Day: November 6, 2022

Բազմանդամների գգումարումն ու հանումը

Բազմանդամների գումարը կամ տարբերությունը գտնելիս հարմար է օգտվել փակագծերի բացման հետևյալ կանոնից:

Եթե փակագծերի առջև դրված է պլյուս նշանը կամ նշան չկա, ապա փակագծերը կարելի է բաց թողնել` առանց փոխելու նրանց մեջ գտնվող գումարելիների նշանները:

Եթե փակագծերի առջև դրված է մինուս նշանը, ապա փակագծերը կարելի է բաց թողնել՝ փոխելով նրանց մեջ գտնվող բոլոր գումարելիների նշանները:

Այսպիսով, որպեսզի գումարենք կամ հանենք երկու բազմանդամ պետք է՝

1) բացել փակագծերը (օգտվելով կանոնից),

2) կատարել նման անդամների միացում:

Օրինակ

Գումարենք բազմանդամները՝ (−5x^3+3y−5y^2)+(8x^3+5y^2−2y)

1. Բացենք փակագծերը: Քանի որ երկու փակագծերից առաջ դրված են պլյուս նշաններ, ապա ըստ կանոնի, փակագծերը բաց ենք թողնում՝

(−5x^3+3y−5y^2)+(8x^3+5y^2−2y)=−5x^3+3y−5y^2+8x^3+5y^2−2y

2. Գտնում և գումարում ենք նման անդամները՝

3x^3+y

Օրինակ

Հաշվենք (7x^2+3x−2) և (−2x^2+2x+3) բազմանդամների տարբերությունը:

1. Գրենք բազմանդամների տարբերությունը և բաց անենք փակագծերը՝

(7x^2+3x−2)−(−2x^2+2x+3)=7x^2+3x−2+2x^2−2x−3

Ըստ կանոնի՝ առաջին փակագծերը բաց թողեցինք, իսկ երկրորդ փակագծերը բաց թողեցինք՝ փոխելով նրանցում գտնվող անդամների նշանները:

2. Գտնենք և միացնենք նման անդամները՝

9x^2+x-5

Վարժ․ 82.

Ա․ 2a+5b+7a=9a+5b

Բ․ 2x+3y+10x=12x+3y

Գ․ 7a+b+3a+b=10a+2b

Դ․ a+7b+b+2a=3a+8b

Ե․ 2x+y+3x+y+4x=9x+2y

Զ․a+2x+5x+2a+9x=3a+18x

Վարժ 84.

1,1x-2,7y+0,8x-x-3y=0,9x+0,3y

27a-3,1b+9a+3,1a+0,4b-a=38,1a-2,7b

1/4b-7x-3,2b+2. 3/4x+b+0,6x=11/4b+10,7x

ba2-3a3+7aba+3a2-8a2b=-3a3+3a2

Նոյեմբերի 7-11

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 7-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ :ՔԻՄԻԱ ԱՌԱՐԿԱ:

POSTED ON

Նոյեմբերի 7-11

Սովորել ՝ Ատոմի զանգված: Քիմիական տարրերի հարաբերական ատոմային զանգված:

Ատոմային զանգված տեսանյութ

Պատասխանել հարցերին

  1. Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:

Հարաբերական ատոմային զանգվածը(Ar) ցույց է տալիս թե այդ տարրի մեկ ատոմի զանգվածը քանի անգամ է մեծ զանգվածի ատոմային միավորից։

  1. Մեկնաբանե՛ք Ar(ֆտոր)=19 հավասարությունը:

Ar (ֆտոր) = 19 հասկացությունը նշանակում է, որ ֆտորի հարաբերական ատոմային զանգվածը 19 անգամ մեծ է զանգվածի ատոմային միավորից ՝1,66×10-24։

  1. Նեոնի ատոմի զանգվածը m0(Ne)=3,32*10-23 գ է:Հաշվե՛ք նեոն տարրի հարաբերական ատոմային զանգվածը:

m(Ne) = 3,32 • 10-23 կգ
Ar (Ne) = 3,32 • 10-23 / 1,66 • 10–27 կգ = 20

Առաջադրանք

115. Տրված գոյականները երկու խմբի բաժանի´ր:

Մարմին, մշակույթներ, նյութեր, շարժում, ժամանակ, մարմիններ, ճանապարհ, օրացույցներ, դաշտ, շարժումներ, նյութ, դաշտեր, մշակույթ, ճանապարհներ, ժամանակներ, օրացույց:

Եզակի-մարմին, շարժում, ժամանակ, ճանապարհ, դաշտ, նյութ, մշակույթ, օրացույց։

Հոգնակի-մշակույթներ, նյութեր, մարմիններ, օրացույցներ, շարժումներ, դաշտեր, ճանապարհներ, ժամանակներ։

116. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և բացատրի´ր օրինաչափությունները:

Ա. Ձև, արտ, հարց, սարք, զենք, դեզ, օր: Միավանկ բառերին ավելանում է եր։

Բ. Երկիր, տարի, գնացք, նվեր, վայրկյան, ուղևոր: – Բազմավանկ բառերին ավելանում է ներ։

Գ. Թոռ, դուռ, մուկ, ձուկ, լեռ, բեռ: – Գրաբարից եկող միավանկ բառին ավելանում է ներ։

Դ.  Աստղ, արկղ, վագր, անգղ, սանր: Եթե երկրորդ վանկը գաղտնավանկ է, ավելանում է եր։

117. Յուրաքանչյուր բառի  իմաստն արտահայտի՛ր բառակապակցությամբ. գտի՛ր  երկու խմբի բառերի նմանությունն ու տարբերությունը:

Ա.Դասագիրք – դասի գիրք, հեռագիր – հեռվից եկած գիր, արոտավայր – արոտի վայր, լրագիր – լուրերի գիր, ծառաբուն – խառի բուն, մրգաջուր – մրգի ջուր, մրջնաբույն – մրջնի բույն, ծաղկեփունջ – ծաղկի փունջ, միջնապատ – միջին պատ:  – Վերջին բաղադրիչը միավանկ գոյական է։

Բ.Վիպագիր- վեպ գրող, մեծատուն – մեծ տուն ունեցող, զինակիր – զենք կրող, ժամացույց – ժամը ցույց տվող, կողմնացույց – կողմը ցույց տվող, երգահան – երգ հորինող, քարահատ – քարը հատող, պատմագիր – պատմություն գրող, քանդկագործ – քանդակ ստեղծող: – վերջին բաղադրիչը գործողություն ցույց տվող բառ է

118. Երկու խմբի գոյականների հոգնակին կազմի´ր և օրինաչափությունը բացահայտի´ր:

Օրինակ`

 Դասագիրք- դասագրքեր, վիպագիր- վիպագիրներ:

Ա.Դասագիրք – դասագրքեր, հեռագիր -հեռագրեր, արոտավայր – արոտավայրեր, լրագիր – լրագրեր, ծառաբուն – ծառաբներ, մրգաջուր – մրգաջրեր, մրջնաբույն-մրջնաբներ, ծաղկեփունջ -ծաղկեփնջեր, միջնապատ – միջնապատեր: Վերջին բաղադրիչը միավանկ գոյական է։

Բ.Վիպագիր – վիպագիրներ, մեծատուն – մեծատներ, զինակիր – զինակիրներ, ժամացույց – ժամացույցներ, կողմնացույց – կողմնացույցներ, երգահան – երգահաններ, քարահատ – քարահատներ, պատմագիր – պատմագիրներ, քանդկագործ – քանդակագործներ: վերջին բաղադրիչը գործողություն ցույց տվող բառ է։

119. Փակագծում տրված բառերը դարձրո´ւ հոգնակի և գրիի´ր կետերի փոխարեն:

Ամերիկացի-(վիճակագիր) վիճակագիրները պարզել են, որ օրվա ընթացքում ամենաշատը քայլում են անասնապահներն (անասնապահ) ու հողագործները (հողագործ):  Երկրորդ տեղում գյուղական նամակատարներն (նամակատար ) են: Հաջորդը մատուցողներն ( մատուցող) ու բուժքույրերն են: Նրանցից  զգալիորեն քիչ են քայլում ոստիկանները (ոստիկան), հետախույզները (հետախույզ) ու պահակները (պահակ): Ամենից քիչ քայլում են նահանգապետերը (նահանգապետ) ու նախարարները(նախարար):

120. Տրված գոյականները դարձրո´ւ հոգնակի և տեղադրի´ր նախադասությունների մեջ:

Կետորս – կետորսներ – Կետորսները բավականին շատ կետ որսացին։

 բանաձև – բանաձևեր – Ես սիրում եմ լուծել բանաձևեր։

հրացան – հրացաններ – Հրացանները պետք է մաքուր պահել։

 նավապետ – նավապետեր – Նավապետերը պետք է լավ աշխարհագրություն իմանան։

 շնաձուկ – շնաձկներ – Շնաձկները գիշատիչներ են։

 ժամացույց – ժամացույցներ – Մեր փողոցում ժամացույցների խանութ են բացել։