Day: October 14, 2023

Գերմանիա

  1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելությունը այն է, որ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում: Այդ պատճառով էլ այդտեղ են հատվում Եվրոպայի բոլոր կողմերից միմյանց կապող օդային, ցամաքային և ջրային կարևոր ուղիները:
Կարծում եմ չունի թերություն։

  1. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ, այդ իսկ պատճառով այնտեղ զարգացած է բուսաբուծությունն ու անասնապահությունը։ Գերմանիան ունի աշխատասեր և մեծ բնակչություն և նրանք իրենց աշխատանքով զարգացնում են երկիրը։ Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում, և դրա շնորհիվ նա կարող է տարբեր երկրների հետ կապեր հաստատել, և զարգացնել իր տնտեսությունը։ Գերմանիայի  հիմնական հանքային հարստությունը քարածուխն է։ Նախադրյալներ են հանդիսանում նաև ծովային ավազանները։

  1. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Եվրոպական միությունում Գերմանիան ունի առաջնային դեր: Գերմանիայում արդյունաբերության բոլոր ճյուղերը զարգացած են: Գերմանիայում կան շատ նավահանգիստներ, քիմիական արտադրություններ։ Գերմանիան նաև արտահանում է մեքենաներ, հարուստ է ածուխով։ Այստեղ զարգացած է նաև էլեկտրոնիկան:

  1. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները: