Սեպտեմբերի 25-30-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Արդյունաբերական հասարակության երկու շրջափուլերը

1.Նկարագրեք արդյունաբերական  հասարակության շրջափուլերը, համեմատիր դրանք:

ա.Առաջին շրջափուլ -XVII դարից մինչև XIX դարի կեսը

Սկզբնավորվեց և զարգացավ արդյունաբերական արտադրությունը, ձեռքի աշխատանքներն փոխարինվեցին մեքենաներն ու սարքավորումները։

բ.Երկրորդ շրջափուլ-XIX դարի կեսից մինչև  XX դարի սկիզբը

Ավարտվեց արդյունաբերական հասարակության ձևավորումը։Հասարակական կյանքում մեծացավ տեխնիկայի և գիտության դերը։Զարգացած երկրներում գերիշխող դարձավ ծանր արդյունաբերությունը։Առաջացավ համաշխարհային միասնական շուկա։

գ.Հասարակական -քաղաքական գործընթացները

Ավատատիրական հասարակական հարաբերություններին փոխարինելու էր գալիս ժողովրդավարությունը։ Սկսեց ձևավորվել քաղաքացիական հասարակությունը։ Հաճախակի դարձան հեղափոխությունները։ Նոր դարերին բնորոշ էր նաև ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարը և ազգային պետությունների ստեղծումը։ Ազատ մրցակցության կապիտալստական հասարակությունը Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում հասնելով բարձր զարգացման, մտնում է մոնոպոլիստական կապիտալիզմի փուլը։ Այժմ արդեն տնտեսական զարգացումը որոշվում է ոչ թե առանձին ձեռնարկատերերի մրցակցությամբ, այլ արդյունաբերական և ֆինանսական միավորումների տնտեսական գործունեությամբ։ Մեծ չափերի հասան Լատինական Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում։

2.Տալ «ժողովուրդ»,«ազգ» հասկացությունների սահմանումը

Ժողովուրդ-Որևէ պետության հպատակների ամբողջությունը:

Ազգ-տոհմ, սերունդներ

3.Սահմանել ինչ է նշանակում հեղաշրջում՛՛, ևս տաս նոր բառերի հասկացությունների բացատրություն, սահմանում:

Հեղաշրջում-մարդկանց պատմականորեն առաջացած հանրություն, որ բնորոշվում է լեզվի, տերիտորիայի, տնտեսական կյանքի և մշակույթի մեջ դրսևորվող հոգեկան կերտվածքի ընդհանրությամբ:

4.Արդյունաբերության , գյուղատնտեսության մեջ նշիր հինգ փոփոխություն, դրանց դրական, բացասական կողմերը:

Ձեռքի աշխատանքը փոխարինվեց մեքենաներով և սարքավորումներով, որը բարձրացրեց աշխատանքի արտադրողականությունը, արհեստանոցներին փոխարինեցին մանուֆակտուրաները, այնուհետև՝ մեքենագործարանային արտադրությունը։

5.Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան հասարակական կյանքում:

Արդյունաբերական զարգացման հետևանքով փոփոխություններ եղան: Զարգացան երկրները:Ավելացել էին աշխատանքի վայրերը և մարդիկ անընդհատ աշխատում էին:

6.Ինչը նպաստեց քաղաքների աճին և զարգացմանը:Արդյունաբերական զարգացման հետևանքով ինչ փոփոխություններ տեղի ունեցան մարդկանց կենսապայմաններում:

Քաղաքների աճին և զարգացմանը նպաստեցին գյուտերը, քանի որ տարբեր տեխնիկաների շնորհիվ կյանքն ավելի էր հեշտացել։Գյուղում գերբնակչություն էր։Գյուղատնտեսությունը զարգացել էր, քանի որ ավելի հեշտ էր դարձել աշխատել։ Բազմաթիվ աշխատատեղեր էին բացվել, որտեղ մարդիկ կարող էին աշխատել։Այդպես զարգացավ և աճեց քաղաքը և բնակչությունը։

7.Ապացուցեք կամ հերքեք այն տեսակետը, որ արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ:

Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում մտավորականության դերը բարձրացավ, քանի որ մարդիկ սկսեցին մտածել, հնարել նոր գյուտեր։Մտածեցին, որ կարելի է ստեղծել նոր տեխնոլոգիաներ, մեքենաներ, որպեսզի կյանքը ավելի հեշտ և արագ լինի։

Օժանդակ աղբյուր

Համաշխարհային պատմություն Էջ 3-4/

Էջ 6-9ը պատմել

Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող:

Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naître» բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ:

Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես, օրինակ, այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք:

Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

Տանը

Թարգմանություն-Նոր ժամանակների քաղաքները

Նոր ժամանակների քաղաքները Ամերիկայում, Ասիայում և Աֆրիկայում ( թարգմանություն)

Եվրոպայից դուրս,  նոր ժամանակներում քաղաքաշինության զարգացումն ունի բազմաթիվ տեսակներ, որոնք պայմանականորեն կարելի է անվանել Հյուսիս-Ամերիկյան, լատինո-ամերիկյան, ասիական և աֆրիկյան:

Առաջին տարատեսակությունն առավել բնորոշ է ԱՄՆ-ին, Կանադային, Ավստրալիային և Նոր Զելանդիային: Այս պարագայում բնիկ բնակչությունը (հնդիկները, աբորիգենները) գրեթե ամբողջությամբ ոչնչացվեցին, իսկ եվրոպացիների տարաբնակեցումն կազմավորվում էր զրոյից: Ըստ այդմ, քաղաքների բնակչություն  կազմում էին Եվրոպայից ներգաղթյալները և նրանց հետնորդները: Առաջին քաղաքները ստեղծվում էին ծովի ափերին, որտեղից էլ սկսվեց գաղութացումը: Այնուհետև  առաջընթաց ունեցան նրանք, ով ուներ մայրցամաքի ներս ներթափանցելու լավագույն ուղիներ:

ԱՄՆ-ի տարածքում Նյու Յորքը դարձավ այնպիսի քաղաք, որտեղից ջրային ճանապարհ կար դեպի Մեծ լճեր: Հետագայում գլխավոր ուղիները դարձան երկաթգծերը: Քաղաքի կենտրոններում գործարար կյանքի բարձր կենտրոնացումը հանգեցրեց հողի բարձր ինքնարժեքի, ինչը նպաստեց էլ ավելի բազմահարկ շենքերի կառուցմանը, որոնք 19-րդ դարի վերջին ստացան երկնաքերերի բնույթ: Միաժամանակ, նախքին շինությունները քանդվեցին առանց ափսոսանքի:  Միջին դասի բնակիչների մեծ մասը   բնակություն էր հաստատում ցածրահարկ տներում, իսկ միգրանտներն ապրում էին բարձրահարկ թաղամասերում, որոնք նման էին Եվրոպականներին: 1800-ին Նյու Յորքն ուներ մոտ 80 հազար բնակիչ ՝ զիջելով եվրոպական և ասիական շատ քաղաքներ, և մինչև XIX դարի վերջ  այն աշխարհում երկրորդն էր՝  3,4 միլիոն բնակիչներով: Մեծ ուշադրություն էր դարձվում քաղաքների բարեկարգմանը: Հենց սկզբից առաջացավ քաղաքների բաժանում  ըստ գործառույթների ՝ տնտեսական, վարչական, համալսարանական կենտրոններ, տեղական սպասարկման կենտրոններ: Բայց վարչական և համալսարանական քաղաքները ավելի լավ էին պլանավորված, ավելի կանաչապատ էին, ավելի լավ էր էկոլոգիական և սոցիալական վիճակը:

Լատինո-Ամերիկյան քաղաքաշինության տեսակը բնորոշ է նախկին ամերիկյան գաղութներին՝ Իսպանիային և Պորտուգալիային : Բնիկ բնակչությանը  փորձեցին  նվաճել և ստրկության վերածել, բայց չոչնչացնել: նոր քաղաքները կառուցվում էին բնիկ բնակչության ավերված քաղաքի տեղում (ՄեխիկոԼիմա) և տեղերում, որոնք  թույլատրում էին վերահսկել մեծ տարածքներ (Բուենոս ԱյրեսՍան Պաուլու): Նման քաղաքում պարտադիր էր կենտրոնական հրապարակը, որտեղ տեղակայված էր  նահանգապետի պալատը, կաթոլիկ տաճարը և զինանոցը ունեցող զորանոցը: Յուրաքանչյուր քաղաքի համար  բնորոշ էր վանքերի մեծ թիվը, քանի որ հատուկ ուշադրություն էր դարձվում բնիկ բնակչության քրիստոնեացմանը:

Քաղաքաշինության ասիական տիպը բնորոշ է այն տարածքներին, որոնք ունեցել են հարուստ պատմություն և բազմիցս գերազանցել են մետրոպոլիտները բնակչության թվով ՝ Հնդկաստան, Չինաստան և Հարավարևելյան Ասիա: Եվրոպացի գաղութարարները փորձում էին տարածքներ գրավել և բնական պաշարներ արտահանել ՝ օգտագործելով տեղական կառավարման մարմինները: Միևնույն ժամանակ, տնտեսական և կառավարչական կապերը աստիճանաբար վերակողմնորոշվեցին  տեղական մայրաքաղաքներից դեպի ծովափնյա քաղաքներ, որոնք  եվրոպացիների կողմից նորովի ստեղծված կամ նրանց կողմից վերակառուցված  նախկինում գոյություն ունեցող փոքր բնակավայրեր էին: Չինաստանում այդպիսի քաղաքներ են Շանհայը և Հոնկոնգը, Հնդկաստանում ՝ Կալկաթան և Բոմբեյը, Հարավարևելյան Ասիայում ՝ Ջակարտան, Սինգապուրը և Սայգոն (ներկայումս ՝ Հո Շի Մին քաղաք): Եվրոպացիները կազմում էին այս քաղաքների բնակչության միայն փոքր մասը և հաճախ ապրում էին տեղի բնակչությունից մեկուսացված, հատուկ հարմարավետ թաղամասերում: Իրենց ձեռքերում էին  ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական լծակներ:

Քաղաքաշինության աֆրիկյան տեսակն իրենից ներկայացնում է լատինամերիկյան (սկզբնապես) և ասիական (հետագայում) տիպերի համադրություն է, ինչպես տեղակայման, այնպես էլ քաղաքաշինության ոլորտում: Առաջին քաղաքներն առաջացան օվկիանոսների ափերին ՝ ափը կառավարելու համար և ներթափանցելու ներքին շրջաններ (ՔեյփթաունԴաքարԼագոս և այլն): Այնուհետև սկսեցին յուրացնել ներքին շրջանները, որտեղ գաղութացման համար օգտագործում էին և հին քաղաքները, որոնք գոյություն ունեին մինչ եվրոպացիների ժամանումը (Տիմբուկտու և այլն), և կառուցվեցում էին նորերը, հատկապես օգտակար հանածոներով հարուստ շրջաններում (Յոհանեսբուրգ և այլն):  Արդյունքում, ժամանակակից քաղաքային տարաբնակեցումն Աֆրիկայում սկսեցին ավելի ուշ ձևավորվել, քան աշխարհի այլ տարածաշրջաններում, և այդ գործընթացը բավականին դանդաղ էր ընթանում:

Leave a comment