Day: October 1, 2023

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծային շաբաթ, սեպտեմբերի 2-8-ը, 8-րդ դասարան

Նախագծային շաբաթ, սեպտեմբերի 2-8-ը, 8-րդ դասարան.

Սեպտեմբերի 11-17-ը, առաջադրանք, 8-րդ դասարան․

Սեպտեմբերի 18-24-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Սեպտեմբերի 25-30-ը, առաջադրանք, 8-րդ դասարան

Այս տարի բոլոր դասերն էլ ինձ հետաքրքիր էին։ Հատկապես բավականին նորություններ իմացա Արցախի և Սյունիքի զինված պայքարից։ Վստահ եմ դեռ շատ հետաքրքիր դասեր կանցնենք։

Տեղադրման եղանակ

Երկու անհայտներով երկու հավասարումների համակարգի լուծման տեղադրման եղանակի ալգորիթմը:

1. Համակարգի հավասարումներից որևէ մեկից (սովորաբար ավելի պարզից) արտահայտել փոփոխականներից մեկը մյուսի միջոցով, օրինակ՝ առաջին հավասարումից արտահայտել x-ը y-ի միջոցով:

2. Ստացված արտահայտությունը տեղադրել մյուս (երկրորդ) հավասարման մեջ, օրինակ՝ x-ի փոխարեն:

3. Լուծել մեկ անհայտով հավասարումը, օրինակ՝ y-ի նկատմամբ (գտնել y-ը ),

4. Երրորդ քայլում գտնված y-ի արժեքը տեղադրել y-ի փոխարեն՝ առաջին քայլում ստացված հավասարման մեջ և գտնել x-ը:

5. Գրել պատասխանը:

Օրինակ

Լուծել հավասարումների համակարգը՝

1) Առաջին հավասարումից ստանում ենք՝

x−2y=3

x=3+2y

2) Ստացված արտահայտությունը տեղադրում ենք երկրորդ հավասարման մեջ՝ x-ի փոխարեն՝

5⋅x+y=4

5⋅(3+2y)+y=4

3) Լուծենք ստացված հավասարումը և գտնենք y-ը՝

5⋅(3+2y)+y=4

15+10y+y=4

10y+y=4−15

11y=−11

y=−1

4) Տեղադրենք y-ի գտնված արժեքը առաջին քայլում ստացած հավասարման մեջ՝ y-ի փոխարեն և գտնենք x-ը՝

x=3+2⋅y

x=3+2⋅(−1)

x=3−2

x=1

5) Պատասխան՝ (1;−1)

Առաջադրանքներ․

1)

x=2y
4y-3y-7=0
y=7
x=14

2)

y=3x
x-6x+10=0
x=2
y=6

3)

Տնային աշխատանք․

1)

x=5y
3x+14y-16=0

2)

y=7x
3x-7x+12=0

3)

Սեպտեմբերի 25-29 Հիշողության թեստ

  1. Հետևյալից ո՞րն է քիմիական նշանների և ինդեքսների միջոցով նյութի բաղա- դրության արտահայտման գրառումը,

1) քիմիական հավասարում

3) քիմիական ռեակցիա

4) քիմիական տարր

2) քիմիական բանաձև

2)Ո՞ր մասնիկներն են ատոմի միջուկում, որը(որոնք)՝ էլեկտրոնային

1) պրոտոն, էլեկտրոն և նեյտրոն

2)պրոտոն և էլեկտրոն, նեյտրոն

3) նեյտրոն և պրոտոն, էլեկտրոն

4) նեյտրոն և էլեկտրոն, պրոտոն

  1. Ինչպես են փոփոխվում տարրերի մետաղական և ոչ մետաղական հատկու-

թյունները պարբերություններում ձախից աջ.

1) մետաղականն ուժեղանում է, ոչ մետաղականը՝ թուլանում

2) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ ուժեղանում

3) մետաղականը մնում է անփոփոխ, ոչ մետաղականը՝ թուլանում

4) մետաղականը թուլանում է, ոչ մետաղականը՝ մնում անփոփոխ

  1. Ի՞նչ քիմիական կապ է առաջանում միևնույն ոչ մետաղի ատոմների միջև էլեկտրոնային զույգի առաջացման հաշվին.

1) իոնային

2) կովալենտային բևեռային

3) կովալենտային ոչ բևեռային

4) իոնային և կովալենտային ոչ բևեռային

  1. Հետևյալ տարրերից որի՞ մոլեկուլն է միատոմանի սովորական պայմաններում.

1) ազոտ

2) նեոն

3) քլոր

4) ջրածին

  1. Ջրածնի ո՞ր հատկությունը ֆիզիկական չէ.

1) օդից թեթև է

2) ջրում համարյա անլուծելի է

3) անհոտ է և անգույն

4) այրվում կամ պայթում է օդում

Թեստ 2

  1. Հետևյալներից ո՞րն ունի քիմիական բանաձև

1) օդ

2) շաքարաջուր

3) կաթ

4) կերակրի աղ

  1. Ջրի և բենզինի խառնուրդի բաղադրիչների որ հատկության տարբերությունից օգտվելով կարելի է այդ խառնուրդը բաժանել բաղադրիչների.

1) գույնի

2) միմյանց մեջ չլուծվելու

3) մագնիսական հատկությունների

4) մոլեկուլների չափերի

  1. Ծծմբի և երկաթի փոշիները լավ խառնել են, ապա ստացված խառնուրդը տաքացրել: Ի՞նչ երևույթ(ներ) է(են) տեղի ունեցել.

1) միայն ֆիզիկական

3) նախ ֆիզիկական, ապա քիմիական

2) միայն քիմիական

4) նախ քիմիական, ապա ֆիզիկական

4)Հետևյալներից ո՞րն է հիմնային օքսիդի բանաձև.

1) Li2Օ

2) C02

3) S03

4) Si02

5)Ո՞ր բյուրեղավանդակն է համապատասխանում կերակրի աղին.

4-րդ

6)Համապատասխանեցրե՛ք տարրի նշանը և այդ տարրի ատոմի հիմնական վիճակի էլեկտրոնային բանաձևը.

Ա) — 3)
Բ) — 2)
Գ) — 5)