Day: October 19, 2023

Ուղղանկյուն

Ուղղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր անկյունները ուղիղ են:

taisnstūris.JPG

Ուղղանկյան հատկությունները․

Քանի որ ուղղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:

1. Ուղղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=CD, BC=AD

taisnstūris 1.JPG

2. Ուղղանկյան յուրաքանչյուր անկյուն 90° է:

Հետևաբար, հանդիպակաց անկյունները հավասար են և կողմին առընթեր անկյունների գումարը 180° է:

taisnstūris 2.JPG

3. Ուղղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD AO=OC

Նաև՝ BO=OD=AO=OC (տես, միայն ուղղանկյուններին բնորոշ, վեցերորդ հատկությունը):

taisnstūris 3.JPG

4. Անկյունագիծը ուղղանկյունը բաժանում է երկու հավասար ուղղանկյուն եռանկյունների:

taisnstūris 4.JPG

5. Անկյունագծին առընթեր խաչադիր անկյունները հավասար են:

taisnstūris 6.JPG

Միայն ուղղանկյուններին բնորոշ հատկություն

6. Ուղղանկյան անկյունագծերը հավասար են՝ BD=AC

taisnstūris 3.JPG

Առաջադրանքներ․

57,60,62

Դասագիրք․

Տնային աշխատանք

59,61

59.

60, 61

62.