Month: November 2023

Ընտանիք, ազգ և մշակույթ

Ընտանիք

Ընտանիքը հասարակության հիմքն է: Մենք բոլորս ծնված օրվանից ապրում ենք ընտանիքում, որտեղ կան կանոններ, բայց ամեն ընտանիք ունի իր կանոնները և իր սովորույթները: Ընտանիքում մեծանալով մարդը հասունանում է և դառնում է անհատականութուն: Ամեն երեխա ունենալով ընտանիք լինում է լիարժեք, ընտանիքից սովորում ամեն բան և՛ լավ, և՛ վատ: Ըստ կազմի ընտանիքը լինում է մեծ և փոքր, հասարակությունում ավելի հաճախ հանդիպում են փոքր ընտանիքներ՝ ծնողները և զավակները։

Ազգ

Ազգը մարդկանց խումբ է, որը միավորված է ընդհանուր պատմությամբ, լեզվով, ավանդույթներով և արժեքներով: Ազգային կարևոր հատկանիշներից մեկը, եթե ոչ ամենակարևորը, լեզուն է։ Ազգը ունի իր ազգային արժեհամակարգը և մշակույթը։

Մշակույթ

Մշակույթը շատ մեծ դեր է կատարում ազգապահպան գործընթացում: Ամեն երկիր ունի իր մշակույթը, որոնք շատերի մոտ ձևավորվել են մեր թվարկությունից առաջ՝ նախնիների կողմից: Մշակութային արժեքները ստեղծվում է ժողովրդի կողմից: Մշակույթի մեջ են մտնում մարդկանց ապրելակերպը, ուտեստները, պարը, երգը և ինչու չէ նաև հագուստը:

Հայոց լեզու, 26-30, 8-րդ դասարան

1.Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական անձնական դերանուն:
ա. մյուս, քոիրենց, սրանք, դու, դա
բ. իրեն, նույն, այս, դուք, դրանք, մեզ
գ. մենք, ամենքը, նրանց, ոչ ոք, ես, ոմանք

2. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական ցուցական դերանուն:
ա. այդ, ում, նույնքան, ձեզ, սա, որևէ
բ. իրենց, այդպիսի, քեզ, մեկը, դա, նրա
գ. բոլորը, այս, ամեն մեկը, այդ, սրանք, ինչպես

3. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական փոխադարձ դերանուն:
ա. միմյանց, ամեն մեկին, իրար, դրանց, մեկմեկու, ոչ մեկը
բ. ոմանց, իրարից, ուրիշին, մեկմեկի, ոչնչով, միմյանցով

4. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարցական դերանուն:
ա. այնպիսի, ինչպե՞սու՞մ, համայն, ո՞վ, նա
բ. ինչու՞, մեկը, այնինչ, ի՞նչո՞ր, որևիցե,
գ. երբևէ, որտե՞ղ, ոմանց, ե՞րբ, ուրիշ, ինչքա՞ն:

5. Յուրաքանչյուր շարքում ընդգծիր երեքական հարաբերական դերանուն:
ա. ով, նույն, որտեղ, սրա, ում, այսպիսի
բ. նույնքանինչքան, որևէ, նրանք, որքանովորից
գ. ինչպեսնույնպիսի, ինչպիսի, ամեն ոք, քանիսը, դա:

6. Կետերը փոխարինիր համապատասխան ժխտական դերանունով:
Հավաքվածներից ոչ ոք ուշադրություն չէր դարձնում նրա վրա, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարելի է օգնության ձեռք մեկնել:

Թշնամին կգա, կավերի, և չի մնա էլ ոչինչ.:

Անտառում լռություն է, ոչ մի շշուկ չի լսվում:

Աշխատասիրության վրա ոչ ոք այնքան չի զարմանում, որքան ծույլ մարդը:

Շատ տեսնել և ոչինչ չունենալ, նշանակում է ունենալ հարուստ աչքեր և աղքատ ձեռքեր:

Նա ոչ ոքից ահ չուներ, բացի հորից:

7. Ինչքան, որտեղ, ինչպես, ով դերանունները նախադասությունների մեջ գործածիր մի դեպքում որպես հարցական, մյուս դեպքում` որպես հարաբերական դերանուն:
Ինչքա՞ն չարչարվեցիր այդ առաջադրանքը կատարելու համար։ Ես կատարում եմ այնքան, ինչքան կարողանում եմ։

Որտե՞ղ էիր հանգստանում ամռանը։ Ես գնացել եմ այնտեղ, որտեղ ընկերներս էին։

Ինչպե՞ կարողացար կատարել այդ բարդ առաջադրանքը։ Ես դա անում էի, ինչպես զինվոր։

Ո՞վ է քեզ ասել այդ մասին։ Նա, ով ունի լավ ընկերներ,

8. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք չէր խոսում , բոլորը լսում էին ջութակի նվագը:

Ոչ մեկը չհանդգնեց հակաճառել:

Բոլոր երեխաներին նա լավ է վերաբերվում:

Ընկերներին հրավիրեց տոնական ճաշկերույթին:

Ամբողջ քաղաքը նրա մասին էր խոսում (խոսել):

Ողջը դարձավ թշնամուն ավար:

Ամեն մեկը վեճը մեկնաբանում էր յուրովի:

9.Կետերի փոխարեն գրի՛ր դուք  անձնական դերանվան համապատասխան ձևերը՝ ձեր, ձեզ ձեզնից, ձեզնով:

Ձեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ ձեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:
Հիմա նա ձեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե ձեզնով է ապրում ու ձեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի ձեր տանը ապրեց:
Տատս ձեզնից բողոքում է, բայց առանց ձեզ էլ չի դիմանում:

10.Կետերը փոխարինի՛ր մի դեպքում համապատասխան հարցական, մյուս դեպքում՝ հարաբերական դերանուններով: Ուշադրություն դարձրո՛ւ կետադրությանը:

Ով, ինչ, երբ, որտեղ, ինչքան:

Ո՞վ է ջուր հավաքվում այս փոսում:
Ինձ հետաքրքրում է, թե ով է  ջուր հավաքվում այս փոսում:
Ի՞նչ պետք է անեն՝ տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Իրենք էլ չգիտեն, թե ինչ պետք է անեն տարածքի գեղեցկությունը պահպանելու համար:
Ո՞վ պետք է վերականգնի հատված անտառները:
Ձեզ հարց տվե՞լ եք, թե ով պետք է վերականգնի հատված անտառները:
Ինչքա՞ն ժամանակ է պետք՝ ամեն ինչ վերականգնելու համար:
Ճարտարապետին հարցնում են, թե ինչքան ժամանակ է պետք ամեն ինչ վերականգնելու համար:
Ի՞նչն այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ցո՛ւյց  տուր տեսնեմ , թե ինչն այդպես գրավեց  քո ուշադրությունը:
Ե՞րբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:
Գոնե ասա՛, թե երբ ես պատմելու քո վերջին ճամփորդության մասին:

11.Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Բոլորը լսել են, թե որտեղի՛ց  են գալիս ոտնաձայները:

Ոչ ոք չփորձեց բարձրաձայնել, բոլորը լուռ նայում էին:

Բոլոր ճանապարհները մի տեղ են տանում :

Ամբողջը լցրեց եկեղեցու բակը:

Կարծես թե ողջ քաղաքը հրապարակ էր լցվել :

Բոլորը քննությունները հանձնեց մեկ օրում:

12. Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Կապտել- կապույտ, ածական
ննջել- նինջ, գոյական
վիճել- վեճ, գոյական
ոչնչանալ-ոչինչ, դերանուն
բուրել-բույր, գոյական
փափկել-փափուկ, ածական
վախենալ-վախ, գոյական
կոպտանալ-կոպիտ, ածական
անրջել-անուրջ, գոյական
հավատալ-հավատ, գոյական
տխրել-տխուր, ածական
ուղղել-ուղիղ, ածական
ապշել-ապուշ, ածական

13. Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Կախարդը նրանց քարացրեց ( քար  դարձրեց):
Տերևները սկսել են ոսկեզօծվել (ոսկեզօծ դառնալ
Նրանց հարաբերությունները  ջերմացել են (ջերմ են դարձել):
Այդ զրույցից էլ առաջացավ  (առաջ եկավ) գյուղի անվանումը:
Լուսացավ (լույսը բացվեց) և նա ճանապարհվեց ( ճանապարհ ընկավ
Նա շատ ուշացավ (ուշ եկավ), ներկաները ցրվել էին:

14. Գրիր -ել և -ալ վերջավորությամբ հինգական բայ:

ել- գրել, պատմել, խոսել, քնել, աշխատել

ալ-բարկանալ, խոստանալ, կարդալ, հեռանալ, շիկանալ։

15.Խմբավորիր բայերը ըստ ի՞նչ անել, ի՞նչ լինել  հարցերի:

Մոտենալ, գեղեցկանալ, ծիծաղել, աղքատանալ, կարմրել, ներել, մթնել, երգել, թանկանալ, չքանալ, խնամել, ճաքել, կռվել, ճերմակել, կարոտել, վստահել, շիկնել, նեղանալ:

Ի՞նչ անել- մոտենալ, ծիծաղել, ներել, երգել, խնամել, կռվել, կարոտել, վստահել, նեղանել

ի՞նչ լինել- գեղեցկանալ, աղքատանալ, կարմրել, մթնել, թանկանալ, չքանալ, ճաքել, ճերմակել, շիկնել

16.Կազմիր բայեր տրված գոյականներից:
Վերջ-վերջանալ

պատերազմ-պատերազմել

հույզ- հուզվել

թիվ- թվարկել

հաշիվ- հաշվել

չու- չվել

ժպիտ- ժպտալ

մահ- մահանալ

վճիռ-վճռել

տոն-տոնել

ծաղիկ- ծաղկել

սեր- սիրել

վկա-վկայել

ծառա- ծառայել

աշակերտ- աշակերտել

ընկեր- ընկերանալ

զանգ- զանգահարել

հունձ- հնձել

խիղճ- խղճալ

սոսինձ- սոսնձել

խրատ- խրատել

քրքիջ- քրքջալ

ավել- ավլել

դող- դողալ

ընծա- ընծայել

Վիլյամ Սարոյան. Նարինջները

Նրան ասված էր.
-Երկու ամենախոշոր  նարինջները ձեռքդ բռնած կանգնիր փողոցի անկյունում և երբ մոտովդ ավտոմեքենա անցնի, ժպտա ու մեկնի նարինջները: Մեկ հատը` հինգ սենթ, եթե մեկը վերցնեն, երեք հատը տասը սենթ, դյուժինը` երեսունհինգ սենթ: Ժպտա բերանովդ մեկ,- ասաց հորեղբայր Ջեկը,- կարո՞ղ ես, չէ՞, Լյուկ: Դու այդպիսին ես, չես ժպտա, չես ժպտա, մեկ էլ տեսար ժպտացիր, հը՞:
Մեծ դժվարությամբ նրան հաջողվեց ժպտալ, բայց ի պատասխան դրա, հորեղբայր  Ջեկը սոսկալի ծամածռեց դեմքը, և նա հասկացավ, որ ժպիտը վատ էր ստացվել: Այլ բան, եթե նա կարողանար սովորել ուրիշների պես բարձր ծիծաղել, բայց, ախր, ուրիշները այնպես ահաբեկված, այնպես ծեծկված չէին, ինչպես ինքը:

_Կյանքումս այսպիսի լուրջ տղա չեմ տեսել,- ասաց  հորեղբայր Ջեկը,- լսիր, Լյուկ…
Նա պպզեց Լյուկի առաջ, որպեսզի ուղիղ աչքերին նայի և շարունակեց.
_Լյուկ, քեզնից նարինջ չեն գնի, եթե չժպտաս: Մարդկանց հաճելի է, երբ նարինջ վաճառող տղան ժպտում է: Դա նրանց դուր է գալիս:
Լյուկը նայում էր հորեղբոր աչքերին, լսում էր նրա խոսքերը, բայց մի բան էր զգում միայն` որ հորեղբայր Ջեկը նույնպիսի ծեծկվածի մեկն է, ինչպես ինքը: Հորեղբայրը  ուղղվեց ու ծանր հառաչ հանեց, ճիշտ այնպես, ինչպես մի ժամանակ Լյուկի հայրն էր հառաչում:
_Լյուկ,- ասաց հորեղբայրը,- կարո՞ղ ես ժպտալ թեկուզ մեկ անգամ:
_Կտեսնես նրա ժպիտը, ինչպե՜ս չէ,- ասաց հորեղբայր Ջեկի կինը: _Վախկոտ չլինեիր, հիմա ինքդ դուրս կգայիր փողոց ու կվաճառեիր նարինջները: Ինչ դու՜, ինչ քո եղբայրը: Գերեզմա՛ն մտնեիր նրա ետևից, գերեզմա՛ն: Այնտեղ է միայն քո տեղը:
Ա՜յ, հենց այդ պատճառով էլ Լյուկը դժվարանում էր ժպտալ: Նրա համար, որ այդ կինը միշտ խայթում էր հորեղբայր Ջեկին: Էլ ինչպե՞ս է նա ուզում, որ ինքը ժպտա ու դեմքը չխոժոռի, եթե մի գլուխ պնդում է, թե նրանք ամբողջ ընտանիքով բանի պետք չեն:
Ջեկը Լյուկի հոր փոքր եղբայրն էր և ինչ – որ բանով շատ էր հիշեցնում նրան: Իսկ Ջեկի կինը միշտ ասում է, թե լավ էր, որ Լյուկի հայրը մեռավ և, իհարկե, միայն նրա համար, որ առևտուր անել չգիտեր: Նա միշտ Ջեկին ասում է. «Մենք Ամերիկայում ենք, ոչ թե մի ուրիշ տեղ: Դու պետք է ավելի շատ մարդկանց հանդիպես, աշխատես հաճելի լինել նրանց»: Ջեկն էլ ասում է. «Հաճելի՞ լինել: Ես ինչպե՞ս կարող եմ հաճելի լինել նրանց»:
Եվ կինը միշտ բարկանում է նրա վրա ու ասում. «Հիմար ես, հիմար: Եթե ես երեխայով չլինեի, վաղուց ծառայության կմտնեի Ռոզենբերգի պահեստները և քեզ էլ կպահեի երեխայիս պես»:
Ջեկը նույնպիսի հուսահատ արտահայտություն ուներ, ինչպես Լյուկի հանգուցյալ հայրը: Նա միշտ ինքն իրենից դժգոհ էր, իսկ ուրիշներին ուզում էր գոհ և ուրախ տեսնել: Ու անվերջ խնդրում էր Լյուկին, որ ժպտա:
-Լա՛վ,- ասաց Ջեկը,- լա՛վ, լա՛վ, լա՛վ: Թող ես խենթանամ, թող մեռնեմ: Գերեզմանն է իմ տեղը: Իհարկե: Տասը արկղ նարինջ ունենք, բայց ուտելու ոչինչ, ոչ փող, ոչ էլ տանը մի կտոր հաց: Ավելի լավ չի՞ մեռնեի: Հիմա ի՞նչ է, գնամ տնկվեմ փողոցում ու նարի՞նջ մեկնեմ անցորդներին: Կամ գուցե սայլակով նարի՞նջ ման տամ քաղաքում: Ավելի լավ է մեռնեի:
Ջեկն այնպես դժբախտ ու տխուր տեսք ուներ, կարծես աշխարհում ավելի տխուր մարդ չէր եղել, և որովհետև Ջեկը շատ էր տխուր, Լյուկն աշխատեց զսպել իրեն ու լաց չլինել: Մյուս կողմից էլ Ջեկի կինը առաջվանից էլ ավելի բորբոքվեց ու լաց եղավ` այնպես, ինչպես լաց էր լինում այն դեպքերում, երբ իսկապես զայրացած էր: Եվ այն բանից, որ նա լաց էր լինում ոչ թե վշտացած, այլ զայրույթով, Լյուկը ավելի ու ավելի էր զգում, թե ինչքան սարսափելի է ամեն ինչ: Լաց լինելով, կինը Ջեկին հիշեցրեց բոլոր անվճար մնացած հաշիվները և միասին անցկացրած բոլոր սև օրերը: Իսկ երեխայի մասին, որ դեռ նոր պետք է ծնվեր, ասաց. «Է՛հ, ի՜նչ օգուտ, որ աշխարհիս երեսին մի հիմար էլ ավելանա»:
Հատակին դրված էր նարինջներով լի արկղը, և նա լաց լինելով վերցրեց այնտեղից երկու նարինջ ու ասաց.
_Վառարանում ածուխի կտոր չկա, այն էլ նոյեմբեր ամսին. ախր սառչում ենք, չէ՞: Տնից պետք է մսի հոտ գա: Դե, ա՛ռ, բռնի՛, կեր քո նարինջները: Այնքան կեր, որ խեղդվես:
Եվ նա լալիս ու լալիս էր:
Ջեկն այնքան էր վշտացած, որ ոչ մի բառ անգամ ի վիճակի չէր արտասանել: Նստեց բազկաթոռին և սկսեց ետ ու առաջ ճոճվել, հայացքն էլ կարծես խենթի հայացք լիներ: Եվ դեռ ուզում են, որ ինքը` Լյուկը ծիծաղի:
Իսկ Ջեկի կինը նարինջները ձեռքին անվերջ գնում – գալիս էր անկյունից անկյուն` լաց լինելով ու կրկնելով երեխայի մասին:
Քիչ հետո նա դադարեց լաց լինելուց:
_Դե՛, ուղեկցիր նրան մինչև փողոցի անկյունը,- ասաց կինը,- գուցե իսկապես մի բան վաստակի:
Ջեկը կարծես խլացել էր, անգամ գլուխը չբարձրացրեց:
_Անկյու՛նը տար նրան,- բղավեց կինը: _Թող ժպտա մարդկանց: Մեզ ուտելու բան է պետք:
Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ շուրջդ ամեն ինչ այդքան զզվելի է և ոչ մեկը չգիտի, թե ինչ անի: Ի՞նչ միտք ունի դպրոց գնալ, թվաբանություն սովորել, ոտանավոր կարդալ, բադրիջան ու ամեն տեսակ անպետք բաներ նկարել: Ի՞նչ միտք ունի նստել ցուրտ սենյակում, մինչև քնելու ժամանակը գա, հետո անկողին մտնել` լսելով Ջեկի ու իր կնոջ անդադար կռիվը, արտասվելով քնել ու արթնանալ և տեսնել մռայլ երկինքը ու դողդողալ ցրտից: Դողդողալով դպրոց գնալ ու նախաճաշին հացի փոխարեն նարինջ ուտել:
Ջեկը վեր թռավ տեղից ու սկսեց գոռգոռալ կնոջ վրա: Գոռալով ասում էր, որ կտա կսպանի նրան, իսկ հետո էլ դանակը իր սիրտը կխրի, և դրա վրա կինը առաջվանից էլ սատիկ լաց եղավ և, շորը կրծքին պատռելով, գոչեց. «Այո՛, ավելի լավ է ամենքս էլ մեռնենք: Սպանի՛ր ինձ, սպանի՛ր»: Բայց Ջեկը թևը նրա ուսին գցած տարավ  մյուս սենյակը և այնտեղից լսվում էր, թե ինչպես կինը լաց է լինում ու համբուրում Ջեկին ու ասում ու կրկնում, որ նա իսկական երեխա է, մեծ ու հիմար մի երեխա:
Մինչ այդ Լյուկը անշարժ կանգնած էր անկյունում, իսկ ժամանակը այպես արագ էր անցել, որ նա չէր էլ նկատել, թե ինչքան է հոգնած: Նա շատ էր հոգնել ու սովածացել և հիմա ընկավ աթոռի վրա: Ի՞նչ միտք ունի ապրելը, երբ ամբողջ աշխարհում դու մեն – մենակ ես, չունես ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ մեկը, որ սիրի քեզ: Նա ուզում էր լաց լինել, բայց արտասվելուց ի՞նչ օգուտ:
Քիչ անց Ջեկը սենյակից դուրս եկավ շինծու ուրախ դեմքով:
_Մի բան է միայն պահանջվում քեզնից, Լյու՛կ,- ասաց նա,- երկու մեծ նարինջ բռնել ձեռքդ, մեկնել դրանք ավտոմեքենաներով անցնողներին ու ժպտալ: Հինգ րոպեում մի ամբողջ արկղ կվաճառես:
_Կժպտամ,- ասաց Լյուկը,- հատը հինգ սենթ, երեք հատը` տասը, դյուժինը` երեսունհինգ սենթ:
_Միանգամայն ճիշտ է,- ասաց Ջեկը:
Ջեկը հատակից բարձրացրեց նարինջներով լի արկղը և գնաց դեպի դուռը:
Շատ տխուր էր փողոցում, Ջեկը քայլում էր արկղը ձեռքին ու անվերջ կրկնում, թե պետք է բերանով մեկ ժպտալ, երկինքը տխուր էր, ծառերին` ոչ մի տերև, փողոցը` տխուր, նայում զարմանում ես, նարինջներն այնպես կոկիկ, սիրունիկ` նայում զարմանում ես. այդքան գեղեցիկ ու այդքան տխուր:
Նրանք հասան Վենտուրա փողոցի անկյունը, որտեղից անցնում էին բոլոր մեքենաները, և Ջեկը արկղը դրեց մայթին :
_Ավելի լավ է, երբ փոքրիկ տղան մենակ է լինում,- ասաց նա,- ես տուն եմ գնում, Լյուկ:
Ջեկը նորից պպզեց ու նայեց նրա աչքերին:
_Չես վախենում, չէ՞, Լյուկ: Ես լույսով քեզ մոտ կվերադառնամ: Մութը դեռ մի երկու ժամից կընկնի: Ուրախ պահիր քեզ ու կարգին ժպտա:
_Կժպտա՜մ,- ասաց Լյուկը:
Այստեղ Ջեկը վեր թռավ տեղից, կարծես թե առանց վեր թռչելու չէր կարող ոտքի կանգնել, և համարյա վազելով հեռացավ փողոցից:
Լյուկը ընտրեց երկու մեծ նարինջ, բռնեց աջ ձեռքում և բարձրացրեց գլխից վեր: Դրա  ի՞նչն էր լավ: Պարզապես տխուր դրություն: Ի՞նչ միտք ունի ձեռքին երկու նարինջ բռնել, բարձրացնել դրանք գլխից վեր ու աշխատել ժպտալ ավտոմեքենաներով անցնողներին:
Թվաց, թե շատ ժամանակ անցավ, մինչև որ նա տեսավ մի ավտոմեքենա, որ գալիս էր քաղաքից, փողոցի այն կողմով, ուր կանգնած էր ինքը: Իսկ երբ մեքենան մոտեցավ, նրա մեջ տեսավ մի տղամարդ` ղեկի մոտ, իսկ հետևում մի կին, երկու երեխաներով: Լյուկը բերանով մեկ ժպտաց նրանց, բայց չէր երևում, թե կանգնելու մտադրություն ունեն, այնպես որ նա մոտեցավ մայթի եզրին ու թափահարեց նարինջները: Հիմա նա արդեն շատ մոտիկից տեսավ նրանց դեմքերը և ժպտաց` բերանը մի քիչ էլ լայնացնելով: Ավելին չէր էլ կարող, որովհետև այտերը հոգնում էին: Բայց մեքենան կողքով անցավ ու գնաց, և մարդիկ նույնիսկ չժպտացին ի պատասխան: Մեքենայում նստած փոքրիկ աղջիկը ծամածռեց դեմքը, ասես թե գտավ, որ նա անճոռնի տեսք ունի: Ի՞նչ միտք ունի կանգնել փողոցի անկյունում և փորձել նարինջ վաճառել մարդկանց, որոնք ծամածռում են դեմքերը, երբ դու ժպտում ես նրանց և ցանկանում հաճելի լինել: Ի՞նչ միտք ունի ցավեցնելու չափ մկանները լարել, ինչ է թե կան աշխարհում հարուստ մարդիկ և կան չքավորներ, և հարուստները ուտում ու ծիծաղում են, իսկ չքավորները ուտելու բան չունեն և միշտ վիճում են ու գոռում մեկմեկու` «Սպանի՛ր ինձ»:
Նա ձեռքը ցած իջեցրեց, դադարեց ժպտալ, նայեց հրշեջ ծորակին, ծորակից այն կողմ ջրհորդանն էր, իսկ ջրհորդանից դենը` Վենտուրա փողոցը, նրա երկու կողմերում` տներ, տներում` մարդիկ, իսկ այնտեղ, ուր վերջանում է փողոցը, քաղաքից դուրս` խաղողի այգիներ, մրգաստաններ, գետեր ու դաշտեր, իսկ հեռվում` սարեր, իսկ սարերից այն կողմ` էլի քաղաքներ, էլի տներ, էլի փողոցներ, էլի մարդիկ: Ի՞նչ միտք ունի ապրել աշխարհում, երբ նույնիսկ հրշեջ ծորակին չես կարող նայել առանց լաց լինելու ցանկության:
Փողոցում էլի մի ավտոմեքենա երևաց, և Լյուկը բարձրացրեց ձեռքը ու նորից ժպտաց, իսկ երբ մեքենան մոտեցավ, պարզվեց, որ ղեկին նստած մարդը նույնիսկ չի էլ նայում իրեն: Հատը հինգ սենթով նրանք կարող են նարինջներ ուտել: Հացից ու մսով ճաշից հետո ուտել մի – մի նարինջ: Մաքրել կեղևը, զգալ նրա հրաշալի հոտը և ուտել այն: Կարող են պարզապես կանգնեցնել մեքենան և տասը սենթով գնել երեք հատ: Ահա մի մեքենա էլ մոտեցավ: Լյուկը ժպտաց ու թափահարեց ձեռքը, բայց մարդիկ միայն նայեցին նրան. ուրիշ ոչինչ: Ախր մեկը թեկուզ ժպտար ի պատասխան` նա իրեն ավելի լավ կզգար: Բայց ոչ` մոտովն անցնում էին նույնիսկ առանց ժպտալու: Կողքով շատ մեքենաներ անցան գնացին, և Լյուկին արդեն թվում էր, որ ինքը բոլորովին իզուր է կանգնել մայթին ու ժպտում, ավելի լավ է` նստի ու լաց լինի: Ոչ մի նարինջ էլ պետք չէ նրանց, ոչ էլ Լյուկի ժպիտը, ինչ ուզում է ասի հորեղբայր  Ջեկը: Նայում են իրեն ու անցնում. ուրիշ ոչինչ:
Մութն ընկավ, և նրան այնպես թվաց, թե կարող է աշխարհի վերջը գալ, իսկ ինքը մինչև աշխարհի վերջը այդպես պետք է կանգնի` ձեռքը բարձրացրած ու ժպտալով:
Նրան թվաց, թե հենց այն բանի համար է ծնվել, որ կանգնի այստեղ, անկյունում` մինչև աշխարհի վերջը, նարինջները մեկնի մարդկանց ու ժպտա, արցունք թափելով ժպտա: Շուրջը ամեն ինչ սև է ու դատարկ, իսկ նա կանգնել ու ժպտում է այտերը ցավեցնելու չափ ու աչքերից էլ արցունք է թափվում, որովհետև չեղավ մեկը թեկուզ, որ ժպտար իրեն, ու հիմա ամբողջ աշխարհը կարող է փլվել, խավարել և աշխարհի վերջը կգա, և կմեռնի հորեղբայր Ջեկը, և նրա կինը կմեռնի, և չեն լինի ոչ փողոցներ, ոչ տներ, ոչ մարդիկ, ոչ երկինք կլինի, ոչ գետ, ոչ դաշտ և ոչ մի տեղ չի լինի ոչ մի շունչ – կենդանի, ոչ էլ անգամ դատարկ փողոց, ոչ մութ պատուհան, ոչ փակ դռներ, որովհետև չեն ուզում նարինջ գնել իրենից և չեն ժպտալու իրեն և աշխարհը  խավարելու է…

Կարդա և վերլուծիր պատմվածքը:

Պատմվածքը Լյուկ անոպնով մի տղայի ընտանեկան դժվարությունների մասին է: Լյուկի հորեղբայրը՝ Ջեկը, փորձում էր նրան ժպտալ սովորեցնել, որպեսզի Լյուկը փողոցներում նարինջներ վաճառի: Շատ հուզիչ պատմվածք է: Ընտանիքի ամբողջ հույսը Լյուկն է: Չափազանց ծանր իրավիճակ էր, այնքան ծանր, որ բոլորի մոտ ապրելու ցանկությունը կորել էր: Չնայած այդ իրավիճակից Լյուկը փորձում է դուրս գալ: Նա հույս ուներ, որ գոնե մեկը կգտնվի և իրենից նարինջ կգնի: Ես կարծում եմ , որ տխուր և միայնակ մարդը անկեղծ ժպտալ չի կարող:

Ինքնաստուգում

1) Ո՞րն է նյութի քանակի միավորը

Ա) լիտր

Բ)կգ

Գ)մոլ

2)Տարրը գտնվում է երրորդ պարբերության 5-րդ խմբի գլխավոր ենթախմբում։Ո՞րն է այդ տարրը

Ա)ազոտ

Բ) ֆոսֆոր

Գ) այլումին

Դ) Արսեն 

3)Ո՞րն է ածխաթթու գազի բանաձևը

co2

4)Որու՞մ է պղնձի զանգվածային բաժինը ամենամեծը 

Ա)Cu0

Բ)CuCl2

Գ)Cu20

Դ)CuSO4

5)Սահմանել քիմիական երևույթ հասկացությունը։ Առաջարկել առնվազն երկու օրինակ։

Քիմիական երևույթներ են կոչվում այն երևույթները, որոնց ժամանակ փոխվում է նյութի բաղադրությունը, մի նյութից առաջանում է երկու և ավելի նյութեր։ Քիմիական երևույթներին այլ կերպ անվանում են քիմիական ռեակցիաներ կամ փոխարկումներ։

Քիմիական երևույթներ են երկաթի ժանգոտել, վառելանյութի այրվել:

6) Ի՞նչ սկզբունքով են կազմվում քիմիական տարրերի նշանները։ Բերել օրինակներ։

Որպես քիմիական նշան ՝ շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսի առաջարկությամբ հիմնականում ընդունվել են քիմիական տարրի լատինական կամ հունական անվանումների սկզբնատառերը ՝ գլխատառերով գրված:Եթե մի քանի տարրի անվանումների սկզբնատեռերը նույնն են,ապա Բերցելիուսի առաջարկով առաջին տառի մոտ փոքրատառով գրվում է հաջորդ տառերից,որևէ մեկը,օրինակ ՝ կալցիում- CalciumCa ԿուպրումCu և այլն:

7)Գրել։ Կերակրի աղի և շաքարի քիմիական բանաձևը։

Կերակրի աղ – NaCl
Շաքար – C12H22o11

8)Ո՞ր հարկում և ո՞ր բնակարանում է ապրում ածխածին տարրը։

Ածխածին տարրը բնակվում է 2-րդ հարկի 4-րդ բնակարանում:

9)Որքա՞ն է պրոտոնի լիցքը 

Ա) 0

Բ)+1

Գ)-1

Դ) Z

10)Ո՞ր օրենքի սահմանումն է «քիմիական ռեակցիայում ընդհանուր զանգվածը հավասար է ռեակցիայի հետևանք ընդհանուր զանգվածին».

Ավոգադրոյի օրենք
բաղադրության հաստատունության օրենք
զանգվածի պահպանման օրենք

11)Ինչպե՞ս է կոչվում այն թիվը, որը դրվում է ռեակցիայի հավասարման մեր քիմիական բանաձևերից առաջ,
ինդեքս
զանգված
գործակից
հարաբերական մոլեկուլային զանգված

12)Հետևյալ ռեակցիաներից ո՞րն է միացման ռեակցիաի հավասարում,
Pb+S PbS
HgO= 2Hg + O2
CaCOg = CaO + CO,

13)Հետևյալ քիմիական հավասարման մեջ ո՞ր նյութն է ծածկագրված հարցական նշանի տակ,

2Mg + O2 = 2MgO

14/Տեղադրեք գործակիցները, նշե՛ք յուրաքանչյուր ռեակցիայի տեսակն ըստ մոլեկուլների թվի փոփոխության և ջերմէֆեկտի.

ш) H2 + O2 → H2O + 484 42
p) CaCO3 → CaO + CO2 — 177 42
q) Fe + O2→ Fe3O4 +1117 42
n) HgO Hg + O2 — 182 42

15․Առաջարկեք այնպիսի քիմիական ռեակցիայի օրինակ, որն ընթանում է տաքացման պայմաններում:

Տաքացման պայմաններում քիմիական ռեակցիա է այրումը, օրինակ՝ լուցկու այրում, մագնեզիումի այրում:

16․Առաջարկեք քիմիական ռեակցիաների 3 օրինակ, որոնք ընթանում են սենյակային ջերմաստիճանում։

Սենյակային ջերմաստիճանում քիմիական ռեակցիաների օրինակներ են՝ երկաթի ժանգոտումը, կաթի թթվելը, հացի բորբոսնելը, ձվի նեխելը:

17․Ի՞նչ միավորներով է արտահայտվում քիմիական ռեակցիայի ջերմէֆեկտը:
Քիմիական ռեակցիայի ջերմային էֆեկտ, տվյալ քիմիական ռեակցիայի ընթացքում կլանված ջերմության և կատարված արտաքին աշխատանքիանրահաշվական գումարը։ Եթե ռեակցիայի ընթացքում ջերմությունն անջատվում է կամ աշխատանքը կատարում է համակարգը, ապա նրանց արժեքներն ունեն բացասական նշան։

18․Ո՞ր պնդումն է ճիշտ քիմիական ռեակցիային ուղեկցող ջերմային էներգիայի վերաբերյալ.

ա) միայն անջատվում է

բ) միայն կլանվում է

գ) հաստատուն մեծություն է

դ) կարող է և՛ անջատվել, և՛ կլանվել

19․Անվանե՛ք որեւէ մարմին, որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից:

Աթոռը կարելի է պատրաստել փայտից, մետաղից, պլաստմասսայից և այլն:

20․Ապակուց պատրաստված բաժակը նյո՞ւթ է, թե՞ մարմին:
Ապակուց պատրաստված բաժակը մարմին է։

21․Հետեւյալ շարքից առանձնացրե՛ք մարմինների եւ նյութերի անունները՝
Մարմիններ – ջերմաչափ, մոմ, մատանի, ապարանջան, սեղան, դանակ
Նյութեր – ջուր, պարաֆին, պղինձ, պոլիէթիլեն, արծաթ, փայտ, երկաթ, ալյումին

22․Լրացրե՛ք բաց թողած նյութերի անունները.
ա) Ռետինե լար
բ) Պողպատե պատառաքաղ
գ) Ռետինե գնդակ
դ) Ապակե բաժակ
ե) Փայտե քանոն
զ) Մետաղե սեղան

23․Բերված երեւույթներից ընտրե՛ք քիմիական ռեակցիաները: Ի՞նչ հատկանիշներից ելնելով կարող եք ասել, որ ընտրվածները քիմիական ռեակցիաներ են.
ա) կաղամբի թթվելը,
բ) սառույցի հալվելը, 
գ) արևի լուսարձակելը, 
դ) եր­ կաթե ձողի ժանգոտվելը,

ե) ջրի եռալը, 
զ) շաքարի լուծվելը ջրում:

24․Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
Պինդ-պլամաս,ծծումբ, ֆոսֆոր
հեղուկ-Ձեթ,նավթ,ջուր
գազային-թթվածին ,գազ ,հելիում

25․Բերե՛ք գազային, հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:
պինդ — բոր, ծծումբ, ածխածին
հեղուկ — բրոմ, ջուր, սնդիկ
գազային — քլոր, ազոտ, թթվածին

26․ Պարբերական աղյուսակից դո՛ւրս գրեք բոլոր այն տարրերի քիմիական նշանները, որոնց լարիներեն անվանումների սկզբնարառը H է: Գրե՛ք նաև` այդ տարրերի հայերեն անվանումներն ու հարաբերական ատոմային զանգվածները։

Hg (սնդիկ)
Hf (Հաֆնիում)
Ho (Հոլմիում)
Hs (Հասիյ)
He (հելիում)

27. Պարբերական աղյուսակի կարճ (առաջին երեք) պարբերություններից դո՛ւրս գրեք բոլոր այն տարրերի քիմիական նշանները, որոնց հայերեն անվանումների սկզբնարառն Ա է: Գրե՛ք նաև` այդ տարրերի հարաբերական ատոմային զանգվածները

He-հելիում-4ռ

— Ag -արծաթ
— Al -ալյումին
— Am -ամերիցիում
— Ar -Արգոն 
— As -Արսեն
— At -Աստատին
— Au -ոսկի

28.Հետևյալ քիմիական տարրերից երկու սյունակով դո՛ւր գրեք մետաղներն ու ոչ մետաղները.

ծծումբ, երկաթ, ալյումին, ջրածին, նատրիում, սնդիկ,ֆոսֆոր, բրոմ։

Մետաղ-սնդիկ, նատրիում, երկաթ, ալյումին։ 

Ոչ մետաղ-ջրածին, ծծումբ, բրոմ, ֆոսֆոր։

Հայոց լեզու, 8-րդ դասարան, 24.11

Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը: Հորթերին խառնվել են գառնուկները: (հորդ, հորթ)
Հորդ անձրևների պատճառով համերգը չեղարկվեց: (հորդ. հորթ)
Նա  հաջող ելույթ ունեցավ: (հաջող, հաչող)
Հաչող շան վրա քար չեն նետում: (հաջող, հաչող)
Հայրը սրեց բոլոր  կտրիչ գործիքները: (կտրիչ, կտրիճ)
Կտրիճ զինվորների արարքը հերոսական էր: (կտրիչ, կտրիճ

2.Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Նոր տուն կառուցելու  համար նա հարթ տեղ էր փնտրում: (հարդ, հարթ)
Հնձած արտերում ամբողջ հարդը մնացել էր ձյան տակ: (հարդ, հարթ)
Այդ ախտը  նա ձեռք էր բերել մանուկ հասակից: (աղտ, ախտ)
Ամբողջ աղտը լցվել էր գետը: (աղտ, ախտ)
Մի ուղտ համառում էր  ու չէր քայլում: (ուղտ, ուխտ)
Մենք ուխտ ունենք կատարելու: (ուղտ, ուխտ)

3.Նախադասությունների մեջ գտի´ր բառագործածության սխալները:

Մեր մարզիկները  ավետեցին  մրցաշարում տարած  հաղթանակը:
Երկու  ընկերները շարունակ  վիճում  են:
Տուն գնալիս հանդիպեց մայրիկին:
Քեզ համար նա բանաստեղծություն է հորինել:

4.Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի:
Հրակայուն
Հրահրուն
Հրկեզ
Հրավիրել
Հրեղեն
Հրշեջ

5. Տրված բառերում գտի´ր հնչյունափոխված արմատները
:
Ծնունդ, կրթաթոշակ, սնափառ, մամռապատ, գիտարշավ, հնձվոր, սգվոր, քնություն, լսարան, նստացույց, լրջմիտ,  ուղեկալ, մրրկածեծ, շրջազգեստ, կավճաման, սուզորդ, չվերթ, իշուկ, պտուտակահան:

6. Շարքի բառերում ընդգծի´ր նախածանցներն ու վերջածանցները:

Տմարդի, թախծոտ, մայիսյան, փառք, խաբկանք, հաճելի, ժամանակ, սայլվոր, պարագլուխ, մակերես, ածական, բուրավետ, վայրենի, վայրի, փոխարքա, որդյակ, սնունդ, կաթված, ներամփոփ, բնույթ, ստորադաս, ապարդյուն, դժկամ, նախապապ :

Լսողական վերլուծիչներ

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:
Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:
Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ: 
Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի: Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ներքին ականջի ձվաձև պատուհանի թաղանթին: 
Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ: Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները: 
Չնայած լսողության օրգանը գտնվում է քունքոսկրի խորքում, այնուամենայնիվ արտաքին զանազան ներգործություններից, վարակի ներթափանցումից զերծ պահելու համար անհրաժեշտ է կիրառել հիգիենայի մի շարք կանոններ։ 
Լսողության արտաքին անցուղու գեղձերից արտադրվող ականջածծումբն ունի պաշտպանական նշանակություն։ Նրա վրա պահվում են շրջապատող միջավայրի փոշին և մանրէները։ Ականջը մաքուր չպահելու դեպքում ականջածծումբը կուտակվելով խցանում է անցուղին, որից թուլանում է լսողությունը։ Երբեք չի կարելի այն հեռացնել լուցկու հատիկով, գնդասեղով։ Դրանից թմբկաթաղանթը կարող է վնասվել և նույնիսկ պատռվել։ Այդ դեպքում կխախտվի ձայնային տատանումների փոխանցումը ներքին ականջ, և լսողությունը կթուլանա կամ ամբողջովին կանհետանա։ Ականջածծումբ կուտակվելու դեպքում անպայման դիմել մասնագետ բժշկի, որը կմաքրի անցուղին։

Վարակիչ հիվանդությունների դեպքում (անգինա, գրիպ, քութեշ) մանրէները քթըմպանից լորձի հետ լսափողով կարող են ընկնել միջին ականջ և առաջացնել բորբոքում։ Այդ դեպքում կորչում է լսողության ոսկրիկների շարժունությունը և խանգարվում ձայնի տատանումների հաղորդումը ներքին ականջ։ Եթե բորբորքային պրոցեսը տարածվի ներքին ականջ, կարող են վնասվել լսողական ընկալիչները, և կառաջանա խլություն։ Ականջի ցավի դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի։ 
Լսողությանը մեծ վնաս է հասցնում ուժեղ աղմուկը, որից թմբկաթաղանթը կորցնում է իր առաձգականությունը, և լսողությունը վատանում է։ Գործարաններում և ֆաբրիկաներում օգտագործում են ձայնը խլացնող հարմարանքներ՝ ձայնակլանող, ձայնամեկուսիչ նյութեր, իսկ բանվորները հագնում են անձայնաթափանց ականջակալներ։

Շրջանագիծ

Շրջանագիծ կոչվում է երկրաչափական այն պատկերը, որը կազմված է հարթության բոլոր այն կետերից, որոնք գտնվում են տրված կետից տրված հեռավորության վրա:   

Այդ կետը կոչվում է շրջանագծի կենտրոն, իսկ տրված հեռավորությունը՝ շրջանագծի շառավիղ:

Rl1.png

Շառավիղը հատված է, որը միացնում է շրջանագծի կենտրոնը շրջանագծի ցանկացած կետի հետ: Սահմանումից հետևում է, որ կարելի է տանել անվերջ թվով շառավիղներ, և դրանք բոլորը կունենան միևնույն երկարությունը:

Շրջանագծի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է լար:

Եթե լարը անցնում է շրջանագծի կենտրոնով, ապա այն կոչվում է շրջանագծի տրամագիծ:

Տրամագիծն ամենաերկար լարն է:

Շրջանագծում կարելի է տանել նաև անվերջ թվով տրամագծեր:

Rl2.png

Շրջանագծի ցանկացած երկու կետեր շրջանագիծը տրոհում են երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է շրջանագծի աղեղ:

Եթե շրջանագծի վրա նշենք երկու կետ, ապա առաջանում են երկու աղեղներ: Այդ պատճառով աղեղի նշանակման համար օգտագործում են լատիներեն երեք տառ, որոնք կարող են լինել ինչպես մեծատառեր, այնպես էլ՝ փոքրատառեր:  

Վերևի նկարում կարող ենք նշել BDH, ACG և մյուս աղեղները:

Ներքևի նկարում գծված են AxB և AyB աղեղները:

Rl3.png

Լարի միջնակետով անցնող շառավիղը

1.Լարի միջնակետով անցնող շառավիղը ուղղահայաց է այդ լարին։

2․Լարը հատող և նրան ուղղահայաց շառավիղն անցնում է այդ լարի միջնակետով։

Առաջադրանքներ․

1.Հաշվիր CA -ն, եթե CD=8 սմ և ∢AOD=120°

4.png

2. Տրված են շրջանագիծ և մի քանի հատվածներ: Որո՞նք են դրանցից հանդիսանում շառավիղներ, լարեր և տրամագծեր:

3. Ընտրիր շրջանագծի լարը:

Կարող են լինել մի քանի ճիշտ պատասխաններ:

4. Ո՞ր հատվածներն են հանդիսանում շրջանագծի տրամագիծ:

5. Տրված է՝ MN=7սմ, ∢ONM=60°։Գտիր՝ KN-ը։

6-uzd.PNG

Զուգահեռագիծ,սեղան, ուղղանկյուն

1)Հավասարասրուն սեղանի սրունքը հավասար է փոքր հիմքին և մեծ հիմքից փոքր է երկու անգամ։ Գտեք սեղանի պարագիծը, եթե փոքր հիմքը 7 է։

P=7×3+14=35

2)Ուղղանկյան պարագիծը 20 սմ է: Որքա՞ն կարող է լինել այդ ուղղանկյան կողմի առավելագույն երկարությունը: Ուղղանկյան կողմերի երկարությունները արտահատվում են ամբողջ թվերով:
9 սմ
3)Ուղղանկյան պարագիծը 60սմ է։ Գտեք ուղղանկյան կողմերը, եթե նրա կից կողմերը հարաբերում են ինչպես 1:9-ի։
3+3+27+27=60
4)ABCD զուգահեռագծի B  գագաթից АD կողմին տարված է  BH բարձրությունը, որ AB կողմի հետ կազմում է 40 աստիճանի անկյուն։ Գտեք զուգահեռագծի բոլոր անկյունները։
<BAH=180-90+40=50=<BCD
<ADC=<ABC=(360-100):2=130
5)Զուգահեռագծի պարագիծը 100սմ է:Նրա կողմերից մեկը մյուսից մեծ է 10սմ-ով: Գտեք զուգահեռագծի կողմերը:

P=2(AB+BC)
100=2(x+x-10)
100=2x+2x-20
4x=120
x=30
BC=30-10=20սմ

6)Զուգահեռագծի անկյուններից մեկը 50 աստիճանով մեծ է մյուսից: Գտեք զուգահեռագծի անկյունները:

<A+<B+<C+<D=360°
ժ+ժ+50°+ժ+ժ+50°=360°
4ժ=260
ժ=65
<A=<C=65°
<B=<D=65+50=115°