Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:
1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:
2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս -հպվելիս սարսափած ճչում էին ու կծկվում:
3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:
4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:
- Ո՞ր նախադասության մեջ բայի գործածության սխալ ձև կա:
1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:
2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:
3) Քայլելուց – քայլելիս դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:
4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:
- Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։
1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:
2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:
3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:
4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:
- Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:
1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:
2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:
3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:
4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:
- Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:
1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:
2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:
3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:
4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:
- Ո՞ր նախադասության մեջ բայի սխալ ձև չկա։
1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:
2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:
3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։
4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում: