Day: November 12, 2022

Աշուն է, աշուն

Աշուն է, օրերը ցրտում են

Աշունը տարվա ամենագեղեցիկ և գույնզգույն եղանակն է։ Աշնանը անտառները ոսկեզօծվում են, ծառերը դառնում են գույնզգույն և ավելի են գեղեցկանում։ Աշնան ամենագեղեցիկ տեսարանը տերևաթափն է։ Ես հատկապես սիրում եմ քայլել այդ տերևների վրայով։ Չնայած, որ աշնանը օրերը ցրտում են ու կարճանում, ես սիրում եմ աշունը, աշնան անձրևները։ Սիրում եմ պատուհանից հետևել աշնան անձրևներին, ինչու ոչ նաև զբոսնել անձրևի տակ։ Աշնանը օդն ավելի մաքուր է լինում, հատկապես անձրևից հետո։ Նաև սիրում եմ աշունը, որ իրեն հաջորդելու է ձմեռը, տարվա իմ ամենասիրելի եղանակը։ Չնայած մեր քաղաքում բոլոր եղանակները գեղեցեցիկ են։

Կոմիտաս

Աշուն

Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
      Աշուն սնավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
      Աշուն քնավ։

Տարափ ու բուք փչելով,
Վայուն–մայուն ճչելով՝
      Աշուն ծնավ։​


Հովհաննես Թումանյան

Աշուն

Դեղնած դաշտերին
Իջել է աշուն,
Անտառը կրկին
Ներկել է նախշուն։

Պաղ-պաղ մեգի հետ
Փչում է քամին,
Քշում է տանում
Տերևը դեղին։

Տխուր հանդերից
Մարդ ու անասուն
Քաշվում են կամաց
Իրենց տունն ու բուն։