Ամփոփիչ աշխատանք

1.Ի՞նչ եք հասկանում վալենտականություն ասելով:

Վալենտականությունը քիմիական տարրի ատոմի՝ մի այլ տարրի խիստ որոշակի թվով ատոմներ միացնելու հատկությունն է: Վալենտականությունն արտահայտվում է ամբողջ թվերով և գրվում է տարրի քիմիական նշանի վերևում` հռոմեական թվանշանով:

2.Միացությունում ո՞ր տարրի վալենտականությունը չի համապատասխանում խմբի համարին:
ա.F բ.S գ.O դ.Ne ե.Cl0

3. Որոշե՛ք տարրերի վալենտականությունը հետևյալ բանաձևերում՝
CO2 SiO2 N2O3 N2O

4.Որո՞նք են բյուրեղավանդակների տեսակները։

Բյուրեղավանդակների հանգույցներում դասավորված մասնիկների տեսակից ու դրանց միջև քիմիական կապի բնույթից ելնելով՝ տարբերում են իոնային, ատոմային, մոլեկուլային և մետաղական բյուրեղավանդակներ:

5.Պարզաբանե’ք բյուրեղավանդակ ,հանգույց,տարրական բջիջ հասկացությունները։

Բյուրեղներում մասնիկները միմյանց միջև գործող ուժերի շնորհիվ դասավորվում են կանոնավոր տարածական բյուրեղավանդակում:Այն կետերը, որոնցում դասավորված են բյուրեղավանդակը կազմող մասնիկները, անվանվում են բյուրեղավանդակի հանգույցներ, իսկ բյուրեղավանդակում անընդհատ կրկնվող փոքրագույն բջիջները՝ տարրական բջիջներ:

6.Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլային զանգվածը:

Այն ցույց է տալիս նյութի մեկ մոլեկուլի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը(ջրածին)։

7.Հաշվե՛ք P2O5, H2SO4, Fe3O4,H2CO3,Na2CO3,CH4 նյութերի հարաբերակակն մոլեկուլային զանգվածը:

8.Հաշվել միացությունում յուրաքանչյուր ատոմի զանգվածային բաժինը:
P2O5, H2SO4, Fe3O4,H2CO3,Na2CO3,CH4

9.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում
Օրինակ՝
NaNO3— Նատրիում մեկ ատոմ, ազոտ մեկ ատոմ, թթվածին երեք ատոմ։    
FeSO4— երկաթ մեկ ատոմ, ծծումբ մեկ ատոմ, թթվածին չորս ատմ
KMnO4 կալիում մեկ ատոմ, մանգան մեկ ատոմ, թթվածին չորս ատոմ 
SiO2—Սիլիցիում մեկ ատոմ, թթվածին երկու ատոմ  
H2SO4 ջրածին երկու ատոմ, ծծումբ մեկ ատոմ, թթվածին չորս ատոմ

10.Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.
ա)կավճի ու ջրի.
բ)սպիրտի և ջրի+
գ)յուղի և ջրի.
դ) յուղի և բենզինի+

Leave a comment