Day: November 3, 2022

Առաջադրանք

Բնության մեջ համատարած լռություն (լռել) չկա:

Աղմուկը կարող է հիշողության (հիշել) կորստի (կորչել) պատճառ դառնալ:

Աշխատանքից (աշխատել) հոգնած  մարդու վրա ազդում է քաղաքային երթևեկության (երթալ ու գալ) աղմուկը, բարձրաձայն խոսքը (խոսել):

Կա ենթադրություն (ենթադրել), որ ջուրը ոչ միայն Երկրի, այլ նաև ուրիշ մոլորակի (մոլորել) վրա է շատ:

Մարդաբանները (մարդու մասին գիտությամբ զբաղվող) վկայում են, որ մարդկանց մարմնի յոթանասուն տոկոսը ջրից է բաղկացած:

Բժշկության խորհրդանիշ (խորհուրդը նշել) եղել և մնում է օձը:

112. Փակագծում տրված բառերից և բառակապակցություններից նախադասության մտքին համապատասխանող գոյականներ ստացի՛ր և գրի՛ր կետերի փոխարեն:

Եֆրեմովի «Անդրոմեդի միգամածությունը» ֆանտաստիկական վեպում պատմում է մի խումբ տիզերագնացների (տիեզերք գնալ) հեռավոր միջաստղային ճանապարհորդության (ճանապարհորդել) մասին: Նրանց աստղաթիռի արագությունը(արագ) շատ մոտ է լույսի արագությանը(արագ), և ժամանակը երկրայինի համեմատ (համեմատել) շատ դանդաղ է շարժվում: Տիեզերագնացները գալակտիկայի ամենահեռավոր շրջաններին հասնելու առաջադրանք ունեն (առաջադրել) ունեն: Պիտի հասնեն այն աստղին, որի մոլորակից (մոլորել) մեկի վրա, ըստ որոշ ենթադրությունների (ենթադրել) մեզ նման մարդիկ են բնակվում: Ինչպիսի՜ն կլինի ամբողջ մարդկության ցնծությունը (ցնծալ), երբ նրանք վերադառնան ու այլ աշխարհի մարդկանցից ողջույն բերեն:

113. Հարցական դերանունները փոխարինի՛ր փակագծում տրված բառերից կազմված համապատասխան գոյականներով:

«Քավության նոխազ» (ի՞նչը, արտահայտել) արտահայտության հին հրեաների կրոնական մի (ինչի՞ց, սովորել) սովորություն է առաջացել: Տարին մի անգամ հրեաները երկու այծ էին բռնում, որոնցից  մեկին էին միայն զոհում: Մյուսի վրա մարդիկ (ինչպե՞ս, հերթական) հերթականության դնում էին ձեռքերն ու դրանով իբր իրենց մեղքերը բարդում նրա վրա: Հետո այդ այծին (ի՞նչ, ազատ) ազատություն էին տալիս: Հիմա («ինչի՞, քավել) քավության նոխազ» անվանում են այն մարդկանց, որոնք իրենց վրա են վերցնում ուրիշի մեղքերը, ստիպված են լինում պատասխան տալ ուրիշ (ինչի՞, անել) արածների համար համար:

114. Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանուր հատկանիշ ունեն, որ նույն շարքի բառը չունի:

ա) վանք     բ) հարսնացու    գ) Հովհաննես                դ) կապիկ

                                                    Թումանյան          

անտառ      տիեզերագնաց     Թբիլիսի                           տեր

գայլ            եղբայր                    Լուսաստղ                     սարսափ  

երեխա      գիտնական            մոլորակ                         կամուրջ

թփուտ       առնետ                   «Ջութակ և սրինգ»        երեխա

ա- երեխան անձ է, մյուսները իր են

բ- առնետը իր է, մյուսները անձ

գ բոլորը հատուկ անուններ ենլ բացի մոլորակից, այն հասարակ է

դ. բոլոր գոյականները նյութական են, իսկ սարսափը ոչ նյութական:

Պտերներ


1․ Ներկայացնել սպորավոր բույսերի ընդհանուր բնութագիրը։

Սպորավոր բույսերը բազմանում են սպորներով:Ներկայացուցիչներն են՝ մամուռները, պտերանմանները, ձիաձետերը, գետնամուշկերը:

2․ Ներկայացնել պտերների կառուցվածքը և տարվածությունը։

Պտերանմաններին բնորոշ են հիմնական բուսական հյուսվածքները և լավ մասնագիտացված մարմինը: Պտերանմաններին բնորոշ է արմատային համակարգ, ունեն լավ արտահայտված ցողուն և զարգացած տերևներ, նման են ծաղկավոր բույսերին, սակայն ծաղիկ չունեն:
Պտերներ: Ժամանակակից պտերները հիմնականում բազմամյա խոտաբույսեր են: Նրանք աճում են խոնավ, ստվերոտ վայրերում, գետերի և առուների եզրերին:
Պտերների տերևները կրկնակի փետրաձև են, կանաչ, մինչև մեկ մետր երկարություն ունեցող: Պտերների ներկայացուցիչներից են՝ ադիանտումը, իժալեզուն, ձարխոտը: Հայաստանի Հանրապետությունում տարածված է սովորական վահանապտերը, իսկ պտերանմանների որոշ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»:

3․ Ներկայացնել պտերների բազմացումը։

Հասուն պտերի տերևի ստորին մակերեսին նկատվում են գորշ թմբիկներ: Դրանք պտերի անսեռ բազմացման օրգաններն են սորանգիումները, որտեղ զարգանում են սպորները: Տերևաթիթեղի ստորին հատվածի սպորանգիումների պատռվելով սպորները ընկնում են հողի մեջ և ծլում: Յուրաքանչյուր սպոր իրենից ներկայացնում է ծլման պատրաստ մեկ բջիջ` սննդանյութերի անհրաժեշտ պաշարով: Սպորից հողում առաջանում է 1−2 սմ տրամագծով կանաչ, սրտաձև թիթեղիկ, որը ռիզոիդներով ամրանում է հողին: Նախածիլի ստորին մասում գտնվող սեռական օրգաններում զարգանում են գամետները:
Արական սեռական օրգանները կոչվում են անթերիդիումներ: (♂)

Իգական սեռական օրգանները կոչվում են արքեգոնիումներ:

Ջրի միջոցով (♂) գամետները լողում են դեպի իգականները: Արդյունքում նախածիլում կատարվում է բեղմնավորում, զիգոտից զարգանում է սաղմ, որից առաջանում է մանր տերևներով երիտասարդ պտեր: Մի քանի տարի անց պարբերական աճի շնորհիվ պտերը վերածվում է հասուն բույսի:

4․ Համացանցում կատարել ուսումնասիրություններ և դուրս բերել հետաքրքիր փաստեր պտերների մասին։

Մոտ 300−350 միլիոն տարի առաջ պտերները հասնում էին 40 մ բարձրության և զբաղեցնում էին մեծ տարածություններ: Պտերանմաններից կազմված վաղ անտառներում բնակվում էին հսկա միջատները և գիգանտ սողունները, օրինակ՝ դինոզավրերը: Ներկայումս ծառանման ձևերը պահպանվել են միայն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, նրանց բարձրությունը հասնում է 20 մ-ի: