Day: October 17, 2023

Գործնական աշխատանք, 8-րդ դասարան, 16.10-20.10

1. Կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը, երկհնչյունը և կրկնակ բաղաձայնը:
Օլիմպոսը, որտեղ անցկացվում էին օլիմպիական խաղերը, հին հույների գլխավոր սրբավայրերից մեկն էր: Յուրաքանչյուր չորս տարին մեկ տասնյակ հազարավոր ուխտագնաց էր հավաքվում այնտեղ: Եվ գալիս էին ոչ միայն Հունաստանի բնակիչները: Ողջ գարունն ու ամառը դեպի Օլիմպոս էին լողում նավեր նաև Իտալիայից, Սիցիլիայից, Փոքր Ասիաայի ափամերձ քաղաքներից, էգեյան ծովի կղզիներից:

Օլիմպոսի գլխավոր սրբությունը գերագույն աստծո` Զևսի տաճարն էր: Տաճարի խորքում խոյանում էր Զևսի վիթխարի արձանը` փառաբանված որպես հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը: Հունաստանում դժբախտ էին համարում այն մարդուն, որը չէր տեսել Ֆիդիասի այդ հանճարեղ ստեղծագործությունը:

«Մարդկանց և աստվածների թագավոր» Զևսը նստած էր հոյակապ ու ճոխ զարդարված գահին: Նրա մարմնի վերին մասը մերկ էր, ներքևի մասը` փաթաթված թանկարժեք թիկնոցով: Զևսը մի ձեռքում պահում էր Նիկե աստվածուհու արձանը, մյուսում` գավազանը, որը պսակված էր նրա սրբազան թռչունի` արծվի պատկերով: Ձիթենու ճյուղերից պսակը զար.արում էր աստծո գլուխը:

Զևսի հսկայական արձանի վրա Ֆիդիասի հետ աշխատող աշակերտներին սարսափեցնում էին արձանի ահռելի չափերը: Արձանը տաճարի ներքին տարածության մեկ ե.որդն էր զբաղեցնում: Գահին նստած Զևսի գլուխը համարյա կպչում էր առաստաղին:
Նրա հագուստը, գլխի պսակն ու ժապավենները, ձեռքի Նիկեի հագուստն ու հաղթական պսակը պայծառ, շողշողացող ոսկուց էին: Զևսի գլուխն ու մարմինը, Նիկեի ամբողջ կերպարանքը փղոսկրից էին: Փղոսկրի ջերմ, դեղնավարդագույն երանգը Զևսի պատկերին զարմանալի կենդանություն էր տալիս:
Զևսի պատկերը դիտողի համար տպավորիչ էր ոչ միայն իր վեհությամբ: Դեմքին մի արտասովոր հմայք կար` խաղաղության, անհուն իմաստնության ու բարության զգացում: Եվ միևնույն ժամանակ աստվածային հզորություն էր դրոշմված նրա ողջ կերպարի վրա: Ում հաջողվել էր տեսնել Ֆիդիասի Զևսին, պնդում էր, որ ինքը ոչ թե արձան, այլ իսկական աստվածությունն է տեսել:

2. .Լրացրու բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:

Վարձու, կարգապահ,  բարձրություն, անջրդի,  տախտակ, բացօթյա, անդորրություն,  անդրավարտիք, սիգապանծ,  խորդուբորդ,  կմախք,  կցտուր,  ճեպընթաց, դժոխք:

3. Կազմիր   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.
երաշտ                հունձ
խոտ                    բաժին
մաս                    դիմակ
խոժոռ                հավ
մրջյուն              խցիկ
բեռ                     բույն

Երաշտահավ, խոտհունձ, մասնաբաժին, խոժոռադեմ, մրջնաբույն, բեռնախցիկ։

4..Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմիր  6  նախածանցավոր   բառ.

ենթ         գիծ

նախ       դարձյալ

հար        սպա

արտ       տևել

վեր         միշտ

առ          սահման

Ենթասպա, նախագիծ, հարատև,  արտասահման, վերադարձ, առմիշտ։

5.. Յուրաքանչյուր սյունակից  ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմիր  6 վերջածանցավոր բառ.                  .

ծակոտել       ուք

խաչագող               ան

կալվածատեր         ոն

քսայուղ                  յալ

հավելավճար         կեն

կովկիթ                   ություն

Ծակոտկեն, գողություն, քսուք, հավելյալ, կթան

6. Տրված  զույգ  բառերից  ընտրիր  մեկական  արմատ  և  կազմիր   մեկական  բարդ  բառ:

Տեսականի —  այլատարր      տարատեսակ

ապաշնորհ  —  մեծահոգի    մեծաշնորհ

գահակալ — բարձրաբերձ  բարձրագահ

սյունազարդ– հիմնավոր  հիմնասյուն

արշավախումբ —  հաղթական հաղթարշավ

պատվարժան – ինքնամեծար   մեծապատիվ

7. Կազմիր   մեկական բարդ բառ`  վերջին  բաղադրիչ  դարձնելով  տրված  բառերի  առաջին  արմատները:

Ցավատանջ – սրտացավ

Որակազրկում – բարձրորակ

Մտավախություն – սրամիտ

Հոգատար – մեծահոգի

Տեսագրություն -հեռատես

Նենգամիտ –

8. Տրված բառի ուղիղ և փոխաբերական  իմաստով   կազմիր 2 նախադասություն:

Փափուկ

Երեխան պառկել էր փափուկ ներքնակին։

Մայրն ունի փափուկ սիրտ։

9. Բացատրիր տրված դարձվածքի իմաստը  1 բառով և կազմիր նախադասություն:

Քարը  քարին  չթողնել- ավերել

Թշնամին մտավ գյուղ և քարը քարին չթողեց

10. Տրված բառակապակցության  ուղղակի և դարձվածքային իմաստներով կազմիր   2 նախադասություն:

Ափերից դուրս գալ

Գետը դուրս էր եկել իր ափերից։

Այդ տեսնելով՝ հայրը դուրս եկավ իր ափերից։

11. Տրված  դարձվածքով  կազմիր   1  նախադասություն:

Խելքը  գլուխը հավաքել

Այդ փորձությունից հետո տղան խելքը հավաքեց։

12.Կազմի’ր   նախադասություններ  հետևյալ համանունով:

Եղանակ

Աշնանը եղանակը ցրտում է։

Երաժիշտը նվագեց ուրախ եղանակ։

13. Առանձնացրու հոմանիշային  6 զույգ:

Մթնշաղ, անդրավարտիք, ցասում, արփի, փափագ, արգասիք, բարկություն, բաղձանք,  թախիծ,   արեգակ, երեկո, արդյունք, տաբատ,  նոխազ

Մթնշաղ-երեկո

անդրավարտիք-տաբատ

ցասում-բարկություն

արփի-արեգակ

փափագ-բաղձանք

արգասիք-արդյունք

14.Առանձնացրու հականիշային 6 զույգ.

Կարևոր, փոքրոգի, երանգավառ, համր, վեհանձն, երկրորդական, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ:

կարևոր-երկրորդական

փոքրոգի-վեհանձն

երանգավառ-դժգույն

համր-խոսուն

չոր-տամուկ

խորդուբորդ-ողորկ

15. Փակագծում  տրված բառերը տեղադրի’ր  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:

Ամռանը    նա սիրում էր  նստել պատշգամբի   առաջ  փռված  պարտեզում,     որտեղով     անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարերից    և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի   էին դառնում  գյուղի  տներն  ու այգիները,  երդիկներից   ելնող   ծխի  սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր   սլացող   հոգին   չէր  երկնչում  ոչ մի   խոչընդոտից   ,   ձգտում   էր  դեպի երկնասլաց  սյան  նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   բարձունքները   :

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)