Category: Քիմիա 7

Փետրվարի 6-10

Դասի թեման՝ Կովալենտային կապ

Պատասխանել հարցերին 

  1. Ո՞ր քիմիական կապն է անվանանվում կովալենտային:Բերե՛ք օրինակներ:

Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային:
Օրինակ Թթվածնի ատոմների միջև առաջանում է երկու ընդհանուր զույգ՝ երկու քիմիական կապ՝ O=O

  1. Ո՞ր քիմիական կապն է անվանվում կովալենտային բևեռային:Բերե՛ք օրինակներ:

Այն կապը, որն առաջանում է հավասարաչափ բաշխված ընդհանրացված էլեկտրոնային զույգերով, որոնց կապված են երկու միջուկները (կենտրոնների) կոչվում է կովալենտային ոչ բևեռային: Օրինակ
Ազոտի մոլեկուլում առկա է կովալենտային ոչ բևեռային եռակի կապ` N≡N

Հունվարի 30-ից-փետրվարի 3 Քիմիական կապի բնույթը

  1. Ի՞նչ է քիմիական կապը, և ի՞նչ բնույթ ունի:

Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ:

  1. Ո՞ր կապն է կոչվում կովալենտային կապը:

Քիմիական կապը, որն առաջանում է երկու ատոմի միջև ընդհանրացված էլեկտրոնային զույգի միջոցով կոչվում է կովալենտային:

  1. Ո՞ր կապն է իոնային կապը:

Այն քիմիական կապը, որն առաջանում է իոնների միջև գործող էլեկտրաստատիկական փոխազդեցության շնորհիվ անվանվում է իոնային: 

  1. Ի՞նչ է կոչվում քիմիական կապ:

Քիմիական կապն ատոմների փոխազդեցություն է, որն ուղեկցվում է էներգիայի անջատումով:

Թեմաների ամփոփում

1․ Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները։ Բերե՛ք օրինակներ։

1.Քիմիական ռեակցիաները ուղեկցվում են մի շարք բնորոշ հատկանիշներով, օրնակ՝ գույնի
փոփոխությամբ,ջերմության անջատումով կամ կլանմամբ, գազի անջատումով կամ կլանմաամբ, նստվածքի
առաջացմամբ կամ անհետացմամբ, հոտի հայտնվելով կամ անհետանալով, համի փոփոխություններով:

2.Հետեւյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).
ա) սառույցի հալվելը 
գ) ջրի գոլորշիանալը

3.Հաշվե՛ք P2O5, Fe3O4 , նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

4.Հաշվե՛ք հետեւյալ նյութերը կազմող տարրերի զանգվածային բաժինները (%)`ըստ հետեւյալ
բանաձեւերի. ա)Na2SO3, բ)CaC2,

Mr(Na2SO3)= 232+32+163=126
Na= 46:126=0,37 (37%)
S=32:126=0,25 (25%)
O=48:126=0,38 (38%)

5.Բացատրե՛ք «ատոմ» բառի իմաստը և տվե՛ք նրա սահմանումը:   

Ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են, որոնք անհնար է բաժանել բաղադրիչ մասեր, փոխարկել
մեկը մյուսի կամ ոչնչացնել: Միևնույն քիմիական տարրի ատոմներն ունեն նույն կշիռը, տարբեր տարրերի
ատոմներ ունեն տարբեր կշիռներ: Քիմիական փոխազդեցության հետևանքով ատոմները միանում են պարզ
կամ ամբողջ թվերի հարաբերակցությամբ
Քիմիական ռեակցիաների ընթացքում ատոմները չեն անհետանում և նոր ատոմներ չեն առաջանում, այլ մի
նյութի բաղադրությունից անցնում են մեկ այլ նյութի մեջ:
Յուրաքանչյուր տեսակի ատոմ մյուսներից տարբերվում է չափով, զանգվածով, կառուցվածքով և
հատկություններով։
Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է:

6.Քանի ատոմ ամեն մի տարրից կա տվյալ նյութի մոլեկուլում
Օրինակ՝
NaNO3— Նատրիում մեկ ատոմ, ազոտ մեկ ատոմ, թթվածին երեք ատոմ։    
FeSO4—  երկաթ մեկ ատոմ, ծծումբ մեկ ատոմ, թթվածին չորս ատոմ
KMnO4 — կալիում մեկ ատոմ, մանգան մեկ ատոմ, թթվածին չորս ատոմ
SiO2—  սիլիցիում մեկ ատոմ, թթվածին երկու ատոմ
H2SO4 – ջրածին երկու ատոմ, ծծումբ մեկ ատոմ, թթվածին չորս ատոմ

7.Հաշվել FeSOմոելկուլային զանգվածը.գտնել ատոմների զանգվածային բաժիները:

FeSO4

Mr-?


Fe=55
S=32
O=16*4=64
Mr=55+32+64
Mr=151

8.Գրե՛ք նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանցբաղադրության մեջ առկա են.

ա) կալիումի երկու և ծծմբի մեկ ատոմ – K2S
բ) ածխածնի ու թթվածնի մեկական ատոմ CO

Դեկտեմբերի 12


Սովորել՝ Քիմիական տարրերի պարբերական համակարգը:Ատոմի կառուցվածքը:

 Պարբերական համակարգում, յուրաքանչյուր տարրի հատկացված են խիստ որոշակի համարով առանձին վանդակ՝ «բնակարաններ», որտեղ գրվում են տվյալ տարրը բնութագրող մեծությունները:
Պարբերական համակարգը պարբերական օրենքի պատկերումն է
Օրինակ
N ՝արտաքին էլեկտրոնային շերտում էլեկտրոնների թիվը (վերջի երկու մեծությունների հետ կծանոթանաք հաջորդ թեմայում): 2s22p3 էլեկտրոնների բաշխումը ատոմում ըստ էներգիական մակարդակների,  5 և 2՝ հարաբերական ատոմային զանգվածը, 14,006՝ատոմային համարը (կարգաթիվը), 7՝ անվանումը, ազոտ` ազոտ տարրի քիմիական նշանն է,

images11 (6).jpg
image222s (7).jpg

Պարբերական համակարգը կազմված է յոթ հորիզոնական և ութ ուղղաձիգ շարքերից: Տարրերի հորիզոնական  շարքը, որոնցում դիտվում է հատկությունների հետզհետե փոփոխություն` մինչև շարքի առաջին տարրի հատկությունների կրկնվելը, Մենդելեևն անվանեց պարբերություն: 1 -ին պարբերությունը անվանում են հատուկ, 2 -րդ և 3 -րդը՝ փոքր, 4 — 6 պարբերությունները՝ մեծ, իսկ 7 -ը՝ անավարտ: Պարբերությունները, բացառությամբ առաջինի, սկսվում են ալկալիական մետաղով և վերջանում իներտ գազով:

Реклама

blob:https://haykmnacakanyanblog.wordpress.com/cb20ae3c-c5e3-40d2-8138-de971369bfc6

ПОЖАЛОВАТЬСЯ НА ЭТО ОБЪЯВЛЕНИЕ

Ուղղաձիգ շարքերում՝ խմբերում  նման հատկություններով տարրերն են իրար տակ տեղադրված: Խմբերը բաժանվում են երկու ենթախմբերի՝ գլխավոր (A)  և երկրորդական  (B):  A -ում ընդգրկված են և՛փոքր, և՛մեծ պարբերությունների տարրեր, իսկ  B  -ում ՝ միայն մեծ պարբերությունների տարրեր:

Մենդելեևն ստեղծեց պարբերական համակարգ, որի կարճ ձևը բերված է ստորև.

mendeleyevaxyusak.png

Պարբերական համակարգը բացահայտում է մի շարք օրինաչափություններ` տարրերի հատկությունների վերաբերյալ: Այդ համակարգում պարբերությունների և խմբերի համարները չափազանց կարևոր տեղեկություններ են տալիս տարրերի ատոմների կառուցվածքի, հետևաբար նաև քիմիական հատկությունների մասին:

Ատոմի կառուցվածք տեսանյութ

դեկտեմբերի 5


Դասի թեման՝ Տարրերի զանգվածային բաժինը:

Դեռևս XIX դարում անվանի քիմիկոսներ Կլոդ Բերթելեի և Ժոզեֆ Պրուստի միջև գիտական բանավեճ ծագեց նյութի բաղադրության հաստատունության վերաբերյալ: Այդ բանավեճում հաղթեց Պրուստը և սահմանեց նյութի բաղադրության հաստատունության օրենքը:
Յուրաքանչյուր քիմիական մաքուր նյութ, գտնվելու վայրից ու ստացման եղանակից անկախ,ունի միևնույն հաստատուն բաղադրությունը:
Քիմիական բանաձևերից օգտվելով ՝ կարելի հաշվել նյութի բաղադրության մեջ առկա տարրեի զանգվածային բաժինները:
Զանգվածային բաժինը նշանակվում է   ωՙՙօմեգա՚՚ հունական տառով:
Զանգվածային բաժինը ցույց է տալիս ,թե տարրի հարաբերական ատոմային զանգվածի ու ինդեքսի արտադրյալը հարաբերական մոլեկուլային զանգվածի ,որ մասն է կազմում:

ω= Ar* a / Mr
որտեղ  ω-տարրի զանգվածային բաժինն է, Ar-ը՝ տարրի հարաբերական ատոմային զանգվածն է, a-տարրի ատոմների թիվը նյութի մոլեկուլում, Mr-ը՝ նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը:

Օրինակ՝ 

Որքա՞ն է ջրածնի և թթվածնի զանգվածային բաժինը ջրում (H 2 O): 
Լուծում:
M r (H 2 O) = 2 * A r (H) + 1 * A r (O) = 2 * 1 + 1 * 16 = 18

Նոյեմբերի 28- դեկտեմբերի 2

Սովորել՝ Հարաբերական մոլեկուլային զանգվածը: Հարաբերական մոլեկուլային զանգվածի հաշվումը:

Տեսանյութ ՝ինչպես հաշվել մոլեկուլային զանգվածը:

Տնային առաջադրանք
Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլլային զանգվածը:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս , թե տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը։ 

  1. Հաշվեք P2O5,Li2O,Fe3O4,SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Mr (P2O5)= 2 Ar (P)+ 5 Ar (O) =2×31+5×16=142  

Mr (Li2O)= 2 Ar (Li)+ Ar (O) =2×7+16=30 

Mr (Fe3O4)= 3 Ar (Fe)+ 4 Ar (O) =3×56+4×16=232 

Mr (SO3)= Ar (S)+ 3 Ar (O) =32+3×16=80 

  1. Հաշվեք կալցիումի օքսիդի(CaO) մոլեկուլի զանգվածը(m0) եթե (CaO)=56

Mr (CaO) = Ar(Ca)+Ar(O)=40 + 16

Mr=mo/1,66×10-24

56/1,66×10-24

  1. Գրեք հետևյալ նյութերի բանաձևերը.
    ա.մեկ ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածին CaO
    բ.մեկ ատոմ ծծումբ և երկու ատոմ ջրածին H2S

Նոյեմբերի 14-18

Սովորել՝ Մոլեկուլ:Քիմիական բանաձև:

Մոլեկուլների վերաբերյալ տեսանյութ:

Պատասխանել հարցերին:

  1. Սահմանե՛ք քիմիական բանաձև հասկացությունը:

Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմւական տարրերի նշաններով և ինդեքսներով։

  1. Ի՞նչ է ինդեքսը, և ե՞րբ է այն օգտագործվում:

Քիմիական նշանից ներքև գրված թիվը կոչվում է ինդեքս և օգտագործվում է քիմիական բանաձևերի գրման ժամանակ։

  1. Ի՞նչ տեղեկություն է ՙՙհաղորդում՚՚ քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:

Քիմիական բանաձևերը ցույց են տալիս նյութի անցանումը, այդ նյութի մոլեկուլի, նյութի որակական և քանակական բաղադրությունը։

  1. Կարդացե՛ք քիմիական բանաձևերն ու շարադրե՛ք դրանցից ստացված տեղեկությունները.
    ա. CuO – պղնձի օքսիդ
    բ. NaOH- նատրիումի հիդրօքսիդ
    գ. LiH – Լիցիումի հիդրատ
    դ. SiO2 – սիլիցիումի օքսիդ

Նոյեմբերի 7-11

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ :ՔԻՄԻԱ ԱՌԱՐԿԱ:

POSTED ON

Նոյեմբերի 7-11

Սովորել ՝ Ատոմի զանգված: Քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգված:

Ատոմային զանգված տեսանյութ

Պատասխանել հարցերին

  1. Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:

Հարաբերական ատոմային զանգվածը(Ar) ցույց է տալիս թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ զանգվածի ատոմային միավորից։

  1. Մեկնաբանե՛ք Ar(ֆտոր)=19 հավասարությունը:

Ar (ֆտոր) = 19 հասկացությունը նշանակում է, որ ֆտորի հարաբերական ատոմային զանգվածը 19 անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից ՝1,66×10-24։

  1. Նեոնի ատոմի զանգվածը m0(Ne)=3,32*10-23 գ է:Հաշվե՛ք նեոն տարրի հարաբերական ատոմային զանգվածը:

m(Ne) = 3,32 • 10-23 կգ
Ar (Ne) = 3,32 • 10-23 / 1,66 • 10–27 կգ = 20

Հոկտեմբերի 17-21

Սովորել՝ Մետաղական և ոչ մետաղական տարրեր և պարզ նյութեր:Տարրերի տարածվածությունը բնության մեջ:

Էջ՝ 58-61

  1. Բերե՛ք հեղուկ և պինդ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Պինդ — երկաթ, ալյումին, ոսկի, արծաթ
Հեղուկ — սնդիկ, գալիում, ֆրանսիում, ցերիում:

  1. Բերե՛ք գազային ,հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

Պինդ — բոր, ծծումբ, ածխածին:
Հեղուկ — բրոմ
Գազային — քլոր, ազոտ, թթվածին:

  1. Ո՞ր նյութերն են հանդիպում բնության մեջ ազատ վիճակում:

Ազոտը և թթվածինը:

  1. Հիմնականում ո՞ր տարրերից է կազմված Երկրի կեղևը:

Երկրակեղևում ամենատարածված տարրերն են թթվածին, սիլիցիում, ալյումին, երկաթ, կալցիում, նատրիում և այլն:

Հոկտեմբերի 10 -14

Սովորել Քիմիական տարրերի նշաններըՈ. թեման

Էջ՝ 52-56

Տնային առաջադրանք

Պատասխանել հարցերին

  1. Ո՞վ և ե՞րբ է առաջարկել ցայսօր օգտագործվող քիմիական նշանները:

Քիմիական նշանները առաջարկել է Շվեդ հռչակավոր քիմիկոս և հանքաբան Բերցելիուս Իյոանս Յակոբը 1814թ:

  1. Ի՞նչ սկզբունքով են կազմում քիմիական տարրերի նշանները:Բերեք օրինակներ:

Որպես քիմիական նշան՝ շվեդ քիմիկոս Ի. Բերցելիուսի առաջարկությամբ հիմնականում ընդունվել են քիմիական տարրի լատինական կամ հունական անվանումների սկզբնատառերը` գլխատառերով գրված: Եթե մի քանի տարրերի անվանումների սկզբնատառերը նույնն են, ապա Բերցելիուսի առաջարկով առաջին տառի մոտ փոքրատառով գրվում է հաջորդ տառերից որևէ մեկը, օրինակ` կալցիում (Calcium)՝ Ca, պղինձ (Cuprum)` Cu, կոբալտ (Cobaltum)`Co և այլն:

  1. Ի՞նչ ծագում ունեն քիմիական տարրերի անվանումները:

Որոշ տարրերի անուններում արտացոլված է այդ տարրի կարևոր քիմիական հատկությունը, օրինակ՝ ջրածին` ջուր ծնող, թթվածին` թթու ծնող, ֆոսֆոր` լույս կրող:

Տարրերի մի մասն անվանվել է արեգակնային համակարգի մոլորակների անուններով,օրինակ՝ սելեն` Լուսին, տելուր` Երկիր (հունական), ուրան, նեպտուն և այլն:

Որոշ տարրեր իրենց անուններն ստացել են ի պատիվ տարբեր պետությունների, օրինակ՝ գալիումը Ֆրանսիայի հին անունն է, գերմանիումը՝Գերմանիայի, իսկ պոլոնիումը Լեհաստանի պատվին է տրվել, ռութենիումը Ռուսաստանի լատինական անվանումն է e և այլն:

Քիմիական տարրերի անուններով անմահացել են նաև մեծ գիտնականների անունները՝ կյուրիում, ֆերմիում, էյնշտեյնիում, մենդելեևիում, նոբելիում:

  1. Քիմիական տարրերի ո՞ր բնութագրերն է արտահայտում քիմիական նշանը:

Քիմական նշանը տարրի ինչպես որակական այնպես էլ քանակական բնութագիրն է: Օրինակ c քիմական նշանը ածխածնի տարրն է /որակական բնութագիր/, ընդ որում՝ ածխածնի մեկ անտոմն է / քանակական բնութագիր/: