Day: December 6, 2021

Ովքեր էին արիացիներն իրականում

Արիացիները Հնդկաստանի ու Իրանի հնագույն ժողովուրդներն են, խոսել են արիական լեզուներով, որ պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին:

 Վերջին հետազոտությունները վկայում են, որ արիացիները սկզբում մեկ ժողովուրդ են եղել և միայն մ.թ.ա. երկրորդ հազարամյակում են բաժանվել երկու ճյուղի՝ իրանական ու հնդարիական:
«Իրան» բառն արդեն կապ ունի «արիականի» հետ ու նշանակում է «արիացիների երկիր»: XIX դարում առաջադրվել է վարկած, որ «արի» բառը ծագել է «քոչվոր» կամ «հողագործ» բառերից: Հնդարիական ու իրանական ճյուղերի ընդհանրությունը ապացուցում են սրբազան տեքստերի նմանությունները՝ իրանական Ավեստայի ու հնդկական Վեդաների: Այսօր մի քանի վարկածներ կան, թե որտեղից են եկել արիացիները: Եթե հավատանք լեզվաբանական վարկածին՝ արիացիները եկել են Հնդկաստան և հաստատվել են այնտեղ մոտավորապես մ.թ.ա. 1700-1300-ին: Վարկածը հիմնվում է հին լեզուների ու սովորույթների ուսումնասիրության վրա, որ պահպանվել են պատմական աղբյուրներում:
Ի դեպ, մեզ հայերիս, որպես խելացի և հին ազգ նույնպես կոչում են արիացիներ։

Արիները կամ հնդարիացիները հարուստ մշակութային ժառանգություն են թողել: Բացի գրավոր ժառանգությունից՝ Վեդաներն ու Ավեստան, ավելի ուշ ժամանակներում՝ Մահաբհարատան ու Ռամայանան, արիները թողել են և նյութական մշակույթի հուշարձաններ: Սկզբում կիսաքոչվոր ժողովուրդ լինելով՝ նրանք հիմնական ուշադրությունը հատկացրել են կովերի ու ձիերի բուծմանը: Նրանց հիմնական զենքը նետաղեղն է եղել: Նրանք ծանոթ են եղել հողերի ջրարբիացման համակարգին, պողպատի ու ոսկու ձուլմանը:

Արիացիները ռազմատենչ ժողովուրդ էին, որ մշտապես ձգտում էին նոր հողեր ու արոտավայրեր ձեռք բերել:

Ճապոնական քաղաքակրթություն

Ճապոնացիների մասին առաջին գրավոր հիշատակումը եղել է մ.թ. I դարի չինական ժամանակագրության մեջ։ Երկար ժամանակ այլ ազգերից մեկուսացվածությունն իր ազդեցությունն է թողել Ճապոնիայի պատմության և մշակույթի վրա։
Մ.թ.ա. 500 թվից ներկայիս Ճապոնիայի տարածքում սկսվում է յայոյ ժամանակաշրջանը, որը համապատասխանում է Եվրոպայի բրոնզե և երկաթե դարերին և որը տևեց մինչև մ.թ. 250 թ.։ Յայոյ ժամանակաշրջանում է սկսվում ոռոգման եղանակով բրնձի մշակումը, բրուտագործությունը, մանածագործությունը, մետաղների մշակումը և պաշտպանված քաղաքային բնակավայրերի կառուցումը։ Այդ նորույթներն իրենց հետ բերում էին Չինաստանից և Կորեայից վերաբնակվածները։

Մ․թ․ա․250 թ. յայոյին փոխարինում է Կոֆուն ժամանակաշրջանը, որի ժամանակ Յամատո տարածքում առաջացավ ճապոնական պետություն։
Հաջորդը Ասուկա ժամանակաշրջանն էր, որն սկսվեց 538 թ.՝ տարածվեց կորեական Փեկչե պետությունից եկած բուդդիզմը։
Ութերորդ դարում սկսված Նարա ժամանակաշրջանում ստեղծվեց խիստ կենտրոնացված ճապոնական պետությունը՝ ժամանակակից Նարա քաղաքի մոտ գտնվող Հեյջյո-քյո կայսերական մայրաքաղաքով։ Ճապոնական հանրության արագացված չինականացման հետ միասին այդ ժամանակաշրջանին բնորոշ են նաև առաջին պատմագրությունների ստեղծումն ու մշակույթի ծաղկումը։ 712 թ. ավարտվում է Կոջիկի, իսկ 720 թ.՝ Նիհոն Շյոկի սուրբ գրքերը։
784 թ. Կամու կայսրը մայրաքաղաքը տեղափոխեց Նագաոկա-քյո, սակայն տասը տարի անց այն տեղափոխվեց Հեյան-քյո։ Այդպես սկսվեց Հեյան ժամանակաշրջանը, որի ժամանակ ծաղկում ապրեց ճապոնական ազգային մշակույթը։ Կանա վանկային այբուբենի ստեղծումը թույլ տվեց չինարենի փոխարեն գրել ճապոներեն։

XII դարից Ճապոնիայում սկսեց կառավարել ֆեոդալական ռազմականացված իշխող դասը՝ սամուրայների գերատեսչությունը։ 1192 թ. Մինամոտո-նո Յորիթոմոն հաղթելով իր հետ մրցակցող Տայրա գերդաստանին, նշանակվեց շյոգուն, որով սկիզբ դրվեց Կամակուրա ժամանակաշրջանին։ Նրա մահից հետո՝ 1199 թ. իրական իշխանությունն անցավ իր թողած Հոջյո գերդաստանին։ Կամակուրա շյոգունավարությունը 1274 և 1281 թթ. հաջողությամբ ետ է մղում մոնղոլների ներխուժումը։ Այդ ժամանակվա պաշտոնական կրոն է դառնում զենը։ 1318 թ. գահակալեց Գո Դայգո կայսրը և գլխավոր հրամանատար Աշիկագա Տակաուջիի աջակցությամբ ետ վերադարձրեց իշխանությունը, սակայն 1336 թ. կայսեր որդու հետ իշխանությունը չկիսած Աշիկագա Տակաուջին Կիոտոյում գահին նստեցրեց կայսր Կյոմիյոյին և 1338 թ. նրանից ստացավ շյոգունի տիտղոս։ Արդյունքում Ճապոնիայում ստացվեց երկու կայսր և երկու շյոգուն, որոնք կատաղի հակամարտության մեջ էին ընդհուպ մինչև 1392 թ.։

Ճապոնիան հին ու զարգացած մշակույթի երկիր է. ուշագրավ են հին և ժամանակակից վարպետների արվեստը, բնապատկերային գեղանկարչությունը, ճենապակու արվեստը, ճարտարապետությունը, թատրոնը, տիկնիկային թատրոնը։ Հայտնի է հատկապես Կաբուկի թատրոնը, որն սկիզբ է առել թափառաշրջիկ երգիչների ու պարողների կատարումներից և մինչև օրս էլ տարածված է ժողովրդի մեջ։ Ճապոնացիները հայտնի են ծաղկեփնջեր կազմելու և գաճաճ ծառեր մշակելու յուրահատուկ արվեստով։ Համաշխարհային ճանաչում են գտել ճապոնական ձյուդո, կարատե, սումո մարզաձևերը։

Ճապոնիան հայտնի է իր հրաշալիճարտարապետական ու պատմական հուշարձաններով՝ Բուդդայի հսկայական արձաններով ու տաճարներով, մեհյաններով, գեղատեսիլ լանդշաֆտային զբոսայգիներով և թագավորական դղյակներով։

Գոյականի թիվը


Գոյականները կարող են ցույց տալ մեկ առարկա կամ մեկից ավելի առարկաներ: Ըստ դրա՝ գոյականները լինում են եզակի և հոգնակի: Դա գոյականի թիվն է:
Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, oրինակ՝ տուն, նկար, սար, տղա:
Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, oրինակ՝  տներ, նկարներ, տղաներ, սարեր:
Գոյականի հոգնակի թիվը կազմվում է եր կամ ներ վերջավորություններով:
Եր վերջավորություն ստանում են միավանկ բառերը, oրինակ՝  տուն-տներ, քար-քարեր Ներ վերջավորություն ստանում են բազմավանկ բառերը, oրինակ՝ հագուստ-հագուստներ, նվագ-նվագներ: Ն -ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակիում ունենում են կրկնակի ն, ինչպես՝ սեղան-սեղաններ, պաշտոն-պաշտոններ:

Որոշ միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն: Դրանք այն բառերն են, որոնք գրաբարում՝ հին հայերենում, վերջացել են ն -ով:Այդ բառերն են՝  բեռ, գառ, դուռ, եզ, թոռ, լեռ, ծոռ, ծունկ, ձուկ, մուկ, նուռ, մատ, հարս:
Հայերենում կան նաև մեկուկեսվանկանի բառեր, այսինքն այնպիսի բառեր, որոնց երկու վանկերից մեկը՝ երկրորդը, գաղտնավանկ է, ինչպես՝ աստ(ը)ղ: Այս բառերի հոգնակին միավանկ բառերի նման կազմվում է եր-ով. այսպես՝ ոչ թե աստղներ, այլ աստղեր: Այդ բառերն են արկղ, սանր, անգղ, վագր, կայսր, դուստր և այլն:, 

Հայերենում կան բառեր, որոնց հոգնակին կազմվում է այլ վերջավորություններով: Դրանք են մարդ և կին բառերը, որոնց հոգնակին լինում է մարդիկ, կանայք, ինչպես նաև՝ տիկնայք, պարոնայք, անձինք: Իկ -ով է կազմվում նաև այնպիսի բառերի հոգնակին, որոնք վերջում ունեն մարդ  բաղադրիչը, ինչպես՝ տղամարդ-տղամարդիկ:

Առաջադրանքներ

Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր: 

Եզակի – մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց։

հոգնակի – մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ։

2. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները: 

Ա. Ձև – ձևեր, արտ – արտեր, հարց – հարցեր, սարք – սարքեր, զենք – զենքեր, դեզ – դեզեր, օր – օրեր: Բոլորը միավանկ են, հետևաբար հոգնակին կազմելուց ավելանում է եր։

Բ. Երկիր- երկրներ, տարի – տարիներ, գնացք – գնացքներ, նվեր -նվերներ, վայրկյան – վայրկյաններ, ուղևոր – ուղևորներ: Բոլորը բազմավանկ են, դրա համա ավելացնում ենք ներ, բառերի մեջ չկան բացառություններ։

Գ. Թոռ – թոռներ, դուռ -դռներ, մուկ – մկներ, ձուկ – ձկներ, լեռ – լեռներ, բեռ – բեռներ: Այստեղ միավանկ բառեր են, բայց բացառություններ են, դրա համար էլ ավելացնում ենք ներ։

Դ.  Աստղ – աստղեր, արկղ – արկղեր, վագր – վագրեր, անգղ – անգղեր, սանր – սանրեր: Այս բառերը միավանկ չեն, բայց ավելացնում ենք ներ, քանի որ բացառություն են, գաղտնավանկի ը ի բացառությունն է։

3. Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք – դասի գիրք, հեռագիր – հեռվից եկած գիր, արոտավայր -արոտի վայր, լրագիր – լուրերի գիր, ծառաբուն ծառի բուն, մրգաջուր – մրգի ջուր, մրջնաբույն – մրջնի բույն, ծաղկեփունջ – ծաղկի փունջ, միջնապատ – միջին պատ։

Բ.Վիպագիր – վեպ գրող, մեծատուն – մեծ տուն ունեցող, զինակիր – զենք կրող, ժամացույց – ժամը ցույց տվող, կողմնացույց – կողմը ցույց տվող, երգահան- երգ հանող , քարահատ- քարը հատող, պատմագիր – պատմություն գրող, քանդակագործ – քանդակի հետ գործ ունեցող: 

4. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր: 

Օրինակ` 

 Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ: 

Ա.Դասագիրք -դասագրքեր, հեռագիր -հեռագրեր, արոտավայր – արոտավայրեր, լրագիր – լրագրեր, ծառաբուն – ծառաբներ, մրգաջուր – մրգաջրեր, մրջնաբույն – մրջաբներ, ծաղկեփունջ – ծաղկեփնջեր, միջնապատ – միջնապատեր: 

Բ.Վիպագիր – վիպագիրներ, մեծատուն – մեծատուններ, զինակիր – զինակիրներ, ժամացույց – ժամացույցներ, կողմնացույց – կողմնացույցներ, երգահան – երգահաններ, քարահատ – քարահատներ, պատմագիր – պատմագիրներ, քանդկագործ – քանդակագործներ: 

5. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն: 

Ամերիկացի-(վիճակագիր) վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներն (անասնապահ) ուհողագործները հողագործ):  Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն (նամակատար ) են: Հաջորդը մատուցողները ( մատուցող) ու բուժքույրերը (բուժքույր) են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլու ոստիկանները (ոստիկան), հետախույզները (հետախույզ) ու  պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են նահանգապետերն (նահանգապետ) ու նախարարները (նախարար): 

6. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ: 

Կետորս, հրացան, նավապետ, շնաձուկ, ժամացույց

Բոլոր…էլ երազում են չբացահայտված կղզիներ գտնել: 

Մեզ ասացին, որ բոլոր…հետ են ընկել, ու ոչ մեկը նույն ժամը ցույց չի տալիս: 

Ասում են, որ…արյան հոտն է հրապուրում: 

Այդ տարածքում աշխատող… հետևում էին կետին ու վախենում էին ,թե ևս մեկին այնուամենայնիվ կվնասի: 

Ցուցադրվող…այդ նույն զինագործի որդիներն ու թոռներն էին սարքել: 

Խեթական պետություն Նոյեմբերի 28-դեկտեմբերի 3

Խեթական կայսրությունը Հին Աշխարհի ամենաազդեցիկ ուժերից մեկն էր։ Այստեղ ի հայտ եկավ առաջին սահմանադրությունը, խեթերն առաջինը կիրառեցին մարտակառքերը և պաշտում էին երկգլխանի արծվին։

Աշխարհակալ թագավորություն

Խեթական պետությունը ամենազորեղ թագավորությունն էր Հին Աշխարհում, այն ձգվում էր Արևմտյան Հայաստանից մինչև Արևելք դեպի Էգեյան ծով և Սև ծովից դեպի հյուսիս, գրեթե մինչև Լիբանան։

Խեթական կայսրությունը կուլ տվեց Միտանիի թագավորությունը, իշխեց Հյուսիսային Սիրիային, գաղութացրեց Փոքր Ասիայի ծայրամասերը և մրցակցում էր նույն Եգիպտոսի հետ։

Խեթերի գաղութարար և զավթողական քաղաքականությունը բնորոշ էր այն բանով, որ նրանք ձգտում էին լուծել տարածքային հակամարտություններ ոչ միայն ռազմական հաղթանակների հաշվին, այլև դիվանագիտության շնորհիվ։ Հենց համաձայնագրերի կնքման շնորհիվ հարևան երկրների վերնախավերի հետ, կայսրությանը միացվեցին Ալալախը և Խալպան, Թարխունտասան և Կարքեմիշը։

Գերմանացի պատմաբան Ֆրանկ Շտարկեն խեթերի մասին գրել է․ «Եթե խաղաղության  որևէ տեսակի պահանջները չէին օգնում, խեթական թագավորը զգուշացնում էր իր հակառակորդին.  «Աստվածները կդառնան իմ կողմը և հարցը կլուծեն իմ օգտին»։

Խեթերը նվաճված հողերից մեծ տուրք չէին պահանջում, անգամ հաճախ նախկին առաջնորդին կից տարածքները թողնում  էին նրա տիրապետության տակ, բայց այնուամենայնիվ, նրան զրկելով անկախ քաղաքականություն վարելու իրավունքից:

Խեթական կայսրության ամենաուժեղ հակառակորդն էր Եգիպտոսը։ Մ․թ․ա․ 1275թ․ սիրիական Քադեշ քաղաքից ոչ այնքան հեռու տեղի ունեցավ Ռամզես II-ի և Մուվատալի II-ի զորքերի բախումը։ Այս ճակատամարտն աշխարհում առաջինն էր, որ արձանագրվել է երկու հակառակորդների կողմից էլ: Սա Բրոնզե դարի վերջին ճակատամարտն էր, իսկ խեթերն արդեն կիրառում էին երկաթե զենքեր։

Երկար ճակատամարտը ոչ մեկին հաղթանակ չբերեց։ Մուվատալին եգիպտացի փարավոնին հաշտության կանչեց:  Ռամզեսը համաձայնվեց։ Խեթական աղբյուրները գրում են, որ արդյունքում հաղթեցին խեթերը, եգիպտացիներն էլ իրենց են վերագրում այդ հաղթանակը։

Խեթերը գրավեցին Արծավան, Ախիյավան, Միսան, Վիլուսուն և այլ երկրներ։

Բայց ապստամբները ոտքի ելան և Էգեյան ծովի կղզիներում ապրող ժողովուրդների հետ հակախեթական կոալիցիա կազմեցին։ Մ․թ․ա․ 1200-1190թթ-երի ընթացքում նրանք հասան մինչև մայրաքաղաք Խաթթուսաս։ Քաղաքը գրավվեց հեղաշրջման միջոցով։