Դաս 17. (26.02-01.03)

fqQ7cQpD3fc

§40. Ջերմաքանակ.

§41. Ջերմահաղորդականություն.

Առաջադրվող հարցեր՝

1․Ինչո՞վ են տարբերվում ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը:

Ջերմահաղորդման պրոցեսը և աշխատանքի կատարումը տարբերվում են նրանով, որ ջերմահաղորդման պրոցեսի ժամանակ օգտագործվում է ներքին էներգիան։

2․Ի՞նչ է ջերմանաքանակը: 

Այն էներգիան, որի մարմինը ստանում է կամ տալիս է ջերմափոխանակության ժամանակ, կոչվում է ջերմաքանակ:

3․Ի՞նչ միավորով է արտահայտվում ջերմաքանակը միավորների ՄՀ-ում:

Ջերմաքանակ արտահայտվում է` 1Ջ(Ջոուլ), 1ԿՋ(Կիլոջոուլ), 1ՄՋ(Մեգաջոուլ)

4․Ո՞ր դեպքում է ավելի շատ ջերմաքանակ պահանջվում՝ նույն զանգվածի գոլ, թե եռման ջուր ստանալու համար:

Նույն զանգվածի եռման ջուր ստանալու համար ավելի շատ ջերմաքանակ է պահանջվում, քան գոլ ջրի:

1լ և 2լ տարողությամբ անոթները լիքը լցված են եռման ջրով: Մինչև սենյակային ջերմատիճանը սառչելիս որ անոթի ջուրն ավելի շատ ջերմաքանակ կկորցնի:

2լ տարողությամբ անոթը, քանի որ այդքան մեծ ծավալ ունեցող հեղուկի համար պահանջվում է շատ ջերմություն։

5․Նկարագրեք ջերմահաղորդականության երևույթը ցուցադրող փորձը:

Սառը ձեռքերով տաք մարմնին դիպչելիս զգում ենք, թե ինչպես են ձեռքերը տաքանում։

6․Թվարկեք մի քանի լավ ջերմահաղորդիչ մի քանի վատ ջերմահաղորդիչ նյութեր:

Ամենալավ ջերմահաղորդիչները մետաղներն են, օրինակ՝ արծաթի ջերմահաղորդականությունը գերազանցում է ջրի ջերմահաղորդականությանը շուրջ 748 անգամ։

Վատ ջերմահաղորդիչներն են հեղուկները, իսկ շատ ավելի վատ՝ գազերը և այնպիսի նյութեր, ինչպիսիք են բուրդը, բամբակը, խցանը և այլն։

7․Ինչո՞ւ է օդը վատ ջերմահաղորդիչ:

Քանի որ օդը գազային նյութ է։ Օդի մոլեկուլները իրարից ավելի հեռու են, դրանից հետևում է, որ այնտեղ ջերմահաղորդականությունը տեղի է ունենում ավելի դանդաղ:

8․Ի՞նչ կիրառություն ունեն ջերմամեկուսիչ նյութերը:

Ցածր ջերմահաղորդակիչները օգտագործվում են, որպես ջերմամեկուսիչներ:

9․Ի՞նչ եք կարծում հնարավոր է ջերմահաղորդականությն երևույթը վակուումում: Ինչո՞ւ:

Ոչ, որովհետև վակուումում մարմինները չեն փոխազդում:

Leave a comment