Ընդգծված բառերը փոխարինի´ր տրված հոմանիշներով: Տրված ևստացված տեքստերը համեմատի´ր(բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճամփի կողքով, շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի գույնով, կուզերը մաշված են ու թեքված են մի կողքի: Գնացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին ամպի նման պատում է նրանց, բայց ուղտերն անտարբեր ծռում են գլուխները: Անապատը ձանձրալի է ու միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ լեռ է երևում, ո´չ ցածրավայր: Հենց այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:
Կետերի փոխարեն գրի´ր տրվածհոմանիշներից մեկը (ամենահարմարը):
Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:
Տրված բառերն ըստ հոմանիշությանբաժանի´ր հինգ խմբի:
Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:
Մնացուկ – մնացորդ, թափոն, թերմացք
Ոստ – շյուղ, շիվ, ճյուղ
Մառան – նկուղ, շտեմարան
Կասկած – տարակույս, տարակուսանք, երկմտություն
Նախատինք – պարսավանք, հանդիմանություն, կշտանբանք
Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:
1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք, տեղի տվեց:
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել, վրդովվել էր ծերունուն:
3. Մեր նախնիների մասին ավանդույթը , ավանդությունը պատմում է նրանց սխրանքների մասին:
4. Դու շատ թյուր, թույր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
5. Այս տարի մեր գյուղում այգաբացը , այգեբացը սկսվեց մարտի վերջին:
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում, սասանվում էին քամուց:
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկ տվեց , զարկեց իր վրանը:
8. Վկաները ցուցմունք, ցուցում տալիս շատ էին հուզվում:
9. Հեղինեի հնչուն, հնչյուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
10.Հանձին, հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:
Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:
Ականակիտ- վճիտ ականակիր- խավարչտին
այգաբաց- լուսաբաց այգեբաց- այգին բացելու պրոցես
անութ- թևատակի փոսիկ անոթ-ապակե տարա
աշտանակ – մոմակալ աշտարակ- կառույց պարիսպների վրա
թափոր – հանդիսավոր երթ անութ-թևատակի փոսիկ
կտրիճ – քաջ կտրիչ- կտրող գործիք
հարել- խոտը քաղել հորել – փոս փորել
հերկել – հողը փորել հերքել-ժխտել
հրատարակել – լույս ընծայել հրապարակել-տարածել, հռչակել
մածուկ – թանձրուկ մածուն-կաթից պատրաստած ուտեստ
բուրդ – կենդանու խուզած մազը բարդ -դժվար
սալոր- միրգ սալոն- ցուցասրահ
դռնակ – փոքրիկ դուռ բռնակ- կանթ
բառարան – բառացանկ վառարան-ջեռուցման սարք
պարտեզ-այգի քարտեզ- հարթության վրա մոլորակի պատկեր
դասարան- դասասենյակ դասական – բոլորի կողմից գնահատված
գնդիկ- փոքրիկ գունդ. գնդակ – խաղալիք փոքր գնդի ձևով
հեռագիր- կարճ հաղորդագրություն ձեռագիր – ձեռքով գրված :