1․ Կրկնել նախորդ դասի թեման՝ Դաս 2։ Վերհիշել բանաձևերն ու դրանք օգտագործել գործնական խնդիրների լուծման համար (Թեմա 2՝ § 2. Հավասարաչափ արագացող շարժում: Արագացում: § 3. Հավասարաչափ արագացող շարժման արագություն: § 4. Ճանապարհը հավասարաչափ արագացող շարժման դեպքում)։
2. Լաբորատոր աշխատանք. (Կատարել փորձը լաբորատորիայում, գրանցել համապատասխան չափումների տվյալները և հաշվարկների օգնությամբ հաշվել թեք ճոռով շարժվող մետաղե գնդիկի հավասարաչափ արագացող շարժման արագացումը)։
Հավասարաչափ արագացող շարժման արագացման որոշումը.
N | t, վ | s, մ | a, մ/վ2 | v, մ/վ |
1. | ||||
2. | ||||
3. | ||||
4. |
Աշխատանքի նպատակը. չափել այն արագացումը, որով շարժվում է գնդիկը թեք ճոռով:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր. մետաղե ճոռ, պողպատե գնդիկ, վայրկենաչափ, պողպատե գլան, չափերիզ, ամրակալան:
Աշխատանքի ընթացքը.
1. Հավաքեք նկարում պատկերված փորձասարքը:
2. Գնդիկը բաց թողեք և վայրկենաչափով նշեք ժամանակի այն t պահը, երբ գնդիկը կհարվածի գլանին
3. Չափերիզով չափելով գնդիկի անցած ճանապարհը` որոշեք գնդիկի շարժման արագացումը` a = 2S/t2:
4. Փորձը կրկնեք 5—6 անգամ: Չափման արդյունքները գրանցեք աղյուսակում:
5. Որոշեք արագացման արժեքների միջինը (aմիջ․):
3․ Լուծել հետևյալ խնդիրները՝
1. Իրար հաջորդող երկու հավասար ժամանակամիջոցներում մեքենան շարժվել է համապատասխանաբար 10 մ/վ և 15 մ/վ արագություններով: Գրեք մեքենայի միջին արագությունն ամբողջ շարժման ընթացքում:
2. Իրար հաջորդող երկու հավասար ճանապարհներ մեքենան շարժվել է համապարասխանաբար 10 մ/վ և 15 մ/վ արագություններով: Գրեք մեքենայի միջին արագությունն ամբողջ շարժման ընթացքում։
3. «Թռչող դահակորդները» ժամանակակից ցարկահարթակների վրա 108 կմ/ժ արագության հասնում են 5 վ ի ընթացքում: Ի՞նչ արագացմամբ են շարժվում դահուկորդները և որքան ճանապարհ են անցնում այդ ընթացքում:
4. Թեք ճոռով դադարի վիճակից գլորվող գնդակը առաջին վայրկյանում անցավ 0,1 մ ճանապարհ: Ինչքա՞ն ճանապարհ կանցնի այն առաջին 3 վ–ում:
ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Հիշենք, որ արգելակման ձանապարհի կախումը մարմնի սկզբնական արագությունից որոշվում է հետևյալ բանաձևով. So= Vo2 / 2a :
Այս բանաձևից բխող մի հետևության մասին պետք է իմանան բոլորը՝ տրանսպորտային միջոցներ վարողներն ու հետիոտները: Համաձայն այդ բանաձևի՝ արգելակման ճանապարհը մարմնի սկզբնական արագությունից կախված է քառակուսային օրենքով: Սա նշանակում է, որ նույն արագացման դեպքում մարմնի սկզբնական արագությունը 2 անգամ մեծացնելիս արգելակման ճանապարհը մեծանում է 4 անգամ: Օրինակ՝ 30 կմ/ժ արագությամբ շարժվող ավտոմեքենան ասֆալտապատ ճանապարհին հաջողվում է կանգնեցնել մոտ 6 մ հեռավորության վրա: Ուստի, այդ արագությամբ շարժվող ավտոմեքենան անցումի մոտ կանգնեցնելու համար պետք է սկսի արգելակել, երբ այն անցումից 6 մ հեռավորության վրա է:
Եթե այդ նույն տեղից սկսի արգելակել 60 կմ/ժ արագությամբ շարժվող ավտոմեքենան, ապա նրան անցումի մոտ կանգնել չի հա– ջողվի, որովհետև այդ արագության դեպքում ավտոմեքենայի արգե լակման ճանապարհը 24 մ է, և այն կանգ կառնի միայն անցումից 18 մ հեռավորության վրա: Անցումի մոտ կանգնելու համար վարորդը շատ ավելի վաղ պետք է սկսի արգելակումը:
Նոր դաս
§ 5. Ազատ անկում: Ազատ անկման արագացում:
§ 6 . Հավասարաչափ շարժում շրջանագծով:
Քննարկվող հարցեր՝
1.Ձևակերպել Գալիլեյի օրենքը:
Բոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ:
2.Որ երևույթն են անվանում ազատ անկում:
Ազատ անկումը մարմնի ցանկացած անկումն է, որտեղ երկրի ձգողականությունը դրա վրա ազդող միակ ուժն է։
3.Ինչպես կարելի է համոզվել, որ ազատ անկումը հավասարաչափ արագացող է:
Երկիր մոլորակի ձգողական ուժը ազդում է բոլոր մարմինների վրա և հաղորդում է նրանց նույն արագացումը, և այդ ուժը հաստատուն է։
4.Նկարագրել Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունը հաստատող փորձերը:
Վերցնել մոտ 1 մ երկարությամբ ապակե խողովակ, որը մի կողմից փակ է, իսկ մյուս կողմից ծորակ ունի, և որի մեջ դրված են կապարե գնդիկ, խցան և փետուր: Սկզբում խողովակը պահում են ուղղաձիգ դիրքով, հետո այն արագ շրջում են 180°-ով:
5.Ինչի է հավասար ազատ անկման արագացումը և ինչպես է այն ուղղված:
g=9,8մ/վ²
6.Գրել ազատ անկման բանաձևերը:
S=gt²/2
7.Որ շարժումն են անվանում շրջանագծային հավասարաչափ շարժում:
Այն շարժումը, որի հատագիծը շրջանագիծ է։
8.Ինչ ուղղություն և մեծություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: Բերել օրինակներ:
Մեծությունը հաստատուն է և ամեն կետում ուղղված է այդ կետին տարված շոշափողով։
Օրինակ՝ ժամացույցի սլաք։
9.Ինչ է պտտման պարբերությունը:
Պարբերական նշանակում է ժամանակի ընթացքում կրկնվող, իսկ այն ժամանակամիջոցը, որից հետո կրկնվում է տվյալ երևույթը, անվանում են պարբերություն:
10.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը:
Պարբերական շարժումները բնութագրվում են պարբերությամբ և հաճախությամբ: Համաձայն սահմանման՝ պտտման պարբերությունը ժամանակամիջոց է, հետևաբար նրա չափման միավորը ՄՀ-ում 1 վայրկյանն է (1 վ):
11.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն
արտահայտող բանաձևը:
Այսպիսով, պտտման պարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է N թվով պտույտներ կատարելու վրա ծախսված ժամանակը բաժանել պտույտների թվի վրա.
T=t/N
12.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն:
Իմանալով շառավիղը մենք կստանաք շրջանագծի երկարությունը։ Այդ երկարությորը հավասար կլինի S:
Պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն հավասար կլինի t:
Հետո միջին արագությունը հաշվող բանաձևի միջոցով մենք կստանաք մարմնի արագությունը։
v=S/t
Խնդիրներ՝
1.Որքան կտևի 500մ բարձրությունից թողած մարմնի անկումը:
h=500
a=g=9,8
t-?
2h=a²t
h=a²t/2
t=2h/a²
t=1000/94.04
t=10.63վրկ
2.Ինչ արագություն կունենա 500մ բարձրությունից ցած ընկնող մարմինը գետնին հարվածելու պահին:
h=500
a=g=9,8
t-?
2h=a²t
h=a²t/2
t=2h/a²
t=1000/94.04
t=10.63վրկ
v=at
v=9.8*10.63=104.174
3.Ինչ արագությամբ են շարժվում անվադողի եզրակետերը, եթե անվադողի շառավիղը 60սմ է, իսկ պտտման հաճախությունը 8 վ(-1):
4.Երկրագունդը Արեգակի շուրջը պտտվում է գրեթե շրջանագծային ուղեծրով: Երկրագնդի հեռավորությունը Արեգակից մոտավորապես 150 000 000 կմ է: Ինչ արագությամբ է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը: 1 տարվա տևողությունն ընդունել 365,26 օր:
t=365,26օր
365.26*24(Ժամ)=8766.24(Ժամ)
S=2π*R
S=150 000 000*2*3.14=942 000 000
v=S/t
v=942 000 000/8766.24
v=107,457.7կմ/ժ
Լրացուցիչ ինֆորմացիա. Գալիլեո Գալիլեյ(1564-1642):
Իտալացի նշանավոր ֆիզիկոս և աստղագետ:
Առաջինն է կիրառել բնության հետազոտման փորձնական մեթոդը: Հայտնաբերել է մարմնի անկման և իներցիայի օրենքները: Ստեղծել է դիտախողովակ, դրանով կատարել է աստղագիտական դիտումներ:
Սովորել՝ Է. Ղազարյանի դասագրքից. §5; §6 (էջ 13-20):
Պատրաստել ուսումնական նյութ էջ18-ի «Հետաքրքիր է իմանալ»; «Արիստոտելից մինչև Գալիլեյ»; «Քարն ու փետուրը միաժամանակ»; «Պարբերական և պարբերություն» կամ «Գալիլեո Գալիլեյ» թեմաներից որևէ մեկի շուրջ: