Day: October 16, 2023

Տեղեկություններ Կոմիտասի մասին

Կոմիտաս «Սողոմոն Գևորգի Սողոմոնյան»-ը ծնվել է  սեպտեմբերի 26-ին 1869 թիվ, Թուրքիայի Քյոթահիա քաղաքում։ Իր ծնողները շատ մեծ սեր ունեին երաժշտության նկատմամբ։ Երբ որ Սողոմոնը ծնվեց իր մայրը, Թագուհի Հովհաննիսյանը ընդհամենը 16 տարեկան էր։ Երբ Կոմիտասը ընդամենը 6 ամսական էր, նրա մայրը մահացավ, իսկ տասը տարեկանում տղան կորցրեց նաև հորը։  Մոր մահը խորը վերք էր թողել Սողոմոնի հոգում, և նրա առաջին ստեղծագործությունները նվիրված էին հենց նրան։ 1881թվին Կոմիտասը գնում է Էջմիածին և այնտեղ ցույց տալով իր հրաշալի ձայնը, 20 թեկնածուների միջից ընտրվում է։
1890 թվականին նա դառնում է սարկավագ, ու 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, ու ստանում Կոմիտաս Վարդապետ անվանումը։

1899 թվականին սեպտեմբերին Կոմիտասը վերադառնում է Էջմիածին։ Նա հավաքել և գրառել է ավելի քան 3000 հայկական ժողովրդական երաժշտության նմուշներ, որոնցից ավելի քան կեսը հետագայում կորել է և միայն մոտ 1200-ն է պահպանվել: Բացի հայ ժողովրդական երգերից, նա նաև հետաքրքրվել է այլ մշակույթներով և 1904 թվականին հրատարակել քրդական ժողովրդական երգերի երբևէ գոյություն ունեցող առաջին ժողովածուն։ Հայոց ցեղասպանության ժամանակ՝ 1915 թվականի ապրիլին, շատ այլ հայ մտավորականների հետ մեկտեղ օսմանյան կառավարության կողմից Կոմիտասը ձերբակալվում է և արտաքսվում բանտարկյալների ճամբար: Նրան շուտով ազատում են անհայտ հանգամանքներում։
Մինչև 1919 թվականը նրան սկզբում տեղավորում են թուրքական ռազմական հոսպիտալում և ապա՝ տեղափոխում Փարիզի հոգեբուժարան, որտեղ էլ տառապանքների մեջ անց է կացնում իր կյանքի վերջին տարիները: 

Կոմիտաս վարդապետը վախճանվում է 1935 թ. հոկտեմբերի 22-ին  Փարիզում։ Մեկ տարի անց նրա աճյունը տեղափոխվում է Երևան և ամփոփվում հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որը ներկայում կրում է Կոմիտասի անունը։

Перевод текста ,,Осень,,.

Осень − дама капризная и прихотливая. Совершенно невозможно предсказать ее настроение. То она балует приятным солнечным теплом, а то сердится проливными холодными дождями. Но во всей своей многогранности она прекрасна и неповторима. Ни одно время года не имеет такой контрастности, как осень. Яркая, красочная, живая, богатая − она не раз становилась объектом воспевания поэтов, прозаиков и художников. И не удивительно. Ведь осенняя палитра способна окрасить в самые невообразимые оттенки любое сочинение на тему «Осень». В памяти сразу всплывают образы Пушкинской, Шишкинской и Репинской осени. Поистине «Осенняя пора, очей очарованье»!

А чего стоит осенний лес с его приятным шуршаньем опавшей золотой листвы, органическими звуками фауны, летающими нитями серебра паутины и прочим. В этот период лес по-настоящему оживает. Каждый его житель, растение и насекомое усердно начинает готовиться к приходу холодов и зимнему сну, создавая своей живостью уникальное романтическое настроение с чуть заметной грустью раздумий. В такие моменты кажется, что время приобретает какой-то особенный, неспешный, ход, давая возможность еще немного задержаться в прекрасном мгновении.

Природа лучший автор и поэтому осень − это шедевр, сотканный из звуков, красок, запахов и ощущений уходящей красоты. Звучание осени всегда особенное, разное и ни с чем не сравнимое. Это самая прекрасная и щедрая пора, дающая нам богатый урожай и незабываемые воспоминания о теплых днях бабьего лета, приятных прогулках по «золотым» аллеям парка, первых густых и свежих дождях и т. д. Осень никого не оставляет равнодушной, затрагивая в душе самые тонкие ее струнки.

Она − лучшая муза, вдохновляющая на созидание. Хотите написать сочинение на тему «Осень»? Просто выйдете на прогулку, пройдитесь по пестрому лиственному ковру, прошуршите опавшей листвой, закройте глаза и вслушайтесь в звуки осени, вдохните всей грудью ее ароматы, чистый и прозрачный воздух. И она щедро наполнит вашу душу и мысли глубиной, мудростью и умиротворением. Осень величественна, как сама королева!

Աշունը քմահաճ ու կամակոր տիկին է։ Բոլորովին անհնար է կանխատեսել նրա տրամադրությունը։ Կամ նա շոյում է քեզ արևի հաճելի ջերմությամբ, կամ զայրանում է հորդառատ ցուրտ անձրևներով։Բայց իր ողջ բազմակողմանիությամբ այն գեղեցիկ է և յուրօրինակ: Տարվա ոչ մի եղանակ չունի այնպիսի գույների հակապատկերութուն, ինչպիսին աշունն է։ Պայծառ, գունեղ, աշխույժ, հարուստ – այն մեկ անգամ չէ, որ դարձել է բանաստեղծների, արձակագիրների և արվեստագետների գովասանքի առարկան:
Եվ զարմանալի չէ: Չէ որ աշնանային ներկապնակը ընդունակ է գունավորել բոլոր աներևակայելի երանգներով ցանկացած «Աշուն» թեմայով շարադրություն : Անմիջապես հիշողությանս մեջ արթնանում են Պուշկինի, Շիշկինի և Ռեպինի աշնան պատկերներն : Իսկապես «Աշնանային ժամանակ, աչք շոյող հմայք»: Եվ ամեն ինչ արժե աշնանային ատառն իր թափված ոսկե տերևների հաճելի խշշոցով, կենդանական աշխարհի օրգանական հնչյուններով, արծաթյա սարդոստայնի թռչող թելերով և այլն։ Այս ընթացքում անտառն իսկապես կենդանանում է։Նրա յուրաքանչյուր բնակիչ, բույսեր և միջատներ ջանասիրաբար սկսում են պատրաստվել ցուրտ եղանակին և ձմեռային քնին՝ իրենց աշխույժությամբ ստեղծելով յուրահատուկ ռոմանտիկ տրամադրություն՝ մի փոքր նկատելի տխրության արտացոլմամբ : Այդպիսի պահերին թվում է, թե ժամանակը ձեռք է բերում ինչ-որ յուրահատուկ , դանդաղ ընթացք՝ տալով հնարավորություն մի փոքր էլ մնալ հիասքանչ ակնթարթում։ Բնությունը լավագույն հեղինակն է, ուստի աշունը գլուխգործոց է՝ հյուսված հնչյուններից, գույներից, հոտերից ու խամրող գեղեցկության զգացողություններից։ Աշնան ձայնը միշտ առանձնահատուկ է, տարբերվող ու ոչնչի հետ չհամեմատվող։
Այն ամենահիասքանչ և առատաձեռն եղանակն է, որը մեզ տալիս է հարուստ բերք և անմոռանալի հիշողություններ ամառվա տաք օրերի մասին, հաճելի զբոսանքներ այգու «ոսկե» ծառուղիներով, առաջին թանձր ու թարմ անձրևների և այլն:Աշունը ոչ ոքի անտարբեր չի թողնում` հպվելով հոգու ամենանուրբ լարերին: Նա ստեղծագործական ոգեշնչող լավագույն մուսան է։ Ցանկանու՞մ եք շարադրություն գրել «Աշուն» թեմայով: Պարզապես դուրս եկեք զբոսնելու, քայլեք տերևների գույնզգույն գորգի վրայով, խշխշացրեք ընկած տերևներով, փակեք ձեր աչքերը և լսեք աշնան ձայները, շնչեք ամբողջ կրծքով նրա բուրմունքը, մաքուր և անարատ օդը: Եվ այն առատաձեռն կլցնի ձեր հոգին և միտքը խորությամբ, իմաստությամբ և խաղաղությամբ: Աշունը նույնքան վեհաշուք է, որքան ինքը՝ թագուհին:

Հոկտեմբերի 15-20-ը

Առաջադրանք 1

  Արևելյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին

  • Նկարագրել Արևելյան Հայաստանի 19-րդ դարի սկզբին վարչաքաղաքական կացությունը

XIX դ. սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ՝ Լոռին, Փամբակը, Շամշադինը, Արևելավրացական թագավորության կազմում էին։ Արևելյան Հայաստանի տարածքը հիմնականում ընդգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի և Ղարաբաղի խանությունները ։ Ամենաազդեցիկ վարչական միավորը Երևանի խանությունն էր։ Երևանի խանը՝ սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի՝ գավառի: Մահալի կառավարիչ՝ միրբոլուք, նշանակում էր սարդարը: Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը, որի գլխավոր պաշտոնյան քալանթարն էր՝ քաղաքապետը: Երևան քաղաքի կառավարումը հաճախ իրականացնում էին հայ ազնվականական տոհմերի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Մելիք– Աղամալյանները ։ Ղարաբաղի խանության կենտրոնը հինավուրց հայկական Շուշին էր ։ Արցախի և Սյունիքի զգալի մասը կազմող այս վարչական միավորը գերազանցապես հայաբնակ էր ։ Այստեղ դեռ իրենց ազդեցությունն էին պահպանում հայ մելիքական տները, ովքեր իրենց տիրույթներում ունեին որոշակի ինքնավար իրավունքներ ։ XIX դ. սկզբին Ռուսաստանյան կայսրությունն սկսեց անդրկովկասյան տարածաշրջանի, այդ թվում՝ Արևելյան Հայաստանը գրավելու իր վաղեմի ծրագրի իրականացումը ։ Այդ նպատակի համար ռուսական իշխանությունները փորձում էին օգտագործել երկրամասի քրիստոնյա ժողովուրդների, հատկապես հայերի ազատագրական ձգտումները ։ 1801 թ. Արևելավրացական թագավորությունը կցվեց Ռուսաստանին ։ Նրա հետ խաղաղ ճանապարհով Ռուսաստանի տիրապետության տակ անցան նաև Լոռի, Փամբակ, Շամշադին, Իջևան գավառները ։ Այսպես սկսվեց Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման գործընթացը ։

  • 1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի նախադրյալները, ընթացքը , ավարտը, արդյունքները

Համոզվելով, որ Անդրկովկասի մնացած մասի նվաճումը խաղաղ եղանակով այլևս հնարավոր չէ՝ Ռուսաստանը 1804 թ. պատերազմ սկսեց Պարսկաստանի դեմ։ Ռուսական զորքերը նույն թվականի մայիսին գրավեցին Գանձակի խանության տարածքը և պաշարեցին Արևելյան Հայաստանում պարսիկների ամենաուժեղ հենակետը՝ Երևանի բերդը ։ Սակայն նրանք հանդիպեցին ուժեղ դիմադրության և ստիպված էին վերադառնալ Վրաստան ։ 1805 թ. ռուսական բանակն անցավ նոր հարձակման և գրավեց Շիրակը ։ Այսպես Շիրակը միացվեց Ռուսաստանին ։ Ղարաբաղի խանը հարկադրված ռուսական հրամանատարության հետ հաշտություն կնքեց և իր խանությունը հանձնեց Ռուսաստանյան կայսրությանը ։ Ռուսական զորքերը 1808 թ. սեպտեմբերին երկրորդ անգամ արշավեցին Երևանի վրա։ Այս անգամ էլ պարսիկներին հաջողվեց անառիկ պահել բերդը ։ 1812 թ. հունիսին Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան ։ Օգտվելով դրանից՝ պարսկական իշխանություններն ակտիվացրին իրենց գործողություններն Անդրկովկասում ։ Ֆրանսիայի ջախջախումից հետո միայն Ռուսաստանն անցավ հարձակման պարսկական ուժերի դեմ։ Գահաժառանգ Աբաս– Միրզան Արցախում, Մեղրիում և այլ վայրերում տեղի ունեցած մարտերում ծանր պարտություն կրեց։ Պարսկական կողմը հարկադրված էր 1813 թ. հոկտեմբերի 12–ին Արցախի Գյուլիստան գյուղում կնքել հաշտություն ։Այսպիսով` Արևելյան Հայաստանից Ռուսաստանին անցան զգալի տարածքներ ։ Երևանի և Նախիջևանի խանությունները դեռևս մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ:

  • Գյուլիստանի պայմանագիրը

Ռուս-Պարսկական (1804-1813) պատերազմից հետո ստորագրված հաշտության պայմանագիր՝ Ռուսական կայսրության և Ղաջարական Պարսկաստանի միջև Արցախի Գյուլիստան գյուղում, 1813 թվականի հոկտեմբերի 12-ին:

«Բախտորոշ պայմանագրեր» , ուսումնասիրել էջ 26-31, յուրաքանչյուր կետը մեկ նախադասությամբ ամփոփել, գրավոր/

Առաջադրանք 2

Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միացման նոր փուլը

Տանը

  • 1826-1828թթ. Ռուս-պարսկական պատերազմի սկիզբը , ընթացքը ավարտը, արդյունքները

Ռուս-պարսկական պատերազմ1826-1828 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն պատմական Հայաստանի արևելյան գավառներում  Ռուսական կայսրության և Ղաջարական Իրանի միջև։

Այս, ինչպես և նախորդ (1804-1813) պատերազմների պատճառը եղել է Ռուսաստանի ընդլայնումը դեպի Սև և Կասպից ծովեր։ Դրան զուգահեռ Անգլիան ցանկանում էր կասեցնել ռուսների առաջխաղացումը, և սեփական ձեռքերում կենտրոնացնել արևելքի, մասնավորապես՝ Հնդկաստանի, Պարսկաստանի ու Օսմանյան կայսրության հետ կատարվող առևտուրը: Իր հերթին Իրանում նոր հիմնադրված հարստության՝ Ղաջարիների երկրորդ շահ Ֆաթհ Ալին (1797-1834), ցանկանում էր հետ գրավել նախորդ պատերազմում Գյուլիստանի պայմանագրով կորցրած գավառները՝ ի դեմս արևելյան Վրաստանի, Կուր-Արաքսյան միջագետքի, Կասպից ծովի արևմտյան ափերի։

Պատերազմի առիթը 1825 թվականի դեկտեմբերին Ռուսաստանում բռնկված ապստամբությունն էր: Որոշ պատմաբաններ համարում են, որ այդ ընդվզումը կապված էր ԱՄՆ-ի անկախության հռչակագրի և անկախության պատերազմի հետ: Ալեքսանդր I-ի մահից հետո Սանկտ Պետերբուրգում գահ է բարձրանում եղբայրը՝ Նիկոլայ I-ը, որի թագադրմանը դեմ լինելով՝ բանակի որոշ սպաներ ընդվզում են: Նրանք հայտնի են դառնում «դեկաբրիստներ» անունով: Ռոմանովները ճնշում են ապստամբությունը և վերահաստատում իրենց իշխանությունը: Դրանից հետո անգլիական գործակալներն Իրանում լուրեր էին տարածում, թե Ռուսաստանում սկսել են գահակալական կռիվներ, և իսկական ժամանակն է թագավորին չենթարկված զորքերից խլելու կորցրած տարածքները:

Պատերազմն ավարտվել է 1828 թվականին Ռուսաստանի հաղթանակով։ Հյուսիսային Իրանի Թուրքմենչայ գյուղում կնքվում է հաշտության պայմանագիր, որով Իրանը հրաժարվում է Երևանի և Նախիջևանի խանություններից՝ հօգուտ Ռուսաստանի: Վերջինս հրաժարվում է Արաքս գետից հարավ ընկած գրավյալ տարածքներից:

1827թ. հոկտեմբերին ռուսական զորամասերը մտան Թավրիզ։ Տեղի հայերը աղ ու հացով դիմավորեցին նրանց։ 1827թ. վերջերին և 1828թ. սկզբներին ռուսական զորքերի գրավեցին՝Խոյը, Սալմաստը, Ուրմիան և շարժվեցին դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Շահը ստիպված հաշտություն խնդրեց։ 1828թ. փետրվարի 10-ին Թուրքմենչայ գյուղում կնքվեց հաշտության պայմանագիր։ Այդ պայմանագրով Արևելյան Հայաստանի ևս  մի ընդարձակ տարածք ՝ Երևանի և Նախիջևանի խանությունները անցավ Ռուսաստանին։ Պարսկաստանի տիրապետության տակ մնացած հայերին իրավունք տրվեց մեկ տարվա ընթացքում իրենց շարժական գույքով բնակություն հաստատելու Ռուսաստանին անցած շրջաններում։ Ռուս-պարսկական սահմանի մի հատված անցնում էր Արաքս գետով։ Պարսկահայք նահանգը՝իր հայտնի Խոյ և Սալմաստ գավառներով վերադարձվեց պարսիկներին։

  • Թուրքմենչայի պայմանագիր ,«Բախտորոշ պայմանագրեր»,ուսումնասիրել էջ 32-38, յուրաքանչյուր հոդվածը մեկ նախադասությամբ գրավոր ամփոփել
  • Համեմատել Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերը/գրավոր/
  • Ամփոփել/ 10-15 նախադասությամբ/ 19-րդ դարի առաջին կեսին արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միացման ընթացքի և հետևանքների մասին :

19-րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ ՝ Լոռին, Շամշադինը, Սրևելավրացական թագավորության կազմում էին։ Արևելյան Հայաստանի մնացած տարածքը ընդգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի, Ղարաբաղի խանությունները։ Երևանի խանը՝սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի։ Մահալի կառավարիչ ՝ միբրոլուքը, նշանակում էր սարդարը։ Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը։ Նրա գլխավոր պաշտոնյան կոչվում էր քալանթար, այսինքն քաղաքապետ։ 19-րդ դարի սկզբին Արևելյան Հայաստանը պարսկական տերության, իսկ Արևմտյան Հայաստանը Օսմանյան կայսրության տիրապետության տակ էր։ Հյուսիսային Հայաստանի մի քանի գավառներ ՝ Լոռին, Շամշադինը, Սրևելավրացական թագավորության կազմում էին։ Արևելյան Հայաստանի մնացած տարածքը ընդգրկում էր Երևանի, Նախիջևանի, Գանձակի, Ղարաբաղի խանությունները։ Երևանի խանը՝սարդարը, նաև ամբողջ Արևելյան Հայաստանի կառավարիչներից ամենաազդեցիկն էր։ Երևանի խանությունը բաժանված էր 15 մահալի։ Մահալի կառավարիչ ՝ միբրոլուքը, նշանակում էր սարդարը։ Առանձին վարչական միավոր էր Երևան քաղաքը։ Նրա գլխավոր պաշտոնյան կոչվում էր քալանթար, այսինքն քաղաքապետ։ 1813թվականին հոկտեմբերի 12-ին Արցախի Գյուլիստան գյուղում Պարսկական կողմը հակադրված էր կնքել հաշտություն։ Այս պայմանագրով Իրանը հօգուտ Ռուսաստանի հրաժարվեց Արևելյան Վրաստանից, Գանձակից, Արցախից, Շիրակից, Լոռուց և Շամշադինից։ Արևելյան Հայաստանից Ռուսաստանին անցան զգալի տարածքներ։ Երևանի և Նախիջևանի խանությունները դեռևս մնում էին Պարսկաստանի տիրապետության տակ։

800px-Map_Iran_1900-fr.png
Ռուսաստանի և Պարսկաստանի մարզերը պայմանագրից հետո և առաջ. Թուրքմանչայում հանձնված մասերը ցույց են տրվել կանաչ և կարմիր գծերով