Day: October 31, 2023

§  11. Մարմնի իմպուլս:  

12. Իմպուլսի պահպանման օրենքը: 

Լաբորատորիայում փորձերի միջոցով քննարկվող հարցեր՝

1.Որ մեծությունն է կոչվում մարմնի իմպուլս:

Մարմնի իմպուլսը այն ֆիզիկական մեծությունն է, որը հաշվում ենք մարմնի զանգվածի և արագության արտադրյալով։

2. Ինչ բանաձևով է որոշվում մարնի իմպուլսը:

Մարմնի իմպուլսը որոշվում է p = mv բանաձևով։

3.Ինչ միավորով է չափվում իմպուլսը ՄՀ-ում:

Մարմնի իմպուլսը ՄՀ-ում չափվում է կգ * մ/վ բանաձևով։

4.Իմպուլսը վեկտորական մեծություն է, թե սկալյար:

Իմպուլսը վեկտորական մեծություն է ։

5.Ինչն են համարում համակարգի իմպուլս:

Մարմինների համակարգի իմպուլս կոչվում է այդ համակարգը կազմող մարմինների իմպուլսների գումարը:

6.Որքան է նույն զանգվածով 2 գնդերի համակարգի իմպուլսը, եթե դրանք

 շարժվում են իրար ընդառաջ՝ մոդուլով հավասար արագություններով:

7.Մարմինների որ համակարգն է կոչվում փակ:

Մարմինների փակ համակարգ կոչվում է միայն միմյանց հետ փոխազդող մարմիններից կազմված համակարգը:

8. Ձևակերպել իմպուլսի պահպանման օրենքը:

Փակ համակարգ կազմող մարմինների իմպուլսների գումարը մնում է անփոփոխ:

9. Նկարագրել իմպուլսի պահպանման օրենքն հաստատող փորձ:

Թեմային կցվող տեսանյութ՝

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից (էջ.31-41)

§11.Մարմնի իմպուլս:  §12. Իմպուլսի պահպանման օրենքը:      

Լուծել հետևյալ խնդիրները՝

1. Կրակելիս 3,4 գ զանգվածով գնդակն  ինքնաձիգի փողից դուրս է թռչում 900մ/վ արագությամբ: Կրակոցից անմիջապես հետո ինչ արագություն ձեռք կբերի ինքնաձիգը, եթե զինվորը նրա խզակոթն ամուր չսեղմի ուսին: Ինքնաձիգի զանգվածը 3,6 կգ է:

Պատասխանեք հետևյալ հարցերին.

1.Բացատրեք, թվարկված դեպքերում մարմնի վրա որ ազդեցություններն են համակշռում?

  ա. Սուզանավը գտնվում է ծովի մեջտեղում՝  անշարժ վիճակում: 

  բ.  Սուզանավը ծովի հատակին անշարժ Է:

2. Պարաշյուտիստը վայրէջք է կատարում՝ շարժվելով ուղղագիծ հավասարաչափ: Բացատրեք, թե որ ուժերի ազդեցություններն են կոմպենսացվում (համակշռում):

3. Հնարավո՞ր է արդյոք անջատված շարժիչով ավտոմեքենան մայրուղու հորիզոնական տեղամասով շարժվի հավասարաչափ:

4. Նկարում պատկերված է մարմնի արագության՝ ժամանակից կախումն արտահայտող գրաֆիկը: Ո՞ր տեղամասում է մարմնի վրա ազդող ուժրի համազորը զրո:

5. Ինչ արագացմամբ է թափ հավաքում 60տ զանգվածով ռեակտիվ ինքնաթիռը, եթե նրա շարժիչի քարշի ուժը 90կՆ է:

Նյուտոնի երրրորդ օրենք:

Բերեք մարմինների փոխազդեցության օրինակներ:

Գնդակը խփում ենք պատին, նա հարվածում է պատին և գնդակը հետ է գալիս, որովհետև գնդակը ազդում է պատի վրա, պատն էլ գնդակի վրա։

2․ Զինվորը բռունցքի հարվածով ջարդում է քարը։ Ո՞րն է ավելի մեծ՝ ձեռքի ազդեցությունը քարի վրա , թե՞ հակառակը։

Զինվորի բռունցքի և քարի փոխազդեցության ուժերը մոդուլով հավասար են, բայց, քանի որ բռունցքը ավելի մեծ արագություն է ձեռք բերում, քարը կոտրվում է, իսկ բռունցքը` թեթև դեֆորմացվում:

3․ Մագնիսը էլեկտրամագնիսական ուժով ձգում է երկաթին։ Ի՞նչ բնույթի ուժով է երկաթը ձգում մագնիսին։

Նույն էլեկտրամագնիսական ուժով էլ երկաթն է ձգում մագնիսին։

4. Ձևակերպեք Նյուտոնի երրորդ օրենքը:

Մարմինները միմյանց հետ փոխազդում են նույն բնույթի` մոդուլով հավասար և ուղղությամբ հակադիր ուժերով:

5. Ի՞նչ փորձերի օգնությամբ կարելի է հիմնավորել Նյուտոնի երրորդ օրենքը:

Ծանրոցը դրված է սեղանին. ինչ ուժով ազդում է ծանրոցը սեղանի վրա նույն ոճով սեղանը ազդում է ծանրության վրա P=N

6. Ի՞նչ գիտեք ազդող և հակազդող ուժերի մոդուլների, ուղղությունների և կիրառ ման կետերի մասին:

Ազդող և հակազդող ուժերը մոդուլներով հավասար են, ուղղություններով հակառակ են և նրանց ազդանշան կետերը տարբեր են։

7. Հնարավո՞ր է արդյոք, որ երկու մարմինների փոխազդեցության ուժերը միմյանց համակշռեն:

Ոչ, քանի որ այդ ուժերը կիրառված են տարբեր մարմինների վրա։

8. Հանրահայտ Մյունխհաուզենը պնդում էր, որ մի անգամ, բռնելով իր մազերից, իրեն դուրս է քաշել ճահճից: Հնարավո՞ր է արդյոք նրա պատմածը:

Հնարավոր չէ, քանի որ ճահիճը քաշում է նրան դեպի ներքև, իսկ ինքն իրեն պակաս զանգվածով քաշում է վերև` ուղղությունները հակառակ են, բայց ուժերի մոդուլները հավասար չեն:

9. Նկարեք թելից կախված գնդիկ նշեք ազդեցության ու հակազդեցության ուժերը:

10. Երկաթե սայլակին երկար ձողի օգնությամբ ամրացված է մագնիս: Կշարժվի՞ արդ- յոք սայլակը:

Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ՝ 31- 33-ը:

Ուշադիր նայիր նկարին: Ի՞նչ կլինի, եթե տղան գերանը տեղափոխելիս քայլի մերկասառույցի վրայով։ Ինչպիսի՞ ուժեր են ազդում տղայի վրա, գերանի վրա։

Առաջադրանքների փաթեթ, 30.10-3.11

1.Ուղղիր ընդգծված կապական կառույցները

Ինձ հետ այդպես մի՛ խոսիր։

Մենք հույս ենք դնում միայն մեզ վրա։

Ի՞նչ եղանակ է ձեզ մոտ։

Քեզ պես քչերը կան։

Ինձ համար նույնը չէ։

Ձեզ նման չենք կարող։

Մեզ համար նա պատրաստ է ամեն ինչի:

2. Աշուն
Յուրօրինակ    գեղեցկություն  ունի  Հայաստանի  աշունը։ Բնությունը զարմանալիորեն հիացնում է իր  նախշազարդ  հագուստով։ Ծառերի  վրա ոսկու պես   բոցկլտում  են  գույնզգույն  տերևները։ Երգեցիկ  թռչունները  թռչում  են։  Նրանք   շուտով  ճամփորդելու  են դեպի  հարավ։ Շնորհիվ երկնքում  կախված  ոսկեզօծ  գնդիՙ   շուրջբոլորը շողարձակում է։
Անձրևաբեր ամպերը սահում են երկնքում։ Նրանք մեթընդմերթ փաթաթվում են արևին և կորցնում կեսօրվա պայծառությունը։ Մեղմօրոր քամին քնքշաբար խաղում է աշնանային գունագեղ ծաղիկների հետ։ Նրանք հանդարտորեն նազում են ու հասկանում, որ արդեն հրաժեշտ են տալու մայր արևին։ Աշնան թախիծի մեջ թաքնվել է բնության հմայքը։
Տեքստից դուրս գրել գոյականները, ածականները, բայերը:

գոյական-գեղեցկություն, Հայաստանի, աշունը, բնությունը, հագուստով, ծառերի, ոսկու, տերևները, թռչունները, հարավ, երկնքում, գնդի, ամպերը, երկնքում, արևին, կեսօրվա, պայծառությունը, քամին, ծաղիկների, մայր, արևին, աշնան, թախծի, բնության, հմայքը

ածական- յուրօրինակ, նախշազարդ, գույնզգույն, երգեցիկ, ոսկեզօծ, անձրևաբեր, մեղմօրոր, աշնանային, գունագեղ

բայ- ունի, հիացնում է, բոցկլտում են, թռչում են, կախված, շողարձակում է, սահում են, փաթաթվում են, կորցնում են, խաղում է, նազում են, հասկանում են, տալու են, թաքնվել են:

3. Բառաշարքում գտնել վերջածանցավոր բառերը, ընդգծել ածանցները և յուրաքանչյուր վերջածանցով կազմել երկուական նոր բառ:
Վայրենի-հայրենի, մայրենի

խոսուն- ժպտուն, վառվռուն

մրգատու- բերքատու, կենսատու

նեղացկոտ-վախկոտ, ցասկոտ

լացկան-որսկան,չխոսկան

ազդակ-լճակ, գիտակ

զորեղ- շքեղ, հյութեղ

առավելագույն – լավագույն, բարձրագույն

խոսք- միտո, գիրք

ելույթ– մրցույթ, շահույթ

տիրացու- հարսնացու, փեսացու

մականուն, առհավետ,ոսկեգույն, առավելագույն, բանակ, խոսք, միածին, սահնակ, միաբան:

4. Տրված գոյականները ածանցների օգնությամբ դարձրու ածականներ:
Սիրտ-սրտային, սրտոտ

լույս- լուսավոր, լուսեղեն

սեր- սիրային, սիրասուն

տուն- տնային, տնական

ցավ- ցավոտ,

ձև – ձևական, ձևավոր

շող- շողշողուն,

հույզ – հուզիչ, հուզական

վաստակ- վաստակավոր, վաստակաշատ

հրապույր- հրապուրիչ

ժպիտ- ժպտադեմ, ժպտուն

գույն- գունեղ, գունավոր

5. Առաջին շարքի ածականների հականիշները գտիր երկրորդ շարքում:
ա. վախկոտ, խիտ, յուրային, զուլալ, շնորհալի, ցնծուն, միամիտ
բ.  օտար, նոսր, քաջարի, անտաղանդ, խորամանկ, պղտոր, թախծոտ:

Վախկոտ-քաջարի

խիտ-նոսր

յուրային-օտար

զուլալ-պղտոր

շնորհալի-անտաղանդ

ցնծուն- թախծոտ

միամիտ-խորամանկ

6.Բառախմբում առանձնացրու հոմանիշ ածականների 5 եռյակ:

Նենգամիտ, աժդահա, ցասկոտ ամբարտավան, հզոր, բարկացկոտ, գոռոզամիտ, վիթխարի, զորեղ, չարամիտ, զայրացկոտ, խարդախ, ինքնահավան, հուժկու, հսկա:

Աժդահա-հսկա-վիթխարի

նենգամիտ-չարամիտ-խարդախ

ինքնահավան-ամբարտավան-գոռոզամիտ

ցասկոտ-բարկացկոտ-զայրացկոտ

հզոր-զորեղ-հուժկու

7. Վար, բադ, բունծածկբանկ, սար, կարգ,մարգմատ կաթբառերում նույն տեղում ավելացնելով մեկ տառ կազմիր նոր բառեր

Վար-վայր

բադ-բարդ

բուն-բույն

ծածկ-ծածուկ

բանկ-բանուկ

սար-սայր

կարգ-կարագ

մարգ-մարագ

մատ-մարտ

կաթ-կարթ

8. Բառաշարքում առանձնացրու  հոգնակի թվով դրված գոյականները և նշիր հոգնակիի վերջավորությունները:  

Հայրենասեր, պատվեր, հայեր, լապտեր, եթեր, սարեր, ստվեր, նվեր, լվեր, արկղեր, լրաբեր, կայքեր, պատկեր, ստեր, երկնաքեր, խոսքեր, դարեր, մտքեր: 

հայեր, սարեր, լվեր, արկղեր, կայքեր, ստեր, խոսքեր, դստեր, մտքեր:


9. Բառաշարքում գտիր իրար համարժեք զույգերը: 

Բուլկի, պոնչիկ, կողիկ, մարկետ, հացիկ, բազար, աղցան, բագաժ, շուկա, փքաբլիթ, խանութ, սալաթ, կոտլետ, ուղեբեռ:

բուլկի-հացիկ

փքաբլիթ-պոնչիկ

մարկետ-խանութ

բազար-շուկա

բագաժ-ուղեբեռ

սալաթ-աղցան

կոտլետ-կողիկ

10. Տրված ածականներն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Դժբախտ, հին, փնթփնթան, հնամենի, անկայուն, տոկուն, երերուն, թշվառ, դիմացկուն, հնօրյա, դժգոհ, անբախտ, պինդ, հինավուրց, չարաբախտ, ամուր, վաղեմի, անհաստատ, խախուտ, դժկամ, ապերջանիկ, տարաբախտ, դողդոջուն:

դժբախտ-անբախտ, չարաբախտ, ապերջանիկ, տարաբախտ, թշվառ

հին-հնամենի, հնօրյա, հինավուրց, վաղեմի

փնթփնթան- դժգոհ, դժկամ

անկայուն-երերուն, անհաստատ, խախուտ

դիմացկուն-տոկուն, պինդ, ամուր

11. Տրված բայերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի:

Շրջել, խորհրդածել, կողոպտել, խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել, մտորել, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ, ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

շրջել-շրջագայել, պտտել, թափառել

խորհրդածել-մտածել, մտորել, մտմտալ, խորհել

կողոպտել-գողանալ, հափշտակել, թալանել, գռփել

խենթանալ-ցնորվել, խելագարվել, ցնդել, հիմարանալ, գժվել

արտասվել-հեկեկալ, հեծկլտալ, ողբալ, լալ

Ուղղանկյուն,քառակուսի, շեղանկյուն

1)Տրված է ABCD ուղղանկյուն։ Ըստ գծագրի տվյալների հաշվել ABF անկյունը։

2)Տրված է ABCD քառակուսի, PK=5սմ, AK=12։ Գտնել քառակուսու պարագիծը։

3)Տրված է ABCD շեղանկյուն։Հաշվել ABC անկյունը։

4)Տրված է ABCD ուղղանկյուն։ Ըստ գծագրի տվյալների հաշվել ուղղանկյան պարագիծը։

5)Տրված է ABCD շեղանկյուն։ Ըստ գծագրի տվյալների հաշվել CBE անկյունը։

6)Տրված է ABCD շեղանկյուն: Ըստ գծագրի տվյալների հաշվել MD+DN-ը։

Շեղանկյուն և քառակուսի

Շեղանկյուն կոչվում է այն զուգահեռագիծը, որի բոլոր կողմերը հավասար են:

rombs.JPG

Շեղանկյան հատկությունները․

Քանի որ շեղանկյունը զուգահեռագիծ է, ապա այն ունի զուգահեռագծի բոլոր հատկությունները:

1. Շեղանկյան հանդիպակաց կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD (քանի որ հավասար են բոլոր կողմերը):

rombs 1.JPG

2. Շեղանկյան հանդիպակաց անկյունները հավասար են՝ ∢A=∢C, ∢B=∢D:

rombs 2.JPG

3. Շեղանկյան անկյունագծերը հատման կետով կիսվում են՝ BO=OD, AO=OC

rombs 4.JPG

4. Շեղանկյան կողմին առընթեր անկյունների գումարը 180° է՝ ∢A+∢D=180°

rombs 6.JPG

Միայն շեղանկյանը բնորոշ հատկություններ.

5. Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են՝ AC⊥BD

rombs 3.JPG

6. Շեղանկյան անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են (անկյունները կիսում են)

rombs 7.JPG

7. Անկյունագծերը շեղանկյունը բաժանում են չորս հավասար ուղղանկյուն եռանկյունների՝ ABO, CBO, CDO, ADO եռանկյունները հավասար ուղղանկյուն եռանկյուններ են:

rombs 5.JPG

Քառակուսի է կոչվում այն ուղղանկյունը, որի բոլոր կողմերը հավասար են:

kvadrāts.JPG

Քառակուսու հատկությունները․

1. Քառակուսու բոլոր կողմերը հավասար են՝ AB=BC=CD=AD:

kvadrāts 1.JPG

2. Քառակուսու բոլոր անկյունները 90° են:

kvadrāts 2.JPG

3. Քառակուսու անկյունագծերը հավասար են և հատման կետով կիսվում են՝ BD=AC; BO=OD=AO=OC:

kvadrāts 5.JPG

4. Քառակուսու անկյունագծերը փոխուղղահայաց են՝ BD⊥AC:

kvadrāts 3.JPG

5. Քառակուսու անկյունագծերը նաև անկյունների կիսորդներ են՝ ∢ABD=∢DBC=∢BCA=…=45°:

kvadrāts 4.JPG

6. Անկյունագիծը քառակուսին բաժանում է չորս հավասար հավասարասրուն ուղղանկյուն եռանկյունների:  

kvadrāts 6.JPG

Առաջադրանքներ․

1)Քառակուսու անկյունագծերի հատման կետից մինչև կողմերը եղած հեռավորությունների գումարը 20 սմ է։ Գտեք քառակուսու պարագիծը։

20:4=5
5x2x4=40

2)Շեղանկյան անկյուններից մեկը 2 անգամ մեծ է մյուսից: Հաշվիր շեղանկյան անկյունները:

rombs.JPG

Քանի որ ADB հավասարակողմ եռանկյուն է <A=<60 , <A=<C=60 <ABD=60 <B=<D=120
60,120,60,120

3)Հաշվիր շեղանկյան սուր անկյունը, եթե նրա երկու անկյունների տարբերությունը 18° է:

4)Հաշվիր շեղանկյան բութ անկյունը, եթե նրա անկյունագծերից մեկը կողմի հետ կազմում է 31° -ի անկյուն:

5)Շեղանկյան սուր անկյունը հավասար է 60°, իսկ պարագիծը 48 մ է: Հաշվիր շեղանկյան փոքր անկյունագիծը:

Տնային աշխատանք․

1)Քառակուսու պարագիծը 72 սմ է: Հաշվիր քառակուսու կողմը:

72:4=18 սմ

2)Հաշվիր շեղանկյան պարագիծը, եթե նրա կողմի երկարությունը 4.45 դմ է:

4.45×4=17,8 դմ

3)Տրված է՝ OD=3 սմ, AC=14 սմ: Գտիր BD-ն և AO-ն:

2 x 3 = 6սմ

BD= 6սմ

14 : 2 = 7սմ

AO = 7սմ

4)Հաշվիր շեղանկյան մյուս անկյունները, եթե A անկյունը 67° է:

rombs.JPG

<A=<C=67°
<B=<D=180 — 67=113°