Day: November 10, 2022

Ազգային տնտեսություն

Դասի հղումը 

  1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները

Տնտեսության զարգացման  նախադրյալներն են երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները աշխարագրական դիրքը աշխատանքային ռեսուրսները , ազգաբնակչության կրթվածության մակարդակը և այլն։

  • Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը
    ա) գյուղատնտեսությունն է

ԱՄՆ, Չինաստան, Բրազիլիա, Հնդկաստան,Ռուսաստան։

բ) արդյունաբերությունն է

Չինաստան, ԱՄՆ, Ճապոնիա, Գերմանիա, Հարավային Կորեա։
գ) սպասարկման ոլորտն է

Թուրքիա,  Եգիպտոս, Թայլանդ, Ինդոնեզիա, Թունիս։

  • Ի՞նչ ազդեցություն  ունի բնակչության սեռատարիքային կազմը տնտեսության զարգացման վրա: 

Այժմ երկրների ընդհանուր զարգացման մակարդակի գնահատման ցուցանիշում մարդկանց  ֆինանսական բարեկեցության հոտ միաժամանակ  հաշվարկում են նաև նրանց կյանքի տևողությունը և գրագիտության աստիճանը։

  • Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Երկրի աշխարարական դիրքը ուղիղ կապված է նրա տնտեսության զարգացման հետ։ Քանի որ կան պետություններ որոնք աշխարագրական դիրքի շնորհիվ ունեն մեծ նավթի պաշարներ կամ այլ բնական ռեսուրսներ, սակայն փոքր տարածք, այնումամենայնիվ համարվում են զարգացած կամ ունեն նավահանգիստ։ Այդպիսի երկրներից են ԱՄԷ, Քաթար, ՀԱՀ և այլն։ Սակայն կան այլ երկրներ, որոնք ունեն մեծ տարածքներ բայց չեն համարվում զարգացած, որովհետեվ հարուստ չեն բնական ռեսուրսներով։ Այդպիսի երկրներից  են Ղասախստանը, Մալին, Մոնղոլիան և այլն։

  • Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Բնական պայմաններով և ռեսուրսներով հարուստ երկրները, որոնք ինքնաբավ են և կարողանում են արտահանել այդ ռեսուրսները, բնականաբար համարվում են զարգացած։ Այդպիսի երկրներ են ԱՄՆ, Չինաստան Գերմանիա, Ֆրանսիա և այլն։

  • Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Հարևան երկրները կարող են ունենալ, թե բացասական,  թե դրական ազդեծություն երկրի տնտեսության զարգացման վրա, քանի որ նրանց միջև  տրանսպորտային կապը , ապրանքաշրջանառությունը,  սահմանային իրավիճակը ուղիղ կապված են տնտեսության զարգացման հետ։ Այդպիսի լավ օրինակ է եվրոպական Գաճաճ պետություն Լիխտենշտեյնը, իսկ որպես վատ օրինակ կարելի է բերել Հայաստանը,  որը սահմանային իրավիճակի պատճառով չունի վերանշված կապերը հարևան 2 երկրների հետ։