Հայրենագիտական ճամփորդություն

Նոյեմբերի 18-20 ը գնալու ենք հայրենագիտական ճամփորդության, որպեսզի բացահայտենք նոր վայրեր։ Այս անգամ ուղևորվում ենք գեղատեսիլ Տավուշի մարզ։

Այցելելու ենք Գոշի լիճ:

Առաջացել է սողանքապատվարային գործընթացների հետևանքով։ Լճի մակերևույթի հայելին 0,008 կմ² էր երկարությունը՝ 100 մ, լայնությունը՝ 80 մ։ Առավելագույն խորությունը 8 մ էր, ջրի ծավալը՝ 1500 մ3։  Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին հասնում է ընդամենը 14 °C։

Այնուհետև գնալու ենք նաև Գոշավանք:

ԳոշավանքՆոր Գետիկ վանք, հայկական կրոնական կառույց Հայաստանի Տավուշի մարզի Գոշգյուղի եզրին, Գետիկ գետի աջ ափին։ Միջնադարյան կրոնական, կրթական և մշակութային խոշոր կենտրոններից։ 1188 թվականին, իշխան Իվանե Զաքարյանիաջակցությամբ, հիմնադրել է Մխիթար Գոշը երկրաշարժից ավերված Գետիկ վանքի մոտակայքում և այստեղ տեղափոխել միաբանությունը։ Գոշավանքը համարվել է ժամանակի լավագույն կրթական համալիրներից մեկը։ Այստեղ են սովորել այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Վանական վարդապետը և Կիրակոս Գանձակեցին։ Սկզբում անվանվել է Նոր Գետիկ, Մխիթար Գոշի մահվանից (1213) հետո նրա անվամբ կոչվել Գոշավանք։

Տեսնելու ենք նաև Ճռվիզի վանքը, որտես ես երբևէ չեմ եղել:

Մորո Ձորո վանք (կամ Մորու ձորի վանք, կամ էլ Ծռվիզի վանք), Հայ առաքելական վանք Հայաստանի Տավուշի մարզի Լուսահովիտ (նախկինում՝ Ծռվիզ) գյուղի հարավարևմտյան ձորակի աջ ափին։ Մատուռը կառուցվել է մոտավորապես 5-7 դարերում։ Ըստ բնագիրներին մատուռի պատերին, վրացի իշխան Գեորգին (1156-1184 թվականներին) ազատել է վանքը հարկերից։ Նաև հայտնի է, որ գմբեթը վերանորոգել է 1213 թվականին աթաբեկ Իվանե Զաքարյանը։ Մորո-Ձորո մատուռը 1980 թվականին ենթարկվել է վերանորոգման։ Այժմ գտնվում է նորմալ վիճակում։

Տեսնելու ենք նաև Մակարավանքը:

Մակարավանք[2]Ագռավավանք13-րդ դարի հայկական վանական համալիր ՀայաստանիՏավուշի մարզումԱչաջուր գյուղից 3 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափլեռան լանջին։ Մակարավանքի համալիրն իր զարդաքանդակների ինքնատիպությամբ, հարստությամբ և բազմազանությամբ դասվում է ԱղթամարիԲղենո-ՆորավանքիԳանձասարի շարքին և կարևոր տեղ գրավում հայ ճարտարապետության մեջ։

Մեզ սպասվում է շատ հետաքրքիր ճամփորդություն, բարի ճանապարհ բոլորիս։

Leave a comment