Day: October 28, 2023

Խնդիրների լուծում առաջին աստիճանի հավասարումների համակարգերի օգնությամբ

1)52սմ պարագծով ուղղանկյան երկու կողմերի տարբերությունը 4սմ է։ Գտեք ուղղանկյան կողմերը։ 

x-y=6

x+y=40

2x=46

x=23

40-23=17

Պատ․՝ 23, 17:

2)Դպրոցը ձեռք բերեց 4 բազկաթոռ և 2 սեղան,դրանց համար վճարելով 36000 ռուբլի։Եթե գնվեր 2 բազկաթոռ և 3 սեղան,ամբողջ գնումը 14000 ռուբլով պակաս կլիներ։Առանձին-առանձին որքա՞ն արժեն բազկաթոռը և սեղանը:

4x+2y=36000

2x+3y=36000-14000″

x=(22000-3y)/2

4(22000-3y/2)+=36000

2(22000-3/2)+2y=36000

44000-6y+2y=36000

44000-36000=4y

y=2000

x=(22000-6000)/2

x=16000/2

x=8000

3)Երեք բադ և չորս սագ միասին կշռում են 2կգ 500գ, իսկ չորս բադ և երեք սագ միասին կշռում են 2կգ 400գ։ Որքա՞ն է կշռում 1 սագը։

Տնային աշխատանք․

1)Երկու բնական թվերի գումարը 31 է, իսկ տարբերությունը՝ 5։ Գտեք այդ թվերը։

2)Եռանկյան մեծ կողմը 16սմ է, իսկ մյուս երկու կողմերի տարբերությունը՝ 4սմ։ Ինչի՞ են հավասար եռանկյան կողմերը, եթե նրա պարագիծը 38սմ է։

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը. առաջադրանք, 8-րդ դասարան

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Ռուս-թուրքական պատերազմներ

1.Կարդալ , դուրս գրել ռուս-թուրքական պատերազմների ընդհանուր օրինաչափությունները

Հայկական Մարզը: 1836թ.-ի եկեղացական կանոնադրությունը:

800px-Southeast_Europe_1812_map_en

Ռուսաստանի և Թուրքիայի միջև XVII–XIX դարերում մղվել է շուրջ 10 պատերազմ Սև ծովում ու հարակից շրջաններում գերիշխանություն հստատելու համար: Կովկասյան ռազմաճակատի գործողությունները հիմնականում տեղի են ունեցել Հայաստանում:

Արևմտյան Հայաստանը  19-րդ դարի առաջին կեսին

  • Ներկայացրու 19-րդ դարի սկզբին Արևմտյան Հայաստանի վարչական բաժանումները, օգտ.քարտեզից/25-1826-1828թթ.-ռուս-պարսկական-և-1828-1829թթ1
  • Էրզրում, Վան, Կարս, Ախալցխայի, Դիարբերքիրի և Սեբաստիայի:
  • 1806-1812թթ.ռուս-թուրքական պատերազմի ընթացքն ու արդյունքները , Բուխարեստի պայմանագիր:
  • 1806-1812թթ ռուս-թուրքական պատերազմը շատ թեժ և ուժեղ էր: 1806թ թուրքական զորքը Ֆրանսիայի դրդմամբ հարձակվում է ռուսաստանի վրա (այդ պահին ռուսական կայսրության տիրապետության տակ էր գտնվում Արևելյան Հայաստանի մեծ մասը), և ռուսաստանը պետք էր ինքնապաշտպանվեր և պարսկակա զորքին, և թուրքական: Բայց Ռուսաստական կայսրությունը հասավ մեծ և լուրջ հաջողությունների: 1807թ հունիսին Ախուրյան գյուղում տեղի ունեցած ճակատամարտին նրանք պարտության են մատնում թուրքական զորքին: Եվ 1812թ օսմանյան կայսրությունը պարտության գնալուց հետո ստիպված եղավ Բուխարեստում կնքել հաշտության պայմանագիր Ռուսական զորքի հետ, բայց Անդրկովկասում ռուսների գրավված տարածքները անցան Օսմանյան կայսրության:

Առաջադրանք 2

  • Ռուս-թուրքական պատերազմը սկսվել և ընթացել է Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում: 1827թ.-ի հոկտեմբերի 8-ին Մահմուդ II սուլթանը չեղյալ է հայտարարել Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերը և պատերազմի կոչ արել Ռուսաստանի դեմ: 1828թ.-ի ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիայի դեմ: Կովկասյան ճակատում գեներալ Իվան Պասկևիչի 25 հազարանոց բանակի խնդիրը Կարսի և Ախալցխայի փաշայությունները գրավելն էր: Ռուսական զորքերը գրավել են նաև Սուխումն ու Փոթին: Հունիսի 14-ին Պասկևիչի կորպուսը, անցնելով Ախուրյանը, գրոհել է Կարսի բերդը և գրավել այն, այնուհետև՝ Ախալքալաքը, Բայազետը, Ալաշկերտը, Ախալցխան: Ռուսական զորքերը հետ են մղել թուրքերի հակահարձակումները և Սողանլուղի ճակատամարտում ջախջախել նրանց: 1829թ.-ի հունիսի 27-ին գրավել են Էրզրումը, հուլիս-օգոստոսին՝ Օլթին, Քղին, Խնուսը, Մուշը, Դերջանը, Բաբերդը, Գյումուշխանեն և մոտեցել Տրապիզոնին:
  • Մայրաքաղաք Կոստանդնուպոլսի մատույցներում ռուսական զորքերի հայտնվելը ստիպել է թուրքական կառավարությանը նորից հաշտություն կնքել: 1829 թ-ի սեպտեմբերի 2-ին Ադրիանապոլսում կնքվել է պայմանագիր, որով Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափը, Ախալցխայի փաշայության մի մասը՝ Ախալցխա և Ախալքալաք քաղաքներով: Օգտվելով պայմանագրի 13-րդ հոդվածի ընձեռած հնարավորութունից՝ 1829–30թթ. շուրջ 80 հազար հայ Էրզրումից, Կարսից ու Բայազետից գաղթել է Այսրկովկաս: Էրզրումից գաղթածները հաստատվել են հիմնականում Ախալցխայում և Ախալքալաքում, կարսեցիները՝ Շիրակի և Թալինի շրջաններում, բայազետցիները՝ Սևանա լճի ավազանում: Հունաստանը հռչակվել է անկախ, Սերբիան, Մոլդովան և Վալախիան ստացել են ինքնավարություն: Ռուսաստանը, սակայն, հակառակորդ եվրոպական տերությունների ճնշման տակ հարկադրված Թուրքիային է վերադարձրել Կարսը, Արդահանը, Էրզրումը, Մուշը, Բայազետը և գրաված մյուս շրջանները: Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա: Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը:
  • Ադրիանուպոլսի պայմանագիր
  • Ադրիանապոլսի պայմանագիրը կնքվել է 1829 թվականի սեպտեմբերի 2-ին, 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո։ Համաձայն պայմանագրի՝
  • Ռուսական կայսրությանն էր անցնում Անդրկովկասի սևծովյան առափնյա շրջանները՝ Փոթի նավահանգստով
  • Ռուսական կայսրությանն էր անցնում Ախալցխան ու Ախալքալաքը
  • Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված մյուս գավառները վերադարձվում էին օսմանյան Թուրքիային
  • Բաղկացած է 16 հոդվածից և մեկ առանձին ակտից։ Ադրիանուպոլսի հաշտության պայմանագրով Ռուսաստանին անցան Դանուբի գետաբերանն իր կղզիներով, Սև ծովի կովկասյան ափերը՝ Կուբանի գետաբերանից մինչև Աջարիայի հյուսիսը՝ Անապա և Փոթի նավահանգիստներով, Ախալցխայի փաշայությունը՝ Ախալքալաք և Ախալցխա բերդերով։ Ռուսահպատակներին իրավունք վերապահվեց ազատ առևտուր անել Թարքիայում, ռուսական և օտարերկրյա առևտրական նավերին թույլատրվեց անարգել անցնել Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։ Թուրքիան պարտավորվեց 1,5 տարում վճարել 1,5 միլիոն հոլանդ, գուլդեն ռազմատուգանք:
  • 13-րդ հոդվածով սահմանվեց փոխադարձ գաղթի իրավունք։ Թուրքահպատակ հայերը կարող էին 18 ամսվա ընթացքում, իրենց շարժական գույքով, տեղափոխվել Ռուսաստան։ 1829–1830 թվականներին շուրջ 75-80 հազար հայ Էրզրումից, Կարսից, Բայազետից գաղթեց Անդրկովկաս։ Թուրքիան ճանաչեց Վրաստանի, Իմերեթի, Մեգրելիայի ու Գուրիայի, ինչպես և 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով Երևանի և Նախիջևանի խանությունների միացումը ռուսական կայսրությանը։

  •  Համեմատում այս երկու պայմանագրերի արդյունքները, հետևանքները հայ ժողովրդի համար:

Իմ կարծիքով ավելի լավ հետևանքներ ունեցավ հայերի համար Ադրիանուպոլսի պայմանագիրը, որովհետև այդ պայմանագրում կային շատ կետեր, որոնք ի օգուտ հայերի էին, օրիակ՝ այն կետը, ըստ որի հայերը կարող էին ազատ գաղթել Ռուսաստան՝ իրենց շարժական գույքով:

  • Հայերի մասնակցությունը ռազմական գործողություններին և ունեցած ավանդին:

Ռուս-թուրքական պատերազմներին գործուն մասնակցել են նաև հայերը. նրանք հույս ունեին ռուսական զենքի օգնությամբ ազատագրվել թուրքական լծից: Ռուսական բանակի կազմում գործել է կարսեցի հայերի 2 դրուժինա: Բայազետում կռվել է Մելիք Մարտիրոսյանի 500 կամավորներից բաղկացած հեծյալ ջոկատը, Էրզրումում՝ Մկրտիչ աղայի հեծյալ հարյուրակը: Աշխարհազորային ջոկատներ են ստեղծել նաև Ալաշկերտի, Բասենի, Մուշի, Արդահանի, Սեբաստիայի և այլ գավառների հայերը:

  • Աղբյուրները՝
  1. Ռուս-թուրքական պատերազմներ
  2. Ադրիանուպոլսի պայմանագիր
  3. Ռուս-թուրքական պատերազմներ/ֆիլմ/

Հոկտեմբերի 16-20

Սովորել՝

Թեմա՝ Քանակաչափություն։ Նյութի քանակ ։Մոլ։Մոլային զանգված

Քիմիական ռեակցիաների ընթացքում փոխարկվում են նյութի տվյալ չափաբաժնում պարունակվող կառուցվածքային մասնիկները (ատոմները, մոլեկուլները, իոնները): Ուստի նյութի զանգվածի և ծավալի հետ մեկտեղ անհրաժեշտ է իմանալ այդ մասնիկների թիվը: Այդ պատճառով քիմիայում օգտագործվում է նյութի քիմիական քանակ (նյութաքանակ) ֆիզիկաքիմիական մեծությունը` 𝑛 :

Նյութի քանակը  տվյալ նյութի չափաբաժինն է, որը պարունակում է այդ նյութի որոշակի թվով կառուցվածքային միավորներ:

Նյութի քիմիական քանակի չափման միավորը մոլն է ( լատիներեն նշանակում է քանակ): 

Մեկ մոլը նյութի այն քանակն է, որն այնքան կառուցվածքային միավոր (ատոմ, մոլեկուլ, կամ այլ մասնիկ) է պարունակում, որքան ատոմ է պարունակվում ածխածնի 𝐶12 իզոտոպի  0,012 կգ -ը: 

Տվյալ նյութի քանակը իմաստավորվում է, եթե որոշակիորեն նշվում է նյութի տեսակը, այսինքն, թե ինչ կառուցվածքային մասնիկներից է այն կազմված: Օրինակ՝ «բրոմի մեկ մոլ» արտահայտությունը թերի է, քանի որ այն կարող է վերաբերվել և’ մեկ մոլ 𝐵𝑟2-ին, և’ մեկ մոլ 𝐵𝑟-ին, իսկ մոլեկուլային բրոմը և ատոմային բրոմը տարբեր կառուցվածքային մասնիկներ են:

Նյութի քանակ արտահայտության մեջ նյութբառն օգտագործվում է ընդարձակ մատերիա իմաստով: Այդ պատճառով կառուցվածքային մասնիկների թվին են դասվում պրոտոնները, էլեկտրոնները և ֆիզիկական մյուս մասնիկները, որոնք ինքնըստինքյան քիմիական նյութեր չեն առաջացնում:

Վարժություններ

1)Որքան է մոլեկուլների թիվն ածխածնի (IV) օքսիդի (CO2) 22 գ զանգվածով նմուշում:

1.32 x 1025

2)Որքա՞ն է ատոմների թիվը էթանի (C2H6 ) 15 գ զանգվածով նմուշում:

9.03 x 1024

3)Ո՞րն է թթվածնի ատոմի բաղադրությունը.

ա)16 պրոտոն,16 էլեկտրոն,16 նեյտրոն

բ)8 պրոտոն,16 էլեկտրոն, 8 նեյտրոն

4)Քիմիական տարրի կարգաթիվը 7 է: Ո՞րն է 5 մոլեկուլ այդ տարրի ատոմներից կազմված նյութը.

N5

5)Հաշվել 0.2 մոլ գազային թթվածնի զանգվածը(գ)

m=n•M

1.204 x 1023