Day: November 8, 2022

Առաջադրանք գրքից

127. Փակագծում  տրված բառերը  դի´ր  պահանջվող  թվով:

Սպիտակ արագիլը  աշխարհում   շատ տարածված թռչուն  է:

Հայաստանում շատ է հանդիպում Եղեգնաձորի, Վայքի և Աշոցքի շրջանում:  Չվող թռչուններ  են՝ և կտուցներն   ու ոտքերը՝ վառ կարմիր: Բնակվում են զույգերով ու հաղութներով:  Բները  տեղադրում են շենքերի տանիքներին,մետաղյա կամ բետոնե բարձր սյուներին  և նման այլ տեղերում: Մարդիկ սիրում են նրանց  թռիչքի  հանգստությունը թևերի   ու խոր թափահարումը:

128. Բառակապակցությունների բառերն արտահայտի´ր  բառերով:

Մարդկանց հավաքական ամբողջություն (շատ մարդիկ միասին)-մարդկություն, աշակերտների ամբողջություն-աշակերտություն, զինվորներ ամբողջություն-զորք, շատ դեղեր-դեղորայք, ծնողներն ու զավակները միասին-ընտանիք, ուսանողների ամբողջություն-ուսանողություն:

129. Փակագծում  տրված բառերն  ու դերանունները գրի´ր  համապատասխան թվով (եզակի կամ հոգնակի) և օրինաչափությունը  բացատրի´ր:

Արհեստավորների միությունը շատ խիստ (էր, էին) իր անդամների վրիպումների նկատմամբ:

Ժողովո՞ւրդն  (է, են) ստեղծում անհատի փառքը, թե՞ անհատը՝ (նրա, նրանց):

Վիրավոր գայլը չէր ուզում հասնել ոհմակին, որովհետև (նա, նրանք) (կխժռեր,կխժռեին) իրեն:

Երկրի օդային նավատորմը հնացել (է, են), (դրա, դրանց) նորոգման ծախսերը շատ մեծ գումարներ են կազմում:

Ի՞նչ սպասելիք ունես այդ ամբոխից. (նա, նրանք) դեռ կազմակերպվելու փորձ (չի, չեն) անում:

Ո՞վ է պաշտպանում ժողովրդին, երբ (նրան, նրանց) վտանգ է սպառնում:

Դասարանական

Վարժ 117 ի բարդ բառերի 2-րդ արմատները փոխելով ստանալ նոր բաղադրյալ։

Ա․ Դասագիրք-Դասաժամ,  հեռագիր-հառախոս, արոտավայր-արոտատեղի,  լրագիր-լրաբեր, ծառաբուն-ծառատունկ,  մրգաջուր-մրգաշատ, մրջնաբույն-մրջնակեր, ծաղկեփունջ-ծաղկեպսակ, միջնապատ- միջնաբերդ։

Բ․ Վիպագիր-վիպասան, մեծատուն-մեծամիտ, զինակիր-զինանշան, ժամացույց-ժամավաճառ, կողմացույց-կողմնակից, երգահան-երգառատ, քարհատ-քարսիրտ, պատմագիր-պատմավեպ, քանդակագործ-քանդակապատ։

Առաջադրանք, նոյեմբերի 1-8-ը, 7-րդ դասարան

Առաջադրանք 1

1.Պայքար թագավորական իշխանության ամրապնդման համար: Արշակ Երկրորդ, Պապ թագավոր/Հայոց պատմություն դասագիրք 7-րդ դասարան, էջ 17-24/

2.Պապ թագավոր/գրավոր, ամենաքիչը երկու էջի սահմանում, օգտագործված գրականությունը ամենաքիչը չորս աղբյուրներից/

Նախաբան

  • Գահակալման տարիները
  •  Գահակալմանը նախորդող տարիները
  • Գահակալության շրջան
  • Ձիրավի ճակատամարտ
  • Պապի բարեփոխումները

Վերջաբան/ամփոփում ես քո բառերով /

  • Գահակալման տարիները

Պապ թագավորի գահակալման տարիները 370-ից 374 թվականներն են:

  •  Գահակալմանը նախորդող տարիները

Շապուհը 363 թ.-ին Մերուժան Արծնուն առաջարկում է աջակցել իրեն: Նա ուրանում է քրիստոնեությունը և ընդհունում զրադաշտություն: Նրանք գրավում են Անի բերդը, որտեղ գտնվում էին Արշակունի արքաների աճյունները և գանձերը: Իրենք գերեվարում են թագավորների ոսկոռները: Վասակ սպարապետը ջաղջախում է թշնամուն և ոսկորները վերաթաղում է Արագածի լանջի՝ Աղձք գյուղում: Շապուհ արքան նենգաբար Արշակին հրավիրում է Տիզբոն, իփր հարցերը կագավորելու, բայց Արշակի հետ մեկնած սպարապետ Վասակ Մամիկոնյանին սպանում են, իսկ Արշակին նետում Անհուշ բերթը, որտեղ նա մահանում է: Այդ ժամանակ պաշարման մեջ էր Արտագերս ամրոցը: Փառանձեմ թագուհին իր զորքով (11 հազար) դիմադրություն է ցույց տալիս: Սակայն Պարսիկներին հաջողվում է ներխուժել ամրոց և սպանել բոլորին, նաև Փառանձեմին: Այդ ժամանակ Մերուժան Արծնունին և Վահան Մամիկոնյանը ժողովրդին պատավորում էին ընդհունել մազդեսական կրոնը: Դավաճան Վահանին սպանում է նրա որդի Սամվելը: Պապը վերադառնում է հռոմեական զորքով և նստում հայոց գահին:

  • Գահակալության շրջան

Պապի գահակալման ժամանակ Մուշեղը դառնում է սպարապետ 370-թվականին: Նրանք վերականգնում են հայոց երկրի սահմաննները դեպի՝ Ուրմիայից հարավ ընկած գանձակը, հյուսիսում Մեծ Հայքի և Վիրքի միջև ընկած կուր գետով: Մուշեղ Մամիկոնյանը մաքրում է երկիրը թշնամուց և լուծում իր հոր՝ Վասակ Սպարապետի և Արշակ արքայի վրեժը: Նա ձեռբակալում և մահապատժի է ենթարկում պարսից հրամանատարներին:

  • Ձիրավի ճակատամարտ

Ձիրավի ճակատամարտը 371 թվականին: Հայոց զորքը (90 հազար) հռոմեական զորաջոկատի հետ ջաղջախում է պարսիկներին, սպանում դավաճան Մերուժանին: Ճակատամարտը Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը հետևում էին Նպատ լեռից: Ներսես կաթողիկոսին հաջողվում է համոզել Պապ թագավորին, որ նա  չհանդիմանի Մուշեղին: (Պապ թագավորը հանդիմանել էր Մուշեղին, որովհետև նա մեծահոգաբար ազատ էր արձակել պարսիկ կանանց):

  • Պապի բարեփոխումները

Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը հզորացնում են հայոց թագավորությունը: Պապը բարեփոխումներ է կատարում՝Հայոց բանակի թիվը նա մեծացնում է և դարձնում 100 հազարի, հոգեվորականների հարազատներին ստիպում է պետական և զինվորական ծառայություն կատարել, կրճատում է եկեղեցական տարածքները:

Այս բարեփոխումները դուր չի գալիս հռոմեական կայսերը: 374 թվականին հռոմեական կայսեր հրամանով խնջույքի ժամանակ սպանում են Պապ թագավորին:

Այս հարցերի մեծ պատասխաններից ես մի մեծ կյանքի մասին  իմացա և սովորեցի ավելի հին պատմությունը իմ հայոց պատմության:

3.Համեմատել Արշակ Երկրորդ և Պապ թագավորներին/15-20 նախադասությամբ/

Համացանց

Պապ թագավոր

https://www.youtube.com/watch?v=VVSJ2QzeAj0  Ֆիլմ <<Պապ թագավոր>>

http://grqaser.org/language/hy/պապ-թագավոր/   <<Պապ թագավոր>>Ստեփան Զորյան/ձայնագրություն/

Ստեփան Զորյան ,պատմական վեպ <<Պապ թագավոր>>