Day: November 20, 2022

Դաս.14. (14.11-04.18).

Թեման՝     

Ինքնաստուգում.

Հարցեր և խնդիրներ.

1.Որ շարժումն  են անվանում մեխանիկական շարժում:  

Ժամանակի ընթացքում մարմնի դիրքի փոփոխությունը այլ մարմինների նկատմամբ, կոչվում է մեխանիկական շարժում։

2. Որ շարժումն են անվանում  հավասարաչափ:

Այն շարժումը, որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ, կոչվում է հավասարաչափ շարժում:

3.Գրել հավասարաչափ շարժման արագության, ճանապարհի և ժամանակի բանաձևերը:

v=s/t

s=vt

t=s/v

4. Որ դեպքում կարելի է ֆուտբոլիստին համարել նյութական կետ.

ա. խլում է գնդակը հակառակորդից;  

բ. վիճում է մրցավարի հետ;

գ. բժիշկը նրան օգնություն է ցուցաբերում;

դ. խաղադաշտի կենտրոնից վազում է մինչև հակառակորդի դարպասը

5. Ո՞ր երևույթն է կոչվում իներցիա:

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթը կոչվում է իներցիա:

6. Բացատրեք՝ ինչո՞ւ բժշկական ջերմաչափում սնդիկի սյունն իջնում է, երբ այն թափ են տալիս:

Իներցիայի շնորհիվ է։

7. Ո՞ր կողմ է թեքվում ուղևորը, երբ ավտոբուսը կտրուկ թեքում է իր շարժման ուղղությունը   (օրինակ՝ շրջադարձ է կատարում):

Ուղևորը կթեքվի հակառակ կողմը:

8.Գնացքը շարժվում է  18 կմ/ժ արագությամբ: Որքան է այդ արագությունը արտահայտված մ/վ -ով:

5 մ/վ

9. Արագընթաց նավը, շարժվելով հավասարաչափ, 1 րոպեի ընթացքում լճում անցնումէ 1020մ ճանապարհ: Որքան է նավի արգությունը մ/վ- ով:

17մ/վ

10. Հեծանվորդը 2 ժամում անցավ որոշակի ճանապարհ՝ շարժվելով 2 մ/վ արագությամբ: Որքան ժամանակում նա կանցնի այդ հեռավորությունը՝ շարժվելով 3 մ/վ արագությամբ: 

T=2ժ=7200վ

V=2մ/վ

V2=3մ/վ

T2-?

S=V*T

S=2*7200=14400մ

T2=S/V2

T2=14400/3=4800վ

Դաս.13 Թեման՝     (31.10-04.11).

 §10.Հավասարաչափ  շարժման արագության գրաֆիկական պատկերումը:

Պատասխանել հարցերին.

1.Ինչպես է կախված  հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը ժամանակից:

Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհի կախումը ժամանակից արտահայտվում է s=v . t բանաձևով։Քանի անգամ մեծանում մեծանում է շարժման ժամանակը, նույնքան անգամ մեծանում է անցած ճանապարհը։

2.Ինչ տեսք ունի հավասարաչափ շարժման ճանապարհի գրաֆիկը:

Հավասարաչափ շարժման ճանապարհի գրաֆիկն ուղիղ գիծ է։

3.Կառուցել 40կմ/ժ արագությամբ հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհի կախումը ժամանակից արտահայտող գրաֆիկը:

4.Կառուցել 10սմ/վ արագությամբ հավասարաչափ շարժվող մարմնի արագության կախումը ժամանակից արտահայտող գրաֆիկը:

Լուծել հետևյալ խնդիրները՝

5.Երկու ավտոմեքենա միաժամանակ շարժվեցին լցակայանից հակադիր ուղղություններով: Դրանցից մեկը շարժվում էր 30 մ/վ արագությամբ, իսկ մյուսը 15 մ/վ արագությամբ: Որոշեք ավտոմեքենաների հեռավորությունը շարժումը սկսելուց 20վ անց:

v=30մ/վ
v=15մ/վ
t=20վ
s=?
s=30մ/վ.20վ=600մ
s=15մ/վ . 20վ=300մ
600մ+300մ=900մ

6. 54կմ/ժ արագությամբ շարժվող գնացքը քանի անգամ է արագ շարժվում 5 մ/վ արագությամբ շարժվող հեծանվորդից;

54կմ/ժ=5400:3600=3/2մ/վ=1,5 մ/վ
5:3/2=10/3մ/վ=3. 1/3մ/վ

7.Հավասարաչափ շարժվող ավտոբուսը 1,5 ժամում անցավ 120կմ ճանապարհ: Որքան ճանապարհ կանցնի նա 45 րոպեում, եթե շարժվի է նույն արագությամբ:

8.45կմ/ժ արագությամբ ծարժվող գնացքը մոտենում է 480մ երկարույամբ կամրջին: Որքան ժամաանակում գնացքը կանցնի կամուրջը, եթե դրա երկարությունը 120մ է:

Դաս.12 Թեման՝     (24.10-28.10)

Կրկնել հավասարաչափ  շարժման թեման՝ (Դաս.11): 

Լուծել հետևյալ խնդիրները՝

1)  20 կմ ճանապարհը գայլը վազում  է 30 րոպեում:

Որոշել գայլի արագությունը:

S=20կմ

T=30 ր

V=?

V=s/t

20000/1800=11 մ/վ

2) Ավտոմեքենան շարժվում է 72կմ/ժ արագությամբ:

Ինչ ճանապարհ կանցնի ավտոմեքենան 10 վ-ում:

720000 մ

3) Մարդը քայլում է ճանապարհով 3,6 կմ/ժ արագությամբ:

Ինչքան ժամանակում նա կանցնի 500մ հեռավորությունը:

V=3,6 կմ/ժ

S=500մ

T=?

T=S/V

3600/60=60 մ/ր

4) Նապաստակը վազում է 60 կմ/ժ արագությամբ, որքան ժամանակում նա կանցնի 100 կմ-ը:

V=60 կմ/ժ

S=100 կմ

T=?

T=S/V

T=100/60=1,6ժ

5) Կրիայի արագությունը 0,3 կմ/ժ է,

 արջինը՝ 60 կմ/ժ, իսկ հովազինը՝ 120 կմ/ժ:

 Նրանցից յուրաքանչյուրը որքան ժամանակում կանցնի 100 մ հեռավորությունը:

կ․ v=300 մ/ժ s=100
ա. v=60000 մ/ժ t=s:v
հ. v=120000 մ/ժ

կ=20ր
ա=0.1ր
հ=0.05ր

Գոյականի հոլովները

Ուղղական հոլովը բառի ուղիղ, անփոփոխ ձևն է:
Ուղղական հոլովը որևէ վերջավորություն չունի: Պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Ուղղական հոլովը ունի և՛ անորոշ, և՛ որոշյալ առումներ՝ գիրք-գիրքը:

Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին պատկանում կամ վերաբերում է որևէ բան:
Սեռական հոլովը պատասխանում է ո՞ւմ , ինչի՞ , ինչերի՞   հարցերին:
Սեռական հոլովը կազմելիս բառը փոփոխվում է: Ընդ որում՝ տարբեր բառեր փոփոխվում են տարբեր ձևերով: Այդ փոփոխությունները կոչվում են հոլովումներ:
Սեռական հոլովում բառը կարող է ունենալ -ի, -ու, -ան, -վա, -ոջ, -ց  վերջավորություններ, կամ բառի մեջ որևէ ձայնավոր կամ երկհնչյուն կարող է փոխվել ո -ի կամ ա -ի:

Տրական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որին տրվում կամ մոտենում է մի բան և կամ որին հանգում է ենթակայի գործողությունը:
Տրական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ինչի՞ (ն), ինչերի՞ (ն), ինչի՞ համար, ե՞րբ, որտե՞ղ հարցերին:

Հայցական հոլովը ցույց է տալիս այն անձը կամ առարկան, որն իր վրա է կրում ենթակայի գործողությունը:
Հայցական հոլովը պատասխանում է ո՞ւմ, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը),ո՞ւր, որքա՞ն, որքա՞ն ժամանակ, ե՞րբ  հարցերին:

Բացառական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որից բխում, ծագում կամ սկսվում է գործողությունը:
Բացառական հոլովը կազմվում է -ից  կամ -ուց վերջավորությամբ և պատասխանում է ումի՞ց, ինչի՞ց, որտեղի՞ց, երբվանի՞ց  հարցերին:

Գործիական հոլովը ցույց է տալիս այն առարկան, որով կատարվում է գործողությունը:
Գործիական հոլովը պատասխանում է ումո՞վ, ինչո՞վ, որտեղո՞վ, ե՞րբ, որքա՞ն ժամանակով, ինչպե՞ս հարցերին:
Գործիական հոլովը կազմվում է ով  կամ բ վերջավորություններով:

Ներգոյական հոլովը ցույց է տալիս այն տեղը, որտեղ կամ որի ներսում կատարվում է գործողությունը:
Ներգոյական հոլովը կազմվում է ում  վերջավորությամբ և պատասխանում է որտե՞ղ, ինչո՞ւմ (կամ ինչի՞ մեջ), որքա՞ն ժամանակում հարցերին:

Ուղղական – քաղաք, գիրք, մարդ, ընկեր
Սեռական – քաղաքի, գրքի, մարդու, ընկերոջ
Տրական – քաղաքին, գրքին, մարդուն, ընկերոջը
Հայցական – քաղաքը, գիրքը, մարդուն, ընկերոջը
Բացառական – քաղաքից, գրքից, մարդուց, ընկերոջից
Գործիական – քաղաքով, գրքով, մարդով, ընկերոջով
Ներգոյական- քաղաքում, գրքում, մարդու մեջ, ընկերոջ մեջ

Առաջադրանքներ:
1. Տեքստի մեջ ընդգծիր ուղղական հոլովով դրված գոյականները:

Սևանը հայկական բնաշխարհի գլխավոր մարգարիտն է և ժողովրդի ազգային հպարտությունը: Սևանա լիճը ամենամեծ քաղցրահամ լիճն է ԱՊՀ երկրների տարածքում: Գեղեցիկ լիճը շրջապատված է լեռնաշղթաներով և խիտ լեռնային անտառներով, ինչը ստեղծում է անհավատալի գեղատեսիլ տեսարան: Դեպի լիճ հոսում են 28 գետեր, իսկ դուրս է գալիս միայն մեկը՝ Հրազդան գետը:
Սևանի տեսքը հմայիչ է, երբ հեռվից նկատում ես՝ ինչպես է այն տարրալուծվում երկնքի կապույտի հետ և ավելի ու ավելի է մեծանում, երբ մոտենում ես։ Իսկական անակնկալ հյուրերի համար, նույնիսկ եթե նրանք շատ էին լսել Սևանի մասին և գիտեն, թե այն ինչպիսին կլինի՝ սխալվում են: Լճի ափը աննկարագրելի գեղատեսիլ է: Դուք կարող եք հիանալ դրանով չիչխանի և սոճու խիտ անտառներից, տեսնել՝ ինչպես են ամպերը դանդաղ և հպարտորեն ընկնում Հայկական լեռնաշխարհից ՝ ծածկելով լճի արծաթե հայելին: Եվ եթե դուք ամառային պարզ մի օր այցելեցիք Սևան, ապա կտեսնեք, թե ինչպես է լիճը արևի շողերի ներքո ստանում երկնքի հետ համահունչ վառ կապույտը: Սևանի ջուրը փոխում է իր գույնը քամելեոնի պես: Հանգիստ օրերին լիճը պարզ փիրուզագույն է, ամպամած օրերին` խիստ մոխրագույն: Գիշերները ջուրը արծաթագույն է դառնում՝ լիալուսնի լույսի ներքո:

2. Հոլովել բանաստեղծ, փողոց, նավ, ծերունի բառերը:

Ուղղական – Բանաստեղծ, փողոց, նավ, ծերունի
Սեռական – բանստեղծի, փողոցի, նավի, ծերունու
Տրական –բանստեղծին, փողոցին, նավին, ծերունուն
Հայցական – բանաստեղծը, փողոցը, նավը, ծերունին
Բացառական – բանաստեղծից, փողոցից, նավից, ծերունուց
Գործիական – բանաստեղծով, փողոցով, նավով, ծերունով
Ներգոյական-բանաստեղծի մեջ, փողոցում, նավում, ծերունու մեջ