Day: October 5, 2023

Առածներ և ասացվածքներ Քանաքեռի բարբառով

Քանաքեռի բարբառը հարուստ է առածներով և ասացվածքներով: Դրանց մի մասը տեղ է գտել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում:

Աշխարքը կարթացողին ա շինվել, կարդացողին էլ պիտի քանդվի:

Աշխարհը կիրթ մարդիկ են կառուցել, կիրթ մարդիկ էլ պետք է քանդեն:
Աչքի տեսածին ավելի պիտի հավատալ, քան բերնի ասածին:

Աչքի տեսածին ավելի պիտի հավատալ, քան բերանի ասածին:
Առաջ լուծն ու կամդ պատրաստիր, հետո գիժ մոզու ականջները բռնիր:

Սկզբում լուծն ու կամդ պատրաստիր, հետո գիժ մոզու ականջները բռնիր։
Ասածը մեկ ականջովդ մտավ, մյուսովը դուրս ելավ:

Ասածը մեկ ականջովդ մտավ, մյուսովը դուրս եկավ։
Առաջ դու արա, հետո ինձ խրատ տուր:

Նախ դու արա հետո ինձ խրատիր։
Աղոթք ունիս,քեզ համար պահի, քեզ համար արա
:

Աղոթք ունես, քեզ համար պահիր, քեզ համար արա։
Առանց պատրուքի, ուզում ես ճրագն ինքն իրան քեզ լու՞ս տա:

Առանց պատրույգի ուզում ես ճրագն ինքն իրեն քեզ լու՞յս տա։
Անբանացնիլ թուրը կժանգոտի:

Չօգտագործվող թուրը կժանգոտվի։
Անվարիլ հողը, թե ցանեցիր, ղուրդ ու ղուրուշ կուտի սերմդ:

Անվարել հողը, եթե ցանեցիր, գայլ ու գազան սերմդ կուտի։
Առանց ամառի պտուղդ չի հասնի:

Մինչև ամառ չգա, բերքդ չի հասնի։
Բանը պետք է առաջ մարդ լավ միտք անի, հետո խոսա:

Մարդ պետք է սկզբում լավ մտածի, հետո խոսի։
Բանը գիտենալը չի, բանը անիլն ա:

Կարևորը իմանալը չէ, կարևորը անելն է։
Գլխիս ջրաղաց էլ աղան, թաք ըլա տեղս տաք ըլի, ձեռիս թաս, սիրտս ուրախ:

Եթե գլխիս ջրաղաց էլ աղան, մենակ տեղս տաք լինի, ձեռքիս թաս լինի , սիրտս էլ`ուրախ:

Գելն ինքնիրան ա ականթի մեջն ընկել:

Գայլն ինքն իրեն է թակարդի մեջ ընկել:
Նհախ տեղը դատած մալը ուտիլը ու դատարկ քնիլը հարամ է։

Իզուր տեղը աշխատած գումար ուտելն ու դատարկ քնելը արդար չէ։
Դեղ ունիս քո գլխին արա:

Դեղ ունես, քո գլխին արա։
Դու ուզում ես անհիմք տուն շինել:

Դու ուզում ես առանց հիմքի տուն կառուցել:
Եղ ունիս ձեր բղղմը պահի:

Յուղ ունես քո գլխին արա:
Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի:

Ճիշտ խոսողի գլուխը ծակ է լինում:
ՈՒրագն իր դեհն ա տաշում, ծառն իր տակին շվաք անում:

Ուրագն իր կողմն է տաշում , ծառն իր տակը ստվեր անում:
Ջուրն իր ճամփեն կքթնի:

Ջուրն իր ճանապարհը կգտնի:
Տո զուռնեն ենտեղ փչիր, որ պար եկող ըլի:

Զուռնան այնտեղ փչիր, որտեղ պարող կլինի:
Հազար անգամ թուք ու մուր, մեկ անգամ օրինակ տուր:

Հազար անգամ թուք ու մուր տալու փոխարեն,մեկ անգամ օրինակ ցույց տուր:
Մարդ ինչ անի, էն իրա առաջը կգա:

Մարդ ինչ անի, այն էլ կգա իր առաջը:
Մենք էլ գիտենք, թե կորած էշը որ գոմում ա կապած:

Մենք էլ գիտենք , թե կորած էշը որ գոմում է կապած:
Անողը պրծել ա, ասողը՝ չէ:

Անողը վերջացրեց, ասողը ոչ:
Արտը խախուտ, մահանեն կարկուտ:

Արտը անբերրի, պատճառը՝ կարկուտ:
Ծվածղի խաթեր թավի պոչն են պաչմ:

Ձվաձեղի համար թավայի պոչն են համբուրում:
Կեղցու փորը քաղաքըմը չի կշտանա:

Գյուղացու փորը քաղաքում չի կշտանա:
Դմբզով բզի կլխին չեն տա:

Բռունցքով բզի գլխին չեն հարվածի:
Կացինն իրա պոչն չի տաշի:
Տարդագ կարասը կզնգա:

Դատարկ կարասը կզնգա։
Էշին թողած փալանին են ծեծոմ:

Էշը թողած փալանն են ծեծում:
Էշն էլ էն էշն ա, փալանն ա փոխված:

Էշը նույն էշն է, փալանն է փոխված։
Էշը նիլնիլը մի այիբ ա, վեկենալը՝ երկու:

Էշը նստելը մի թերություն է, իջնելը՝ երկու:
Թող ասեն կեշ ա, թող չասեն էշ ա:

Թող ասեն գեշ է , թող չասեն էշ է :
Ժամից ես եմ կալի, ըղորմի ասածը տու ես տալի:

Եկեղեցուց ես եմ գալիս , ողորմին դու ես տալիս:
Մոդիկ հարեվանը հեռու բարեկամիցը լավ ա:

Մոտ հարևանը, հեռու բարեկամից լավ է:
Հարամը էկավ, հալալին կտանի:

Հարամը որ գա, հալալին կտանի:
Խուփը թոլ ա ելել, կճուճը քթել:

Խուփը գլորվել է, կճուճին գտել:
Դաս տվող շատ կա, հաց տվող չկա:

Դաս տվող շատ կա, հաց տվող չկա:
Ճրագը իրա տակին լիս չի տա:

Ճրագն իրեն լույս չի տալիս:
Շունը շան թաթ չի ծամի:

Շունը շան թաթը չի կծի:
Սուտն ասում ա, մեռելներին էլ վկա կանչեմ:

Սուտն ասում է մահացածներին էլ վկա կանչեմ:
Ցորեն հացին պոզեր ունի:

Ցորեն հացը պոզեր ունի:
Քամու պերածը քամին կտանի:

Քամու բերածը քամին էլ կտանի:
Չրի պես կնաց, ավազի պես մնաց:

Չրի պես գնաց, ավազի պես մնաց:
Խանչալի յարեն կլավանա, լիզվի յարեն չի լավանա:

Թրի կտրածը կլավանա , լեզվի կտրածը չի լավանա :

Առաջադրանք`առած-ասացվածքները դարձնել գրական հայերեն

Օրգանիզմի կենսական գործառությների կարգավորման  եղանակները:Գեղձեր,տեսակները,      ֆունկցիաները:

Գեղձեր լատ․՝ Glandulae,մարդու և կենդանիների օրգաններ, որոնք մշակում և արտազատում են օրգանիզմի կենսագործունեությանը մասնակցող յուրահատուկ նյութեր։

Որոշ գեղձեր (թքագեղձեր,կաթնագեղձեր,քրտնագեղձեր և այլն)ունեն արտատար ծորան և կոչվում են արտազատիչ,իսկ արտադրած հյութը արտազատուկ (սեկրետ)։Մյուս՝ ներզատիչ գեղձերը (վահանագեղձ,մակերիկամներ)ծորան չունեն,և նրանց արտադրած հորմոնը՝ ինկրետը (ներզատուկը) անմիջապես անցնում է արյան մեջ և տարածվում է օրգանիզմում։

Կան նաև խառը գեղձեր  (ենթաստամոքսային,սեռական),որոնք ունեն թե արտազատիչ թե ներզատիչ բաժիներ։Գեղձերը ունեն էպիթելային ծագում։2. Թքագեղձերը

curiosidades-sobre-a-saliva-20.jpg

Արտազատական գեղձեր1.Արցունքագեղձ

aaassdfg.png

3. Քրտնագեղձեր 

1111.jpg

1. Ենթաստամոքսային գեղձ

20140510195730120.gif

Մարդու օրգաններ,բջիջ, հյուսվածք, օրգան- համակարգեր, հյուսվածքներ, դրանց տեսակները:

Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ: 

բջիջ.jpg

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

հյ1.jpg
1155.jpg

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու և կենդանիների մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում են գեղձերի բաղադրամասերի մեջ։ Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարպային շերտը,արյունը,ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ Վերջինիս կազմված է թելիկներից և հիմնական անձև նյութից։ Տարբերում են բուն շարակցական, աճառային և ոսկրային հյուսվածքներ։

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։ Այն կազմված է մանր՝ 0,1 մմ երկարությամբ իլիկաձև միակորիզ բջիջներից, որոնց բջջապլազմայում կան կծկվող թելեր և կծկվում են ոչ կամային։ Նրանց կծկողական ուժը և արագությունը փոքր է, քան կմախքային մկաններինը։ 

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Նեյրոններն ունեն մարմին և ելուստներ։ Մարմինը կազմված է ցիտոպլազմայից և կորիզից։ Ելուստները լինում են կարճ և ճյուղավորված։ Դրանք կոչվում են դենդրիտներ, որոնք ընկալում են նյարդային գրգիռը և փոխանցում նեյրոնի մարմնին։ Նեյրոններն ունեն նաև երկար (մինչև 1 մ երկարությամբ) ելուստներ, որոնք պատված են միելինային թաղանթով։ Երկար ելուստները կոչվում են աքսոններ, որոնց միջոցով գրգիռը հաղորդում է մեկ նյարդային բջջից մյուսին կամ աշխատող օրգանին։ Նյարդային հյուսվածքում, բացի նեյրոնից, կան նաև ուղեկից բջիջներ, որոնք նեյրոնից փոքր են 3-4 անգամ, կազում են կենտրոնական նյարդային համակարգի 40 %-ը։