Day: October 10, 2023

Նյարդային համակարգ, կառուցվածք, ֆունկցիա և հիվանդություններ

Նյարդային համակարգը կարգավորում է բոլոր օրգանների և օրգան-համակարգերի փոխկապակցված գործունեությունը։Այն վերահսկում է ներզատական համակարգի միջոցով իրականացվող հումորալ կարգավորումը և միաժամանակ կապ է հաստատում օրգանիզմի և միջավայրի միջև՝ նպաստելով օրգանիզմի հարմարվողականությանը միջավայրի փոփոխվող պայմաններում։ Նյարդային համակարգի միջոցով մարդը զգում, ճանաչում է միջավայրի առարկաները, ընկալում միջավայրից եկող գրգիռները, պահպանում ստացված տեղեկատվությունը և օգտագործում իր պահանջմունքների համար։ Նյարդային համակարգով են պայմանավորված գիտակցությունը, մտածողությունը, խոսքը, վարքագիծը։ Այսպիսով՝ նյարդային համակարգի հիմնական գործառույթն օրգանիզմի կողմից ներքին և արտաքին միջավայրից հաղորդվող տեղեկատվության վերլուծությունն է և համապատասխան գործողությունների իրականացումը։

Նյարդային համակարգի կառուցվածքային և գործառական միավորը նյարդային բջիջն է՝ նեյրոնը։

Նեյրոնը ունի մարմին և ելուստներ։ Կա ելուստների 2 տեսակ՝ դենդրիտներ և աքսոններ։ Նեյրոնի մարմինը սնուցող դեր է կատարում։ Նրանում կան բազմաթիվ օրգանոիդներ, ուր սինթեզվում են կենսաբանական կարևոր միացություններ և փոխադրվում աքսոն ու դենդրիտներ։

Դենդրիտներն ընդունում են տեղեկատվությունը, իսկ աքսոնը նյարդային ազդակը մարմնից հաղորդում է այլ նեյրոններին կամ օրգաններին։ Աքսոնների մի մասը պատված է էլեկտրամեկուսիչ սպիտակ ճարպանման նյութի թաղանթով՝ միելինով, իսկ մյուս մասը դրանից զուրկ է։ Աքսոնի երկարությունը կարող է լինել մինչև 100 սմ և ավելի։ 

Նյարդային համակարգը կազմված է կենտրոնական և ծայրամասային բաժիններից։

Կենտրոնական նյարդային համակարգը կազմված է գլխուղեղից և ողնուղեղից, որտեղ տարբերում են գորշ նյութ  և սպիտակ նյութ։

Գորշ նյութը կազմված է նեյրոնների մարմինների և դենդրիտների կուտակումներից, իսկ սպիտակ նյութը նրանց երկար ելուստների  կուտակումներից։

Սպիտակ նյութի մեջ կան գորշ նյութի կուտակներ, որոնք կոչվում են կորիզներ, իսկ կենտրոնական նյարդային համակարգից դուրս գտնվող գորշ նյութի կուտակները՝ հանգույցներ։

Ծայրամասային նյարդային համակարգը կազմված է կենտրոնական նյարդային համակարգի համապատասխան կորիզներից և նրանցից դուրս եկող նյարդաթելերից ու ծայրամասային հանգույցներից։

Առաջադրանքներ գրքից

42.Տրված բառերը գրի՛ր տեքստումհանդիպող հոմանիշների փոխարենՏրված և ստացված տեքստերըհամեմատի՛ր:

 Ստորերկրյա, հասունանալ, արժենալ, գործածել, նշել, հարկ, միայն, նաև, վայր, ջերմուկներ, գրեթե, հասցնել, ողջ, տեսանկյուն, գործել, քարածուխ, լավագույն, բարձրադիր, ջեռուցել:

ՊետքԷ նշել, որ ստորերկրյա ջերմուկների օգտագործման տեսակետից ողջ աշխարհին օրինակ Է տալիս փոքրիկ Իսլանդիան: Նրա մայրաքաղաքում քարածուխ ու նավթ գրեթե չեն օգտագործում: Նրանց ջերմոցներում միայն մրգեր ու բանջարեղեններ չեն հասնում, նաև մանդարին ու կիտրոն էլ կա: Հանքային լավագույն աղբյուրներից մեկը մեր Ջերմուկն է: Այդ բարձրադիր տեղը վառելիք բերելը շատ թանկ արժե: Եթե ձմռանը Ջերմուկն էլ ջեռուցեն հանքային ջրով, առողջարանները կգործեն տարվա բոլոր եղանակներին:

43.Ընդգծված բառերը, բառակապակցություններն ու արտահայտաթյունները փոխարինի՛ր իմաստով մոտ (հոմանիշ) բառերով, բառակապակցություններով ու արտահայտություններով:

Վայրէջքն ավելի դժվար էր, քան վերելքը: Լոնդոնում կա մի ակումբ, որի անդամներն ապրում են հնամենի տներում ու դղյակներում և չեն գործածում այն, ինչ հայտնաբերվել է 1500 թվականից հետո: Վերջերս ակումբից հեռացվեցին նրա երկու անդամները, որովհետև նրանք իրենց կացարաններում հեռախոս էին անցկացրել:

Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ առաջին հեռավոր առևտրական ճանապարհներն անցնում էին ոչ թեցամաքով, այլ գետերով:Անտարկտիդան մեր մոլորակի վեց մայր ցամաքներից մեկնէ: Երկրագնդի վրա մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ Անտարկտիդայում տաք էր, աճում էին արևադարձային բույսեր, թափառումէին խոշոր կենդանիներ: 
Ալժիրում, Սիդի Բել Աբաս փոքրիկ քաղաքի մոտ, թանաքի մի լիճ է գտնվում: Այդ լճում ոչ մի կենդանի չկա:  Ջուրը միայն գրելու համար է օգտագործվում:
Կրկեսի Ժաննա անունով փիղն զբոսնում էր ավստրիական Կլադենֆուրտ քաղաքի փողոցներից մեկում: Հանկարծ նա մի մկնիկ նկատեց ու փախավ: Այդպիսի այլ դեպքեր էլ են հայտնի: Պատահել է, երբ փիղը երկյուղել է  ծովային ոզնուց կամ խոզից:
 ԱՄՆ-ի Օրիգոն նահանգի ծովափնյա ջրերում մի տարօրինակ ձուկ կա, որը երկու զույգ աչք ունի: Աչքերի մի զույգր նայում է վերև, մյուսը` ներքև: Տեղացի ձկնորսները պատմում են, որ չորսաչքերի շնորհիվ ձուկը վտանգավոր գիշատիչներից կարողանում է խույս տալ:

44.Գրի՛ր տրված հոմանիշներից մեկը:

 1901 թվականից (տրվում, շնորհվում, բաշխվում, պարգևվում) են Նոբելյան ամենամյա մրցանակները` ըստ շվեդացի ինժեներ, (հարուստ, մեծահարուստ, մեծատուն) գործարանատեր Ալֆրեդ Նոբելիկտակի: Նա մոտ յոթանասուն միլիոն շվեդական կրոն էր (թողել, կտակել), որի տոկոսներն ամեն տարի (բաժանվում, բաշխվում, տրվում) են ֆիզիկայի, քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի (բնագավառներում, ասպարեզներում, ճյուղերում, ոլորտներում) խոշոր (հայտնագործություններ, գյուտեր) (անող, կատարող) գիտնականներին (ամենախոշոր, ամենակարևոր, ակնառու) գրական ստեղծագործության հեղինակին և նրան, ով տարվա (մեջ, ընթացքում) ամենաշատ ներդրումն է ունեցել ազգերի (միասնության, համախմբման), ստրկության (վերացման, ոչնչացման) կամ եղածբանակների (պակասեցման, կրճատման) ու խաղաղությունը (պահպանելու, պաշտպանելու) գործում:

45.Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Ստացված նախադասություններն ինչո՞վ են տարբերվում:

Տղան… (լուռ, անձայն, անլսելի) մոտեցավ մորը:

Նա դեռ նստած… (ուտում, խժռում, լափում) էր:

Բժիշկը հետն ինչ-որ … (խոտ, բանջար) էր բերել:

Մտնողը (դուրեկան, հմայիչ) …մի աղջիկ էր: