Day: December 22, 2021

Դասարանական


1.Իրադարձությունները ներկայացրու ՝ ……. դար, ……..կես

Ք.ա.782Էրեբունի – Երեան բերդաքաղաքի հիմնադրումը։ Ք․ա VIII դ․ I կես
Ք.ա.776Արգիշտիխինիլի (Արմավիր) բերդաքաղաքի հիմնադրամը Արգիշտի Ա-ի կոդմից։ Ք․ա VIII դ․ I կես
Ք.ա.714Սարգոն II-ի արշավանքը Ուրարտու։ Մուսասիրի ավերումը։ Ք․ա VIII դ․ II կես
Ք.ա.827 – 825Ուրարտուի մայրաքաղաք Տուշպայի (Վանի) հիմնադրումը Սարդարի Ա-ի կոդմից։ Ք․ա VIII դ․ II կես

2.Ընտանիքի երկու անդամների ծննդյան տարեթիվ ներկայացրու , նշիր որ դարի, որ կեսին են ծնվել:

քույրիկ՝ 2016 թ․ – XXI դ․ I ին կես

մայրիկ՝ 1986 թ․ – XX դ․ II կես
3.Ինչ են ուսումնասիրում, բացահայտում

  •  հնագետները 

Հնագետները զբաղվում են հին ժողովուրդների կենցաղի ու մշակույթի ուսումնասիրությամբ՝ պահպանված նյութական հուշարձանների հիման վրա։

  • ազգագրագետները 

Ազգագրագետները ուսումնասիրում են ժողովուրդների կենցաղը, սովորույթներն ու մշակույթը, նրանց ծագումը, տարաբնակեցումը և պատմամշակութային առնչությունները։

  • դրամագետները

Դրամագետները ուսումնասիրում են հին դրամները որպես շրջանառության միջոց, որպես արհեստագործական արտադրանք և այլն։

4.Ընտրել Վանի թագավորությունից երկու արքա, համեմատել.

  • կառավարման թթ.
  • ներքին քաղաքականություն
  • արտաքին քաղաքականություն
  • Հիմնավորել այդ արքաներից մեկի ավել զորեղ լինելը

Արգիշտի I – Ք․ ա 786-764 թթ․,

Ներքին քաղաքականուն – Նա ստեղծել է բազմաթիվ նոր բնակավայրեր, ամենանշանավորը Ք․ա 782 թ․ Արին բերդի բլրի վրա կառուցված քաղաք–ամրոց Էրեբունին է, որն այժմ Հայաստանի մայրաքաղաք Երևանն է։ Նշանավոր է նաև Արգիշտիխինիլին, որը գտնվել է Հայաստանի նախկին մայրաքաղաք Արմավիրի հարևանությամբ։

Արտաքին քաղաքականություն – Արգիշտի I ը վարել է ակտիվ արտաքին քաղաքականություն։ Նրա օրոք Վանի թագավորություն ընդգրկում էր զգալի տարածքներ բուն թագավորության սահմաններից դուրս։ Արշավանքներից մեկի ժամանակ նա կարողացել է գրավել Բաբելոնիան։ Նրա անվամբ սեպագիր արձանագրություններ են պահպանվել Հյուսիսային Կովկասում, Աբխազիայում, Գուգարքի Թռեղք գավառում։

Սարդուրի II – 764-735 թթ․

Սարդուրիի նեքին քաղաքականության մասին շատ բան մեզ հայտնի չէ, սակայն նա նույնպես վարել է աշխույժ արտաքին քաղաքականություն, որը ևս կրել է նվաճողական բնույթ։ Սարդուրի II ի օրոք Վանի թագավորությունն ունեցել է ամենամեծ տարածքային աճը։ Հյուսիսում նրա տիրապետությունն հասնում էր Սև ծով, հյուսիսարևելքում Կուր գետ, արևելքում Կասպից ծով, արևմուտքում Փոքր Ասիա, հարավում Պարսից Ծոց, հարավ արևմուտում Դամասկոսի թագավորություն։

Իմ կարծիքով Սարդուրին ավելի հզոր էր, քանի որ նա ստեղծեց 4 ծովերի միջև հզոր պետություն։ Ամփոփելով այս 2 արքաների վարած քաղաքականությունները, կարելի է ասել, որ Վանի թագավորությունը Առաջավոր Ասիայի ամենաուժեղ պետությունն է։

5.Բացատրել օրենք, օրենսգիրք հասկացությունները։   Գրել 5 հիմնավորում օրենքի կարևորման մասին։ Նկարագրել Համմուրաբիին որպես արքա , մեղադրել, արդարացնել իր ստեղծած օրենքների համար: 

Օրենքը բարձրագույն իշխանության կողմից սահմանված բոլորի համար պարտադիր կարգ է: Օրենքը հարկավոր է երկրին, որպեսզի տեղի չունենան սպանություններ, գողություններ և հանցագործություններ։

Օրենսգիրքը իրավունքի համասեռ հասարակական հարաբերությունները կարգավորող, հիմնական նորմերը համակարգված և կանոնակարգված ձևով շարադրված օրենքն է։

«Ես՝ Համմուրաբիս, աստվածների կողմից նշանակված առաջնորդս, թագավորներից ամենաառաջինը, եփրատյան գյուղերի նվաճողը, ճշմատություն և արդարություն դրեցի երկրի շուրթերին։

Այսուհետև․

  • Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
  • Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
  • Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
  • Եթե մեկը կտրի ստրուկի խարանը, նրա մատները պետք է կտրել։
  • Եթե մարդը սպանի ուրիշի ստրուկին, նա պետք է ստրուկի դիմաց տա ստրուկ։
  • Եթե մարդը սպանի ուրիշի եզը, նա պետք է եզան դիմաց տա եզ։
  • Եթե մարդը ունի պարտք, նրա կինը, որդին կամ դուստրը պետք է 3 տարի ստրկության մեջ լինեն, չորրորդ տարում նրանց պետք է ազատ արձակեն։
  • Եթե մարդն իր հավասարին ապտակի, նա պետք է վճարի տուգանք։
  • Եթե մարդը ապտակի իրենից բարձրին (այսինքն մեծատոհմիկ աստիճանավորի, քրմին), պետք է նրան 60 անգամ հարվածել եզան կաշվից պատրաստած մտրակով»։

Եզրափակման մեջ ասված է․

  • «Ես՝ Համմուրաբիս, արդարադատ թագավոր եմ, որին Արևի աստվածը շնորհել է օրենքներ։ Իմ խոսքերը հիանալի են, իմ գործերը՝ աննման»։

6. Ստեղծիր քո պետությունը

  • .աշխարհագրական դիրքը
  • անվանումը
  • լեզուն
  • կրոնը
  • առաջնորդ
  • օրենքներ/10օրենք/

7.Պարզապես պատասխանիր
Առաջին ուսումնական շրջանի

  • ամենադուր եկած թեման/հիմնավորիր/
  • ամենաանհետաքրքիր թեման/հիմնավորիր/
  • ինչ կուզեիր փոփոխել, ինչպես դու կանցկացնեիր դասապրոցեսը

Շնորհակալություն
Փորձիր գնահատել քո աշխատանքը:

դեկտեմբերի 12-19-ը

Առաջադրանք 1

Հայոց թագավորությունները Ք.Ա. III դարում:

Հայոց հին վեպերը

«Վիպասանք» վիպաշարը

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր, ամենախոհեմը և ամենաքաջը։ Նա պարսից Կյուրոս Մեծ թագավորի աջակիցն էր մարաց իշխանությունը տապալելիս։ Նա հնազանդեցնում ու նվաճում է հույներին, ընդարձակում Հայոց աշխարհի սահմանները։

Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Նա լիացնում է Հայոց աշխարհը ոսկով ու արծաթով, թանկարժեք քարերով, շքեղ ու գունագեղ զգեստներով։ Նրա օրոք հայոց հետևակ մարտիկները դառնում են ձիավորներ, պարսավորները՝ դիպուկ աղեղնավորներ, մահակավորները զինավառվում են սուսերներով ու տեգավոր նիզակներով, անզրահ մարտիկները վահանավորվում են ու զրահավորվում։ Եվ երբ բոլոր այդ զորատեսակները ի մի էին հավաքվում, ապա նրանց շքեղ զինավառության, շողշողուն զենք ու զրահի գեթ փայլը բավական էր թշնամուն ընդմիշտ վանելու և հալածելու համար։

Նա խաղաղություն, շենություն, լիություն բերեց Հայոց աշխարհին։

Տիգրանը խարտյաշ, գանգրահեր տղամարդ էր՝ գունեղ երեսով, մեղմահայաց, թիկնեղ ու վայելչակազմ, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր ու չափավոր, խրախճանքների մեջ՝ օրինավոր, վարքուբարքով՝ ժուժկալ։

Իբրև թագավոր՝ արդարամիտ էր, արդարադատ, հավասարակշռված, ոչ լավագույններին էր նախանձում, ոչ էլ նվաստներին արհամարհում, միշտ ձգտում էր բոլորի վրա տարածել իր խնամքն ու հովանավորությունը։

—————————

* Այս շարքն ամբողջապես շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ «Վիպասանքը» կամ «Երգք վիպասանացը» հայ հնագույն և առաջին առասպելաբանական վեպն է, հյուսված հայոց Տիգրան, Երվանդ, Արտաշես, Արտավազդ, Տրդատ անուններով տարբեր թագավորների արարքների շուրջը՝ առասպելաբանական մոտիվներով հարակցված կամ գունավորված։

Տիգրան և Աժդահակ

Աժդահակը1 Մարաստանի թագավորն էր և Տիգրանի դաշնակիցը։ Բայց Տիգրանը միաժամանակ դաշնակիցն էր Մարաստանի թշնամի պարսից Կյուրոս թագավորի։ Այս դաշնակցությունը շատ էր մտահոգում և անհանգստացնում Աժդահակին։ Նա ամեն անգամ հիշելով Կյուրոսի և Տիգրանի դաշնակցությունը, անհանգստանում էր, մնում էր անքուն և հաճախ իր խորհրդականներին հարց էր տալիս, թե ի՞նչ հնարներ ու միջոցներ կարելի է գտնել՝ քանդել տալու սիրո կապը պարսիկի և բազմաբյուր զորք ունեցող հայ Տիգրանի միջև։

Այս տևական մտատանջություններից ու կասկածներից ալեկոծված, մի գիշեր Աժդահակը այնպիսի երազ է տեսնում, որ ոչ արթուն ժամանակ էր աչքով տեսել և ոչ էլ երբևէ ականջով լսել։

Աժդահակը այդ երազից սարսափահար, քնից վեր է թռչում և կեսգիշերին, չսպասելով լուսանալուն, շտապ կանչում է իր խորհրդակիցներին։ Երբ խորհրդակիցները հավաքվում են, Աժդահակը տրտում ու մտահոգ, հայացքը գետնին հառած, խոր թառանչ է արձակում։ Խորհրդակիցները հարցնում են պատճառը, իսկ նա ժամերով լռում է և, ի վերջո, հեծկլտանքով նրանց պատմում իր տեսած ահավոր երազը։

— Իմ սիրելիներ,— ասում է նա,— երազումս ես մի անծանոթ երկրում էի, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր պատած սարսափելի սառնամանիքով։ Կարծես մեկը ասելիս լիներ, թե դա Հայկազանց երկիրն է։
Երբ ես երկար նայում էի այդ լեռանը, հանկարծ մի ծիրանազգեստ կին երևաց՝ ծածկված երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած։ Կինը բարձրահասակ էր, խոշոր աչքերով, կարմիր այտերով և ծննդաբերության ցավերով էր բռնված։

Ես հիացմունքով ու ակնապիշ երկար ժամանակ նայում էի այդ կնոջը։ Հանկարծ կինը ազատվեց և բերեց երեք զավակ, երեքն էլ հասակով ու տեսքով՝ կատարյալ դյուցազաններ։ Առաջինը առյուծի վրա նստած սլացավ դեպի արևմուտք, երկրորդը՝ ընձի վրա հեծած, դիմեց հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապ սանձած՝ բուռն թափով հարձակվեց մեր տերության վրա։

Այս խառն երազների մեջ մեկ էլ ինձ թվաց, թե ես կանգնած եմ իմ ապարանքի տանիքին, ուր ցայտում էին բազմաթիվ գունագեղ շատրվաններ. այնտեղ էին կանգնած նաև մեզ պսակող աստվածները՝ իրենց հրաշալի տեսքով, և ես, ձեզ հետ միասին, նրանց պատվում էի զոհերով և խնկով։ Այդ պահին հանկարծ վեր նայեցի և տեսա այն վիշապ հեծած մարդուն, որ արծվի նման վայր սլանալով հարձակվեց մեզ վրա և մոտենալով, ուզում էր կործանել մեր աստվածներին։ Այդ պահին ես կռվի մեջ մտա և այդ սքանչելի դյուցազնի հարձակումն ինձ վրա ընդունեցի։ Նախ նիզակների տեգերով սկսեցինք միմյանց մարմինները խոցել և արյան վտակներ հոսեցնել, որի հետևանքով ապարանքի արեգակնատիպ երեսը դարձավ արյան ծով։ Հետո երկար ժամանակ կռվեցինք այլ զենքերով։

Բայց զուր եմ խոսքս այսքան երկարացնում, որովհետև կռիվը վերջացավ իմ կործանումով։ Տագնապալի հուզմունքից սաստիկ քրտնել էի, քունս փախավ, և թվում էր, թե այլևս կենդանի չեմ։ Կարծում եմ, որ այս երազս ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողմից մեզ վրա անակնկալ հարձակում է սպասվում։ Ուստի խնդրում եմ ձեզ, աստվածների օգնությամբ, խոսքով ու գործով, բարի խորհրդով մեզ աջակից ու օգնական լինել։

Խորհրդակիցները բազմաթիվ օգտակար մտքեր ու խորհուրդներ են առաջարկում Աժդահակին. նա շնորհակալությամբ ընդունում է, ապա դիմելով նրանց ասում.

— Ո՛վ սիրելիներ, ձեզանից բազում հանճարեղ և իմաստուն խորհուրդներ լսելուց հետո կասեմ և իմը, որը աստվածների օգնությունից հետո, կարծում եմ, լավագույնն է և օգտակարը։ Թշնամիներից

————————-

1 Աժդահակը իրանական առասպելաբանության չար վիշապն է՝ Աժի Դահական։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, որի դեմ կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան։ «Շահ-Նամեում» Աժի Դահական հանդես է գալիս իբրև օտար բռնակալ թագավոր՝ Զոհակ անունով, որի դեմ կռվում, հաղթում և որին շղթայում է Հրուդենը։ Այս առասպելական վիշապ Աժի Դահական հայոց հին վեպում դարձել է Մարաստանի թագավոր, որին հաղթում և սպանում է Տիգրանը։

զգուշանալու, նրանց մտադրությունը գուշակելու և նրանց կործանելու համար առհասարակ լավագույն ձևը սիրո միջոցով դավելն է։ Եվ քանի որ այդ միջոցն այժմ անհնարին է գործադրել գանձերով կամ կեղծ ու պատիր խոսքերով, ապա, կարծում եմ, որ Տիգրանի դեմ որոգայթ լարելու ամենահարմար ձևը նրա քրոջը՝ գեղեցկագույն և խոհեմ Տիգրանուհուն, կնության առնելն է։ Մեր խնամիական կապերը նախ լայն հնարավորություն կընձեռեն ազատ ու համարձակ երթևեկության, ապա և Տիգրանի մտերիմներին գանձերով ու պատվի խոստումներով կաշառելու, որպեսզի նրանք կամ թաքուն սպանեն Տիգրանին, կամ էլ նրան լքելով մատնեն մեր ձեռը, իբրև մի անզոր տղայի։

Բարեկամներն այս խորհուրդը իմաստուն համարելով, անցնում են գործի։ Աժդահակը իր խորհրդակիցներից մեկին մեծ գանձ է տալիս և ուղարկում Տիգրանի մոտ հետևյալ նամակով.

«Քո եղբայրությունը գիտե, որ աշխարհում ոչ մի բան այնքան օգտակար չէ, քան աստվածների պարգևած սերն ու միաբանությունը, մանավանդ իմաստունների և հզորների միջև։ Այդ դեպքում դրսից խռովություններ չեն ծագի, ծագելու դեպքում էլ՝ իսկույն կընկճվեն, իսկ ներքին խռովությունները կհալածվեն, որովհետև դրսից նպաստող չի լինի։ Բարեկամությամբ պայմանավորված այս շահավետ օգուտը նկատի առնելով, ուզում եմ առավել խոր ու հաստատուն դարձնել սերը մեր միջև, որպեսզի երկուսս էլ ապահով զգալով՝ հաստատուն և ամբողջական պահենք մեր տերությունները։ Այդպես էլ կլինի, եթե դու ինձ կնության տաս քո քրոջը՝ Հայոց մեծ օրիորդ Տիգրանուհուն։ Եվ եթե համաձայնես, ապա նա կդառնա թագուհիների թագուհի։ Ողջ եղիր, մեր թագակից և սիրելի եղրայր»։

Պատգամավորը գալիս է Տիգրանի մոտ, հանձնում նամակը։ Տիգրանը համաձայնում է իր գեղեցիկ քրոջը՝ Տիգրանուհուն, կնության տալ Աժդահակին։ Տիգրանն անտեղյակ իր դեմ նյութվող խարդավանքին, քրոջն արքայավայել ուղարկում է Մարաստան։ Աժդահակն ամուսնանում է Տիգրանուհու հետ և նրան իր կանանց մեջ առաջինն է դարձնում։ Պատճառը ոչ միայն իր նենգ մտադրությունն էր, այլև Տիգրանուհու անչափ գեղեցկությունը։

Աժդահակը Տիգրանուհուն տիկնության կարգի մեջ է հաստատում և իր թագավորության մեջ ամեն ինչ կատարում նրա կամքով ու ցանկությամր, հրամայում է անգամ, որ բոլորը Տիգրանուհու հրամանին ենթարկվեն և ամեն ինչ կատարեն նրա ուզածի պես։

Աժդահակն այնուհետև սկսում է մեղմ շողոքորթությամբ Տիգրանուհուն տրամադրել եղրոր դեմ։

— Դու տեղյակ չես, — ասում է Աժդահակը,— որ քո եղրայր Տիգրանը կնոջ՝ Զարուհու դրդմամբ, նախանձում է քեզ Արյաց1 տիկին դառնալուդ համար։ Այս նախանձի հետևանքը կլինի իմ մահը, որից հետո Զարուհին ինքը կդառնա Արյաց վրա տիկին և աստվածուհիների տեղը կգրավի։ Այժմ ամեն ինչ քեզնից է կախված, կա՛մ պիտի լինես եղբայրասեր և հանձն առնես մեր խայտառակ կործանումը Արյաց առաջ, կամ քո բարին գիտակցելով, մի օգտակար խորհուրդ խորհես մեր ապագայի մասին:

Աժդահակի այս նենգ խոսքերի տակ թաքնված էր նաև մի սպառնալից ակնարկ, որ եթե Տիգրանուհին իր կամքի համաձայն չգործի, ապա նա կսպանվի։ Իսկ խորագետ Տիգրանուհին լավ կռահելով ամուսնու դավադիր մտադրությունը, մեղմ ու սիրալիր խոսքերով հանգստացնում է Աժդահակին, միաժամանակ մտերիմների միջոցով շտապ հայտնում եղբորը նրա դեմ նյութվող դավաճանության մասին։

Աժդահակն այնուհետև անցնում է իր խարդավանքի իրագործմանը։ Նա պատգամավորներ է առաքում Տիգրանի մոտ, առաջարկելով բարեկամական տեսակցություն՝ իրենց երկու պետությունների սահմանագլխին։ Այդ անձնական հանդիպումը Աժդահակը պատճառաբանում էր խիստ գաղտնի և կարևոր գործի անհրաժեշտությամբ, որն իբրև թե հնարավոր չէր հայտնել նամակով կամ պատվիրակների միջոցով։

Տիգրանը նախապես տեղյակ լինելով Աժդահակի նենգ դիտավորությանը, նամակով բացահայտ գրում է նրա հոգում թաքցրած խարդախ խորհուրդների մասին։ Երբ այս ձևով ամեն ինչ րացահայտվում

—————————-

1 Արիներ կամ արիացիներ էին կոչվում վաղնջական իմաստով՝ հնդկական և իրանական ցեղերը միասին վերցրած, առավել ուշ առումով՝ իրանական ցեղերը միայն։ Քանի որ մարերը (մեդացիները) ևս իրանական ցեղեր էին, ուստի այստեղ այդ վերջին առումով է գործածված։ Հետևաբար Արյաց տիկին, նշանակում է իրանական (այդ թվում նաև մարական) տիկին, այսինքն` մարաց թագուհի։

է, Աժդահակի համար այլևս անհնար է դառնում որևէ խորամանկությամբ կամ պատրվակով իր չար խորհուրդը քողարկել։ Եվ երկու տերությունների միջև ծայր է առնում լարված թշնամություն։

Տիգրանը սկսում է նախապատրաստվել պատերազմի։ Նա Կապադովկիայի սահմաններից, Վրաց և Աղվանից աշխարհներից, Մեծ ու Փոքր Հայքից հավաքում է իր ընտիր զորագնդերը և իր ամբողջ զորությամբ, սքանչելի զինավառված՝ դիմում մեդացոց կողմերը։

Ահագնացող վտանգը հարկադրում է Աժդահակին ևս զորքերի մեծ բազմությամբ ելնել պատերազմի Հայկազունի Տիգրանի դեմ։ Բայց Տիգրանը քրոջ Մարաստանում գտնվելու աատճառով պատերազմն առայժմ չի սկսում։ Այս լարված հակառակությունը տևում է մոտ հինգ ամիս, այդ ընթացքում Տիգրանին հաջողվում է իր սիրելի քրոջը՝ Տիգրանուհուն, հնարամտությամբ փրկել և ազատել Աժդահակի ձեռից։ Երբ այդ բանը հաջողվում է, Տիգրանը սկսում է պատերազմը։
Կռիվը տևում է բավական երկար, որովհետև քաջերը քաջերի հանդիպելով՝ մեկը մյուսին դյուրությամր թիկունք չէր դարձնում։ Կռվին վերջ է տրվում միայն այն ժամանակ, երբ քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը դեմ առ դեմ հանդիպում է Աժդահակին։ Տիգրանն իր երկար նիզակով այնպես է հարվածում Աժդահակի կրծքին, որ երկաթե ամուր զրահը ջրի պես ճեղքելով, նրան շամփրում է նիզակի լայնաթև տեգին, և երբ նիզակը դուրս է քաշում՝ Աժդահակի թոքի կեսը մնում է զենքի ծայրին։

Կռիվն ավարտվում է Տիգրանի փառահեղ հաղթանակով։ Կռվից հետո Տիգրանը Տիգրանուհուն մեծ բազմությամբ և արքայավայել ուղարկում է իր անունով կառուցած Տիգրանակերտ քաղաքը և հրամայում շրջակա գավառները դնել քրոջ ծառայության տակ։

Հետագայում Տիգրանուհու սերնդից է սկիզբ առնում այս կողմերում հայտնի «Ոստան ազատության» կոչված արքայազարմ ազնվական դասակարգը։
Իսկ Աժդահակի առաջին կնոջը՝ Անույշին, և Աժդահակից սերված բազմաթիվ պատանիների ու աղջիկների, գերիների բազմությամբ հանդերձ, ավելի քան տասը հազար մարդ, Տիգրանը Մարաստանից բերում, բնակեցնում է Մասիսի արևելյան փեշերին՝ մինչև Գողթն գավառի սահմանները, Նախճավանի ամրոցի դիմաց։ Այդ բնակավայրերն են Տամբատ, Ոսկիողա, Դաժգույնք և Երասխի ափին գտնվող այլ դաստակերտներ, որոնցից մեկն էլ Վրանջունիքն է։

Տիգրանը մարացիներին է թողնում նաև գետի մյուս ափին գտնվող Խրամ, Ջուղա և Խորշակունիք ավանները և մինչև Նախճավանի ամրոցն հասնող ամրողջ դաշտը։ Անույշին, իր զավակներով հանդերձ, Տիգրանը խաղաղ բնակեցնում է Մասիս լեռան փեշի երկրաշարժից առաջացած փլվածքի վերջում և նրանց տրամադրում սպասավորներ։

Առաջադրանք

Համառոտ վերաշարադրել առասպելը, համեմատել, համադրել, գտնել անճշտություններ/«Վիպասանք» վիպաշարը, կարդալուց հետո/:

Աժդահակ և Տիգրան Երվանդյան    

Աժդահակը Մարաստանի արքան էր, ով դաշնակից էր Տիգրան Երվանդյանի հետ, բայց նա նաև դաշնակից էր Մարաստանի թշնամի պարսից արքա Կյուրոսի հետ ։ Աժդահակը մի գիշեր սարսափելի երազ է տեսնում, որի պատճառով չի կարողանում քնել։ Նա առավոտյան կանչում է իր խորհրդականներին և պատմում իր երազը։ Նա պատմում է, որ երազի մեջ նա մի անհասկանալի երկրում էր և կանգնած էր  մի բարձր լեռան դիմաց և կարծես լեռան գագաթին սառնամանիք էր։ Սարի գագաթին մի կին էր կանգնած մեծ աչքերով, կարմիր այտերով և կարծես այդ կինը ծննդաբերության  էր սպասում։ Կինը ծննդաաաբերեց   երեք որդի, նրանցից մեկը նստեց առյուծ և գնաց, մյուսը ընձ և երրորդը վիշապ։ Հետո նա հայտնվւմ է իր պալատւմ և տեսում վիշապին, որը  գալիս էր նրա երկրի, պալատի վրա։ Աժդահակը հասկացավ, որ իր երկրի  վրա հարձակվելու է Տիգրանը, և որոշում է Տիգրանի քրոջը կնության առնել, և նա պահանջում է  ինչ Տիգրանուհին ասի պալատականները կատարեն։ Տիգրանուհին հասկանալով, որ Աժդահակը պատրաստվում է սպանել Տիգրանին և գաղտնի նամակ է ուղարկում եղբորը՝ ասելով, որ Աժդահակը պատրաստվում է սպանել նրան։  Աժդահակը նամակ է ուղարկում, որ ուզում է բարեկամական հանդիպում կազմակերպել երկրների սահմանին։ Տիգրանը իմանալով, թե ինչ է ուզում Աժդահակը, ասում է, որ ինքը արդեն գիտի, որ Աժդահակը պատրաստվում է սպանել իրեն։ Տիգրանը պատրաստվում է պատերազմին։ Սակայն պատերազմը հինգ ամիս չի  սկսվում, քանի որ Տիգրանի քույրը Աժդահակի մոտ էր։ Տիգրանը կարողանում է քրոջը խորամանկությամբ բերել Հայաստան։ Պատերազմը սկսվում է և տևում շատ երկար։ Տիգրանը իր սուրը մտցնում է Աժդահակի սիրտը, և հաղթանակ տանում պատերազմում։

Աղբյուրներ՝

Տիգրան Երվանդյան

Տիգրան և Աժդահակ

Համեմատել Երվանդ Սակավակյացին և Տիգրան Երվանդյանին:

Ներկայացնել Քսենոփոնի հաղորդած տեղեկությւոնները Հայաստանի մասին:Advertisements

24.Պատահույթ 21.12-24.12

305.

Այն իրադարձությունները, որոնք կարողեն տեղի ոնենալ կամ տեղի չունենալ։

306.

Այն իրադարձությունները, որոնք որոշակի պայմանների առկայության դեպքում միշտ տեղի են ունենում կոչվում է հավաստի։

․307․Այն իրադարձությունները որոնք երբեք տեղի չեն ունենում կոչվում են անհնար։

308.

Պատահական փորձ է երբ ստեղծվում է որոշակի պայման և ստուգվում է տեղի կունենա արդյոք այս կամ այն իրադարդությունը այս կամ այն պայմաններում։

309․Հավաստի իրադարդությունը նշանակվում է հունարեն օմեգա տառով, իսկ անհնար իրադարդությունը՝ 0/։

310

ա, գ, դ։

311

բ, ե։

312.

բ, գ, զ։

313.

ա–հավաստի

բ–պատահույթ

գ–պատահույթ

դ–անհնար

ե–պատահույթ

զ–անհնար

Է–անհնար

ը–պատահույթ

թ–հավաստի

314

պատահութ–հեռախոսը սեղանի վրայից ընկել է հատակին և կոտրվել է

տուգանային հարվածից գնդակը չի հայնվել դարպասում

հավաստի–ձեռքս դիպչեց միացված արդուկին և վառվեց

կծու պղպեղ ուտելուց հետո բերանս վարռվում է

անհնար–տղան լողալով 1 ժամ անցավ Ատլանտյան օվկիանոսը։

Սևանի մայրուղով անցնելիս ես պատահական դինոզավր տեսա։

315․

Ես գոլ խփեցի այս խաղի ընթացքում 6 անգամ։

Հրաձքության ժամին ես դիպչեցի թիրաղին 8 հնարավորից 6 անգամ ։

Ես ձեռքս մեկնեցի 3 թուփերից մեջտեղինին և բացեցի շահող տուփ ։

316․ Առանց նայելու հնարավոր չէ կռահել տուփից դուրս եկած կոնֆետի գույնը։

Կարող է դուրս գալ կարմիր կոնֆետ կոնֆետ և կարող է դուրս գալ կապույտ կոնֆետ։

317.

6

318.

Կարող է լինել կարմիր, կանաչ և դեղին

319

4

Գործնական քերականություն

  1. Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
    Ահեղ, տենչալի, թունավոր, ահռելի, երևանյան, գունեղ, տձև, անժխտելի, ձմեռային, մթին, ծիծաղկոտ, հողե, խորին, հեռավոր, ծաղկավետ, մսոտ, դեղնավուն, հնարովի, զգայուն, տասնամյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապաշնորհ, չտես, մեղմիկ, դժգոհ, մայրենի, կատաղի, ցավոտ, անկենդան, ողբալի, վստահելի, շահավետ, հրեղեն, ապարդյուն, անտուն:
  2. Ընդգծված ածականի փոխարեն գրիր հովմանիշ ածականը:
    Աղթամար կղզին, որը հայտնի է հին հիշատակարաններով, տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում: Կանաչ կղզին, խոշոր կետ ձկան տեսքով երկարում է հարավից հյուսիս` պոչն ու մեծ գլուխը դեպի վեր երկարած:
    Հայաստան աշխարհը հայտնի է իր հին ու զարմանահրաշ վայրերով:
    Պատանին թախծալի հայացքը լեռնային գետակի զուլալ ջրերին ուղղեց:
    Այգաբացին լսվում էր թռչունների անուշ դայլայլը:
    Գիշերն իր մութ թևերն է փռել:
    Կայտառ մի աղջիկ է ընկերուհիս:

հին–հինավուրց

կանաչ–զմրուխտյա

խոշոր–ահռելի

մեծ–խոշոր

հին–հնագույն

զարմանահրաշ–հիասքանչ

թախծալի–տխրալի

զուլալ–վճիտ

անուշ–քաղցր

մութ–խավար

կայտառ–զվարթ