Day: October 12, 2023

Գծային հավասարումների համակարգեր

(2x+5y-15)+(3x+2y-6)=0
5x+7y=21
5x=21-7y
3x(21-7y)+2y-6=0
63-21y+2y-6=0
19y=57
y=57:19=3
x=0

(4x-5y-3)+(3x-2y-11)=0
7x-7y=14
x-y=14:7
x=2+y
3x(2+y)-2y-11=0
6+3y-2y-11=0
y-5=0
y=5
x=2+5=7

Տնային աշխատանք․

(-6x+2y+6)+(5x-y-17)=0
-x+y=11
-x=11-y
5x(11-y)-y-17=0
55-5y-y-17=0
38=6y
y=38:6
y=6,3
-x=11-6,3
x=-4,7

(5x+3y-7)+(2x-y-5)=0
7x+y=12
y=12-7x
2x-12+7x-5=0
9x=17
x=17:9
x=1,9
y=12-7×1,9
y=12-13,3
y=-1,3

Նյարդային հիվանդություններ

Նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում ախտահահարվում է նյարդային համակարգը։ Այստեղ ընդգրկված են ավելի քան 600 հիվանդություններ՝ ժառանգական, վարակային, ուռուցքային, աուտոիմուն ախտահարումներ, ցնցումային հիվանդություններ , որոնցից է էպիլեպսիան, սիրտ-անոթային ծագման ախտահարումներ՝ կաթված, բնածին արատներ, դեգեներատիվ հիվանդություններ (օր.՝  ալցհեյմերի հիվանդություն, պարկինսոնի հիվանդություն և այլն։

Ժառանգականություն

Նյարդային համակարգի որոշ հիվանդությունները առաջանում են գենետիկ մուտացիայի արդյունքում։ Օրինակ՝ Հանտինգտոնի հիվանդությունը ժառանգաբար փոխանցվող վիճակ է, որը արտահայտվում է հարաճուն ընթացող նեյրոդեգեներացիայով։ Հիվանդության հիմքում ընկած է HTT գենի մուտացիան, ինչի պատճառով առաջանում է աննորմալ կառուցվածքի սպիտակուց։ Վերջինս կուտակվում է նյարդային բջիջներում (նեյրոններում) և բերում հիմային հանգույցների (գլխուղեղում գորշ նյութի կուտակումներ) վնասման։

Բնածին արատներ

Աճող երեխայի օրգանիզմում ծնվելու պահին կարող են լինել զարգացման արատներ, այդ թվում նաև նյարդային համակարգում։ Օրինակ անէնցեֆալիան (գլխուղեղի բացակայությունը) առաջանում է նյարդային խողովակի սխալ ձևավորման արդյունքում։

Վարակներ

Շատ միկրոօրգանիզմներ՝ սնկեր, բակտերիաներ, վիրուսներ, կարող են ախտահարել նյարդային համակարգը։ Օրինակ մենինգիտները՝ ուղեղաթաղանթների բորբոքումը, նյարդային համակարգի հաճախ հանդիպող վարակային հիվանդություններ են։ Դրանք կարող են լինել բակտերիալ կամ վիրուսային ծագման։

Ցնցումային ախտաբանություններ

Ընդունված է համարել, որ ցնցումները գլխուղեղի կեղևի սինխրոն ակտիվության հետևանք են։ Օրինակ էպիլեպսիա հիվանդությունը բնութագրվում է գլխուղեղի կեղևի ոչ նորմալ էլեկտրական ակտիվությամբ, ինչը բերում է կրկնվող ցնցումների առաջացման։

Անոթային

Գլխուղեղը հարուստ անոթավորմամբ օրգան է, քանի որ այն իր աշխատանքի ընթացքում օգտագործում է մեծ քանակությամբ թթվածին և սննդարար նյութեր։ Կաթվածը գլխուղեղի որոշակի հատվածի արյունամատակարարման սուր խանգարման հետևանք է, ինչի պատճառ կարող է լինել անոթի խցանումը կամ արյունահոսությունը։