Month: September 2023

Ֆրանսիա


Դասի հղումը

Բնակչության սեռատարիքային բուրգը

Բնակչության ցուցանիշները 

  1. Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիայի Հանրապետությունը գտնվում է Եվրոպայի արևմուտքում, հյուսիսում և արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, իսկ հարավում՝ Միջերկրական ծովի ջրերով:
Ֆրանսիան գտնվում է Եվրոպայի ծայր արևմուտքում և ունի շատ հարմար տնտեսաաշխարհագրական դիրք:

  1. Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Ֆրանսիան ունի լավ նախադրյալներ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Այդ նախադրյալներն են բարենպաստ կլիմայական պայմանները, հարմար տնտեսաաշխարհագրական դիրքը, հարթ մակերևույթը և տարբեր բնական ռեսուրսների առկայությունը։

  1. Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

Ժամանակակից Ֆրանսիայի տարածքները մոտավոր համընկնում են Գալիայի հետ։ Գալիան բարգավաճող երկիր էր, որի հարավային մասը ենթարկվում էր հռոմեական և հունական ճնշումներին։

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները: 

Իրան

Ավելի քան 81 միլիոն բնակչությամբ Իրանը աշխարհում բնակչության թվով 18-րդն է1.648.195 կմ քառակուսի տարածքով այն երկրորդ ամենախոշոր երկիրն է Մերձավոր Արևելքում և 17-րդը՝ աշխարհում։Իրանը հյուսիս արևմուտքում սահմանակից է ՀայաստանինԱդրբեջանին և Ադրբեջանի մաս կազմող Նախիջևանին, հյուսիսում Կասպից ծովին, հյուսիս արևելքում Թուրքմենստանին, արևելքում Աֆղանստանին և Պակիստանին, հարավում Պարսից ծոցին և Օմանի ծոցին, արևմուտքում Թուրքիային և Իրաքին։ Երկիրը գտնվում է Եվրասիայի և Արևմտյան Ասիայի կենտրոնում, իսկ Հորմուզի նեղուցը երկրին տալիս է աշխարհաքաղաքական մեծ կարևորություն; Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Թեհրանն է, որը համարվում է նաև երկրի մշակութային և տնտեսական կենտրոնը։ Արաբական արշավանքները Պարսկաստան սկսվեցին յոթերորդ դարում և արդյունքում Իրանը իսլամացվեց՝ փոխարինելով Զրադաշտականությունը և Մանիքեությունը Իսլամով։ Իրանը մեծ ներդրում ունեցավ Իսլամական ոսկե դարում, որը ծնեց մեծ թվով ազդեցիկ արվեստագետների և գիտնականների։Երկու դար անց Իրանում սկսեցին կառավարել իսլամական տարբեր բնիկ տոհմեր, որոնց ավելի ուշ նվաճեցին սելջուկները և մոնղոլները

Երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր

Դիցուք տրված են x և y երկու անհայտներով առաջին աստիճանի գծային հավասարումներ՝ a1x+b1y+c1=0 և a2x+b2y+c2=0: Ասում են, որ տրված է  x և y երկու անհայտներով հավասարումների համակարգ։

Համակարգի հավասարումները գրում են իրար տակ և միացնում են հատուկ նշանի՝ ձևավոր փակագծերի միջոցով.

(x;y) թվազույգը, որը հանդիսանում է միաժամանակ և՛ առաջին, և՛ երկրորդ հավասարումների լուծում, կոչվում է համակարգի լուծում:

Լուծել համակարգը նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները կամ ապացուցել, որ այլ լուծումներ չկան:

Առաջադրանքներ․

23,25,27

Դասագիրք․

Տնային աշխատանք․

24,28

23.
ա․
{1+2-3=0
1-2+1=0 ճիշտ է

բ․
{2,5×1-2,5=0
1/4×2-1/2=0 ճիշտ է

գ․
{2×1+3×2-8=0
4×1-2-2=0 ճիշտ է

24․
ա․
{2x(-2)-1+5=0
-2+1-3=0 ճիշտ է համակարգի լուծում չէ -2;1 թվազույգը
բ․
{2x(-2)+5×1-1=0
3x(-2)-4=0 սխալ է

25

(1,2)

28

X+y=7

X-y=2

x-y=12

x+y=27

Երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր

Դիցուք տրված են x և y երկու անհայտներով առաջին աստիճանի գծային հավասարումներ՝ a1x+b1y+c1=0 և a2x+b2y+c2=0: Ասում են, որ տրված է  x և y երկու անհայտներով հավասարումների համակարգ։

Համակարգի հավասարումները գրում են իրար տակ և միացնում են հատուկ նշանի՝ ձևավոր փակագծերի միջոցով.

(x;y) թվազույգը, որը հանդիսանում է միաժամանակ և՛ առաջին, և՛ երկրորդ հավասարումների լուծում, կոչվում է համակարգի լուծում:

Լուծել համակարգը նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները կամ ապացուցել, որ այլ լուծումներ չկան:

Առաջադրանքներ․

23,25,27

Դասագիրք․

Տնային աշխատանք․

24,28

Բազմանկյուններ

1) Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, որի յուրաքանչյուր անկյունը հավասար է՝

ա) 900,

X=90° n=360°/180-90°=4 

բ) 600:

 բ)x=60° n=360°/180-60°=3 

2)Գտեք ուռուցիկ հնգանկյան անկյունները, եթե դրանք համեմատական են 2, 3, 4, 5, 6 թվերին:

2+3+4+5+6=20

n=5 (5-2)*180=540

540:20=27

27×2=54

27×3=81

27×4=108

27×5=135

27×6=162

3)Ըստ գծագրի տվյալների որոշեք անհայտ կողմերը․

Տնային աշխատանք․

1) Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, եթե նրա անկյունների գումարը 5400 է:

5400:180+2=32

2)ABCD զուգահեռագծի մեջ,որի պարագիծը 46 է, AB-ն 3-ով մեծ է BC-ից։ Գտեք զուգահեռագծի կողմերը։

Դաս 3.    (25.09.2023 – 29.09.2023)

1․ Կրկնել նախորդ դասի թեման՝ Դաս 2։ Վերհիշել բանաձևերն ու դրանք օգտագործել գործնական խնդիրների լուծման համար (Թեմա 2՝ § 2. Հավասարաչափ արագացող շարժում: Արագացում: § 3. Հավասարաչափ արագացող շարժման արագություն: § 4. Ճանապարհը հավասարաչափ արագացող շարժման դեպքում)։

2. Լաբորատոր աշխատանք. (Կատարել փորձը լաբորատորիայում, գրանցել համապատասխան չափումների տվյալները և հաշվարկների օգնությամբ հաշվել թեք ճոռով շարժվող մետաղե գնդիկի հավասարաչափ արագացող շարժման արագացումը)։ 

Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը.

N    t, վ    s, մ      a,  մ/վ2    v, մ/վ
1.
2.
3.
4.

Աշխատանքի նպատակը. չափել այն արագացումը, որով շարժվում է գնդիկը թեք ճոռով:

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. մետաղե ճոռ, պողպատե գնդիկ, վայրկենաչափ, պողպատե գլան, չափերիզ, ամրակալան: 

Աշխատանքի ընթացքը.

1. Հավաքեք նկարում պատկերված փորձասարքը:

2. Գնդիկը բաց թողեք և վայրկենաչափով նշեք ժամանակի այն t պահը, երբ գնդիկը կհարվածի գլանին

3. Չափերիզով չափելով գնդիկի անցած ճանապարհը` որոշեք գնդիկի շարժման արագացումը` a = 2S/t2:

4. Փորձը կրկնեք 5—6 անգամ: Չափման արդյունքները գրանցեք աղյուսակում:

5. Որոշեք արագացման արժեքների միջինը (aմիջ․):

3․ Լուծել հետևյալ խնդիրները՝

1. Իրար հաջորդող երկու հավասար ժամանակամիջոցներում մեքենան շարժվել է համապատասխանաբար 10 մ/վ և 15 մ/վ արագություններով: Գրեք մեքենայի միջին արագությունն ամբողջ շարժման ընթացքում:

2. Իրար հաջորդող երկու հավասար ճանապարհներ մեքենան շարժվել է համապարասխանաբար 10 մ/վ և 15 մ/վ արագություններով: Գրեք մեքենայի միջին արագությունն ամբողջ շարժման ընթացքում։

3. «Թռչող դահակորդները» ժամանակակից ցարկահարթակների վրա 108 կմ/ժ արագության հասնում են 5 վ ի ընթացքում: Ի՞նչ արագացմամբ են շարժվում դահուկորդները և որքան ճանապարհ են անցնում այդ ընթացքում:

4. Թեք ճոռով դադարի վիճակից գլորվող գնդակը առաջին վայրկյանում անցավ 0,1 մ ճանապարհ: Ինչքա՞ն ճանապարհ կանցնի այն առաջին 3 վ–ում:

ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ

Հիշենք, որ արգելակման ձանապարհի կախումը մարմնի սկզբնական արագությունից որոշվում է հետևյալ բանաձևով. So= Vo2 / 2a :

Այս բանաձևից բխող մի հետևության մասին պետք է իմանան բոլորը՝ տրանսպորտային միջոցներ վարողներն ու հետիոտները: Համաձայն այդ բանաձևի՝ արգելակման ճանապարհը մարմնի սկզբնական արագությունից կախված է քառակուսային օրենքով: Սա նշանակում է, որ նույն արագացման դեպքում մարմնի սկզբնական արագությունը 2 անգամ մեծացնելիս արգելակման ճանապարհը մեծանում է 4 անգամ: Օրինակ՝ 30 կմ/ժ արագությամբ շարժվող ավտոմեքենան ասֆալտապատ ճանապարհին հաջողվում է կանգնեցնել մոտ 6 մ հեռավորության վրա: Ուստի, այդ արագությամբ շարժվող ավտոմեքենան անցումի մոտ կանգնեցնելու համար պետք է սկսի արգելակել, երբ այն անցումից 6 մ հեռավորության վրա է:

Եթե այդ նույն տեղից սկսի արգելակել 60 կմ/ժ արագությամբ շարժվող ավտոմեքենան, ապա նրան անցումի մոտ կանգնել չի հա– ջողվի, որովհետև այդ արագության դեպքում ավտոմեքենայի արգե լակման ճանապարհը 24 մ է, և այն կանգ կառնի միայն անցումից 18 մ հեռավորության վրա: Անցումի մոտ կանգնելու համար վարորդը շատ ավելի վաղ պետք է սկսի արգելակումը:

Նոր դաս

§ 5.  Ազատ անկում: Ազատ անկման արագացում: 

§ 6 . Հավասարաչափ շարժում շրջանագծով:

Քննարկվող հարցեր՝                                

1.Ձևակերպել Գալիլեյի օրենքը:

Բոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ:

2.Որ երևույթն են անվանում ազատ անկում:

Ազատ անկումը մարմնի ցանկացած անկումն է, որտեղ երկրի ձգողականությունը դրա վրա ազդող միակ ուժն է։

3.Ինչպես կարելի է համոզվել, որ ազատ անկումը հավասարաչափ արագացող է:

Երկիր մոլորակի ձգողական ուժը ազդում է բոլոր մարմինների վրա և հաղորդում է նրանց նույն արագացումը, և այդ ուժը հաստատուն է։

4.Նկարագրել  Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունը հաստատող փորձերը:

Վերցնել մոտ 1 մ երկարությամբ ապակե խողովակ, որը մի կողմից փակ է, իսկ մյուս կողմից ծորակ ունի, և որի մեջ դրված են կապարե գնդիկ, խցան և փետուր: Սկզբում  խողովակը պահում են ուղղաձիգ դիրքով, հետո այն արագ շրջում են 180°-ով:

5.Ինչի է հավասար ազատ անկման արագացումը և ինչպես է այն ուղղված:

g=9,8մ/վ²

6.Գրել  ազատ անկման բանաձևերը:

S=gt²/2

7.Որ շարժումն են անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

Այն շարժումը, որի հատագիծը շրջանագիծ է։

8.Ինչ ուղղություն և մեծություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: Բերել օրինակներ:

Մեծությունը հաստատուն է և ամեն կետում ուղղված է այդ կետին տարված շոշափողով։  

Օրինակ՝ ժամացույցի սլաք։ 

9.Ինչ է պտտման պարբերությունը:

Պարբերական նշանակում է ժամանակի ընթացքում կրկնվող, իսկ այն ժամանակամիջոցը, որից հետո կրկնվում է տվյալ երևույթը, անվանում են պարբերություն:

10.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը: 

Պարբերական շարժումները բնութագրվում են պարբերությամբ և հաճախությամբ: Համաձայն սահմանման՝ պտտման պարբերությունը ժամանակամիջոց է, հետևաբար նրա չափման միավորը ՄՀ-ում 1 վայրկյանն է (1 վ): 

11.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն

արտահայտող բանաձևը:

Այսպիսով, պտտման պարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է N թվով պտույտներ կատարելու վրա ծախսված ժամանակը բաժանել պտույտների թվի վրա.

T=t/N

12.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն:              

       

Իմանալով շառավիղը մենք կստանաք շրջանագծի երկարությունը։ Այդ երկարությորը հավասար կլինի S: 

Պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն հավասար կլինի t:

Հետո միջին արագությունը հաշվող բանաձևի միջոցով մենք կստանաք մարմնի արագությունը։

v=S/t

                     

Խնդիրներ՝ 

1.Որքան կտևի 500մ բարձրությունից թողած մարմնի անկումը:

h=500

a=g=9,8

t-?

2h=a²t

h=a²t/2

t=2h/a²

t=1000/94.04

t=10.63վրկ

2.Ինչ արագություն կունենա 500մ բարձրությունից ցած ընկնող մարմինը գետնին հարվածելու պահին:

h=500

a=g=9,8

t-?

2h=a²t

h=a²t/2

t=2h/a²

t=1000/94.04

t=10.63վրկ

v=at

v=9.8*10.63=104.174

3.Ինչ արագությամբ են շարժվում անվադողի եզրակետերը, եթե անվադողի շառավիղը 60սմ է, իսկ պտտման հաճախությունը 8 վ(-1):

4.Երկրագունդը Արեգակի շուրջը պտտվում է գրեթե շրջանագծային ուղեծրով: Երկրագնդի հեռավորությունը Արեգակից մոտավորապես 150 000 000 կմ է: Ինչ արագությամբ է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը: 1 տարվա տևողությունն ընդունել 365,26 օր:

S=150 000 000

t=365,26օր 

365.26*24(Ժամ)=8766.24(Ժամ) 

S=2π*R

S=150 000 000*2*3.14=942 000 000

v=S/t

v=942 000 000/8766.24

v=107,457.7կմ/ժ

Լրացուցիչ ինֆորմացիա. Գալիլեո Գալիլեյ(1564-1642):

Իտալացի նշանավոր ֆիզիկոս և աստղագետ:

Առաջինն է կիրառել բնության հետազոտման փորձնական մեթոդը: Հայտնաբերել է մարմնի անկման և իներցիայի օրենքները: Ստեղծել է դիտախողովակ, դրանով կատարել է աստղագիտական դիտումներ:

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից.  §5;  §6  (էջ 13-20):

Պատրաստել ուսումնական նյութ էջ18-ի «Հետաքրքիր է իմանալ»; «Արիստոտելից մինչև Գալիլեյ»; «Քարն ու փետուրը միաժամանակ»; «Պարբերական և պարբերություն» կամ «Գալիլեո Գալիլեյ» թեմաներից որևէ մեկի շուրջ:

Դաս 2.    (14.09.2023 – 22.09.2023)

Թեմա՝

§ 2. Հավասարաչափ արագացող շարժում: Արագացում:

§ 3. Հավասարաչափ արագացող շարժման արագություն:

§ 4. Ճանապարհը հավասարաչափ արագացող շարժման դեպքում:

Քննարկվող հարցեր.

1.Որ անհավասրաչափ շարժումն է կոչվում հավասարաչափ արագացող:

Մարմնի շարժումը կոչվում է հավասարաչափ արագացող, եթե այդ շարժման արագությունը հավասար ժամանակամիջոցներում փոփոխվու է նույն չափով:

2. Որ ֆիզիկական մեծությունն է կոչվում հավասարաչափ արագացող շարժման արագացում:

Այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է մարմնի շարժման արագության փոփոխության և այն ժամանակամիջոցի հարաբերությանը, որը ընդհացքում կատարվել է, այդ փոփոխությունը, կոչվում է հավասարաչափ արագացող շարժման արագացում:

3.Ինչ է ցույց տալիս արագացումը: Որն է արագացման միավորը, և ինչպես է այն սահմանվում: Գրել բանաձևը:

Արագացումը ցույց է տալիս, թե ինչքան ժամանակահատվածում ինչքանով է արագանում մարմինը:

Արագացման միավորը մ/վ2-ին է:

Բանաձևը՝a=v/t:

4.Ինչպես է ուղղված հավասարաչափ արագացող շարժման արագացումը  երբ՝

ա. մարմինը շարժումն սկսում է դադարի վիճակից,

Այս դեպքում արագությունը ուղղված է շարժման ուղղությամբ:

բ. մարմնի արագությունը, նվազելով դառնում է զրո:

Այս դեպքում արագությունը ուղղված է շարժման հակառակ:

5.Հավասարաչափ շարժման ճանապարհի և արագության բանաձևը:

S=vt

v=S/t

6.Հավասարաչափ արագացող շարժման արագության և ճանապարհի բանաձևը,:

v=a*t

S=a*t2/2

7.Որքան է հավասարաչափ շարժման արագացումը:

Այս դեպքում արագությունը a=0:

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից.  §2; §3;  §4  (էջ 6-12)  Լուծել խնդիրներ՝ Վ. Ի. Լուկաշիկ. Մեխանիկական շարժում (էջ 14-18): 

Դաս 1. (04.09.2023 -13.09.2023)

Թեմա՝

ԿԻՆԵՄԱՏԻԿԱ

Ներածություն: 

§ 1. Անհավասարաչափ շարժում: Միջին արագություն։

Պատասխանել հետևյալ հարցերին՝

1. Շարժում: Ի՞նչ է մեխանիկական շարժումը: (Անցյալ տարվա դասընթացի կրկնություն):

Մեխանիկական շարժումը մարմնի տեղափոխությունն է ուրիշ մարմնի նկատմամբ։

2.Ինչ է ուսումնասիրում կինեմատիկան:

Կինեմատիկան ուսումնասիրում է մարմնի շարժումը առանց հաշվի առնելու դրանց պատճառները։

3. Շարժման հարաբերականությունը: 

4.Ի՞նչ է իրենից ներկայացնում հաշվարկման համակարգը: Հաշվարկման մարմին:

Հաշվարկման մարմինը գոյանում է կորդինատային համակարգից, հաշվարկման մարմից և ժամանակի չափման սարքից։

5.Ի՞նչն են անվանում շարժման հետագիծ (թվարկել տեսակները ):

Հետագիծ կոչվում է այն գիծը որով տվյալ համակրգում շարժվում է մարմինը։ Ուղղագիծ և կորագիծ։

6.Ի՞նչն են անվանում մարմնի անցած ճանապարհ: Ճանապարհի միավորը:

Ճանապարհը հետագծի երկարությունն է։

7.Ինչո՞վ է տարբերվում հետագիծը մարմնի անցած ճանապարհից:

8.Ո՞ր շարժումն են անվանում հավասարաչափ և որը՝ անհավասարաչափ: (Բերել ձեր շուրջը առօրյայում, կենցաղում հավասարաչափ և անհավասարաչափ շարժման օրինակներ):

Հավասարաչափ շարժման ժամանակ մարմինը անցնում է նույնքան ճանապարհ նույնքան ճանապարհում, իսկ անհավասարաչափ շարժումը այն շարժումն է, որի ժամանակ մարմինը տարբեր տեղամասերը դանդղանում կամ արագանում է:

Օրինակ՝ ժմացույցի սլաքները շարժվում են հավասարաչափ, իսկ ավտոմեքենան, որը մի տեղամասում կարող է արագանալ կամ դանդաղանալ շարժվում է անհավասարաչափ:

9.Ո՞ր մարմինն են անվանում հաշվարկման մարմին:

Հաշվարկման մարմին կոչվում է այն մարմինը, որի նկատմամբ դիտարկում են այլ մարմինների դիրքերը։

10. Արագություն, արագության միավորը: Բացի թվային արժեքից էլ ինչով է բնութագրվում մարմնի արագությունը: Վեկտորական և սկալյար մեծություններ;

մ/վ,կմ/վ,կմ/ժ և այլն:

11.Ո՞ր շարժումն է կոչվում անհավասարաչափ: Բերել օրինակներ:

Այն շարժումը, որի ժամանակ գոնե երկու հավասար ժամանակամիջոցներում մարմինն անցնում է անհավասար ճանապարհներ, կոչվում է անհավասարաչափ կամ փոփոխական շարժում:

12.Սահմանել անհավասարաչափ շարժման միջին արագություն:

Մարմնի անցած ճանապարհի և անցնելու ժամանակի հարաբերությունը կոչվում է միջին արագություն:

13.Գրել միջին արագության բանաձևը:

v0=S/t

14.Ի՞նչ ֆիզիկական իմաստ ունի անհավասարաչափ շարժման միջին արագությունը:

Երբ մենք գտնում ենք անհավասարաչափ շարժման միջին արագությունը, այն նույնն է դառնում ինչ-որ հավասարաչափ շարժուման արագությունը:

15.Ի՞նչ է ակնթարթային արագությունը:

Մարմնի շարժման ակնթարթային արագությունհետագծի որևէ կետում կոչվում է այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է այդ կետին հարողշատ փոքր տեղամասերում շարժման միջին արագությանը

Լրացուցիչ առաջադրանք՝  

Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից.  §1;  §2  (էջ 3-8) 

Կատարել խնդիրներ՝ Վ. Ի. Լուկաշիկ. Գլուխ 7.Մեխանիկական շարժում (էջ՝ 14-18): 

Պատրաստել տեսանյութ՝ ձեր շրջապատում, առօրյայում հանդիպած ֆիզիկական երևույթների վերաբերյալ: Նկարագրել,մեկնաբանել,  եզրակացնել, տեղադրել բլոգներում: