Սեպտեմբերի 18-24-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

«Զինված պայքարը Արցախում և Սյունիքում»

Համեմատել Արցախի և Սյունիքի զինված պայքարը և դրանց արդյունքները /գրավոր/.

Արցախի ազատագրական պայքար, 1724-1731 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Արցախ նահանգի տարածքում ձևավորված հայկական մելիքությունների գլխավորությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Սյունիքի ազատագրական պայքարին (1722-1730):

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731):

Առաջադրանք 2

Ազատագրական շարժումները 18-րդ դարի 30-80 թվականներին

Փոքրիկ ուսումնասիրություն/մեկ էջի սահմանում/

  • Ներկայացնել Նադիր շահի պատմական կերպարը:
  •  Հայերի նկատմամբ նրա վարած քաղաքականության դրական, բացասական կողմերը:
  • Հիմնավորիր կամ հերքիր Նադիր շահի օրոք Խամսայի մելիքությունների արտոնյալ կարգավիճակը:

Նադիր շահը (1736-1747)  Պարսկաստանի պատմության ամենաինքնատիպ ու ականավոր պետական գործիչներից էր։ Նա եղել էր հասարակ զինվոր և իր աշխատասիրության ու տաղանդի, համառ կամքի ու խիզախության շնորհիվ բարձրանալով ծառայողական աստիճաններով՝ դարձել էր զորավար։ Նա երիտասարդ տարիներից մասնակցել էր Պարսկաստանում իրենց տիրապետությունը հաստատած աֆղանների դեմ մղված ազատագրական պատերազմներին, ապա ծառայության էր անցել Թահմազ II շահի մոտ, նշանակվել բանակի գլխավոր հրամանատար։ Նադիրը հաղթել էր աֆղաններին, ուզբեկներին, թուրքմեններին, քրդերին, լեզգիներին, պարսկական ու ադրբեջանական կենտրոնախույս խաներին, հաջողությամբ կռիվներ էր մղել նաև թուրք նվաճողների դեմ։ Հատկապես նա բազմաթիվ փայլուն հաղթանակներ էր տարել 1730-1736 թթ. թուրք-պարսկական պատերազմի ժամանակ։ 1735 թ. հունիսին Եղվարդի վճռական ճակատամարտում Նադիրը գլխովին ջախջախել էր թուրքերին, որոնք ստիպված հրաժարվել էին Ատրպատականից, Անդրկովկասից ու Դաղստանից։ Մինչ այդ՝ 1732 թ,, նա ռուսներին ստիպել էր հեռանալ մերձկասպյան նահանգներից, որ այնքան զոհողությունների ու ջանքերի գնով ձեռք էր բերել Պետրոս I-ը, և որն այնքան մեծ հույսեր էր ներշնչել հայ ազատագրական շարժման գործիչներին։ 1736 թ, Նադիրը գահընկեց է անում Աբբաս III ին և իրեն hռչակում Պարսկաստանի շաh։

Հայ-իրանական գործակցությունը դրսևորում է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության նկատմամբ Նադիրի բարյացակամ վերաբերմունքով։ Նա ապօրինի հարկերից ազատեց Էջմիածնի կալվածքները, ըստ արժանվույն գնահատեց ու մեծարեց աշխարհիկ և հոգևոր հայ իշխանավորներին։ Լինելով հեռատես քաղաքական գիրծիչ ու հմուտ դիվանագետ՝Նադիրը հասկանում էր տեղական բնակչության կարևորությունը հակաթուրքական պայքարում։ Նրա բանակում էին Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ։ 1735թ. հունիսին Եղվարդի ճակատամարտում պարտության մատնելով թուրքերին՝ Նադիրը ստիպեց թուրքերին զորքերը դուրս բերել այսրկովկասյան տարածաշրջանից։ Նրա հաղթանակն ապահովվեց նաև հայկական ուժերի քաջության շնորհիվ։ Նույն տարում Նադիրը հռչակվեց Պարսկաստանի շահ։

Նադիր շահը Արցախը Գանձակի խանությունից, անջատելով, դարձրեց առանձին վարչական միավոր։ Նադիրը վերահաստատեց Արցախի ներքին բաժանումն, նաև մելիքների ժառանգական իրավունքները։ Արցախի մելիքությունները՝Ջրաբերդ, Գյուլիստան, Խաչեն, Վարանդա և Դիզակ։ Նրանք սկսեցին անվանել Խամսայի մելիքություններ։ Սահմանները ձգվում էին Գանձակի հարավային շրջաններից մինչև Արաքս գետը։

Աղբյուրներ՝  Արցախի կիսանկախ հայկական իշխանությունը XVIII դարի 30-40-ական թվականներին: Նադիր շահը և հայերը: Խամսայի մելիքությունների ստեղծումը

Խամսայի մելիքություններ

Եգանի և Նադիր շահի ռազմավարական համագործակցությունը

Leave a comment