Day: November 1, 2022

Առաջադրանք, հոկտեմբերի 17-23-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

  1. Բյուզանդիայի ոսկեդարը/Համաշխարհային պատմություն, 7-րդ դասաան, էջ 15-18պատմել/
  2. Կայսերական իշխանության առանձնահատկությունները Բյուզանդիայում/գրավոր/

Կայսեր իշխանությունը ժառանգական չէր նրան ընտրում էին Ծերակույտը և զորքը։ Կայսրը կարող էր լինել ցանկացած ազգության և հասարակական խմբի ներկայացուցիչ։Կայսեր իշխանությունը սրբացված էր։ Իրեն էր պատկանում Օրենզդիր, դատական, ռազմական իշխանությունը ։

  1. Ներկայացրու Հուստինիանոս Առաջին կայսեր պատմական կերպարը՝ օգտվելով համացանցից/գրավոր/

Հուստիանոս 1-ի ամբողջական  անունն էր Հուստիանոս 1-ին Փլավիոս Պետրոս Սավվատիոս։ Նա ծնվել է 482 թ․-ին և մահացել է 565թ-ին։ Կայսր է դարձել 527թ․-ին։ Նա ձգտել է վերականգնել Հռոմեական կայսրության գզորությունն ու տարածքները։ Հուստիանոս 1-ը եղել է կանոնագիր, քաղաքական, գործիչ և գրող։  Նա վարել է մի շարք պատերազմներ։ Նա կառուցել է Կոստանդնուպոլսում գտնվող աշխարահռչակ Սուրբ Սոֆիայի տաճարը։

4.Ինչի մասին է «Քաղաքացիական իրավունքի ժողովածու» -ն(«Հուստինիանոսի օրենսգիրքը»)

Քաղաքացիական իրավունքի ժողովածուն գրվել է 528-534թթ․։ Այն կազմված է եղել 4652 հատվածից իրենզգրքի 4-րդ մասը ներառում է Հուստիանոս 1-ի գրած օրենքները։ Այդ ժողովածուն իր մեջ ներառումմ էր 2-րդ դարից մինչ հուստիանոսի օրերը հրապարակված կայսերական կարգադրություններ։

5.Ներկայացրու Սուրբ Սոֆիայի տաճարը, ճարտարապետ Տրդատին /օգտվելով համացանցից, գրավոր/,

Սուրբ Սօֆիայի տաճարրը կառուցվել է 537թ․-ին և հայտնի է իր յուրօրինակ գմբեթով ։ Այն եղել է աշխարհի ամենամեծ կառույցներից մեկը և համարվում է ճարտարապետության գլուխ գործոց։ 1453թ․-ից այն դաարձել է մզկիթ 1935 թ․-ից դարձել էր  թանգարան։ 2020թ․-ից մինչ այս պահը այն կրկին ծառայում է որպես մզկիթ։ Տրդատ ճարտարապետը հայ անվանի ճարտարապետ է, ով կառուցել է Անիի մայր  տաճարը և կաթողիկոսարանի շենքը։ ցԸստ հայ պատմիչների վկայության , երբ կոստանդնուպոլսում երկրաշարժից հետո փլվել է Սուրբ Սոֆիայի մայր տաճարի գմբեթը, Տրդատն է հրավիրվում այն վերականգնելու համար։ Նա գմբեթը կառուցել է 4 սյուների վրա, տալով նրան հայկական ճարտարապետական ոճ, ապա կամարի վրա հայերեն տառերով գրել է Տրդատ։ Աշխատանքներն ավարտվել են 994թ․-ին ։

Թարգմանություն/ թարգմանել մեկ հատված/-Բյուզանդական կայսրություն

Առաջադրանք 2

Solidus-Basil_I_with_Constantine_and_Eudoxia-sb1703

Միջին դարերի պատմություն

Մակեդոնական կամ հայկական հարստությունը Բյուզանդիայում /Հայոց պատմություն 7-րդ դասարան, էջ 19-23,,պատմել/

Մակեդոնական կամ հայկական հարստությունը Բյուզանդիայում/օգտագործվող  գրականությունը   ամենաքիչը չորս աղբյուրներից,աշխատանքը բաղկացած պետք է լինի ամենաքիչը երկու էջից/

Նախաբան

Բուն նյութը

  • Հարստության անունը,
  • հարստության ծագումը,
  • հարստության սկզբնավորումը, հարստության կայսրերի ցանկը,
  • պատմիր երկու կայսրերի մասին/գրավոր/,
  • հարստության քաղականությունը ,
  • հարստության վերջին ներկայացուցիչները
  • Մշակույթի վերելքը Մակեդոնական/Հայկական/ հարստության  օրոք Բյուզանդիայում

Վերջաբան, Եզրակացություն, Աղբյուրներ

Աղբյուրներ՝

Բուն նյութը

  • Հարստության անունը,

Իր անունը Մակեդոնական (Հայկական) հարստությունը ստացել է հարստության հիմնադիր՝ Բարսեղ Ա-ի (Վասիլ I) ծննդավայր Մակեդոնիա բյուզանդական վարչական թեմի անունից։ Ռուսական (խորհրդային) պատմական դպրոցի ներկայացուցիչների երկերում 867-1056 թթ բյուզանդական կայսրերի նկատմամբ օգտագործվում է Մակեդոնական հարստություն եզրույթը։ Օտարազգի պատմաբանների մեծամասնությունը ևս օգտագործում են «Մակեդոնական հարստություն» անվանումը : Սակայն ոչ ռուսալեզու և այդ թվում՝ հայ պատմագրության մեջ կիրառվում է այլընտրանքային՝ «Հայկական հարստություն» անվանումը:

  • հարստության ծագումը,

Պատմաբանների մեծամասնությունը, հիմք ընդունելով հայկական և բյուզանդական աղբյուրները, գտնում է, որ հարստության հիմնադիր Բարսեղ Ա–ն հայ վերաբնակիչների սերնդից է։ Բարսեղ Ա նախնիների մասին առավել մանրամասն պատմությունը պարունակում է այսպես կոչված «Թեոփանեսի շարունակող»-ի տարեգրությունը։ Բարսեղ Ա մասին պատմող գլխի հեղինակ Կոստանդիանոս Է Ծիրանածինը, որը նրա թոռն էր, գրում է, որ Բարսեղի նախնիները փախել են Հայաստանից Բյուզանդիա 5-րդ դարի երկրորդ կեսին և բնակություն են հաստատել Ադրիանապոլիս քաղաքի մոտակայքում։ Ըստ պատմիչի՝ Բարսեղի տոհմը սերվում է Արշակունիներից։

  • հարստության սկզբնավորումը, հարստության կայսրերի ցանկը,

Մեկնելով Պոլիս և դառնալով Միքայել Գ կայսրի ֆավորիտը, որը նրան ամուսնացնում է իր սիրուհի՝ Եվդոկիա Ինգերինայի հետ, Բարսեղը վերացնում է կայսրի ազդեցիկ հորեղբորը՝ Վարդին, դառնալով կեսար, իսկ շուտով նաև՝ գահակից։ 867 թ կազմակերպում է կայսրի սպանությունը և միանձնա զբաղեցնելով գահը, հիմնադրում է Մակեդոնական (Հայկական) հարստությունը։

Ցանկ.

Վասիլ Ա Մակեդոնացի , շուրջ 811 – 886, օգոստոսի 29)
Լևոն Զ Իմաստասեր կամ Փիլիսոփա 866, սեպտեմբերի 19 – 912, մայիսի 11)
Ալեքսանդր  (շուրջ 870 – 6 հունիս 913) – Կայսր՝ 912 մայիսի 11-ից
Կոստանդիանոս Է Ծիրանածին 17/18 մայիս 905 – 9 նոյեմբերի 959) – անվանապես գահակալել է 913 թվականից, իրապես՝ 945 թվականից
Ռոմանոս Ա Լեկապենոս (, շուրջ 870 – 15 հունիսի 948) – Կայսր 920 առ 944
Ռոմանոս Բ Կրտսեր 938 – 963) – Կայսր 9 նոյեմբեր 959 առ 963
Նիկեփորոս Բ Փոկաս շուրջ 912 – 969) – զորավար, այնուհետև կայսր 963 առ 969
Հովհաննես Ա Չմշկիկ շուրջ 925 – 10 հունվարի 976) – Կայսր 969 առ 976
Բարսեղ Բ Բուլղարասպան 958 կամ 956 – 1025) – Կայսր 976 թ հունվարից
Կոստանդիանոս Ը  960 – 15 նոյեմբերի 1028) – Կայսր (որպես գահակից՝ մանկության տարիներից), իրապես՝ 1025 – 1028
Զոյե (շուրջ 978 – 1050) – գահակից 1028 նոյեմբերի 15-ից առ 1050, կայսրուհի 1042 թ ապրիլի 19-ից առ հուլիսի 11-ը
Ռոմանոս Գ Արգիր  968 – 11 ապրիլի 1034) – Կայսր 1028-1034
Միքայել Դ Պաֆլագոնացի  1010 – 10 դեկտեմբեր 1041)
Միքայել V Կալաֆաթոս 1015 – 24 օգոստոսի 1042) – գահակալել է չորս ամիս 1042 թ
Թեոդորա 984 – 31 օգոստոսի, 1056) – գահակից (1028 – 1030), կայսրուհի 11 հունվարի 1055 առ 31 օգոստոսի 1056
Կոստանդիանոս Թ Մոնոմախ շուրջ 1000 – 11 հունվարի 1055) – Կայսր 11 հունիս 1042 առ 11 հունվար 1055

  • պատմիր երկու կայսրերի մասին/գրավոր/,
  • հարստության քաղականությունը ,

Դինաստիայի կայսրերի զգալի մասը խոչնդոտել է խոշոր հողատիրության զարգացումը, վարել մանր գյուղացիական հողատիրությունը պահպանելու քաղաքականություն ։ Բյուզանդական բանակը արաբներից վերագրավել է զգալի տարածքները, կայսրությանն է ենթարկել Բուլղարիան։ Բանակում վճռական դեր է խաղացել հայ իշխանների զորքը, աչքի են ընկել հայազգի զորավարներ Մելիասը , Հովհաննես և Թեոփիլոս Կուրկուասները և ուրիշներ։ Դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում Բյուզանդիան, Հուստինիանոս I-ից հետո, վերստին հասավ իր հզորության գագաթնակետին։ Հայաստանը դիտելով իբրև արաբներին հակազդող ուժ, սկզբնական ժամանակաշրջանում վարել են հայերի հետ դաշնակցելու քաղաքականություն (893-թվականին կնքվել է առևտրական պայմանագիր, 973 կամ 974-թվականին՝ հաշտություն և այլն)։ Հետագայում՝ մասնավորապես Վասիլ II-ի և Կոստանդին IX Մոնոմախոսի ժամանակ, երբ խալիֆայությունը թուլացել էր, և Հայաստանի նշանակությունը ընկել, աստիճանաբար զավթել են Բագրատունյաց Հայաստանի հողերը, իսկ 1045-թվականին վերացրել թագավորությունը։

  • հարստության վերջին ներկայացուցիչները

Հայկական հարստության տիրակալների ժամանակաշրջանում իր առավելագույն հզորությանը Բյուզանդիան հասավ Բարսեղ Բ օրոք (958 – 1025)։ Հարստության վերջին ներկայացուցիչը կայսրուհի Թեոդորան էր  (984 – 1056, գահակալել է 1055 հունվարի 11-ից առ 1056 թ օգոստոսի 31-ը)։

  • Մշակույթի վերելքը Մակեդոնական/Հայկական/ հարստության  օրոք Բյուզանդիայում

Մակեդոնական (Հայկական) հարստության օրոք Բյուզանդական կայսրությունը քաղաքական և մշակութային վերելք է ապրում։ Բարսեղ Ա հետնորդների մեջ հանդես են գալիս բավականին կիրթ գործիչներ, որոնք բարեհամբույր էին տրամադրված անտիկ մշակույթի հանդեպ։ Այսպես, Կոստանդիանոս Է Ծիրանածինը (գահակալության տարիները՝ 913-959) գրքերի մոլի սիրահար էր, գրական տաղանդով օժտված անձնավորություն, ստեղծել է մի շարք բժշկական, պատմական և գյուղատնտեսական երկասիրություններ, իսկ Լևոն Զ՝ աստվածաբան ու պոետ էր։Կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը զարմացնում էր իր հեքիաթային շքեղությամբ և պերճանքով։ Նրա տաճարների և աշխարհիկ կառույցների վայելչությունն ու փայլը հմայիչ տպավորություն էր թողնում մեծ քաղաքի հյուրերի վրա։ Զարգանում էր ոսկերչությունը, կիրառական արվեստը։ Աճում էր եկեղեցիների և վանքերի թիվը։

Աղբյուրը

Վերջաբան

Ես կարծում եմ, որ իրոք հայ թագավորների պատմությունը ուսումնասիրելը հետաքրքիր է: Այսօր ուսումնասիրեցինք Մակեդոնական/Հայկական/ հարստությունը և Բարսեղ Ա թագավորին: Հետաքրքիր էր. Այս ամենը նույնպես նպաստեց երկրի բարեփոխմանը: Եղան վերևելքներ, զարգացան արվեստներ:

Աղբյուրներ՝ Հայոց պատմություն ,7-րդ դասարան դասագիրք /էջ 19-23/

.Բյուզանդական կայսրերի անվանացանկ

https://hy.wikipedia.org/wiki/Բյուզանդական_կայսրերի_անվանացանկ#Հայկական_(Մակեդոնական)_հարստություն

Առաջադրանք

100. Տրված կապերով կազմի՛ր նախադասություններ: Ո՞ր հարցին են պատասխանում դրանց հետ գործածվող գոյականները:

Պես, հետ, առանց, վրա, համար:

Ես նախընտրում եմ նկարել Արամի պես։ Արամի-ում պես

Ես գնացի ճամփորդության ընկերներիս հետ։ ընկերներ-ու՞մ

Ես կյանքը չեմ պատկերացնում առանց ընտանիքի։ ընտանիքի – ինչի՞

Նա լավ տպավորություն թողեց ուսուցչի վրա։ ուսուցչի-ու՞մ

Ես կոնֆետ գրեցի քույրիկիս համար։ քույրիկիս-ու՞մ

102. Տրված վերաբերական բառերով նախադասություններ կազմի՛ր: Ինչպիսի՞ վերաբերմունք են արտահայտում դրանք:

Թերևս, միգուցե, կարծես, մի՞թե, երևի:

Թերևս ես իմ ընկերոջից այդպիսի վերաբերմունք չէի սպասում։

Միգուցե այսօր կգնամ ներկայացում դիտելու։ Երկբայական

Կարծես մոտեցողը դասընկերուհիս է։ Երկբայական

Մի՞թե կկարողանամ հաղթել այս մրցույթին։ Երկբայական

Երևի ամռանը կգնամ երկրից դուրս։ Երկբայական

103. Տրված մակբայները բաժանի՛ր իմաստային չորս խմբերի:

Դեմ առ դեմ, կամաց-կամաց, առավոտյան, շատ-շատ, քիչ, երեկ, արագ, բարեկամաբար, օրեցօր, հեռու, կիսով չափ, նախօրոք, լրջորեն, ամենուր, տեղ-տեղ:

Տեղի – տեղի,հեռու, ամենուր, տեղ-տեղ

Ժամանակի – առավոտյան,  երեկ, օրեցօր, նախօրոք

Ձևի-կամաց-կամաց, արագ, բարեկամաբար, լրջորեն

Չափ ու քանակի-շատ-շատ, քիչ, կիսով չափ։

106. Տրված բառերը բաժանի՛ր տասը խոսքի մասերի՝  գոյական, ածական, թվական, դերանուն, բայ, մակբայ, կապ, շաղկապ, ձայնարկություն, վերաբերական բառեր:

Կառուցել, իսկ, երեքական, ես, արագ, հավանաբար, շենք, օ՜ֆ, ոչ ոք, զրուցել, շինարարական, հանելուկ, բոլորը, երրորդ, տեղ-տեղ, մասին, և, փայտաշեն, առավոտյան, որովհետև, գուցե, տաղավար, ո՛չ, խառնել, ջա՜ն, երեք հարյուր երեսուներկու, մեջ, հոյակապ, բացի, հեյ-հե՜յ:

Գոյական – շենք, հանելուկ, տաղավար,

Ածական – շինարարական, փայտաշեն, , առավոտյան, հոյակապ

Թվական – երեքական, երրորդ,  երեք հարյուր, երեսուներկու

Դերանուն – ես,  բոլորը,

Բայ – կառուցել, զրուցել, խառնել

Մակբայ – արագ, տեղ-տեղ

Կապ – մասին, մեջ, բացի

Շաղկապ – իսկ, որովհետև

Ձայնարկություն – օֆ,ջա՛ն, հե՛յ-հե՛յ

Վերաբերական – հավանաբար, գուցե, ոչ

Վանո Սիրադեղյան: Պարտուսի գերին

Եթե Հենդոն երկու տարի էլ նստի նույն դասարանում, համադասարանցիներին հորեղբայր կգա։ Հիմա էլ գալիս է, բայց՝ կրտսեր հորեղբայր։ Այնպես որ, պարտուսը Հենդոյից սարքել է վեցերորդցու կենդանի հուշարձան։

Երբ ժողկրթբաժնից գալիս են դասալսման, Հենդոյին քշում են դպրոցի այգի՝ ծառ էտելու, ձյուն կուտակելու, ոռոգելու… նայած քառորդին։ Հենդոյի գոյությունը գաղտնիք չէ շրջկենտրոնի համար, բայց դպրոցի ղեկավարությունը տեսուչների հետ Հենդոյի հանդիպումը համարում է անցանկալի։ Մի փոքրիկ դասասենյակում երկու անգործ մարդու գոյությունը չափից է ավելի։ Եվ, իսկապես, դասարան մտած միամիտ մեկը առաջին պահ Հենդոյին դաս լսող կկարծի․ նստում է վերջին նստարանին, պատուհանի մոտ, երեխաներից մի գլուխ բարձր ու ձանձրույթով լի։

…Ահա թիթեռը վայրէջքի գնաց, և երփներանգ այդ շարժումը թարմություն էր ձանձրույթի գորշ ֆոնի վրա։ Թիթեռը իջավ ծաղկաթերթի ուղիղ եզրին, թևերը ծալելու էր՝ թերթիկը հակվեց։ Թիթեռը թևին տվեց ելավ, իջավ նորից, թերթիկը հակվեց, թիթեռը ելավ… Թիթեռի հիմար համառությունը Հենդոյին կալավ։ Իսկ դասասենյակի պատուհանները գարնան դեմ փակ են։ Ապակուց դենը երևացող թիթեռի ջանքը թվաց անիրական։ Ինչ որ իմաստ կար այդ խազի մեջ, որ չէր թափանցում ապակուց։ Ուժեղ բութ մատով Հենդոն առանցքի վրա պտտեց փեղկի վրա ծռած տասանոց մեխը և (իհարկե, փեղկը լրիվ հագած չէր շրջանակին) չորս մատով քաշեց տակից։ Անմեղ հայացքը գրատախտակին հառած՝ Հենդոն ուժ տվեց դաստակին (նա ուժեղ էր և դիմագծերը կարող էին չմասնակցել մարմնի ջանքին), ու այն պահին, երբ անճոռնի փեղկը ճռնչալու էր, ազատ ձեռքով կավճի պստլիկ մի կտոր շպրտեց երկրորդ նստարանին նստած տղայի ծոծրակին։ Անակնկալից տղան ճչաց, աղմուկով վեր թռավ տեղից… Այդ աղմուկի տակ Հենդոն լուսամուտի ծածկող փեղկը մյուսից անջատեց։ Տղան, անշուշտ, զգաց Հենդոյի ուժը, բայց մեկ որ վեր էր թռել` կպավ ետևի նստածին։ Հենդոն քիչ֊քիչ բացում էր լուսամուտը։ Նրա թոքերը թարմ օդի համին ընկան և Հենդոն ակամա չափը անցկացրեց։ Ուսուցչուհին գրատախտակից շուռ եկել, սաստել էր դասարանը, բայց չէր կենտրոնանում, էլի ինչ֊որ բան տեղը չէր։ Մեկ էլ զգաց, որ դրսի շունչը խուժել է դասասենյակ։

— Ծածկիր, այ տղա։

Հենդոն ծածկում է դժկամությամբ և երկու րոպե նստում է հուսահատ֊զգաստ։ Իսկ շրթունքները շարժվում են, հայացքը սահում է դասարանով մեկ։ Հենդոն համրում է 22 համադասարանցիներին։ Այդ կենտրոնացած տեսքով նա նման է արտեզրին կանգնած պատանի հորթարածի։ Նա այս տարվա հորթերի հետ կզբաղվի այնքան ժամանակ, մինչև սրանք փոխադրվեն հաջորդ դասարան, հետո կընդունի հինգերորդից եկած կաթնակերներին։


Այսպես, Հենդոն, ծնողները, ուսուցիչները, ժողկրթբաժինը, լուսավորության մինիստրությունը վերջապես՝ սպասում են, որ Հենդոյի պարտադիր ուսուցման տարիքը անցնի։ Իսկ մինչ այդ Հենդոն կնստի֊կլսի—չի լսի՝ կընդարմանա։ Եթե եղանակը անձրևային է, գլուխը բռունցքներին դրած ննջում է քնաբեր դասաժխորի տակ (դիվոտում է միայն ուսուցչի գոռոցից), եթե արև է կամ պարզկա ցուրտ է, հինգ֊տասը րոպեն մեկ ոտքի է կանգնում ճմլկտալու և զորեղ հոդերը ճարճատում են… Կանայք ապշանքով կամ զզվանքով մտքներում հաշվում են հոդերի համազարկը, տղամարդիկ պարզապես հրավիրում են դուրս։ Հենդոն դռնից դուրս է գալիս, կանգնում է պատուհանի տակ և դա նշանակում է, որ ուսումնառությունն այսօր ավարտվեց, պայուսակը պիտի նետվի դուրս։ Հորթերը իրար են անցնում։ Թե՛ վախենում են ուսուցչի զայրալից ուշադրությունից, թե՛ ուրախ են, որ գործ բացվեց և պահը որսում, պայուսակը նետում են դուրս։ Այդ պայուսակից երեք հատ լիներ, կարելի կլիներ․ «Պարտուսը Հայաստանում» թանգարանի հիմքը դնել։ Հենդոն օդում չանչում է պայուսակը, ինչ մեջը մնաց՝ դրա տերն է և ծանրումեծ գնում է դպրոցի բակով։ Պայուսակը՝ երախը բաց, կախած ունի միջնամատի ծայրագույն հոդից, իբր՝ հետս է, բայց իմը չէ, իբր՝ զզվում ենք սատկած կատվից, բայց աղջիկ չենք, որ չկարենանք պոչը բռնած տանենք թաղենք… Վերջին հաշվով՝ կրում եմ մորս խաթեր։

— Հենրիխ, եկ գրատախտակի մոտ։

Հազվադեպ կանչ է։ Սա նշանակում է, որ հայկական դպրոցի ռուսերենի գերմանուհի ուսուցչուհին էլի տխուր է, ընկճվածությունից նրան գուցե Հենդոյի անբիծ ուղեղը հանի։ Հենդոն ռանդած, լաքած տախտակ է, դու կավիճով վրան գրում անցնում ես առաջ, այնտեղ տառերը փոշիանում թափվում են ցած։ Ոչ գիր, ոչ էլ միտք է հանդուրժում… Իսկ գուցեև կավիճն է, պարզապես, հում կիր, որովհետև ահա Հենդոն տեղից ժպտալով եկավ կանգնեց և նրա ժպիտը բթամիտի չէ, այլ բացահայտ քամահրական։ Նա այնպես վերջնական է արհամարհում գիտելիքը, ասես մի անգամ արդեն տիրապետել է։

Հենրիխ անունը Հենդոյի վրա մոգական ազդեցություն ունի, այլապես նա մեկ անգամ ասելով չէր գա կանգնի․ կճմլկտար, ձեռքը թափ կտար, չլսելու կտար… Բայց Հենրիխը նրան կտրում է դասարանից ու առանձնացնում մի բոլորովին ուրիշ, ոչ ամենքին հայտնի կողմից։ Բացի այդ, սիրում է ուսուցչուհու առոգանությունը, թերաթուխ լավաշի գույնի մաշկը, աղջնակի քիթուբերանը, տիկնիկի ծամերի նման փափուկ ծամերը։

— Հենրիխ, ասա րոդերը։

— Հաջա՞ն…

— Րոդերը, խնտրեմ։

Դասարանը թամաշի ակնկալիքով սսկվում է։ Հենդոն իբր մտասուզվեց։ Ձախ ձեռը կանթեց գոտկատեղին, աջ ափը խփեց ճակատին ու այդպես պահեց։ Գործողությունը լրիվացնելու համար մնում էր ափը զգույշ շուռ տար, տեսներ ճանճին կպա՞վ թե չէ։ Ուսուցչուհին մտացրիվ նայում է նրան և Հենդոն դասարանին նայելու փոխարեն նայում է առաստաղին։ Առաստաղին նայելով՝ գուցե թե մի բան սովորես եկեղեցում, բայց Հենդոյի կանգնած տեղից հարյուր կիլոմետր շառավղով չկա մի եկեղեցի, նույնիսկ հասարակ մատուռ չկա, որի որմին հայերեն մի տառ մնացած լինի։ Ինչը չեն ավերել թշնամիները, խնամքով քերել են «բարեկամները»։

Դասարանից մի օգնական շշուկ է գալիս, որից Հենդոն մի բառ է որսում․

— Սրեդնի,— ու շիտակ նայում է ուսուցչուհուն։

— Ետո՞…

— Սրեդնիիիի…

— Նու չտո՝ սրեդնի,— ջղայնությունը սիրում է ջղային լեզու։

— Սրեդնի Ազիա…

— Վա՜խ,— նվաղեց դասարանի գերազանցիկը և դասարանը ձեռից գնաց։ Ինքնատիրապետման ջանքից ուսուցչուհու բերանը ծամածռվեց, դեմքը կարմրեց, պարանոցի երակները ուռան ու… նա էլ պայթեց։ Դասարանը կապը կտրեց։ Խռխռում են, վրնջում են, թառաչում են, դոփդոփում են, գալարվում են, առիթ էր եկել՝ մեկը հասցրեց մյուսի ծոծրակին, մեկը կողքինի թանաքամանի մեջ գրպանից հանած ավազ լցրեց, ոտքի վրա հռհոացողի տակը ինչ֊որ սուր բան դրին, սա նստեց ու ոռնոցով թռավ, իսկ ուսուցչուհու ծիծաղը վերածվել էր հիստերիայի։

— Նստե՞մ,— անմեղ հարցրեց Հենդոն։

Չասացին՝ նստի։ Հենդոն նստելուց կշտացած էր ու այնքան էլ դեմ չէր կանգնելուն, բայց դասարանը ձեռից գնում էր։ Եվ Հենդոյի դեմքը խոժոռվեց։ Հետո սպառնաց՝ ափի կողով կոկորդը սղոցելով։ Նրա վիզը կտրելու բան էր և այդ շարժումը տպավորություն թողեց։

Դասարանը տաշտը լցրած ջրի նման ճողփալով հանդարտվում էր։

— Օ՜յ, նե մագու,— ուսուցչուհին վերագտել էր խոսելու ընդունակությունը։

Ուրեմն նրան դաս են հարցնում՝ խնդալով լիցքաթափվելու, բոռալով հանդարտվելու կամ դասաժամը ձգելու համար և ապերախտներից մեկնումեկի մտքով չի անցնում հատուցել գոնե «միջակով»։ Քառորդը փակվում է, և դասղեկը անարտահայտիչ կարդում է․

— Սեյրանյան Հենրիկ․ հայոց լեզու՝ երկու, հայ գրականություն՝ երկու, հանրահաշիվ՝ երկու… աշխարհագրություն՝ երկու… վարք՝ երկու…

Տանը նույն ոգով կարդում է հայրը, և մայրը արձագանքում է ամեն առարկային․

— Երկրաչափություն՝ երկու…

— Վա՜շ։

— Պատմություն…

— Վա՜խ։

— Ռուսաց լեզու…

— Վա՜շ, անլեզու տղես։

— Բուսաբանություն…

— Վա՜խ, բանվոր տղես։

— Անգլերեն…

— Վա՜շ, ռանչպար տղես…

— Աշխատանք՝ հինգ։

— Ա՜խ, մեռնեմ տուն պահող տղիս։

Հենդոն իրոք ոսկի ձեռքեր ունի։ Անհնար է մարզելով ու վարժելով այդպիսի ձեռքեր ունենալ, անհնար է նման ձեռք ստանալ որևէ եղանակով, դա, ոսկու նման, պիտի լինի ու գտնվի բնության մեջ։

Հենդոյին տեսնել է պետք փայտի գործ անելիս։ Իր գնդլիկ մատներով մանր֊մանր, ճշգրիտ, կլանված աշխատում է դպրոցի արհեստանոցում, և փայտերը կցմցելով զանգին սպասող ու իր դանդաղկոտությունը ծաղրող փինաչիներին մի պատասխան ունի․

— Իմս մեկ է, հըմը բեկ է։

Զգում ես, որ մարդը հյուսն է ծնվել, որ փայտի զգացողությունը հետն է աշխարհ բերել։

Հենդոն շինում է աթոռը և փորձել֊ցուցադրելու մի եղանակ ունի, աթոռը դնում է հատակին, ինքը դազգահից ցատկում է վրան։ Եվ միայն հատակի տախտակներն են իրար գալիս։ Իսկ իր գնահատանքին ներկայացրած աթոռները փորձարկում է անհամեմատ ներողամիտ՝ բռունցքով իջնում է նստատեղին — դիմացավ՝ լավ, չդիմացավ՝ սարքի նորից։

Ժամանակը եկավ և Հենդոյի կարիքը զգացին։ Դպրոցի կահույքը շերտ֊շերտ ներկի տակ փտել էր։ Մատակարարները առաջարկել էին` կամ֊երրորդով պատրաստի գույք, կամ լրիվի հաշվով` փայտանյութ։ Անտառից հեռու, աչքերից հեռու տեղ` ամենքն էլ փայտեղենի կարիք ունեին ու որոշվեց` տախտակ ու գերան։ Կկցմցեն ներքին ուժերով։ Իհարկե, նկատի ունեին նաև Հենդոյին։ Հենդոն ոգևորությամբ հանձն առավ դասասենյակում արվելիք գործը։ Դասերից հետո մնում, աշխատում էր։ Եվ ամեն առավոտ կաթնակերներից մեկը իր ճոճվող նստարանի կայունությունը զգալով, իր փեղկի բացվել֊փակվելը տեսնելով` ղժժում էին հրճվանքից։ Հենդոյի համար այդ անասնական հրճվանքն էլ մեծ պարգև էր, բայց գործի դիմաց, համենայն դեպս, նստարանի տիրոջ ճակատին մի կենտ կտոց էր տրաքացնում։

— Որ ձրիակերությունից հանկարծ չուռեք,— բացատրում էր։

Այդ չարաբաստիկ քառորդը արագ անցավ։ Դասղեկը ըստ ցուցակի կարդաց Հենդոյի անունը։ Հենդոն, կիսանստած, խուլ ականջ էր դնում միապաղաղ «երկու»֊ներին, մեկ էլ…

— Ի՞նչ,— հարցրեց Հենդոն։

— Աշխատանք՝ երկու,— մեքենայորեն կարդաց դասղեկը։

— Ո՞նց թե,— չհասկացավ Հենդոն։

Դասղեկը բարձրացրեց գլուխը, հետո նայեց թերթիկին, կասկածեց, բայց սաստող ձայնով կրկնեց՝

— Երկու։ Դասարանը ապշած էր։

— Հա֊ա՞,— անարդարությունը Հենդոյին թաղել էր։— Ուրեմն՝ երկու…֊ Եվ անդյուրաշարժ, բարեհոգի, ժպտերես Հենդոն այլայլված դուրս թռավ տեղից՝ ձեռքի հետ փեղկը պոկելով, հեսա մյուս ձեռքով պոկեց մյուս փեղկը, միասին խփեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— առաջ գնաց, աքացիով տեղահան արեց երկու նստարան (երեխաները ճղճղացին), երկու շարքի փեղկերը պոկռտելով գնաց դեպի ուսուցչուհին, ուսուցչուհին վեր թռավ տեղից։ Հենդոն իր նորոգած աթոռը փշրեց հատակին,— առեք ձեզ՝ երկու,— նայեց շուրջը՝ ջարդելու էլի բաներ կային, բայց արհամարհական ձեռքը թափ տվեց, դռան մոտ էր, բայց իր արարքին վճռական իմաստ տալու համար գնաց դեպի լուսամուտը, մի վերջին անգամ կտացրեց դասարանի գերազանցիկի շեկլիկ գլխին ու դուրս թռավ պատուհանից։ Պայուսակը նրա ետևից նետող չեղավ։ Նա չսպասեց էլ։

Առաջադրանքներ:

1.Անհասկանալի բառերը բացատրիր բառարանի օգնությամբ:

պարտուս-պարտադիր ուսուցում

էտել-ծառերի ավելորդ ճյուղերը կտրատել

դիվոտել-կատաղել


2. Բնութագրիր Հենդոյին:

Հենդոն գյուղացի տղա է, ով չի սիրում սովորել, և ստիպված էր գնում դպրոց: Նա բացարձակ չէր սովորում, բայց ֆիզիկական մեծ ուժ ուներ ,նրան հաճախ աշխատեցնում էին այգում: Նա տիրապետում էր փայտագործությանը և եթե պետք էր լինում մեծ սիրով նորոգում էր դպրոցի հին կահույքը: Դա մեծ սիրով էր անում:
3. Անարդա՞ր ես համարում Հենդոյին անբավարար գնահատելը: Ինչու՞:

Այո ես անարդար եմ համարում, աշխատանքի ուսուցումից նրան երկու նշանակելը, կարծում եմ ուսուցիչը պետք է գնահատեր նրա տանջանքը և գոնե բավարար նշանակեր:
4. Արդարացրու կամ մեղադրիր Հենդոյին՝ արարքի համար:

Ես արդարացնում եմ Հենդոյին, որովհետև երբ չեն գնահատում մարդու բարի գործը, նա չարանում է: Բարի գործի համար մարդուն պետք է ոգևորել, բայց ուսուցիչը դա չարեց: