Month: November 2023

Lesson 2

Read and match

1.What are the complications of bad sleeping patterns? B

2. What steps can prepare our bodies for going to sleep? D

3. What is the impact of sleepless nights at exam time? E

4. Why is sleep so important for people? F

5. What can be dangerous about watching a movie late at night? C

6. Which lesson should help children sleep well?

7. In what kind of environment do people usually sleep best? A

A. It’s common knowledge that people sleep best in a dark room that is slightly cool. It’s important to close your blinds or curtains and make sure they’re heavy enough to block out the light. You can add extra blankets or wear pyjamas if you’re cold. Note that an uncomfortable bed, heat and noise can ruin a good night’s sleep. A TV is also a distraction.

B. If you don’t sleep enough or have a disturbed sleep you can get heart disease, high blood pressure and even diabetes. People who don’t sleep enough get colds and flu more often than those who do. Moreover, recent research proves that poor sleepers gain weight more easily than people who sleep well. Extra kilos are the reaction of the body to the stressful sleepless situation.

C. Think twice before watching a movie late at night. Don’t spend sleeping time on endless computer games. The thing is that by getting up and going to bed at the same time every day, even on weekends, you teach your body to follow a healthy regime. You’ll quickly fall asleep, will have a good night’s sleep and will wake up at the expected time feeling fresh and active.

D. Some easy steps can prepare your body for going to sleep. You probably have some regular bedtime habits, even if you don’t realise it. Brushing your teeth, taking a shower, reading a book and setting your alarm clock may all be part of your evening routine. Remember that you should perform these activities in the same manner and in the same order every night.

E. Sleepless nights at exam time are very bad for students. If you prepare for your exam late at night, it will not improve your performance during the exam. On the contrary, it will affect your ability to concentrate, to react quickly and to analyse information. Recent research shows that the results of the tests written after sleepless nights are lower than usual grades.

F. If you think that during sleep, the brain rests, you’re mistaken. It’s a common myth about sleep. Sleep is definitely needed — but it’s not your brain that needs to rest, it’s your body that needs to relax. Your brain is still working when you’re asleep, controlling physical functions like breathing and your heart beat. However, because the brain does not have to go through the constant stress of thinking, you get up refreshed and recharged.

Հանրահաշվական կոտորակներ և նրանց հատկությունները

Թվային արտահայտությունը կազմվում է թվերից, թվաբանական գործողությունների նշաններից և փակագծերից:

Թվային արտահայտության գործողությունների արդյունքում ստացված թիվը կոչվում է թվային արտահայտության արժեք:

Եթե թվային արտահայտությունը պարունակում է նաև տառեր (կամ միայն տառեր), ապա այն կոչվում է հանրահաշվական արտահայտություն:

Հանրահաշվական կոտորակ կոչվում է AB տեսքի արտահայտությունը, որտեղ A-ն որևէ բազմանդամ է, իսկ B-ն՝ ոչ զրոյական բազմանդամ:

Հանրահաշվական կոտորակը բազմանդամի և ոչ զրոյական բազմանդամի քանորդ է:

x/x−3; b−1/b+6; 1+x3/x2+1; y+2/y2−6y+6 արտահայտությունները հանրահաշվական կոտորակներ են:

Հանրահաշվական կոտորակների հիմնական հատկությունը

Կոտորակի համարիչի և հայտարարի նույն թվի վրա բաժանելը կոչվում է կոտորակի կրճատում:

Հանրահաշվական կոտորակի արժեքը չի փոխվի, եթե նրա համարիչը և հայտարարը բազմապատկենք միևնույն արտահայտությամբ, որի արժեքը զրոյից տարբեր է:

mat.png

Հանրահաշվական կոտորակի արժեքը չի փոխվի, եթե նրա համարիչը և հայտարարը բազմապատկենք միևնույն արտահայտությամբ, որի արժեքը զրոյից տարբեր է:

203.PNG

Հաճախ հանրահաշվական կոտորակների հետ գործողություններ կատարելիս, պետք է լինում փոխարինել կոտորակի համարիչը կամ հայտարարը հակադիրով: Սակայն, որպեսզի կոտորակի արժեքը չփոխվի, պետք է հետևել նշանի փոփոխության կանոններին՝

կոտորակի արժեքը չի փոխվի, եթե 

— փոխենք համարիչի և հայտարարի նշանները,

— փոխենք համարիչի և ամբողջ կոտորակի նշանները,  

— փոխենք հայտարարի և ամբողջ կոտորակի նշանները:

Եթե A-ով և B-ով նշանակենք հանրահաշվական կոտորակի համարիչն ու հայտարարը, ապա նշանի փոփոխման կանոնը կարելի է գրել հետևյալ կերպ՝  

225.PNG
227.PNG

Առաջադրանքներ․

1)Հետևյալ կոտորակներից ո՞րն է հավասար 2/(x−14)-ի:

Ընտրի՛ր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • −(x+14)/−2
  • −2/−(x−14)
  • (x−14)/−2
  • 2/(14−x)
  • −2/(14−x)

2)Կոտորակը ձևափոխեք այնպես, որ նրա առջև դրված նշանը փոխվի հակադիրով՝

ա. -(a-1)/a

բ. +x/(3-x)

գ. -(y-x)/(x+y)

դ. +(2-a)/(a2+1)

3)Կոտորակները բերեք 36x2հայտարարի`

4)A միանդամը կամ բազմանդամը ընտրեք այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն՝

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Կիրառելով հանրահաշվական կոտորակների հիմնական հատկությունը, ∗-ի փոխարեն գրիր այնպիսի արտահայտություն, որ ստացվի ճիշտ հավասարություն`

32/9p=t2/p

2)2z/7y կոտորակը բերե՛ք 42y հայտարարի:

Ընտրի՛ր պատասխանի ճիշտ տարբերակը:

  • 12z/42y
  • 6z/42y
  • 2z/42y

3)Կոտորակները բերեք 20x2y հայտարարի`

x2/20x2y
100y/20x2y
7x2y/20x2y
110xy/20x2y
12x/20x2y

4)A միանդամը կամ բազմանդամը ընտրեք այնպես, որ ստացվի ճիշտ հավասարություն՝

ա. 3a2

բ. A=a

My way as a sebastatsi

My way as Sebastatsi began 5 years ago. when I first entered this school I really liked it. It was too big and bright for me. in the previous school, everything was darker. Teachers are kinder than previous school. They are more friendly with students. The children are also very friendly. Our school is more modern and interesting. We even have classes by choice. I especially love that we travel a lot. I love my school very much, my teachers and friends and I very happy that I sebastian.

Սեբաստացու օրեր

Ես դարձել եմ սեբաստացի 4-րդ դասարանում։ Մինչ այդ սովորել եմ Բելինսկու անվան N 32 դպրոցում: Երբ ես պետք է դպրոց գնայի, մայրիկս ցանկացել է, որ ես սովորեմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում: Բայց հետո փոխել է որոշումը։ Նա դպրոցի մասին իմացել է իր ընկերուհիներից, ովքեր աշխատում էին մեր դպրոցում։

Մի քանի տարի անց մայրիկս նորից մտադրվում է փոխել դպրոցս, որպեսզի ես կրթվեմ ավելի նոր տեխնոլոգիաներով։ Երբ ինձ ասում է, ես անմիջապես չեմ համաձայնվում, բայց որոշում ենք գնալ և ծանոթանալ դպրոցին: Գնում ենք Արևելյան դպրոց, ես անմիջապես հավանում եմ դպրոցը, քանի որ շատ էր տարբերվում սովորական դպրոցներից, ավելի լուսավոր էր և ջերմ: Շատ զարմացա, երբ տեսա, որ բակում լողավազան կար և բոլորը լողում էին: Հանդիպեցինք ուսուցիչների հետ, նրանք էլ էին տարբերվում մեր դպրոցի ուսուցիչներից, ավելի ջերմ էին ու ընկերական: Ինձ շատ դուր եկավ դպրոցը և ես հենց այդ օրը որոշում կայացրեցի դառնալ սեբաստացի, ինչի համար էլ շատ ուրախ եմ:

Դաս 10.    (20.11-24.11) 

Թեմա՝

§17.Մեխանիկական էներգիայի փոխակերպումները:

Մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի լրիվ մեխանիկական էներգիա:

Մարմնի կինետիկ և պոտենցիալ էներգիանների գումարը կոչվում է մարմնի լրիվ մեխանիկական էներգիա։

2.Ինչպես է փոխվում ազատ անկում կատարող մարմնի՝

   ա. կինետիկ էներգիան;   մեծանում է բ. պոտենցիալ էներգիան;  փոքրանում է գ. լրիվ էներգիան մնում է նույնը

3. Ձևակերպել լրիվ մեխանիկական էներգիայի պահպանման օրենքը:

Առանց շփման և օդի դիմադրության մարմնի լրիվ մեխանիկական էներգիան հավասար է կինետիկ և պոտենցիալ էներգիաների գումարին։

4. Ինչ պայմանների դեպքում է պահպանվում մարմնի  լրիվ մեխանիկական էներգիան:

Դիմադրության և շփման ուժերի բացակայության դեպքուն։

5. Ինչպես է փոխվում համակարգի  լրիվ մեխանիկական էներգիան, երբ այնտեղ գործում են շփման ուժերը:

Մեխանիկական էներգիան նվազում է, բայց չի կորչում, այն փոխակերպվում է ներքին էներգիայի։

6. Ինչու հնարավոր չէ ստեղծել հավերժական շարժիչ: 

Որովհետև առանց էներգիայի աղբյուրի հնարավոր չէ ունենալ հավերժական շարժիչ՝ էներգիաի պահպանման օրենքի համաձայն։

 Լուծել հետևյալ խնդիրները.

  1. Ի՞նչ արագությամբ պետք է շարժվի 7,2տ զանգվածով մեքենան, որպեսզի նրա կինետիկ էներգիան հավասար լինի 8,1կՋ-ի:
  2. Որքա՞ն է 50կգ զանգվածով մարմնի կինետիկ էներգիան, եթե նրա իմպուլսը 500կգ մ/վ է:
  3. Որքա՞ն է նվազում 10կգ զանգվածով մարմնի պոտենցիալ էներգիան, երբ 100մ բարձրությունից այն իջնում է մինչև 80մ բարձրության:
  4. Առաջին մարմնի բարձրությունը գետնից 5 անգամ մեծ է երկրորդ մարմնի բարձրությունից, իսկ զանգվածը 2 անգամ փոքր: Քանի անգամ է առաջին մարմնի պոտենցիալ էներգիան մեծ երկրորդ մարմնի պոտենցիալ էներգիայից:

       Սովորել Է. Ղազարյանի դասագրքից (էջ 43-54):

Կարդալ և պատրաստել ուսումնական նյութ էջ 54-ի «Հետաքրքիր է իմանալ» բաժնից «Հավերժական շարժիչներ» թեմայի շուրջ: 

Հայոց լեզու, 20.11-24.11

Գործնական աշխատանքներ

1.Ընդգծիր յուրաքանչյուր շարքում 5 թվական:
ա. քառասնօրյա, զրո, հիսուներկուերորդ, քառակի, ութսուներկու-ութսուներկու, մեկական, հնգյակ, չորսբոլորը, երեք չորրորդ:
բ. հնգաթև, տրիլիոն, քառակի, տասը-տասը, մեկմեկու, քսանհինգ, երեք յոթերորդ, առաջին, տասնավոր:
գ. հարյուր, տասնմեկերորդ, հնգամյա, վեց-վեց, քառանիստ, եռագույն, չորս քառորդ, հազար:

2.Ընդգծիր 3 քանակական թվական;
ա. եռակի, առաջին, հարյուր մեկ, քառասուն, եռապատիկ, միլիոն:
բ. երկրորդական, հինգ հարյուր, յոթնապատիկ, երկու հարյուր, տասը, յոթերորդ:
գ. տասնինը, քառյակ, մեկական, ութսուն, հազար երկու հարյուր, միավոր:

3.Ընդգծիր 3 դասական թվական:
ա. հարյուրերորդ, մեկ չորրորդ, բյուրավոր, երեսուներկուերորդ, առաջին, տասնմեկ:
բ. յոթնյակ, հինգերորդ, երկրորդական, մեկ հարյուրերորդ, ութերորդ, չորրորդ:
գ. երեքական, տասնիններորդ, երկրորդական, հիսունհինգերորդ, երկրորդ, երրորդություն:

4. Ընդգծել 3 բաշխական թվական:
ա. հարյուր-հարյուր, երկակի, յոթական, ինը տասներորդ, հինգական, ութերորդ:
բ. մեկուսի, ութ-ութ, քսանական, չորս հինգերորդ, յոթական, երիցս:
գ. երկրորդական, տասնհինգ-տասնհինգ, յոթ ութերորդ, մեկական, բաշխական, տասական:

5.Հետևյալ բառակապակցություններից կազմիր գոյականներ:
Տասն օր- տասնօրյակ
հինգ տարի-հնգամյա
մեկ ամիս-մեկամսյա
ութ ոտք ունեցող- ութոտնուկ
հարյուր տարի- հարյուրամյակ, դար
ութ հոգուց բաղկացած- ութհոգանի
հազար տարի- հազարամյակ
չորս հոգուց բաղկացած- չորսհոգանի, քառյակ
երեք ամիս-եռամսյակ
երեք հոգուց բաղկացած-եռյակ
երեք ոտք ունեցող- եռոտանի

6. Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը հպարտությամբ  էր նայում որդուն: Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ ոտքերով ու կարճ շալվարով թռչկոտում էր պարտեզում,  իսկ այսօր, իր բարեկազմ հասակով, վերին շրթունքը զարդարող բեղերի փնջով և աչքերի  խելացի արտահայտությամբ արդեն հասուն տղամարդու  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին անտառով ձգվող նեղ արահետով, արևի շողերը ճյուղերի արանքով թափանցում էին ցած, ոսկե երանգներով  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, գլխով ցույց տվեց բարձունքի ճեղքից բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը կարկաչով  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում խոտերում:


7.Բառաշարքերում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Բաժանել, հմայել, հանգցնել, հուզվել, շողալ, մարել, դյութել, մասնատել, վրդովվել, պառակտել, ճառագայթել, շիջել, ալեկոծվել, կախարդել, փայլել:

Բաժանել-մասնատել-պառակտել

հմայել-դյութել-կախարդել

հանգցնել-մարել-շիջել

շողալ-ճառագայթել-փայլել

հուզվեկ-վրդեվվել-ալեկոծվել

8.Տրված արմատներով կազմիր մեկական հոդակապով ու անհոդակապ բարդ բառ:
Ջուր, լույս, հաց, որս, երգ, արյուն, արվեստ, աստղ, օգուտ:

ջուր-ջրագիծ, ջրկիր

լույս-լուսացույց, լուսնկա

հաց-հացատուն, հացթուխ

որս-որսաշուն, ձկնորս

երգ-երգահան, քայլերգ

արյուն-արնակից, զտարյուն

արվեստ-արվեստագետ, բարձրարվեստ

աստղ-աստղագետ, գիսաստղ

օգուտ-օգտատեր, հանրօգուտ

9. Տրված թվականներով կազմիր բաղադրյալ ածականներ:
Մեկ-մեկտեղանոց, մեկամյա
տասը- տասնամյա, տասնապատիկ
երեք-երորդ, երեքական
հազար- հազարամյա, հազարապատիկ
հինգ- հնգամյա, հիսունհինգ
միլիոն- միլիոնավոր, միլիոներորդ
երկու- երկուական, երկհարկանի
հինգ հարյուր- հինգհարյուրական, հինգհարյուրերորդ
երկրորդ- երկրորդական

10. Տրված թվականները խմբավորի՛ր ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ):

Երկու հարյուր, քսան, յոթական, հիսուն, երկրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինը, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ, ութսունինը, առաջին, իննսուն:

Քանակ- Երկու հարյուր, քսան, հիսուն, յոթ, ինը, հազար ինը հարյուր իննսունվեց, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, ութսունինը, իննսուն

Թվային բաշխում- յոթական, տասը-տասը, քառասուն-քառասուն, մեկական, հինգական

Թվային կարգ- երկրորդ, չորրորդ, վաթսունմեկերորդ, հարյուր ութսուներեքերորդ, տասնյոթերորդ, , քառասուներորդ, առաջին

11. Ա շարքի թվականներով բառեր կազմի՛ր`  դրանք բաղադրելով Բ խմբում տրված արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին:
Բ. ճյուղ, գլուխ, ակի, անի, յա, յակ, պատիկ, հերթ:

Երկճյուղ, երկակի, երկհերթ

Եռաճյուղ, եռագլուխ, եռակի, եռյակ, եռապատիկ, եռահերթ

քառաճյուղ, քառագլուխ, քառակի, քառյակ, քառապատիկ

յոթնապատիկ

իննապատիկ

տասնապատիկ

քառասունապատիկ

առաջնահերթ

12. Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:

Երեք տարում նա մասնակցեց քսան ինը մրցույթի:
Նրա դպրոցում չորս հարյուր վաթսունհինգ սովորող կա:
Բոլոր մասնակիցներին երկու երկուական գիրք նվիրեցին:
Նա ամեն օր անցնում է հիսուն կիլոմետր:
V դարը հայ գրականության ոսկեդարն է:
Օլիմպիական XII և XIII խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

Խնդիրներ մասերով և տոկոսներով

1

10

2

4/5 մասն է

3

300

4

2/5

5

1)12,18,45,27

2)1/2=0.5

3)1/5

4)5

Նոյեմբերի 20-27-ը, առաջադրանք 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական 1877-78թթ պատերազմը, Հայկական հարցի միջազգայնացումը/ Հայոց պատմություն, դասագիրք 8-րդ դասարան, էջ 73-79/

  • Պատմել 1877-1878թթ.-ի ռուս-թուրքական պատերազմի ընթացքի մասին:

Ռուսաստանը կորցրած հեղինակությունը վերականգնելու և Բալկաններին ու Արևմտյան Հայաստանին տիրելու նպատակով 1877 թ. ապրիլին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ։ Նրանց գլխավոր հարվածող ուժը 52–հազարանոց Կովկասյան կորպուսն էր: Կորպուսի հրամանատարն էր հայազգի նշանավոր զորավար, գեներալ Միխայիլ Լոռիս–Մելիքովը։ Պատերազմին մասնակցում էին հայազգի բազմաթիվ այլ զորավարներ; Ճակատի ձախ թևում կռվող Երևանյան ջոկատի հրամանատարը գեներալ Արշակ Տեր–Ղուկասովն էր։ Նրա զորաջոկատը, անցնելով Արարատ լեռը Հայկական պարից բաժանող լեռնանցքով, պատերազմի առաջին ամսին գրավեց Բայազետի ու Ալաշկերտի գավառները։ Մայիսին ռուսները գրոհով վերցրին Արդահանը։ Սակայն ճակատի աջ թևում ռուսական ուժերի կրած անհաջողությունից հետո Տեր–Ղուկասովի զորաջոկատը, հայտնվելով շրջապատման վտանգի մեջ, ընդհանուր հրամանատարությունից նահանջի հրաման ստացավ: Փորձառու հայ զորահրամանատարն այդ նահանջը կատարեց մեծ վարպետությամբ։

Նա կարողացավ իր ջոկատի հետ ապահովել նաև բազմահազար հայ գյուղացիների անկորուստ նահանջը: 1877 թ. հունիսին մոտ 10–հազարանոց թուրքական զորքը պաշարեց Բայազետը։ Տեղի ռուսական կայազորն ու շրջակա գյուղերի բազմաթիվ   հայ գյուղացիներ հերոսաբար հետ մղեցին թշնամու բոլոր գրոհները: Նրանք 23 օր անառիկ պահեցին բերդաքաղաքը։ Սպառվում էին նյութական ու ռազմական բոլոր պաշարները։ Դրսից օգնություն չստանալու դեպքում այլևս անկարելի էր շարունակել դիմադրությունը։ Անդրկովկասի զանազան շրջաններում կազմավորված հեծյալ և հետևակային ութ կամավորական ջոկատները հիմնականում համալրված էին հայերով: Դրանք ակտիվ մասնակցություն ունեցան ռուս–թուրքական հերթական պատերազմին: 1877 թ. աշնանը ռուսական զորքերը պաշարեցին Կարսը, որի գրավումը հանձնարարվեց հայազգի մեկ այլ գեներալի՝ Հովհաննես Լազարևին։ Խիզախ զորավարը հայտնեց Լոռիս– Մելիքովին, որ ինքը անդադար գրոհելու է, մինչև բերդի անկումը։ Նոյեմբերի 6–ին հայ կամավորների առաջապահ ջոկատի ուղեկցությամբ ընթացող վճռական գրոհն ավարտվեց փայլուն հաղթանակով։ 1878 թ. փետրվարին թուրքերն առանց լուրջ դիմադրության հանձնեցին նաև Արևմտյան Հայաստանի ռազմավարական մյուս կենտրոնը՝ Կարինը, ինչպես նաև Սև ծովի առափնյա մի շարք շրջաններ։ Կնքված զինադադարով Թուրքիան ընդունեց իր պարտությունը:

  • Սահմանել ‹‹Հայկական հարց››‹‹Արևելյան հարց››հասկացությունները:

Հայկական հարցը Հայաստանի ազատագրման, Հայկական լեռնաշխարհում անկախ հայկական պետականության վերականգնման, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և համախմբման հիմնահարցերի ամբողջությունն է:

Արևելյան հարց, Եվրոպական դիվանագիտության մեջ հիմնախնդիրների ամբողջություն էր՝ Օսմանյան կայսրության և նրա հպատակ ժողովուրդների ազատագրման, պատմական ճակատագրի, ինչպես նաև մեծ տերությունների գաղութային քաղաքականության վերաբերյալ։

  • Համադրել Հայկական հարցը Սան-Ստեֆանոյի պայմանագրում և Բեռլինի կոնգրեսում:

Ըստ Սան-Ստեֆանոյի պայմանագրի Հայկական հարցին է վերաբերվում 16-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները: Պայմանագրում նշված է, որ ռուսների է անցնում Կարսը, Բայազետը և Ալաշկերտը։ Բեռլինի կոնգրեսի մասնակիցները դեմ էին գնացել Ռուսաստանին՝ պաշտպանելով Թուրիքային: Բեռլինի վեհաժողովը շրջադարձային եղավ Հայկական հարցի պատմության մեջ և խթանեց հայ ազգային-ազատագրական շարժումը Թուրքիայում: Բեռլինի կոնգրեսի 61-րդ հոդվածը վերբերվում է հայերին, ըստ որի Թուրքիան պարտավոր է բարեփոխումներ իրականաացնել հայկական տարածքներում՝ ապահովելով նրանց անվտանգությունը։

  • Փորձիր  ներկայացնել  Հայկական հարցի լուծման քո տարբերակը :

Առաջադրանք 2

Դասարանական-Ազատագրական խմբակները և կազմակերպությունները/Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ80-82/

Գրավոր ներկայացրու 19-րդ դարի 70-90-ական թթ.-ի ազատագրական խմբակների, կազմակերպությունների առաջացման պատճառները, ընթացքը, նշանակությունը:

Տանը

Հայ ազգային կուսակցությունները, հայդուկային շարժումը/ Հայոց պատմություն, դասագիրք, 8-րդ դասարան, էջ 83-90/

  • Ներկայացրու, համեմատիր հայկական կուսակցությունների և հայդուկային շարժման առաջացման պատճառները:
  • Անդրանիկ Օզանյան, Գևորգ Չավուշ, Հրայր Դժոխք, Աղբյուր Սերոբ և Սոսե/ ռադիոնյութի պատրաստում որևիցե մեկի մասին/
  • Ներկայացրու, հիմնավորիր արդի շրջանում որևիցե քեզ համար ընտրելի մի կուսակցություն:
  • Քո շրջապատում փորձիր գտնել Արցախյան ազատագրական պայքարի մասնակից, հարցազրույցի միջոցով պարզի նրա մղած պայքարի պատճառների, ընթացքի, խնդիրների, հետևանքների կարևորության մասին/կարող է լինել նաև ռադիոնյութ, տեսաֆիլմ:
  • «Հայկական բանակի դարավոր պատմությունը»
  • Ընտրիր որևիցե մի երկիր, պատմիր այդ երկրի բանակի առանձնահատկությունների մասին:

Շվեյցարիա

Հայտնի է, որ Շվեյցարիայի բանակը աշխարհի լավագույն բանակների թվին է դասվում, իսկ շվեյցարացիները բանակին վերաբերում են իբրեւ իրենց կյանքի անբաժան ուղեկցի: Պետք է նկատել, որ բանակի առաջ դրված չէ հարձակողական գործողություններ վարելու ու երբեւէ այլ տարածքներ նվաճելու նպատակ, այլ միայն մի խնդիր` այնպես անել, որ հակառակորդի մտքով չանցնի իր տարածքը անգամ ոտք դնել: Ուստի այդ նպատակով բանակը կատարյալ կազմակերպվել ու սպառազինվել է եւ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այսօր ապրում է իր արդիականացման չորրորդ փուլը:

Սակայն մինչ այդ մասին խոսելը հարկ է անդրադառնալ շվեյցարական բանակի պատմության մի քանի արժանահիշատակ փաստերի: Նրա զինված ուժերը վերջին անգամ, այն էլ իբրեւ վարձկան ստորաբաժանումներ, լայնածավալ ռազմական գործողությունների մասնակցել են XIX դարի կեսերին Իտալիայի միավորման համար մղված մարտերում: Իր ողջ պատմության ընթացքում շվեյցարական բանակը համընդհանուր մոբիլիզացիայի է ենթարկվել չորս անգամ` 1856թ. ի պատասխան Պրուսիայի սպառնալիքի, 1870-1871թթ.՝ ի պատասխան ֆրանս-պրուսական պատերազմի, 1914թ. օգոստոսի 3-ին՝ ի պատասխան Առաջին համաշխարհային պատերազմի, 1939թ. սեպտեմբերի 1-ին՝ ի պատասխան Երկրորդ համաշխարհային պատերազմի: Ընդ որում, վերջին դեպքում, Շվեյցարիան հասցրել է իր օդային տարածքում առանց երկմտանքի ոչնչացնել թե ֆաշիստական Գերմանիայի եւ թե ԱՄՆ-ի ռազմական այն ինքնաթիռները, որոնք համարձակվել են հատել իր պետական սահմանը:

Այժմ Շվեյցարական բանակը գտնվում  է հերթական վերակազմավորման շրջանում (Բանակ-XXI): Կրճատվում է թե՛ բանակի անձնակազմը եւ թե՛ պահեստազորը: 2016թ. ներկայիս 155 000 թվաքանակի փոխարեն ծրագրվում է ունենալ միայն 100 000-անոց զինված ուժեր, որը կազմավորվելու է թե՛ պարտադիր զորակոչի, թե՛ կամավոր պայմանագրային զինծառայողների եւ թե՛ պրոֆեսիոնալ սպաների` ռազմական տեսուչների միջոցով: Կամավոր պայմանագրային զինծառայող կարող են լինել եւ տղամարդիկ եւ կանայք՝ սկսած 18 տարեկանից: Սակայն բանակի 95 տոկոսը, այնուամենայնիվ, կազմելու են պարտադիր զորակոչի ենթարկված 20-34 տարեկան քաղաքացիները: Ընդ որում, պահպանելով բարի ավանդույթները, շվեյցարական բանակում զորակոչի անընդհատությունը (քաղաքացին զինվորական ծառայությունն անցնում է տարիների ընթացքում` ամեն տարի որոշակի քանակի շաբաթներ ծառայելու միջոցով) ու անձնակազմի ռոտացիոն կարգը մշտապես բարձր հիմքերի վրա է: Ընդհանուր առմամբ այդ բանակում չգիտեն կայուն անձնակազմն ինչ բան է, քանի որ զինվորական հավաքները, ինչպես եւ ուսումնառազմական մարզումները անընդհատ շրջապտույտի մեջ են:

Բանակ-հանրություն կապը լավագույնս երեւում է հենց շվեյցարական կրթական համակարգի եւ բանակին նրա տված արդյունքների միջոցով: Գիտական հետազոտությունների որոշակի մասը կապված է կամ հենց երկրի պաշտպանունակության ամրապնդմանը նրա տված արդյունքների, կամ էլ` նոր սպառազինություններ եւ բանակի հետ ուղղակի առնչություն ունեցող ռազմական կառույցներ նախագծելու եւ դրանք կյանքի կոչելու հետ: Բացի այդ, զինվորի հոգեբանական պատրաստվածությունը նախ կատարվում է կրթական հաստատություններում, եւ երիտասարդ քաղաքացին շատ մեծ էնտուզիազմով է մեկնում բանակ` իր պարտքը կատարելու:

Նոյեմբերի 13-19-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Արևելքի ավանդական հասարակությունները

Տանը

  • Սահմանել  «Ավանդական հասարակություն» հասկացությունը, նրան առնչվող 10 հասկացություն

Նոր դարաշրջանում երկար ժամանակ հասարակությունը մնաց անփոփոխ, այդ պատճառով էլ ստացավ ավանդական հասարակություն անվանումը: Այսինքն անփոփոխ հասարակությունը կոչվում է ավանդական հասարակություն: Ավանդական հասարակության գլխին կանգնած էր միահեծան ղեկավարը:

  • Ավանդականությունը Արևմուտք- Արևելք հակադրության մեջ

Մենք այս երկու համակարգերի մեջ տարբերություն կապում ենք հիմնականում այսպես։

Արևելքին համարում ենք ավանդության սկիզբը կրող, հնացած, կանմարդիկ, որոնք նրանց չեն սիրում կամ ցուցաբերում են բացասական կերպ։

Արևմուտքին համարում ենք ժամանակակից, ավելի նոր դարաշրջանի հասարակություն ունեցող շրջան:

  • Կազմել  նոր ժամանակներ ի/ XVII-XX դարի սկիզբ/ Օսմանյան  Թուրքիայի,  շահական Իրանի ժամանակագրությունը:

1789-1807թթ․ – Սելիմ III սուլթան
1796թ․ – Աղա Ահմեդ խանը հռչակվեց շահ
1808-1839թթ․ – Մահմուդ II սուլթան
1826թ․ – Մահմուդ II-ը ջախջախեց ենիչերիների զորաբանակը
1863թ․ – Հայ գործիչների կողմից մշակվեց «Ազգային սահմանադրությունը»

  • Համեմատել նոր ժամանակների Օսմանյան Թուրքիան և շահական Իրանը

Օսմանյան Թուրքիայի թուլանալուց հետո տեղի ունեցան բազմազան բարեփոխումներ։ Իրանը սկզբում շատ ուժեղ պետություն էր, ուներ զարգացած գյուղատնտեսություն և այլն։ Բայց, 18 դարի վերջում այն թուլացավ և մասնատվեց, անցնելով Անգլիայի և Ռուսաստանի տիրապետության տակ։

  • «Հայերը Իրանում»/ փոքրիկ հետազոտական աշխատանք/

Առաջադրանք 2

Ավանդական հասարակություն-Հնդկաստան-Չինաստան

  • Կազմել  նոր ժամանակներ ի/ XVII-XX դարի սկիզբ/ Հնդկաստանի, Չինաստանի ժամանակագրությունը:

1789-1807թթ․ – Սելիմ 3 սուլթան անցկացրեց ռազմական, տնտեսական, վարբական հողային այլ բարեփոխումներ։

1808-1839թթ․ – Գործը շարունակեց Մահմուդ 2 սուլթանը։

1826թ․ – Մահմուդ 2 ոչնչացրեց ենիչերիների զորաբանակը։

1839 և 1856թթ․ – Աբդուլ Մեջիդ սուլթանի օրոք հրապարակվեցին հրովատարակներ բարենորոգումների մասին։

1863թ․ – Հայ գործիչները մշակեցին արևմտահայության ներքին կյանքը կարգավորող «Ազգային սահմանադրությունը»։

1796թ․ – Իրանում Աղա Մահմեդ խանի հռչակվելը որպես շահ։

  • Համեմատել նոր ժամանակների Հնդկաստանը և Չինաստանը
  • Ներկայացնել հետաքրքիր փաստեր 21-րդ դարում Հնդկաստանի, Չինաստանի մասին:

Գործնական քերականություն

1.Կետերի փոխարեն մի այնպիսի բառ գրիր, որ աջ և ձախ գրված բառերի հետ բարդ  բառ կազմի:
Ոսկի+հեր+արձակ
նկար+զարդ+քանդակ
սեղան+տուն+տեր
սուրբ+պատկեր+զարդ
մայր+քաղաք+պետ
գինի+գործ+ընկեր
խաղ+դաշտ+վայր
մայր+եղբայր+որդի
խաղ+տուն+ մերձ

2. Յուրաքանչյուր բառի համար գրիր 1-ական հոմանիշ և հականիշ բառ:
Դյուրին- հեշտ-դժվար
ապաշնորհ-անշնորհ-շնորհալի
մեղմ- թույլ-ուժեղ
ազնիվ- արդար- խարդախ
ապերախտ-երախտամոռ-երախտագետ
անդորրություն-հանգստություն-անհանգստություն
անարատ- մաքուր-արատավոր
պարկեշտ-համեստ, անպարկեշտ
վիթխարի- հսկա-փոքր
հանդուգն- ըմբոստ-հանդուրժող
եռանդուն- ակտիվ-անուժ
գթառատ- բարի-չար

Հայերենի երկհնչյունները

Յ կիսաձայնը միանում է որևէ ձայնավորի և երկհնչյուն կազմում: Հայերենի երկհնչյուններն են՝

  • այ- հայր, մայր, գայլ
  • յա- մատյան, կյանք, ոսկյա
  • ույ- լույս, բույն, գույն
  • յու-բյուր, առյուծ
  • ոյ- խոյ, գոյ
  • յո-յոթ, յոդ
  • եյ- թեյ, Սերգեյ
  • յի- տնային, խաղայի:

Երկհնչյուն է նաև ե-ն, որը բառասկզբում և ձայնավորից հետո՝ բառամիջում, արտասանվում է յէ, օրինակ՝ եղբայր, ամենաերկարակյաց:

Եթե յ-ն երկու ձայնավորների միջև է գտնվում, այն երկհնչյուն է կազմում իրենից հետո եկող ձայնավորի հետ: Օրինակ՝ կարդայի բառում երկհնչյուն է ոչ թե այ-ը, այլ յի-ն:

4. Տրված բառերում ընդգծիր երկհնչյունները, շարքը ավելացրու ևս 10-ը բառով:

Մարմարյա, գյուտ, հորեղբայր, յոթանասուն, արդյոք, նյութ, հյուրասիրություն, տեսաերիզ, մակույկ, պաշտոնյա, քաղաքամայր, նյարդ, կյանք, հնչյուն, գործունյա, հայելազարդ, շագանակագույն:

Պատյան, Վրույր, բազմանկյուն, վերերկրյա, հազարաբույր, վկայական, սյունազարդ, մրգային, խոյակ, վայրկյան։