Ամփոփում

1.Ներկայացնել 17-րդ դարի երկրորդ կեսին հայ ժողովրդի ազատագրական պայքարի վերելքի վերսկսման ինր ներքին և արտաքին նախադրյալներ կային:

Ազատագրական պայքարի գործին բացի հայ առաքելական եկեղեցուց ակտիվորեն մասնակցում էր ունեվորների խաղը։ Այդ ժամանակ Օսմանյան կայսրությունը և իրանը թուլացել էին։ եվրոպական շատ երկրներ, ովքեր թուրքերից վտանգ էին տեսնում համարվում էին Հայաստանի դաշնակիցներ։ Օսմանյան տերության շրջանում լուրջ ակնկալիքներ առաջացրեց թուրքիայի և Վենետիկի միջև Կրետե կղզու համար մղված պատերազմում։ Թուրքական նվաճումից հետո Կրետեն պաշտպանող Վենետիկը, Հռոմը և ֆռանսիան կամենում էին պատերազմին հաղորդել համաքրիստոնեական բնույթ

2. Ներկայացրու, գնահատիր Իսրայել Օրու գործունեությունը:

1677 թ․ -ին գումարվեց գախտնի ժողով Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի կողմից, որին մասնակցում էր 12 գործիչ։ Որոշվեց դիմել Եվրոպացիների օգնությանը։1680 թ ․ -ին Կաթողիկոսը Կոստանդնուպոլիսում մահացավ և Եվրոպա մեկնող պատրակությունը վերադարձավ հայաստան։ Սակայն նրանցից Իսրաել Օրին Մեկնեց վենետիկ, ապա ՝ Ֆրանսիա, այնտեղ ստացավ սպաի աստիճան։ Դրանից հետո Դյուսելդոլֆ քաղաքում և ծառայության անցավ իշխան Հովհան Վիլհելմի մոտ։ ՎիլՀելմը խոստացավ, որ կոգնի հայաստանի ազատագրական հարցում։ Իսրաել Օրին Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրման 36 կետից բաղկացծ ծրագիր։ Եվրոպայում իրական օգնություն չստանալով մեկնում է Ռուսաստան։ 1701 թ․ -ին նա Պետրոս 1 ցարին է ներկայացնում Հայաստանը ազատագրելու ծրագիրը։ Ցարը, որ Շվեդիաի դեմ պատերազմի մեջ էր հույսով է անում, որ կզբաղվի հայաստանի հարցով պատերազմի բարեհաջող ավարտից հետո։ Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու համար ցարը Օրու ղեկավարությամբ պատվիրակություն է ուղարկում Պարսկաստան՝ նրան շնորհելով գնդսապետի կոչում։ Օրն նախ մեկնումմ է Եվրոպա դառնում է Հռոմի պապի դեսպան այնուհետև 1708 թ․ ին հասնում Պարսկաստան։ 1709 թ․ ին նա բռնում է վերադարձի ճանապարհը , սակայն 1711 թ․ ին թ․ ին Աստրախան քաղաքում հանկարծամահ է լինում ։

3. Համեմատել Արցախի և Սյունիքի ազատագրական պայքարները

ա. ովքեր էին ղեկավարում

Արցախի ազատագրական պայքարը ղեկավարում էր Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյյանը, իսկ Սյունիքինը ղեկավարում էր Դավիթ Բեկը։

բ.ընթացքը

գ.ավարտը

դ.եզրակացություն

Արցախի ազատագրական ուժերը 1724թ․ ին թուրքերի դեմ համատեղ գործելու պայմանագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ 175 թ․ թուրքական 6000 անոց զորքը ներխուժեց Վարանդա, հայերը դիմեցին հնարամտության, նրանք թուրքերին տեղավորեցին հայկական գյուղերում և գիշերը հանկարծակի գրոհով ոչնչացրեցին նրանց։ 1726 թ․ թուրքերը հարձակվեցին Շուշիի վրա և տալով 800 զոհ , նահանջեցին։ 1728 թ․ մահացավ կաթողիկոս Հասան Ջալալյանը։

Ի տարբերություն Արցախի, Սյունիքում ուժերը սկզբում համախմբված չէին։ Դավիթ Բեկը առաջին լուրջ հարվածը հասցրեց 1722 թթ ին Ջեվանշիր քոչվոր ցեղին։ Դավիթ Բեկն այնոըհետև գրավեց Տաթևի ամրոցը, իսկ հաղթական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ, հաղթական էին նաև Զեյվա և Որոտանի բերդերի ազատագրումը։

4.Ինչ քաղաքականություն էր վարում Նադիր շահը Հայաստանում:

Հայաստանում Նադիրի վարած քաղաքականությունն ընդգրկում էր ռազմական, վարչաքաղաքական և առևտրատնտեսական ոլորտները: Հայ – իրանական գործակցությունը դրսևորվում է նաև Ամենայն հայոց կաթողիկոսության նկատմամբ Նադիրի բարյացակամ վերաբերմունքով: Նա ապօրինի հարկերից ազատեց Էջմիածնի կալվածքները, ըստ արժանավույն գնահատեց ու մեծացրեց աշխարհիկ և հոգևոր հայ իշխանավորներին: Լինելով հեռատես քաղաքական գործիչ ու հմուտ դիվանագետ՝ Նադիրը հասկանում էր տեղական բնակչության կարևորությունը հակաթուրքական պայքրում: Նրա բանակում էին Դիզակի մելիք Եգանը, Գեղարքունիքի մելիք Շահնազարը, Երևանի մելիք Հակոբջանը և ուրիշներ:

5. Խամսայի մելիքությունները ինչ կարգավիճակ ստացան Նադիրի օրոք:

Շուտով Նադիրը Արցախը Գանձակի խանությունից անջատելով ՝ դարձրեց առանձին վարջական միավոր (1736 թ.) : Նա վերահաստատեց Արցախի ներքին բաժանումն ու մելիքների ժառանգական իրավունքները: Արցախի մելիքությունները ՝ Ջրաբերդ, Գյուլիստան, Խաչեն, Վարանդա և Դիզակ, սկսեցին անվանել Խամսայի (հինգ) մելիքություններ: Դրանց սահմանները ձգվում էին Գանձակի հարավային շրջաններից մինչև Արաքս գետը: Մելիքությունների կառավարիչ նշանակվեց Դիզակի մելիք Եգանը: Նա ստացավ նաև պարսկական խանի տիտղոս: Մելիք Եգանը միավորում էր նաև մյուս մելիքների ռազմական ուժերը: Նադիր Շահի գահակալման ժամանակ Արցախի մելիքները պահպանեցին իրենց նախկին իրավունքները և ներքին կառավարման հարցերում ունեին գործելու լիակատար ինքնուրույնություն: Յուրաքանչյուր մելիք ուներ իր զինուժը ՝ 1000-1500 զինվոր: Ի դեմս Խամսայի մելիքությունների ՝ ստեղծվեց հայկական մի յուրահատուկ  պետական կազմավորում: Արցախի ինքնավարությունը մարմնավորում էր նաև հոգևոր իշխանությունը ՝ Գանձասարի կաթողիկոսությունը, որն իր հերթին նպաստում էր ինքնավարության ամրապնդմանը:

6. Լրացնել թվականները.

1677թ. -Էջմիածնում գումարվեց գաղտնի ժողով Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ։

1699թ. – Անգեղակոթ գյուղում գաղտնի խորհրդակցություն Իսրայել Օրու մասնակցությամբ։

1701թ. – Իսրայել Օրին Պետրոս 1-ինին ներկայացրեց Հայաստանը ազատագրելու ծրագիրը։

1724թ. հունիսի 12 – Կնքվեց ռուս-թուրքական պայմանագիր։

1724թ – թուրքական զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ։

1736թ – Արցախն անջատվեց Գանձակի խանությունից և դարձավ առանձին վարչական միավոր։

7. Մի քանի նախադասությամբ հիմնավորիր քեզ դուր եկած թեման:

Շատ է դուր եկել Սյունիքի ազատագրական պայքարը։ Ինձ շատ դուր եկավ այն փաստը, որ հայ ժողովուրդը չէր կարողանում միավորվել, սակայն Դավիթ Բեկի գլխավորությամբ Սյունիքում դա հաջողվեց։

Leave a comment