Day: October 3, 2023

Զուգահեռագիծ

1. Ըստ գծագրի տվյալների հաշվել BM-ը։

<D=180-45=135°

<ABC=135°

<ABM=90-45=45°

<A=45°

2. Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի անկյունները։

<ABK=<AKB=50°

<A=180-(50·2)=80°

<ABC=180-80=100°

<C=<A=100°

<D=<ABC=100°

3. Ըստ գծագրի տվյալների հաշվել KLRS զուգահեռագծի պարագիծը։

4.Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի պարագիծը։

Տնային աշխատանք․

1.Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի պարագիծը։

EC=DC

8+2=10

10+10+8+8=36

Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի պարագիծը։

եռանկյուն DNR ուղղանկյուն եռանկյուն է, հետևաբար NR=2DN=2×3=6
NR=MK=6
P=KM+MN+NR+RK=22

Դաս 4. (02.10-06.10)

§ 5.  Ազատ անկում: Ազատ անկման արագացում: 

§ 6 . Հավասարաչափ շարժում շրջանագծով:

Քննարկվող հարցեր՝                                

1.Ձևակերպել Գալիլեյի օրենքը:

Բոլոր մարմինները երկրի ձգողության ազդեցությամբ ընկնում են նույն արագացմամբ:

2.Որ երևույթն են անվանում ազատ անկում:

Մարմինների անկումը, որը տեղի է ունենում միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

3.Ինչպես կարելի է համոզվել, որ ազատ անկումը հավասարաչափ արագացող է:

Մարմինների անկումը, որը տեղի է ունենում միայն Երկրի ձգողության ազդեցությամբ, կոչվում է ազատ անկում:

4.Նկարագրել  Գալիլեյի օրենքի ճշմարտացիությունը հաստատող փորձերը:

Վերցնել մոտ 1 մ երկարությամբ ապակե խողովակ, որը մի կողմից փակ է, իսկ մյուս կողմից ծորակ ունի, և որի մեջ դրված են կապարե գնդիկ, խցան և փետուր: Սկզբում  խողովակը պահում են ուղղաձիգ դիրքով, հետո այն արագ շրջում են 180°-ով:

5.Ինչի է հավասար ազատ անկման արագացումը և ինչպես է այն ուղղված:

g=9,8մ/վ²

6.Գրել  ազատ անկման բանաձևերը:

S=gt²/2

7.Որ շարժումն են անվանում   շրջանագծային հավասարաչափ շարժում:

Այն շարժումը, որի հատագիծը շրջանագիծ է։

8.Ինչ ուղղություն և մեծություն ունի արագությունը շրջանագծային հավասարաչափ շարժման դեպքում: Բերել օրինակներ:

Շրջանագծի յուրաքանչյուր կետում մարմնի շարժման ակնթարթային ուղղությունը համընկնում է այդ կետով շրջանագծին տարված շոշափողին:

9.Ինչ է պտտման պարբերությունը:

Պտտման պարբերություն է կոչվում այն ժամանակը, որի ընթացքում շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմինը կատարում է մեկ լրիվ պտույտ։

10.Ինչ է պտտման հաճախությունը,և որն է նրա միավորը: 

Պտտման հաճախականություն են անվանում այն ֆիզիկական մեծությունը, որը հավասար է միավոր ժամանակամիջոցում մարմնի կատարած պտույտների թվին: 

11.Գրել և բացատրել պտտման պարբերության և հաճախության կապն

արտահայտող բանաձևը:

Այսպիսով, պտտման պարբերությունը որոշելու համար անհրաժեշտ է N թվով պտույտներ կատարելու վրա ծախսված ժամանակը բաժանել պտույտների թվի վրա.

T=t/N

12.Ինչպես կարելի է հաշվել շրջանագծով հավասարաչափ շարժվող մարմնի արագությունը,եթե հայտնի են շրջանագծի շառավիղը և պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն:

  

Իմանալով շառավիղը մենք կստանաք շրջանագծի երկարությունը։ Այդ երկարությորը հավասար կլինի S: 

Պտտման պարբերությունը կամ պտտման հաճախություն հավասար կլինի t:

Հետո միջին արագությունը հաշվող բանաձևի միջոցով մենք կստանաք մարմնի արագությունը։

v=S/t

  

1. Կրկնել «Կինեմատիկա» բաժնի թեմաները և լուծել խնդիրներ:

2. Պատրաստել ուսումնական նյութ  և դասարանում ներկայցնել հետևյալ թեմաներից որևէ մեկի շուրջ.

ա/ «Արիստոտելից մինչև Գալիլեյ»;

բ/ «Քարն ու փետուրը միաժամանակ»; 

գ/ «Գալիլեո Գալիլեյ»:

(Կարող եք օգտվել նաև դասագրքի էջ18-ի «Հետաքրքիր է իմանալ» բաժնի  Գալիլեյի գիտափորձի մասին);

3. Նախագծային աշխատանք՝ «Որոշել բարձրությունը»: (Ֆիկսել որոշակի բարձրությունից ցած նետած մարմնի ժամանակը և հաշվել տվյյալ կետի` կամուրջ, բարձրահարկ շենքի որևէ հարկ, կամ ուղակի պատշգամբի բարձրությունը   h=gt2/2  բանաձևի օգնությամբ );

4. Լուծել հետևյալ խնդիրները.

Խնդիրներ՝ 

1.Որքան կտևի 500մ բարձրությունից թողած մարմնի անկումը:

2.Ինչ արագություն կունենա 500մ բարձրությունից ցած ընկնող մարմինը գետնին հարվածելու պահին:

3.Ինչ արագությամբ են շարժվում անվադողի եզրակետերը, եթե անվադողի շառավիղը 60սմ է, իսկ պտտման հաճախությունը 8 վ(-1):

4.Երկրագունդը Արեգակի շուրջը պտտվում է գրեթե շրջանագծային ուղեծրով: Երկրագնդի հեռավորությունը Արեգակից մոտավորապես 150 000 000 կմ է: Ինչ արագությամբ է Երկիրը պտտվում Արեգակի շուրջը: 1 տարվա տևողությունն ընդունել 365,26 օր:

Ինքնաստուգում  (սեպտեմբեր)

Առաջադրանքների փաթեթ, 8-րդ դասարան, 02.10-06.10

.Բառակապակցությունների իմաստն արտահայտել մեկ բառով:
Գիտական ենթադրություն-վարկած
կառավարության ղեկավարը-վարչապետ
փայտագործ վարպետ-ատաղձագործ
գինի մատուցող-մատռվակ
արջի բույն-որջ
գլխի մազերը թափված-ճաղատ
լուսնի մանգաղ-մահիկ
մետաղե պաշտպանիչ գլխարկ-սաղավարկ
գազանի բերան-երախ
հայրենիքից արտաքսված-վտարանդի
վատ լուր —բույժ
բարի լուր-ավետիս
ոչ դեմ և ոչ կողմ-ձեռնպահ

2.Բառակապակցությունն անվանել մեկ բառով:
Յոթ գլխով-յոթգլխանի

 ստրուկի մտքով-ստրկամիտ

 լի և առատ-լիառատ

 կյանքի հյութ-կենսահյութ

 ցավից լլկված-ցավալլում

 մոլոր մտքով-մտամոլոր

 սուր ընթացող-սրընթաց

 խելքը կորցրած-խելակորույս

 նոր հայտնված-նորահայտ

 մենակ ապրող-մենակյաց

խիստ բարքով-խստաբարո

 երկար ապրող-երկարակյաց

նոր եկած- նորեկ

 աչքին հաճելի-ակնահաճո

3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստանալ նոր բառեր:
Լեռնագագաթ —սրագագաթ               
մեղմաձայն —բաղաձայն
պերճաշուք-վսեմաշուք
բերդակալ-տիրակալ
հուսաբեկ-վշտաբեկ
հուշաղբյուր-սառնաղբյուր
գնահատանիշ-ուղենիշ
ժպտադեմ-լուսադեմ
բեմահարթակ-սանդղահարթակ
գեղատես-լավատես


4.Բառաշարքում ընդգծել ը գաղտնավանկ ունեցող բառերը:
Վերջնագիծ, հյուրընկալ, նկարել, ակնթարթ, գլխարկ, խճանկար, արագընթաց, , լեռնաբնակ, զրահ, նվագարան փղձկալ, այծյամ, հնչյուն, վեհանձն, արթմնի, չվերթ:

5.Բառաշարքում ընդգծել ապնախածանցն ունեցող բառերը:
Ապրանք, ապաբախտ, ապուշ, ապակի, ապուպապ, ապօրինի, ապուխտ, ապագա, ապացույց, ապստամբ, ապավեն, ապառաժ, ապաստան, ապերախտ, ապար, ապտակ, ապրուստ, ապազգային, ապուր:
6. Բառաշարքում ընդգծել անհոդակապ բառերը:
Բնավեր, խճավազ, բազմազգ, խաղասաց, չվերթ, ագեվազ, բեռնատար, եռակողմ, ցլամարտ, գանձարկղ, ուղեկալ, հաղթանդամ, աղվեսագի, գինետուն, ձյունապատ, վազանց, արգավանդ, լուսանկար, հերարձակ:
7.Ընդգծել փոխաբերական իմաստով գործածված բառակապակցությունները:
Թաց գետին, դառը խոսք, գույնզգույն ծաղիկներ, մայրացած հասկ, նիրհած դաշտեր, բախտի անիվ, բարդ խնդիր, սուր աչք, վարդագույն երազ, ննջող առվակ, փրփրուն ալիք, ծաղկած այգի, լալկան ուռենի:
8
Շարքում գտնել հոմանիշ բառերի 8 զույգ:
Արի, արագ, անզոր, հոյակապ, սնամեջ, անապական, գոռոզամիտ, աննկուն, ինքնահավան, անվեհեր, գեր, վճիտ, սքանչելի, ունայն, աննվաճ, մարմնեղ, թույլ, փութկոտ:

Գոռոզամիտ-ինքնահավան

Արի-անվեհեր

Անապական-վճիտ

Ունայն-սնամեջ

Հոյակապ-սքանչելի

Գեր-մարմնեղ

Աննկուն-աննվաճ

Անզոր-թույլ

9.Ընդգծել բառերը, որոնց մեջ կա
ուկ վերջածանցը (ընդամենը վեց բառ)
մտրուկ, անմոռուկ, օձաձուկ, խղճուկ, ավելուկ, արջամուկ, կտրուկ, խենթուկ, շիկամուկ, մժղուկ, հայդուկ
ում վերջածանցը
ոռոգում, շշադդում, տրտում, երդում, շարժում, կերուխում, ծագում, կիսահում, հակում, բազում
 — ուտ վերջածանցը
տարեմուտ, եղևնուտ, ավազուտ, մանրակուտ, ծանծաղուտ, թավուտ, եկամուտ, կաղնուտ, լուսամուտ, ճահճուտ
ք վերջածանցը
աղոթք, վազք, հավաք, շնորհք, լիաթոք, սրտաճաք, օրենք, ցամաք, հրաշք, պարտք, թուրք
արան վերջածանցը
նվագարան, վառարան, բազմաշարան, տնկարան, ցատկապարան, բուժարան, անվարան, ելարան, գրադարան, ձուլարան
 –անի վերջածանցը
ավագանի, եռաժանի, անվանի, առածանի, ընտանի, նազանի, ամպհովանի, գեղանի, պատանի, ընտրանի, ծիրանի
անք վերջածանցը
հարգանք, նազանք, ձիթհանք, մեծաջանք, հալածանք, խաբկանք, անկյանք, օրհնանք, վարուցանք, հրամանք, քնքշանք
ատ վերջածանցը
բացատ, անապատ, գունատ, գթառատ, կրճատ, քնատ,  պողպատ, քննադատ, պոչատ, կիսատ:

10.Յուրաքանչյուր բառաշարքում առանձնացնել 5-ական պարզ բառ:
1.Բանակ, քույր, ոստյուն, ամառ, գյուղացի, աշխարհ, որսորդ, րոպե, առաջ, սահնակ:
2.Եղբայր, վարք, շաբաթ, վստահ, անուն, կեսօր, քաղցր, սահուն, վաղորդայն, ոտք:
3.Աշուն, եկեղեցի, ուսում, ուրբաթ, վայրի, ժամանակ, առողջ, Մարիամ, միակ, միրգ:
4.Հնձվոր, թափոն, էտոց, նախորդ, երաժիշտ, խաղող, դիմակ,  թախիծ, անասուն, կապույտ, ճանապարհ:

11.Ո՞ր բառն է, որ հոմանիշ չէ թավ գրված բառին:
Ցոլալ, փայլել, շողալ, փողփողալ, պսպղալ:
Աշխուժանալ, կազդուրվել, բուժվել,առողջանալ, ապաքինվել:
Երկմտել, երկբայել, շորորալ, կասկածել, տարակուսել:
Հորինված, հնարովի, երևակայական, հավակնոտ, մտացածին:
Պարգևել, նվիրել, շնորհել, ոգեկոչել,ընծայել:
Աղաչել, թախանձել, աղերսել, հորդորել, պաղատել:
Մեկեն, կրկին, նորից, դարձյալ,վերստին:
Միայն, զուտ, սոսկ, լոկ, գեթ:

Դասագրքից՝ առաջադրանք 42-46-ը