Day: November 27, 2022

Талант рождается из труда

Я думаю, что талант – это вера в себя. И каждый человек талантлив, но не каждому дано развить свой потенциал. Развития таланта у каждого происходит по-разному. Есть люди, которые очень рано распознают свой талант. И для раскрытия таланта важна их заинтересованность, увлечённость.

Важно найти любимое дело, которое человек будет делать талантливо. Для меня любимое дело – это стать отличным врачом. И я для этого приложу все усилия. Для начала нужно хорошо учиться. Моя мама всегда говорит мне, что труд и учёба развивают способности и талант.

Ամփոփիչ աշխատանք

  1. Ի՞նչ է ուսումնասիրում քիմիա գիտությունը։ Քիմիան գիտություն է, որի ուսումնասիրության առարկան նյութերի հատկություններն են , դրանց բաղադրությունը, կառուցվածքը, մեկը մյուսին փոխարկելու գործընթացը, քանակական և որակական փոփոխությունները։
  2. Անվանե՛ք որևէ իր,որը կարելի է պատրաստել տարբեր նյութերից: քանոնը- փայտ,պլաստմաս,ռեզին։
  3. Ո՞ր նյութերի խառնուրդներն են համասեռ.
    ա)կավճի ու ջրի.
    բ)սպիրտի և ջրի
    գ)յուղի և ջրի.
    դ) յուղի և բենզինի
  4. Հայրիկը պատահաբար բենզինը լցրել է ջրի վրա։ Օգնե’ք հայրիկին բաժանել այդ խառնուրդը։ Կարելի է օգտվել ֆիլտրման եղանակով: Խառնուրդը լցնենք բաժանիչ ձագարի մեջ: Այդ ժամանակ ջուրը կանցնի ձագարի միջով, իսկ բենզինը կմնա վերևում:
  5. Բացատրե’ք 《ատոմ》 բառի իմաստը և տվե’ք նրա սահմանումը։ Ատոմ նշանակում է անբաժանելի, Ատոմները նյութի փոքրագույն քիմիապես անբաժանելիմասնիկներն են։
  6. Թվարկե’ք որո՞նք են պարզ նյութերը։Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական տարրի ատոմներից։
  7. Սահմանե’ք ի՞նչ է քիմիական տարրը։Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է։
  8. Բերե’ք բարդ նյութերի օրինակներ։Բարդ նյութեր են՝ շաքարը աղը և այլն։
  9. Ի՞նչ ծագում ունեն քիմիական տարրերի անվանումները:Քիմիական տարրերի մի մասի անվանումը ծագել է ըստ նրանց քիմիական հատկությունների (ջրածին-ջուր ծնող, թթվածին-թթու ծնող,)։ Մի մասն անվանվել են արեգակնային համակարգի մոլորակների անուններով, օրինակ՝ սելեն- Լուսին, տելուր- Երկիր, ուրան, նեպտուն և այլն: Անվանվել են նաև ի պատիվ տարբեր պետությունների: Օրինակ՝ գալիումը Ֆրանսիայի հին անվանումն է, գերմանիումը Գերմանիայի պատվին, և ռութենիում, որը Ռուսաստանի լատինական անվանումն է:
  10. Բերե՛ք գազային ,հեղուկ և պինդ ոչ մետաղական պարզ նյութերի օրինակներ:

  1. Ո՞ր նյութերն են հանդիպում բնության մեջ ազատ վիճակում:
  2. Հիմնականում ո՞ր տարրերից է կազմված Երկրի կեղևը:
  3. Տվե՛ք հարաբերական ատոմային զանգվածի սահմանումը:
  4. Ի՞նչ է ինդեքսը, և ե՞րբ է այն օգտագործվում:
  5. Ի՞նչ տեղեկություն է ՙՙհաղորդում՚՚ քիմիական բանաձևը նյութի վերաբերյալ:
  6. Կարդացե՛ք քիմիական բանաձևերն ու շարադրե՛ք դրանցից ստացված տեղեկությունները.
    ա. CuO
    բ. NaOH
    գ. LiH
    դ. SiO2

Նոյեմբերի 28- դեկտեմբերի 2

Սովորել՝ Հարաբերական մոլեկուլային զանգվածը: Հարաբերական մոլեկուլային զանգվածի հաշվումը:

Տեսանյութ ՝ինչպես հաշվել մոլեկուլային զանգվածը:

Տնային առաջադրանք
Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է ցույց տալիս հարաբերական մոլեկուլլային զանգվածը:

Հարաբերական մոլեկուլային զանգվածը ցույց է տալիս , թե տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատոմային միավորը։ 

  1. Հաշվեք P2O5,Li2O,Fe3O4,SO3 նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները:

Mr (P2O5)= 2 Ar (P)+ 5 Ar (O) =2×31+5×16=142  

Mr (Li2O)= 2 Ar (Li)+ Ar (O) =2×7+16=30 

Mr (Fe3O4)= 3 Ar (Fe)+ 4 Ar (O) =3×56+4×16=232 

Mr (SO3)= Ar (S)+ 3 Ar (O) =32+3×16=80 

  1. Հաշվեք կալցիումի օքսիդի(CaO) մոլեկուլի զանգվածը(m0) եթե (CaO)=56

Mr (CaO) = Ar(Ca)+Ar(O)=40 + 16

Mr=mo/1,66×10-24

56/1,66×10-24

  1. Գրեք հետևյալ նյութերի բանաձևերը.
    ա.մեկ ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածին CaO
    բ.մեկ ատոմ ծծումբ և երկու ատոմ ջրածին H2S

Ինքնուրույն աշխատանք

1. Լրացնել բաց թողնված բառերը:

Ավատատիրության հաստատումը Հայաստ մանում, հասարակական գործընթաց Մեծ Հայքի թագավորությունում/4-5-րդ դարեր/:Հայաստանում հին դարերից միջնադար անցումը տեղի էր ունենում ավատատիրական (ֆեոդալական) ուղիով։ Ավատ բառի հիմքում «ի հավատ», «հավատարմության (ծառայել)» իմաստն է։

2. Վաղ միջնադարի Հայաստանում հաստատվում են ավատատիրական հարաբերություններ։ Ավատատիրական հարաբերություններին բնորոշ էր./առնվազն 3 բնորոշում/

աստիճանակարգություն
բդեշխներ
գործակալ նախարարներ

3. Լրացնել բաց թողնված բառերը:

Ավատատիրական հասարակությունը բաղկացած էր ազատներ և անազատներ։

Ազատ էին կալվածատերերը, ազնվականությունը՝ նախարարները, հոգևորականները :

Ժողովրդի մյուս հատվածը անազատներն էին, որոնք կազմում էին բնակչության մեծ մասը։

Ազատները և անազատները միմյանցից տարբերվում էին իրենց ունեցվածքով և դասակարգով:

4. Առավել հզոր իշխանական տոհմերը, բացի իրենց կալվածքից, ունեին նաև համապետական կարևոր պաշտոններ, որոնք կոչվում էին գործակալություններ։ Գործակալությունները պատկանում էին իշխանական տոհմերին՝ ժառանգական իրավունքով։

Նշել գործակալությունները, իրենց գործառույթները:

5. Ավատատիրության շրջանում հողը սեփականության և ժառանգականության հիմունքներով պատկանում էր միայն ազատներին։ Հողատեր լինելը իրավունքների հետ նաև մի շարք պարտականություններ էր ենթադրում հողատիրոջ համար։ Վաղ միջնադարում գոյություն ունեին հողատիրության տարբեր ձևեր, որոնք էին:

6. Արշակունյաց արքայատոհմի գահակալության օրոք հայկական բանակի թիվը հասել է 100-120 հազարի։ Այն կազմված էր հեծելազորից և հետևակից։ Ազատներից բաղկացած հեծելազորը կոչվում է նաև հայոց այրուձի:

7. Հայատառ ծածկագրերը

Մեզ են հասել հայատառ ծածկագրեր և հայերեն այբուբենի հիման վրա արված ծածկագրեր։ Այդ ծածկագրերն արվել են տարբեր նպատակներով, օրինակ, որպեսզի խարդախ մարդիկ չկարողանան հայտնաբերել և փոխել որևէ ստեղծագործության հեղինակի անունը, կամ որևէ արհեստի ներկայացուցիչ վարպետ, ցանկանալով իր լավագույն գիտելիքները փոխանցել բարի նպատակներ ունեցող մարդկանց, դրանք գրի է առել ծածկագրված։ Նրանք, հավանաբար, մտածել են, որ խարդախ մարդիկ այնքան հետևողական չեն լինի, որպեսզի փորձեն հասկանալ ծածկագիրը։ Առկա են նաև քաղաքական բնույթի ծածկագրեր։ Նկ. 2-ում ներկայացված է հայոց այբուբենի ծածկագրային համակարգերից մեկը, փորձի՛ր հասկանալ այն և վերծանել ստորև այդ համակարգով ծածկագրված մշակութային գործչի անունը՝ ՕՕՕ.. Օ::. ՕՕՕՕ.. ՕՕՕՕ::. ՕՕՕ::: ՕՕՕ:::: ՕՕՕ.. Օ. ՕՕՕ::. ՕՕՕՕ:: ՕՕՕ::: ՕՕՕՕ:::

Օգնություն.

✣ Օ. Օ.. Օ… Օ:: Օ::. Օ::: Օ:::. Օ:::: Օ::::.

✣ ՕՕ. ՕՕ.. ՕՕ… ՕՕ:: ՕՕ::. ՕՕ::: ՕՕ:::. ՕՕ:::: ՕՕ::::.

✣ ՕՕՕ. ՕՕՕ.. ՕՕՕ… ՕՕՕ:: ՕՕՕ::. ՕՕՕ::: ՕՕՕ:::. ՕՕՕ:::: ՕՕՕ::::.

✣ ՕՕՕՕ. ՕՕՕՕ.. ՕՕՕՕ… ՕՕՕՕ:: ՕՕՕՕ::. ՕՕՕՕ::: ՕՕՕՕ:::. ՕՕՕՕ:::: ՕՕՕՕ::::

✣ Հայոց այբուբենի հիման վրա ստեղծված ծածկագրային համակարգ

8. IV դարի վերջին քառորդում ծանր ժամանակներ են սկսվում հայոց անկախ թագավորության համար։Հռոմեացիների և պարսիկների պայքարը տարածաշրջանում գերիշխանության համար անընդհատ բարդ խնդիրների առջև էր կանգնեցնում Մեծ Հայքի թագավորության արքաներին։ Այս երկու հզոր կայսրությունները մշտապես ձգտում էին Հայաստանը դարձնել իրենց դաշնակիցը, տեղակայել իրենց զորքերը Հայկական լեռնաշխարհի՝ մարտավարական տեսանկյունից բարենպաստ վայրերում։ Այսպիսի իրավիճակում Արշակունյացարքաների հիմնական խնդիրը պետք է դառնար բանակի հզորացումը երկրի անկախությունը պահպանելու համար։

9. Համեմատել Արշակ Երկրորդ, Պապ թագավորների ներքին, արտաքին քաղաքականությունները:Արշակունիներից ամենանշանավորը Արշակ II էր, վարում էր ինքնուրույն քաղաքականություն, իսկ Պապը հռոմեացիների օգնությամբ նստեց գահին, Պապը հզորացրեց բանակը։

10. Արշակունյաց արքայատոհմի անկման պատճառները:

Հայոց թագավորները նշանակվում էին դրսից՝ Հռոմից և Պարսկաստանից։ Այսպես Մեծ Հայքի թագավորությունը բաժանվում է Հռոմի և Սասանյան Պարսկաստանի միջև։

Առաջադրանք գրքից

330.Նախադասությունները համապատասխանաբար տեղադրի՛ր տեքստում: Տրված և ստացված տեքստերը համամատի՛ր:
 Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է: Յոթ հազար բնակիչ ունի: Քաղաքի փողոցներում ո՛չ մի ճռռոց ու հռնդյուն չես լսի: Մա՛րդ են, հանկած մեքենա վարելու  գայթակղությանը չտրվեն: Երկարատև բանավեճերից հետո մի բացատրություն է արվել:
    ԱՄՆ-ի Նյու-Ջերսի  նահանգում մի փոքրիկ քաղաք կա: Արդեն հայուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»: Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է : Թերթերն առաքվում են հեծանիվներով: Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում։

ԱՄՆ-ի Նյու-Ջերսի  նահանգում մի փոքրիկ քաղաք կա: Քաղաքի անունը Օուշեն Գրոուվ է: Յոթ հազար բնակիչ ունի: Արդեն հայուր տարի է, ինչ այնտեղ կիրակի օրը հայտարարված է «լռության օր»: Այդ օրը տրանսպորտի երթևեկությունն արգելված է : Փողոցները ծանր, թուջե շղթաներով ցանկապատվում են ու փականքով փակվում։Մա՛րդ են, հանկած մեքենա վարելու  գայթակղությանը չտրվեն: Երկարատև բանավեճերից հետո մի բացատրություն է արվել:Թերթերն առաքվում են հեծանիվներով:

334. Տեքստը համառոտի՛ր՝  տասը նախադասություն հանելով (անհրաժեշտության դեպքում բառեր ավելացրո՛ւ կամ փոխի՛ր):
 
Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ, ընկավ: Իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, ոչ օգնեց ընկերոջը, ոչ էլ նույնիսկ ջուր տվեց: Թողեց, հեռացավ: Աղետյալը վերջին շնչում ընկած մնաց:
Բարեբախտաբար եկավ, մի քարավան հասավ այդտեղ: Մարդիկ կիսամեռ տղային գտան, ջուր տվեցին ու նրան ուշքի բերեցին:
Տղան, նորից առույգացած, շարունակեց ճամփան:
Գնա՜ց, գնա՜ց, հասավ ընկերոջը: Բան չասաց, լուռումունջ շարունակեց ճամփան:
Երբ լեռնոտ մի կածանով էին անցնում, ջուր չտվող ընկերը սայթաքեց, ընկավ ու չկարողացավ ոտքի կանգնել: Ոտքը կոտրվել էր:
Ընկերը նրան շալակն առավ, մեծ դժվարությամբ տարավ հայրենի քաղաքը, հասցրեց տուն, կնոջ մոտ: Ու հրաժեշտ տվեց.
-Է՜հ, մնաս բարով, եղբա՛յր: Քանի կանք, դու մարդկանց քո ջրից պատմիր, ես՝ իմ շալակից:

Երկու ընկեր անապատով գնում էին:
Ընկերներից մեկը ծարավից թուլացավ և ընկավսկ, իսկ մյուսը, որի մոտ ջուր կար, չօգնեց ընկերոջը, թողեց ու հեռացավ։ Մարդիկ կիսամեռ տղային գտան ու ջուր նտալով՝ ուշքի բերեցին։ Առույգացած տղան շարունակեց ճամփան և հասավ ընկերոջը, բայց ոչինչ չասաց։ Լեռան մի կածանով անցնելիս ջուր չտված ընկերը սայթաքեց ու ոտքը կոտրվեց։

Ընկերը նրան շալակեց ու հասցրեց տուն՝ կկնոջ մոտ։

Հրաժեշտին ասաց․

-Եղբա՛յր, քանի կանք, դու մարդկանց քո ջրից կպատմես, ես՝ իմ շալակից։

335. Տեքստը համառոտի՛ր՝  դարձնելով այն կարճ (3-4 նախադասությունից կազմված)  հաղորդում՝ ստեղծված նոր սարքի մասին:  Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
  Մարդիկ ուզում են իրենց կյանքը հեշտացնել ու հետաքրքիր դարձնել: Նրանք անընդհատ մտածում են՝ ինչպե՛ս անեն, որ իրենց անհրաժեշտ իրերը միշտ իրենց մոտ լինեն: Եվ քանի գնում, անհրաժեշտ  առարկաների ցանկն ավելանում է: Ճապոնական մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել: Տեսնո՞ւմ եք, թե ուր է հասել մարդու պահանջը: Նոր սարքն ընդամենը երեք հարյուր հիսուն գրամ է կշռում: Այսինքն՝ երկու խնձորն ավելի ծանր կարող է լինել, քան այդ հեռուստացույցը: Դա շատ փոքր մարտկոցների օգնությամբ ինը ժամ անընդմեջ կարող է աշխատել: Հարմար է, չէ՞, գրպանում այդպիսի առարկա ունենալը. էլ ոչ շտապել է պետք ու ոչ էլ հուզվել: Որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես:

Մարդիկ իրենց կյանքը հեշտացնելու և հետաքրքիր դարձնելու համար անընդհատ մտածում են, թե ինչ անեն, առարկաների ցանկը անընդհատ ավելացող այս դարում, որ իրենց անհրաժեշտ առարկաները միշտ իրենց մոտ լինեն։ Ճապոնիայի մի ֆիրմա սկսել է գրպանի հեռուստացույց արտադրել, և մարդու պահանջը հասնում է նրան, որ ընամենը 350 գրամ կշռող նոր սարքը, որը երկու խնձորի կշռից ավելի փոքր է, շատ փոքր մարտկոցների օգնությամբ կարող է աշխատել 9 ժամ։ Հարմար է գրպանում նման սարք ունենալը, որի շնորհիվ ո՛չ շտապել է պետք, ո՛չ հուզվել և որտեղ էլ լինես, սիրած ֆիլմը կամ հետաքրքիր հաղորդումը կդիտես։

Լրացուցիչ առաջադրանք

  1. Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:
    Ծառ-ծառի
  2. , գիրք-գրքի
  3.  Ուտելիք-ուտելիքի
  4.  Միրգ-մրգի
  5.  Երեխա-երեխայի
  6.  Երեկո-երեկոյի
  7.  Ապակի-ապակու
  8. Թագուհի-թագուհու
  9.  Ձի-ձիու
  10.  Պատանի-պատանու
  11.  Ցերեկ-ցեերեկվա
  12.  Տարի-տարվա
  13.  Շաբաթ-շաբաթվա
  14.  Գիշեր-գիշերվա
  15. Աշուն-աշնան
  16. Ուսում-ուսման
  17.  Ամառ-ամառվա
  18.  Լեռ-լեռան
  19.  Մորաքույր-մորաքրոջ
  20.  Դասընկեր-դասընկերոջ
  21.  Տիկին-տիկնոջ
  22.  Քույր -քրուջ
  23. Աներ-աներոջ
  24.  Տեր-տիրոջ
  25.  Կնքահայր-կնքահոր
  26.  Մայր-մոր
  27. Նախամայր-նախամոր
  28.  Հորեղբայր-հորեղբոր
  29.  Շուն-շան
  30. Արյուն-արյան
  31.  Հեռագրասյուն-հեռագրասյան

 Ուրախություն-ուրախության

 Սեր-սիրո

 Գալուստ-գալստի

 Ծնունդ-ծննդյան

 Աղջիկ-աղջկա

Տրված բառերին ավելացրու ու՞մ, ինչի՞ հարցերին պատասխանող բառեր և ստացված կապակցություններով կազմիր նախադասություններ:
Հրավեր, ստորոտ, բարձունք, ճանապարհ, այգի:
Օրինակ` Կտուր- տան կտուր: Տան կտուրը ծածկված է աշնան տերևներով:

Հրավեր-տան հրավեր։ Ես մեր տուն հրավիրեցի իմ ամենամոտ ընկերոջը

Ստորոտ

Բարձրունք- լեռան Բարձրունք։Այս լեռան բարձրունքը ինձ զարմացրեց

Ճանապարհ- Եկեղեցու ճանապարհ։ Եկեղեցու ճանապարհը շատ գեղեցիկ էր։

Այգի- ծառերի այգի- Ես մեր բակում հայտաբերեցի ծառերի այգի։

Լրացուցիչ առաջադրանք

1. Փակագծերի մեջ առնված բառերը դիր սեռական հոլովով: Կետերի փոխարեն գրիր բաց թողնված տառերը:

Սիրում է Արամայիսը  աշնան  բազմազան երանգները: Փռվել է գյուղը լեռան թեք լանջին, այգիների մեջ : Հովիտի  միջով անցնում է գետակը, որի ջուրը հստակ է բյուրեղի պես: Քայլում է Արամայիսը այգու  միջով ու հիշում մանկության օրերը: Այստեղ`  առվի եզրին, նա շատ է խաղացել: Նա, հոր ձեռքը բռնած, գալիս էր այգի և մնում մինչև ուշ երեկո: Մոր մասին նա շատ աղոտ հիշողություն ունի: Քայլում է ու լսում թափված  տերևների հաճելի խշշոցը ոտքերի  տակ: Քամու հոսանքով թռչում են դեղին տերևները ու պար  բռնում օդի մեջ:

2. Փակագծերի մեջ առնված բառերը դիր տրական  հոլովով: Կետերի փոխարեն գրիր բաց թողնված տառերը:

 Գնացքը մոտենում է հայրենի քաղաքին :
Գուրգենը մոտենում է անտառին, կանգ է առնում  անտառի եզրին և ականջ դնում թռչունների երգին:
Արևի շողերն ընկել են լեռան  բարձր կատարին:
Երգում է դեղձանիկը, հեռվից մի ուրիշը ձայնակցում է նրա երգին:

3. Փակագծերի մեջ առնված բառերը դիր  բացառական  հոլովով:

Ծագում է մանուկ արևը գարնան 

  Կովկաս լեռների ձյունի պատնեշից:
   Զարթնում են մեկ-մեկ  սարերն աննման 
   Ձմռան անվրդով քնի մշուշից
   Ամեն մի ձորից  աղբյուր է հոսում,
   Ամեն մի թփից բլբուլ է խոսում: