Day: October 6, 2023

Ամփոփում

1.Թվարկել գեղձերի տեսակները, բերել օրինակներ։

Գոյության ունի գեղձերի 3 տեսակ՝ արտազատական, ներզատական և խառը։ 

 Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։

 Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանորեն բարձր ակտիվությամբ։ Դրանքսպիտակուցային, ճարպային կամ այլ բնույթի նյութեր են։ Ներզատական գեղձերից են մակուղեղը, վահանագեղձը, ուրցագեղձը, մակերիկամները, ենթաստամոքսային գեղձի կղզյակային հատվածը, սեռական ու այլ գեղձեր։

Խառը գեղձերը դրանք այն գեղձերն են, որոնք ունեն և ներզատիչ և արտազատիչ մասեր։ Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։ 

2.Նկարագրել մակուղեղը, վահանաձև, ենթաստամոքսյաին գեղձերը , դրանց արտադրած հորմոնները և ֆունկցիայի խանգարմամ հետևանքով առաջացող հիվանդությունները։

Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու ներզատիչ գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հումորալ կարգավորման պրոցեսներում։ Այն բաղկացած է երեք բլթից. առաջնային, միջին և ետին: Նրա առաջնային բլթի արտադրած հորմոնը աճի հորմոնն է: Այդ պատճառով դրա գերֆունկցիան  արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում բերում է հսկայության։ Իսկ մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացման։ Վերջինիս դեպքում գերաճում են քիթը, շրթունքները, լեզուն, ձեռքերի դաստակները: Այդ բլթի ֆունկցիայի թուլացումը կամ անկումը վաղ տարիքում առաջացնում է թզուկություն: Մյուս բլթերի թերֆունկցիայի դեպքում կարող են զարգանալ մկանային թուլություն, օրգանիզմի դիմադրողականության անկում, նյութափոխանակության խանգարում, ճարպակալում, սեռական ցիկլի ընդհատում, վահանագեղձի, սեռական գեղձերի և մակերիկամների կեղևի ապաճում։

Վահանագեղձը մասնագիտացված ներզատիչ գեղձ է, արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոնը, որը մասնակցում է օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Գտնվում է պարանոցային հատվածում՝ վահանաճառի առջևում: Մանկական հասակում այդ գեղձի թերֆունկցիայից խանգարվում է նյութափոխանակությունը, առաջանում է հիվանդությունը, որի արդյունքում, ի տարբերություն թզուկության, խախտվում է մարմնի համաչափությունը և զարգանում է թուլամտություն: Հասուն հասակում թերֆունկցիայի արդյունքում առաջանում է լորձայտուց հիվանդությունը, որի հետևանքով մարմինն այտուցվում է, դանդաղում է սրտի աշխատանքը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ:

3. Թվարկել հյուսվածքների տփսակները, նկարագրել շարակցական և մկանային հյուսվածքները։

Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ շարակցական, էպիթելային, նյարդային և մկանային։

Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ և ունի արագ վերականգնվելու հատկություն։ Լինում են բուն շարակցական, աճառային և ոսկրային։

 Էպիթելային հյուսբածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի մեջ։

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։