետ – բուրավետ, արդյունավետ
լուսեղեն – հրեղեն, հողեղն
պողպատե– փայտե, ոսկե
նեղացկոտ – երկչոտ, վախկոտ
երկերեսանի
կիսատ – պոչատ, գունատ
հյութեղ – զորեղ, մարմնեղ
վտանգավոր – լուսավոր, գունավոր
զրնգուն – կարկաչուն,
քաղաքային – մրգային, դասային
հերոսական – իգական, արական
մթին
հմայիչ- դյութիչ, թովիչ

2. Յուրաքանչյուր տողում գտի՛ր և նշի՛ր տրված բառի մեկ հոմանիշ։
 ա) Լուռ

1. ակնդետ, անխոս, անթարթ
2. մշտապես, հանապազորդ, լռելյայն
3. անձայն, անքթիթ, անշեղ

բ) Գեղեցիկ
1. անբարետես, դեղձան, չքնաղ
2. գեղանի, կախարդական, լուսավոր
3. բյուրեղյա, չնաշխարհիկ, պատկերավոր

գ) Գովել
1. նախատել, բաղդատել, դրվատել
2. հարատևել, պարսավել, ներբողել
3. փառաբանել, ըմբոշխնել, կենսագործել

դ) Երեկո
1. արշալույս, վերջալույս, աստղալույս
2. տիվանդորր, արևամուտ, արեգնափայլ
3. ծեգ, իրիկնամուտ, ցայգ

ե) Ցանկալի
1. հանդուրժելի, զմայլելի, բաղձալի
2. տենչալի, պատկառելի, անհերքելի
3. նշմարելի, անդրդվելի, ըղձալի

3.Բառաշարքում ընդգծի՛ր անհոդակապ բառերը:
Բարձրագահ, ծովեզր, գինեվաճառ, հյուրանոց, լուսանկար, տոմսարկղ, վերնատուն, պոչամբար, եռանկյուն,
գիտարշավ, ջրհոր, ջրամբար, ջերմաչափ, լիառատ, քսանհինգ, խաչապաշտ, ձյունառատ, գյուղատնտես, լուսամփոփ, սևերես, գրախանութ, հարգարժան, հեռախոս, շրջանավարտ, մարզական, մատենադարան, մահարձան, թանկագին, ինքնարժեք:

4.Բառաշարքում առանձնացրու՛ հոմանիշներ ածականների 6 զույգ;

1.Անարդար, անգութ, անամոթ, զուսպ, չափավոր, աներկյուղ, թավ, կողմնապահ, խիտ, անպատկառ, անվեհեր, անխիղճ:


2. Ողորմելի, բիլ, ժիր, վեհ, ճերմակ, խեղճ, մեծատուն, հարուստ, առույգ, կապույտ, վսեմ, ձյունաթույր:
3. Անկայուն,  հակիրճ, ստոր, համառոտ, գեր, տաղտկալի, երերուն, բիրտ, ձանձրալի, մարմնեղ, կոպիտ, տմարդի:

Իվան Իլին. Սուրբծննդյան նամակ

Սա եղել է մի քանի տարի առաջ։ Բոլորը պատրաստվում էին տոնել Սուրբ Ծնունդը, տոնածառ ու նվերներ  էին պատրաստում։ Եվ ես մենակ էի օտար երկրում, ոչ ընտանիք, ոչ ընկեր, և ինձ թվում էր, թե ես լքված ու  մոռացված եմ բոլոր մարդկանց կողմից: Շուրջս դատարկություն էր, ու սեր չկար՝ հեռավոր քաղաք, անծանոթ մարդիկ, քար սրտեր։ Եվ այսպես, հոգեվարքի ու հուսահատության մեջ ես հիշեցի հին նամակների մի կապոց, որը կարողացել էի  փրկել մեր սև օրերի բոլոր փորձություններով անցնելիս։ Ես այն հանեցի իմ ճամպրուկից  և նրա միջից գտա այս նամակը։
Դա իմ հանգուցյալ մոր նամակն էր՝ գրված 27 տարի առաջ: Ի՜նչ երջանկություն է, որ ես հիշեցի նամակի մասին:

«Ի ՛մ թանկագին զավակ, Նիկոլենկա. Դու ինձ բողոքում ես քո մենակությունից,  եթե դու  իմանայիր, թե որքան տխուր ու ցավալի են քո խոսքերն  ինձ համար։ Ի՜նչ ուրախությամբ կգայի քեզ համոզելու, որ դու մենակ չես և չես կարող մենակ լինել։ Բայց դու գիտես՝ ես չեմ կարող հեռանալ հայրիկից, նա շատ է տառապում, և ամեն րոպե կարող է ունենալ խնամքի կարիք: Իսկ դու պետք է  պատրաստվես  քննություններին և  համալսարանն ավարտես: Դե, թույլ տուր գոնե պատմեմ, թե ինչու ես երբեք միայնակություն  չեմ զգում։
Գիտե՞ս, արդյոք, որ  մարդը միայնակ է այն ժամանակ,  երբ ոչ մեկին չի սիրում, որովհետև սերը նման է թելի, որը մեզ կապում է սիրելի մարդու  հետ: Նույն ձևով էլ  մենք   ծաղկեփունջ ենք պատրաստում: Մարդիկ ծաղիկներ են, իսկ ծաղկեփնջի ծաղիկները միայնակ չեն կարող լինել: Եվ հենց ծաղիկը  ծաղկում է  և սկսում անուշ բուրել,, այգեպանը այն դնում է  ծաղկեփնջի մեջ::

Այդպես է լինում նաև մեզ՝ մարդկանց հետ: Ով սիրում է, նրա սիրտը ծաղկում է և անուշ բուրում,  նա նվիրում  է իր սերը ճիշտ այնպես, ինչպես ծաղիկը՝  իր բույրը: Այդ դեպքում  նա մենակ չէ, քանի որ իր սիրտը նրա հետ է, ում սիրում է, ում մասին մտածում է, հոգ  տանում, ուրախանում նրա ուրախությամբ և տառապում նրա տառապանքներից։ Նա նույնիսկ ժամանակ չի ունենում  միայնակ զգալու կամ  անգամ մտածելու,որ  ինքը միայնակ է, թե՞ ոչ։ Սիրո մեջ մարդը մոռանում է ինքն իրեն, նա ապրում է ուրիշների հետ, ապրում է ուրիշների մեջ: Եվ  երջանկությունը հենց սա  է:
Ես արդեն տեսնում եմ քո հարցում ունեցող  կապույտ աչքերը և լսում  քո հանգիստ առարկությունը, թե դա միայն երջանկության կեսն է, որ կատարյալ   երջանկությունը ոչ միայն սիրելու, այլև սիրված լինելու մեջ է: Բայց այստեղ մի փոքրիկ գաղտնիք կա, որը ես քո  ականջին կշշնջամ՝ ով իսկապես սիրում է, չի խնդրում և չի խնայում։ Չի կարելի անընդհատ հաշվել և հարցնել՝ ի՞նչ կբերի ինձ իմ սերը, ինձ սպասու՞մ է փոխադարձությունը, կամ գուցե ես ավելի շատ եմ սիրում, իսկ ինձ ավելի քիչ են սիրում, և արժե՞ արդյոք, որ ես հանձնվեմ այդ սիրուն… Այս ամենը  սխալ է և ավելորդ. այս ամենը նշանակում է, որ սեր դեռ չկա (չի ծնվել) կամ՝ այլևս չկա (մահացել է):
  Այս  հարմարվելն ու կշռադատելը ընդհատում են սրտից բխող սիրո կենդանի ալիքները և կանգնեցնում սերը: Համեմատող և կշռադատող մարդը չի սիրում,  և նրա շուրջը ձևավորվում է դատարկություն՝ իր սիրտ չթափանցած ու չջերմացած  շողերով, և  մարդիկ  անմիջապես զգում են դա, և երբ զգում են, որ նրա շուրջը դատարկ է, սառը ու կոպիտ, երես են թեքում՝ նրանից ջերմություն չսպասելով։ Սա մարդուն ավելի անտարբեր է դարձնում, և ահա  նա դառնում է միայնակ, անտեսված և դժգոհ…
  Ո ՛չ, սիրելիս, սերը պետք է ազատորեն հոսի սրտից, և կարիք չկա անհանգստանալ փոխադարձության համար: Պետք է մարդկանց արթնացնել քո սիրով, պետք է սիրել նրանց և դրանով  սիրելու կոչել։ Սիրելը կես երջանկություն չէ, այլ՝ լիակատար երջանկություն։ Պարզապես ընդունիր  դա, և քո շուրջը  հրաշքներ կծնվեն: Հանձնվիր սրտիդ հոսանքին, թող քո սերը ճախրի  ազատ, թող նրա ճառագայթները փայլեն ու ջերմանան բոլոր ուղղություններով: Այդ ժամանակ դու շուտով կզգաս, որ փոխադարձ սերը ամեն  կողմից  հոսում է դեպի քեզ։ Ինչո՞ւ։ Որովհետև քո անմիջական, ակամա բարությունը, քո  անընդհատական  ու անշահախնդիր սերը մարդկանց մեջ աննկատելիորեն բարություն և սեր են առաջացնում:։
 Եվ այդ ժամանակ դու կճաշակես այդ փոխադարձ, հետադարձ սերը ոչ թե որպես «լիակատար երջանկություն», որը դու պահանջեցիր և որին  հասար, այլ՝  որպես  երկրային երանություն, որում  քո  սիրտը կծաղկի և կհրճվի:.

Նիկոլենկա , երեխաս: Մտածի ՛ր այդ մասին և հիշի ՛ր իմ խոսքերը հենց որ նորից քեզ  մենակ զգաս։ Հատկապես, երբ ես երկրի վրա չեմ լինի : Եվ  հանգիստ եղիր ու  վստահելի, քանի որ Տերը մեր այգեպանն է, և մեր սրտերը ծաղիկներ են Նրա այգում:
Մենք՝ երկուսս էլ՝  հայրիկը և ես,  քնքշորեն գրկում ենք քեզ:
Քո մայր:
Շնորհակալ եմ քեզ, մայրիկ: Շնորհակալություն սիրո և սփոփանքի համար։ Գիտե՞ս, ես միշտ արցունքն աչքերիս եմ  կարդում  քո նամակը։ Եվ նամակը կարդալու ավարտին  սկսվում է Սուրբ Ծննդյան երեկոյան ժամերգությունը։
Օ՜, անարդարացի երկրային երանություն:


Թարգմանությունը՝ Կարինե Պետրոսյանի

Նամակ Սանտա Կլաուսից

Մարկ Տվեն
Սուրբ Նիկոլասի պալատը լուսնի վրա

Սուրբ Ծննդյան առավոտ

Սիրելի Սյուզի Կլեմենս.
Ես ստացել և կարդացել եմ բոլոր նամակները, որոնք դու և փոքր քույրիկդ գրել եք ինձ… Ես կարող եմ կարդալ քո և փոքրիկ քրոջդ խզբզոցն ու զարմանահրաշ նշաններով գրածը առանց որևէ դժվարության։ Սակայն ինձ համար դժվար է կարդալ այն նամակները, որոնք ձեր թելադրանքով գրել են մայրիկն ու դայակը, որովհետև ես օտարերկրացի եմ և անգլերեն լավ չեմ կարողանում ընթերցել։ Կտեսնես, որ ես ոչ մի սխալ չեմ արել այն նվերների հարցում, որոնք դու և քույրդ պատվիրել էիք ձեր անձնական նամակներում: Ես կեսգիշերին իջա ձեր ծխնելույզով, երբ դուք քնած էիք ու դրանք բոլորն ինքս բաժանեցի ու նաև համբուրեցի երկուսիդ էլ… Սակայն… այնտեղ կային… մեկ կամ երկու փոքր պատվերներ, որոնք ես չկարողացա կատարել, քանի որ նվերները սպառվեցին…

Մայրիկիդ նամակում մի երկու բառ կար, եթե ճիշտ հասկացա, «տիկնիկի հագուստներով լի կապոցի»-ի մասին էր խոսքը, այո՞: Այս առավոտ մոտավորապես ժամը իննին ես ձեր խոհանոցի դռան մոտ  կլինեմ տեղեկանալու համար: Բայց քեզանից բացի որևէ մեկին չպետք է տեսնեմ, և չպետք է խոսեմ ոչ մեկի հետ։ Երբ խոհանոցի դռան զանգը հնչի, Ջորջին պետք է փակ աչքերով ուղարկեք դռան մոտ: Պետք է ասեք նրան, որ առանց խոսելու քայլի ոտնաթաթերի վրա, հակառակ դեպքում մի օր նա կմահանա: Այնուհետև դու պետք է բարձրանաս մանկասենյակ և կանգնես աթոռի վրա կամ դայակի մահճակալին ու ականջդ դնես խոսափողին, որը հասնում է մինչև խոհանոց, և երբ ես սուլեմ խոսափողի մեջ, պետք է ասես. «Բարի գալուստ, Սանտա Կլաուս»։ Հետո ես կհարցնեմ, արդյո՞ք դա քո պատվիրած կապոցն է:
Եթե ասես՝ այո, ես կհարցնեմ ձեզ, թե ինչ գույնի կապոց ես ուզում… հետո պետք է մանրամասն նկարագրես այն ամենը, ինչ ուզում ես, որ լինի կապոցում։ Հետո երբ ասեմ՝ «Ցտեսություն և ուրախ Սուրբ Ծնունդ, իմ փոքրիկ Սյուզի Կլիմենս», պետք է պատասխանես. «Ցտեսություն, իմ բարի ծեր Սանտա Կլաուս, շատ շնորհակալ եմ»: Այնուհետև պիտի իջնես գրադարան և ասես Ջորջին, որ փակի բոլոր դռները, որոնք տանում են գլխավոր սրահ, և բոլորը պետք է մի պահ լռեն: Ես կգնամ լուսին և կվերցնեմ այդ բաները ու մի քանի րոպեից ներքև կիջնեմ հյուրասրահի բուխարու ծխնելույզով, եթե դա ձեր ուզած կապոցն է, քանի որ, ինչպես գիտես, չեմ կարող մանկասենյակի ծխնելույզից ներքև իջեցնել այնպիսի մեծ բան, ինչպիսին կապոցն է…

Եթե ես միջանցքում ձյան հետքեր թողնեմ, ասեք Ջորջին, որ ավլի այն ու լցնի բուխարու մեջ, քանի որ ես ժամանակ չեմ ունենա: Ջորջը չպետք է ցախավելով ավլի, այլ փալասով սրբի, այլապես մի օր կմահանա…Եթե իմ ոտնահետքը մնա մարմարի վրա, Ջորջը չպետք է այն մաքրի, թողեք  մնա որպես իմ այցի հիշատակ։ Երբ էլ որ նայես դրան կամ ցույց տաս որևէ մեկին, այն քեզ կհիշեցնի, որ դու փոքրիկ լավ աղջիկ ես։

Ցտեսություն մի քանի րոպեով, մինչև իջնեմ աշխարհ և հնչեցնեմ խոհանոցի դռան զանգը:
Քեզ սիրող Սանտա Կլաուս, ում մարդիկ երբեմն կոչում են նաև «Լուսնաբնակ մարդ»:

Սուրբծննդյան օրվա առավոտը

Նա վեր թռավ քնից միանգամից: Ժամը չորսն էր. դա այն պահն էր, երբ հայրը միշտ արթնացնում էր իրեն`միասին կթելու կովերը: Զարմանալիորեն պահել էր իր մանկության օրերի սովորությունը: Հիսուն տարի անց, երբ հայրն արդեն երեսուն տարի էր չկար, արթնանում էր ճիշտ ժամը չորսին: Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. Ծնունդ լինելով՝ աչքին քուն չէր գալիս:

Ի՞նչն էր նրան դրդում արթուն մնալ այդ գիշեր. մտքով ետ գնաց ժամանակի խորքը, մի երևույթ, որն հաճախ էր կրկնվում նորերս: Տասնհինգ տարեկան էր ու դեռևս ապրում էր հոր ագարակում: Սիրում էր հորը, թեև դա չէր ընկալել մինչև Ս. Ծնունդին քանի օր մնացած մի գիշեր, երբ ակամայից ունկնդիր եղավ հոր խոսքերին՝ ուղղված մորը.

– Մերի, չեմ սիրում Ռոբին արթնացնել առավոտը շուտ: Տղան աճում է արագ, պետք ունի քնի ու հանգստի: Պիտի տեսնես, թե որքան խորն է քնում: Երանի կարողանայի գործն անձամբ տնօրինել:

– Ադամ, դու հո չես կարող մենակ ամեն բան անել,- լսեց մոր զրնգուն ձայնը,- հետո, նա արդեն երեխա չէ, ժամանակն է, որ օգնի քեզ:

– Հա,- պատասխանեց հայրը դանդաղելով,- բայց նրան արթնացնելուց նեղվում եմ:

Այս խոսքերը լսելիս, մի ներքին ձայն հուշեց նրան, որ հայրը սիրում է իրեն: Ելնելով հարազատության զգացումից, նա երբևէ չէր մտածել այդ ուղղությամբ: Ոչ հայրը, ոչ էլ մայրը չէին արտահայտում իրենց սերը երեխաների նկատմամբ: Այդպիսի նրբությունների ժամանակ չկար, ագարակի աշխատանքը կլանում էր նրանց ուշքն ու միտքը:

Հիմա, երբ գիտեր՝ հայրը սիրում է իրեն, առավոտյան այլևս չպիտի ժամանակ կորցներ կամ ստիպեր հորը կրկին արթնացնելու իրեն: Այդ օրվանից, նա վեր էր կենում, կույրի պես խարխափելով՝ հագնվում. աչքերը փակվում էին, բայց, այնուամենայնիվ, վեր էր կենում:

Եվ, տասնհինգ տարեկան հասակում, երբ Ս. Ծնունդին նախորդող օրվա երեկոյան պառկեց քնելու, սկսեց մտածել վաղվա տոնական օրվա մասին: Չունևոր լինելով՝ նրանց ողջ ուրախությունը իրենց ձեռքով բուծած հնդկահավն ու մոր պատրաստած աղած մսով կարկանդակն էր: Քույրերը ձեռագործ նվերներ էին պատրաստում, իսկ հայրն ու մայրը գնում էին պետքական իրեր. գուցե, ոչ միայն գործի հագուստ, այլ երբեմն՝ նաև գրքեր: Ինքն էլ տնտեսում և յուրաքանչյուրի համար գնում էր նման բաներ: Իսկ այս անգամ ցանկանում էր հոր համար ավելի մեծ նվեր անել: Տաս-սենտանոց իրերի խանութից արդեն գնել էր մի փողկապ և մինչև անկողին մտնելը դա համարում էր բավական հարմար մի նվեր:

-Հայրի’կ,- հարցրել էր մի անգամ, երբ փոքր էր,- ի՞նչ է մսուրը:

-Դա հենց գոմն է,- պատասխանել էր հայրը,- ինչպիսին մերն է:

Ուրեմն Քրիստոսը ծնվել էր գոմում, և գոմ էին եկել մոգերը…

Մտքերը նրան հանգիստ չէին տալիս: Իսկ ինչո՞ւ ինքն էլ, հենց գոմում, անակնկալ չմատուցի հորը՝ նվերի անվան տակ: Նա կարող է արթնանալ ժամը չորսից շուտ, ծածուկ գնալ գոմ ու սկսել կիթը: Ամեն ինչ կանի մենակ, կկթի, կմաքրի, և երբ հայրը գնա աշխատելու կտեսնի եղածն ու կանրադառնա, թե ում ձեռքի գործն է: Հայացքն հառած աստղերին, նա մտքում ծիծաղեց յուրովի: Այդպես էլ կանի՝ անաղմուկ:

Երևի թե քսան անգամ բացեց աչքերը, վառեց լուցկին ու նայեց իր հնացած ժամացույցին՝ կես գիշեր, մեկն անց կես, երկու: Վերջապես քառորդ ժամ մնացած երեքին՝ վեր կացավ ու հագնվեց: Անձայն ցած իջավ փայտե սան-դուղքներով ու կամացուկ դուրս սպրդեց տնից: Կովերն նայում էին իրեն քնատ ու զարմացած աչքերով: Նրանց համար էլ, դեռ շուտ էր:

Ինքը երբեք մենակ չէր կթել կովերին, սակայն դա այնքան էլ խրթին չէր թվում հիմա, որովհետև անվերջ մտածում էր հորը անանկնկալ մատուցելու մասին: Ամեն օրվա պես, հայրը կարթնացնի իրեն և, մինչև ինքը շորերը հագնի, կգնա գոմ նախապատրաստելու աշխատանքը՝ կբացի դուռն ու կմոտենա վերցնելու երկու դատարկ թիթեղե մեծ կաթնամանները: Բայց դրանք արդեն լցված կլինեն կաթով ու դրված կաթնատանը:

– Էս ի՞նչ է, գրողը տանի,- կբացականչի հայրը զարմացած:

Նա ժպտաց ու շարունակեց կթել եռանդով. կաթը երկու շիթառատ հոսքով լցվում էր դույլի մեջ փրափրալից ու բուրումնավետ:

Կթելու նախկին դժվար գործողությունը կատարվում էր շատ ավելի դյուրին: Դա, այժմ, իր մեջ պարունակում էր ավելի մեծ խորհուրդ. դա նվեր էր իրեն սիրող հոր համար: Չհասկացավ, թե ինչպես ավարտեց աշխատանքը: Երկու կաթի ամանները լցված էին բերնեբերան: Խնամքով ծածկեց ամանները, փակեց կաթնատան դուռն ու չմոռացավ գցել սողնակը:

Վերադառնալով իր սենյակը, նա հազիվ հասցրեց մթության մեջ հանվել ու նետվել անկողնու մեջ. արդեն լսվում էր հոր վեր կենալու աղմուկը: Վերմակը քաշեց գլխին, որպեսզի խլացնի իր արագ շնչառության ձայնը: Դուռը բացվեց.

– Ռոբ,- կանչեց հայրը,- ստիպված ենք վեր կենալ, որդիս, նույնիսկ Ս. Ծնունդի օրը:

– Շատ լավ,- ասաց ինքը քնկոտ:

Դուռը փակվեց: Պառկած ծիծաղում էր ինքն իրեն. մի քանի րոպեից հայրը կիմանար ամեն բան: Սիրտը հուզմունքից պատրաստ էր դուրս թռչել մարմնից: Րոպեներն անցնում էին դանդաղ՝ տաս, տասնհինգ, չգիտեր ինչքան, երբ լսվեց հոր քայլերի ձայնը: Դուռը բացվեց. ինքը դեռ պառկած էր:

– Ռո’բ…

– Այո, հայրի’կ…

Հայրը ծիծաղում էր տարօրինակ ծիծաղով.

– Լավ ես հիմարացրել ինձ, չէ՞,- հայրը մոտեցավ անկողնուն ու գորովալից քաշեց վերմակը:

– Դա Ս. Ծնունդի առթիվ էր, հայրիկ:

Մթության մեջ, գտավ հորն ու սեղմեց գրկին: Զգաց, թե ինչպես հոր բազուկները փաթաթվում են իր մեջքին: Նրանք չէին տեսնում իրար դեմքերը:

– Շնորհակալ եմ, տղաս, դեռ ռչ ոք նման լավ գործ չէր կատարել…

– Օ՜, հայրիկ, ուզում եմ իմանաս, որ ես լավ տղա եմ… Նա խոսք չէր գտնում արտահայտելու իր բուռն զգացումները:

Կրկին վեր կացավ անկողնուց ու հագնվեց: Հետո երկուսով գնացին բերելու տոնածառը: Ա՜խ, ինչպիսի Ս. Ծնունդ… Քիչ էր մնացել, բերկրանքից ու հպարտությունից սիրտը նորից դուրս թռչեր, երբ հայրը մորն ու երեխաներին նկարագրեց Ռոբի արածը.

– Սա երբևէ ստացած Ս. Ծնունդի իմ ամենամեծ նվերն է,- ասաց հայրը հուզված,- ես դա կհիշեմ, տղա’ս, ամեն Ս. Ծնունդի առավոտյան, քանի դեռ կամ:

Նրանք դա մտաբերում էին միասին, մինչև հոր մահը: Հիմա իր մենության մեջ հիշում էր, թե ինչպես Ս. Ծնունդի այդ օրհնյալ լուսաբացին, ինքը մենակ, կովերի հետ գոմում, իր նվերն էր պատրաստում ճշմարիտ սիրո համար:

Իսկ այս առավոտյան, նա ցանկանում էր մի կարտ գրել կնոջը և նշել, թե ինչքան շատ է սիրում նրան: Չէր հիշում վերջին անգամ երբ էր խոստովանել իր սերը, թեև սիրում էր նրան այնքան առանձնահատուկ և զորեղ, որ դա չէր զգացել նույնիսկ երիտասարդ օրերին: Կինն էլ իրեն էր սիրում, և ինքը երջանիկ էր դրանով: Կյանքի ամենամեծ հաճույքը սիրելու ունակությունն է: Իսկ սերը դեռ վառ էր իր հոգում ու սրտում:

Նա համոզված էր՝ սիրո զգացմունքն իր մեջ պահպանվել էր շնորհիվ այն բանի, որ տարիներ առաջ ընկալել էր հոր սերն իր նկատմամբ: Այդպէս է՝ սերն է ծնունդ տալիս սիրույն: Նա կարող էր նվեր տալ նորից ու նորից: Այս առավոտ, Ս. Ծնունդի այս բարեբաստիկ լուսաբացին, նույնը կանի իր պաշտելի կնոջ համար: Դա կլինի նամակի ձևով, որպեսզի կարդացվի ու մնա հավիտյան… Նա մոտեցավ գրասեղանին ու սկսեց իր սիրո նամակը ուղղված կնոջը.

«Իմ թանկագին սեր…»:

Հեղինակ՝ Փիրըլ Ս. Բաք

Առաջադրանքներ

1․ Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

2․ Պատմվածքից դո՛ւրս գրիր ամենակարևոր հատվածը։

3․ Ո՞րն է ստեղծագործության գլխավոր ասելիք։

5․ Շարադրի՛ր մտքերդ նվեր տալու, նվիրելու կարևորության մասին։

6․ Ստեղծագործական աշխատանք՝ «Մի նվերի պատմություն»․․․

Կաղանդ

Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:
Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:
Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:
Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել  տուն: