Day: December 24, 2021

Նախագծային շաբաթ, դեկտեմբերի 20-27

Նախագծային շաբաթ

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագիծ -«Ամանորյա բացահայտումներ»

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 22-28

Նախագծի մասնակիցներ՝ միջին դպրոցի սովորողներ

Նախագծի նպատակը՝

  •  իրականացնել հետազոտական և վերլուծական աշխատանք/օգտագործված աղբյուրները ամենաքիչը երեք աղբյուրից, ցանկալի է օտարալեզու աղբյուրների ներառումը/
  •  ուսումնասիրել տարբեր երկներում, տարբեր ժողովուրդների մոտ ինչ առանձնահատկություններ կան
  •  թեման ուսումնասիրել, բացահայտել՝ ինչպես են նշել տարբեր ժամանակներում , տարբեր պատմական իրավիճակներում
  •  բացահայտել՝ինչպես են նշում հասակակիցները այլ երկրներում

Իրականացման ընթացքը

  •  Համացանցից, տարբեր, օտարալեզու աղբյուրներից գտնել տեղեկություններ, ինչպես են նշում Նոր տարին տարբեր երկրներում, պատմական տարբեր ժամանակահատվածներում, Կաղանդ պապը տարբեր երկրներում, ուտեստներ, հիմնավորել Սուրբ Ծննդյան հրաշքները
  • Ուսումնասիրել , համադրել սկզբունքների տարբերությունը

Ամփոփում՝ պատում բլոգում, տեսաֆիլմեր/ցանկալի է/, աուդիո ձայնագրություններ

Ուսումնասիրման թեմաները

«Ինչպես են նշում Ամանորը Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերը/ եզդիներ, հրեաներ, ասորիներ, մոլոկաններ….»

«Տոնի պատմությունը, կարևորությունը»

«Նոր տարին ծնողների, տատիկ, պապիկների ժամանակաշրջանում» 

«Նոր տարվա խորհրդանիշների պատմությունը»

«Սուրբ ծննդյան կերպարների մասին պատմությունները»

«Նոր տարվա ուտեստները, նրանց խորհուրդը տարբեր երկրներում»

«Ամանորյա մի երգի պատմություն» 

«Նոր տարին տոնելու պատմությունը հին աշխարհում, միջնադարում,նոր դարերում, ժամանակակից աշխարհում հասակակիցների մեկնաբանությամբ» 

«Սուրբ Ծննդյան ֆիլմերը, պատմությունը, ժամանակաշրջանը»

«Նոր տարին պատմական բարդ ժամանակաշրջաններում»/պատերազմական ժամանակարջաններում/

«Նոր տարին խորհրդային ժամանակաշրջանում»

«Նոր տարի, Ամանոր, թե Սուրբ Ծնունդ» 

Ամփոփոմ ՝ստեղծել տեսաֆիլմեր , լուսաբանում բլոգներում:

Նոր տարին միջազգային տոն է, բայց տարբեր երկրներում այն նշում են յուրովի: Օրինակ՝ իտալացիները պատուհաններից դուրս են նետում հին արդուկներն ու աթոռները։ Իտալական Ձմեռ պապը Բաբբո Նատալն է: Նա Սանտա Կլաուսից ավելի նիհար է տեսք ունի։ 

Իսպանիայում Նոր տարվա գիշերը, ժամացույցի զարկերի հետ պետք է հասցնել ուտել խաղողի 12  հատիկ:

Բուլղարիայում մարդիկ անջատում են լույսը, քանի որ Նոր տարվա առաջին րոպեները ամանորյա համբույրների ժամանակն է: 

Ճապոնիայում ժամացույցի 108 զանգ է հնչում , սովորական 12 զանգի փոխարեն։     Ճապոնիայում, ըստ ավանդույթի, Ամանորից առաջ միմյանց նվիրում են բացիկներ այն կենդանու պատկերով, որի տարին է լինելու:

Ծննդյան օրերին Չինաստանում հայտնվածներն առաջին հերթին նկատում են Լույսի ծառեր: Դա տոնածառի նախատիպն է: Լույսի ծառերը զարդարվում են արևելյան ճոխությամբ, վառ լապտերիկներով, ծաղիկներով եւ ծաղկաշղթաներով: Նույն ձեւով զարդարվում են նաեւ տները: Տոնի նախօրեին փոքրիկ չինացիները տան պատերին կախում են գուլպաներ, որտեղ Դուն Չե Լաո Ռենը` Ծննդյան Պապիկը, դնում է իր նվերները:

 Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Այդ նվերը պայմանավորված է նրանով, որ ձմռանը բևեռային շրջանում շուտ է մթնում, իսկ լույսը ընկերության, բարյացակամության եւ ուրախության խորհրդանիշն է:   Շվեդիայում, Նոր Տարուց առաջ, երեխաները ընտրում են Լույսի թագուհուն`Լուսիային: Նա հագած է սպիտակ զգեստ, գլխին կրում է թագ՝ վառված մոմերով: Լուսիան երեխաներին նվերներ է բերում, իսկ տնային կենդանիներին՝ դելիկատեսներ. կատուներին ՝ սերուցք, շներին՝ քաղցր ոսկոր, ավանակներին՝ գազար: Տոնական գիշերը մարդիկ չեն անջատում տների լույսերը, փողոցները վառ լուսավորված են:

Անգլիայի բնակիչները կեսգիշերին` ժամացույցի վերջին զարկերի հետ, բացում են տան ետևի կողմի դռները` հին տարին դուրս բերելու համար, եւ բացում են մուտքի դուռը` նոր տարին ներս թողնելու  համար: Երեխաները քնելուց առաջ Սանտա Կլաուսի նվերների համար ափսե են դնում, իսկ կոշիկի մեջ խոտ` նրա ավանակի համար: Սուրբ Ծննդյան շնորհավորական բացիկներ փոխանակելու սովորությունը առաջին անգամ հայտնվել է Անգլիայում։ Ամանորյա առաջին բացիկը տպագրվել է Լոնդոնում 1843 թվականին:

Գերմանիայում Սուրբ Ծնունդը ընտանեկան տոն է: Բոլորը պետք է հավաքվեն տոնական սեղանի շուրջը: Այդ օրը տեղի ունեցող նվերների փոխանակման արարողությունը կոչվում է Բեշերունգ:

Տոնի պատմությունը

Պարզվում է՝ Ամանորը գոյություն ունեցող բոլոր տոներից ամենահինն է: Հին եգիպտական բուրգերի պեղումների ժամանակ հնէաբանները գտել են մի տարա, որի վրա գրված էր. «Նոր տարվա սկիզբը»: Հին Եգիպտոսում Նոր տարին տոնում էին այն ժամանակ, երբ Նեղոս գետն էր վարարում (մոտավորապես սեպտեմբերի վերջերին): Նրանց համար Նեղոսի վարարումը կարեւոր իրադարձություն էր, քանի որ միայն դրա շնորհիվ էր, որ չոր անապատում հացահատիկ էր աճում: Նոր տարվա տոնակատարության ժամանակ հին եգիպտացիներն Ամոն աստծու, նրա կնոջ եւ որդու արձանները դնում էին նավակի մեջ, որը մեկ ամիս լողում էր Նեղոսի ջրերում եւ ուղեկցվում երգերով, պարերով ու խնջույքներով: Մեկ ամիս անց արձանները տաճար էին վերադարձվում: Հին հռոմեացիները դեռեւս մեր թվարկությունից առաջ են սկսել Նոր տարվա առթիվ նվերներ ընծայել միմյանց ու զվարճանալ ողջ ամանորի գիշերը՝ իրար մաղթելով երջանկություն, հաջողություն, բարեկեցություն: Երկար տարիներ հռոմեացիները Ամանորը տոնում էին մարտի սկզբին, մինչեւ որ Հուլիոս Կեսարը ներմուծեց նոր օրացույց, որն այժմ էլ կոչվում է հուլիոսյան օրացույց: Ըստ այդմ, Նոր տարին դիմավորելու օրը դարձավ հունվարի առաջին օրը: Բոլոր հռոմեացիները նվերներ էին պատրաստում նաեւ կայսեր համար: Սկզբում դա կամավոր հիմունքներով էր, սակայն ժամանակի ընթացքում կայսրերը սկսեցին պահանջել, որ իրենց ամանորի նվերներ մատուցեն: Ասում են, թե Հուլիոս Կեսարն Ամանորի գիշերն ազատ է արձակել իր ստրուկներից մեկին՝ այն բանի համար, որ վերջինս նրան մաղթել է գալիք տարում ապրել ավելի երկար, քան նախորդում: Հռոմեական կայսր Կալիգուլան Նոր տարվա առաջին օրը դուրս էր գալիս ապարանքի առջեւ գտնվող հրապարակ եւ նվերներ ընդունում իր ենթականերից՝ գրառելով, թե ով ինչ եւ ինչքան է տվել: Հին Բաբելոնում Ամանորը տոնում էին գարնանը: Տոնակատարության ժամանակ կայսրը մի քանի օրով լքում էր քաղաքը: Քանի դեռ նա բացակայում էր, մարդիկ զվարճանում էին, ինչպես հարկն է: Մի քանի օր անց կայսրն ու նրա շքախումբը՝ տոնական հագուստներ հագած, հանդիսավոր կերպով վերադառնում էՄՁ, իսկ ժողովուրդն անցնում էր իր առօրյա աշխատանքին: Այդպես մարդիկ ամեն տարի վերսկսում էին իրենց «նոր կյանքը»: Վաղ անցյալում Նոր տարին՝ որպես կանոն, կապում էին գարնան հետ, քանի որ այն բնության զարթոնքն էր եւ նոր բերքի սպասումի սկիզբը: Դա էր պատճառը, որ Ռուսաստանում այն տոնում էին մարտի 1-ին: Տոնածառի մասին առաջին գրավոր հիշեցումը 16-րդ դարում էր. 1561 թ. գրառված գերմանական աղբյուրներում ասվում է, որ Ծննդյան տոների ժամանակ տանը պետք է լինի ոչ ավելի, քան մեկ տոնածառ: 17-րդ դարում տոնածառն արդեն Ծննդյան տոների համատարած ատրիբուտն էր Գերմանիայում եւ սկանդինավյան երկրներում: Ամերիկա ներմուծվել է գերմանացիների ու անկախության համար մղվող պատերազմին մասնակցող վարձու զինվորների կողմից: 16-րդ դարում Գերմանիայում տոնածառը զարդարում էին տարբեր արձանիկներով, գունավոր թղթերից կտրտված ծաղիկներով, խնձորներով, վաֆլիներով, քաղցրավենիքով եւ այլն: Ընդհանրապես, տոնածառը զարդարելու ավանդույթը կապված է խնձորներով ծանրաբեռնված դրախտային ծառի պատմության հետ: Բողոքական երկրներում տոնածառի հաջողությունները կապված են նաեւ այն պատմության հետ, թե առաջին անգամ Մարտին Լյութերն է մտահղացել մոմեր վառել տոնածառի վրա: Իսկ դրանք էլեկտրական լույսերով փոխարինելու գաղափարը պատկանում է անգլիացի հեռախոսավար Ռալֆ Մորիսին: Ընդ որում, փողոցներում առաջին անգամ տոնածառեր զարդարվել են Ֆինլանդիայում՝ 1906 թվականին: Քանի որ առաջին տոնածառերը զարդարված են եղել կենդանի ծաղիկներով եւ մրգերով, իսկ հետո՝ նաեւ քաղցրավենիքով, ընկույզներով ու մոմերով, բնականաբար, դա բավականին ծանր էր սովորական ծառի համար: Այդ իսկ պատճառով գերմանացի ապակեգործները սկսեցին արտադրել ապակյա խաղալիքներ՝ որոնք փոխարինելու եկան տոնածառի բնական զարդարանքներին:

<<Նորտարին ծնողների, տատիկ պապիկների ժամանակաշրջանում>> 

Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից սկսած։ Մեր մեծերը Ամանորն անվանել են նաև այլ անուններով։ Նավասարդ, Տարեմուտ, Տարեգլուխ, Կաղանդ, Լոլե, Նոր տարի։ Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը։ Դա պատահական ընտրություն չէր. հայը նոր տարվա հաջողությունն ու բերքառատ լինելը կապել է գարնան զարթոնքի հետ, հնագույն ժամանակներից արեգակնատենչիկ կոչվող հայերն Ամանորը նշել են հենց Արեգ ամսի Արեգ օրը։ Տոմարական փոփոխությունների հետևանքով հայոց Նոր տարին տեղափոխվել է Նավասարդի 1-ը, այսինքն օգոստոսի 11-ը։ Պահպանվել ու մեզ է հասել Գրիգոր Մագիստրոս Պահլավունու կողմից գրի առնված չափածո այն պատկերը, որն Ամանորին նվիրված ամենահին ստեղծագործությունն է հայ գրականության մեջ։

«Նոր տարվա խորհրդանիշնների պատմությունը

Տոնածառ, զարդարված ծառ, որ Ամանորի կամ Սուրբ ծննդի տոնակատարության ժամանակ ավանդաբար տեղադրվում է տանը, հրապարակներում և այլուր: Տանը զարդարված ծառ տեղադրելու ավանդույթն ի հայտ է եկել միջնադարյան Գերմանիայում 15-16-րդ դարերում: 19-րդ դարի երկրորդ կեսին տոնածառ տեղադրելու ավանդույթը տարածվել է նաև մյուս երկրներում: Նախկինու մտոնածառը զարդարվել է խնձորներով, քաղցրավենիքով, ընկույզով և այլ մրգերով: Ներկայում տոնածառերը սովորաբար զարդարվում են դրասանգներով, մոմերով կամ լամպերով: Տոնածառի գագաթին տեղադրվում է հրեշտակ կամ աստղ, որոնք խորհրդանշում են Գաբրիել հրեշտակապետին ու Բեթղեհեմյան աստղը:Աստղը երկնային խոստումի նշան էր վաղ անցյալում: Մոմը խորհրդանշում է խաչը, որ լույս է աշխարհի համար, և երբ մենք նայենք, մենք կհիշենք Հիսուսին, ով լցրել է աշխարհը ողջ լույսով:Ձմեռ պապը խորհրդանշում է մեծահոգություն և բարություն: Այսօր ամանորի անբաժան մասն է կազմում եղևնին։ Դեռ հազարամյակներ առաջ աշխարհի շատ ժողովուրդներ ծառի ճյուղեր էին զարդարում տարբեր տոների ու ծիսակատարությունների ժամանակ։ Սակայն դրանք որևէ աղերս չունեն Նոր տարվա հետ։ Ամանորյա տոնածառի ծնունդը կապված է գերմանական Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անվան հետ։ Համաձայն ավանդույթի՝ նա ճրագալույցի երեկոյան տուն գնալիս հոգնած նստում է ճամփեզրի եղևնու տակ և հիանում նրա գեղեցկությամբ։ Եղևնու ճյուղերի արանքից կայծկլտում էին գիշերային աստղերը։ Այդ գեղեցկությամբ տպավորված՝ Մարտին Լյութերն իր տանը զարդարում է առաջին եղևնին։

Ամփոփում

Հայոց լեզու

Գոյականի թիվը Գոյականի թիվը

Ածական, գործնական աշխատանքներԱծական, գործնական աշխատանքներ

Գործնական աշխատանք, ԱծականԳործնական աշխատանք, ածական

Ածական անուն, գործնական աշխատանքներԱծական անուն, գործնական աշխատանքներ

Գործնական քերականությունԳործնական քերականություն

ԱռաջադրանքԱռաջադրանք

Ընթերցանություն

Սպիտակ ջրաշուշանը Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան հնդիկների հեքիաթներից)

Հովհաննես Թումանյան Ինքնակենսագրություն Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն:

Դեկտեմբերյան ամանորյա նախագծեր Դեկտեմբերյան և ամանորյա նախագծեր

Առաջադրանք

Պտուղը տրված է, գրի՛ր ծառը:
Բալ-բալենի
ծիրան-ծիրանենի
սալոր- սալորենի
դեղձ- դեղձենի
թութ – թթենի
խնձոր – խնձորենի

Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։

Մեղուն հյութ ծաղկից քաղում է։ Մեղուն ծաղկից քաղում է հյութ։
Անձրևից սունկ դուրս եկավ հետո։ Անձրևից հետո սունկ դուրս եկավ։
Երկու ճամփա գյուղացի էին գնում։ Երկու գյուղացի ճամփա էին գնում։
Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։ Կարմիր Գլխարկը ճանապարհ ընկավ։
Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։ Ես գույնզգույն ծաղիկներ նվիրեցի տատիկիս։

Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ,                               կռացած կլինեն։

Պտղատու ծառի ճյուղերը             բայց էլի օգուտ է։

Զանգակի ձայնը                              նրա հորովելը կերգի։

Ում սայլին նստի,                            հեռվից քաղցր է հնչում։

Ցողն անձրև չէ, բայց էլի օգուտ է։

Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։

Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։

Ում սայլին նստի, նրա հորովելը կերգի։

Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
 մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:

Մշակ–մաշկ, ափսե – փեսա, ժանր–նժար, վիճակ – կավիճ, գավառ – ագռավ, վտակ – կտավ, մկրատ – մտրակ, պարկ – կարպ, վկա – կավ։

Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստան
ռուս- Ռուսաստան
հույն- Հունաստան
վրացի-Վրաստան
հնդիկ- Հնդկաստան
չինացի- Չինաստան
ֆրանսիացի- Ֆրանսիա